Հանդիսանում է բրիտանական ֆուտբոլի պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը[5]։ 2013 թ. մայիսի 19-ին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով նվաճել է Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի 13 տիտղոս։
Գիգսը հանդիսանում է միակ ֆուտբոլիստը, ովԱնգլիայի Պրեմիեր Լիգայի հիմնադրման ժամանակից հետո գոլ է խփել բոլոր մրցաշրջաններում։ Նա նաև առաջին խաղացողն է, ովՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 11 մրցաշրջաններում գոլի հեղինակ է դարձել։ Գիգզը ռեկորդակիր է Մանչեսթեր Յունայթեդ ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անկացված խաղերի քանակով։ 2013 թ. մայիսի 5-ին Գիգզը խաղաց իր 1000-րդ պաշտոնական խաղը կարիերայում[6]։
Գիգսը հանդես է գալիսՈւելսի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, նա երկրի հավաքականի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողն է։ 2007 թվականի դեկտեմբերի 11-ինԲուքինգեմյան պալատում անցակցված արարողության ժամանակ Ռայան Գիգսին շնորհվել է Բրիտանական կայսրության ասպետական շքանշան[7]։
2011 թվականի հունվար ամսին ֆուտբոլասերների շրջանում անցկացված հարցումների արդյունքում ճանաչվել էՄանչեսթեր Յունայթեդ ակումբի պատմության մեծագույն խաղացող[8]։
Ռայան Գիգզը ծնվել էԿարդիֆֆում, Ուելս, Դեննի Ուիլսոնի ընտանիքում, ով խաղում էր Կարդիֆֆի ռեգբիի թիմում։ Նրա մայրն էր Լիննի Գիգզը։ Ռայանն իր մանկությունն անցկացրել է Կարդիֆի արևմտյան բնության գրկում, միաժամանակ շատ ժամանակ անցկացնելով իր մոր հարազատների հետ, նաև ֆուտբոլ էր խաղում փողոցներում։ 1980 թվականին, երբ Ռայանը 6 տարեկան էր, նրա հայրը փոխեց իր ռեգբիի թիմը, և նրանք ընտանիքով տեղափոխվեցին «Սուինթոն Լայոնս», և Գիգզի ողջ ընտանիքը ստիպված տեղափոխվում է հյուսիս՝ Մանչեսթեր[9]։ Այս տեղափոխությունը Գիգզը ծանր տարավ, քանի որ Կարդիֆֆում էին մնացել իր մոր հարազատները, բայց նա դպրոցի արձակուրդների ժամանակ շուտ-շուտ էր իր ընտանիքի հետ մեկնում Կարդիֆֆ։
Մանչեսթեր գնալուց հետո Գիգզը սկսեց հանդես գալ Դինս սիրողական ակումբում, որը մարզում էր«Մանչեսթեր Սիթիի» սկաուտ Դեննիս Սկոֆիլդը։ Դեբյուտային խաղում Ռայանը Դինսի հետ միասին 9:0 հաշվով ջախջախվեց Սթրեթֆորդ Վիքս ակումբի կողմից, չնայած դրան շատերն ասում էին, որ այդ օրը խաղադաշտում լավագույն ֆուտբոլիստը Գիգզն էր։ Սքոֆիլդ խորհուրդ տվեց Ռայանին տեղափոխվել Մանչեսթեր Սիթիի երիտասարդական ակադեմիա, որին Ռայանը համաձայնվեց։ Նույն ժամանակաշրջանում, նա շարունակեց հանդես գալ Սոլֆորդ Բոյզում, որում նա հասավ դպրոցական գավաթի եզրափակիչ, որը անցկացրվում էր Էնֆիլդում։ Եզրափակչում Սոլֆորդ Բոյզը հաղթեց Բլեքբեռն Բոյզին, իսկ Ռայան Գիգզը, ով Սոլֆորդի ավագն էր՝ մրցանակը ստացավ Լիվերպուլի գլխավոր սկաուտ Ռոն Յեյթեսի ձեռքով։
Երբ Գիգզը հանդես էր գալիս Դինսում, նրան հետևում էին տեղական ցրիչ թերթը ևՕլդ Թրաֆորդ մարզադաշտի ուղեկցորդ Հարոլդ Վուդը։ Վուդը մարզչական շտաբին տեղեկացրեց Գիգզի մասին, սակայն անարդյունք, Վուդը չկարողացավ Գիգզով գրավելԱլեքս Ֆերգյուսոնի ուշադրությունը։ Վուդը Յունայթեդի գլխավոր մարզչին ասաց։ «Նա հիմա Սիթիում է, եթե դուք նրան բաց թողնեք հետո կփոշմանեք»։ Արդյունքում Ֆերգյուսոնը սկաուտ ուղարկեց, որից հետո՝ 1986 թվականին Գիգզին առաջարկեցին փորձաշրջան անցնել Մանչեսթեր Յունայթեդում։ Այս փորձաշրջանից հետո Գիգզը Սոլֆորդ Բոյզի հետ խաղաց Յունայթեդի մինչև 15 տարեկանների թիմի դեմ, որը տեղի ունեցավ «Քլիֆֆ» մարզաբազայում։ Ռայանը ձևակերպեց հեթ-տրիկ այդ խաղում։ Հաջորդ տարվա նոյեմբերին, Գիգզի 14-րդ ամյակին՝ Ալեքս Ֆերգյուսոնն ու Ջո Բրաունը (Յունայթեդի սկաուտը), եկան Ռայանի տուն և նրան առաջարկեցին երկամյա սիրողական պայմանագիր, որը կարող էր 3 տարուց դառնալ պրոֆեսիոնալ։ Գիգզը պայմանագիր կնքեց։
90-ականների սկզբներին Գիգզը խաղում էր կլասիկ ձախ վինգերի դիրքում՝ արագություն, դրիբլինգ, դիպուկ փոխանցումներ և գոլ խփելու կարողություն։ Սրանք դարձրին Գիգզին լավագույն եզրային կիսապաշտպաններից մեկն ամբողջ աշխարհում։ Տարիների ընթացքում Գիգզը սկսեց խաղալ ավելի խորքից, կենտրոնական և հենակետային կիսապաշտպանների դիրքում։ Գիգզ՝ արագ, տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստ էր, նա կարողանում էր կարդալ խաղը և կատարել սուր փոխանցումներ։ Հենց այդ հատկանիշները նրան դարձրին ամենալավ կիսապաշտպաններից մեկն աշխարհում։
1990 թվականի նոյեմբերի 29-ին, երբ լրացավ իր 17 տարեկանը, Գիգզը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Այդ ժամանակ նրան համարում էին Բրիտանիայի լավագույն երիտասարդ խաղացողը։
Մարզաշապիկը, որով Անգլիայի երիտասարդական գավաթի եզրափակչի ժամանակ խաղադաշտ է դուրս եկել Ռայան Գիգզը, պահվում է Մանչեսթեր Յունայթեդի թանգարանում
Առաջնությունում Ռայանի դեբյուտը տեղի ունեցավ 1991 թվականի մարտի 2-ին Էվերտոնի դեմ հանդիպման ժամանակ՝Օլդ Թրաֆորդում։ Այդ խաղում Գիգզը դուրս եկավ փոխարինմանԴենիս Իրվանի փոխարեն։ 1991 թվականի մայիսի 4-ին մանչեսթերյան դերբիում Գիգզը դուրս եկավ խաղադաշտ մեկնարկային կազմում և խփեց հաղթական գնդակըՄանչեսթեր Սիթիի դարպասին։ Այնուամենայնիվ, Ռայանը հայտավորված չէր այն 16 ֆուտբոլիստների ցանկում, ովքեր պետք է մասնակցեին «ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի» եզրափակչին, որն անցկացվեց 11 օր հետո։ Այդ ժամանակ ակումբի հիմնական ձախ վինգերի դիրքում 20-ամյա Լի Շարպն էր։
1991/92 մրցաշրջանի սկզբում Գիգզը դարձավ հիմնական կազմի ռեգուլյար խաղացող, չնայած դրան նա շարունակում էր հանդես գալ Յունայթեդի երիտասարդական թիմում, որտեղ նա ավագն էր։ 1992 թվականին այդ թիմը հաղթեց Անգլիայի երիտասարդական թիմերի մեջ խաղարկվող գավաթը։
Մրցաշրջանի մեծ մասը Յունայթեդն անցկացրեց մրցաշարային աղյուսակի առաջատար դիրքում, սակայն արդյունքում գրավեց երկրորդ տեղը՝ չեմպիոնական տիտղոսը զիջելովԼիդսին։ Դա եղավ պատմության նախկին առաջին դիվիզիոնի՝ վերջին մրցաշրջանը։ Հաջորդ տարի ստեղծվեց նոր մրցաշար, որի անվանումն էրՊրեմիեր Լիգա։
1992 թվականի ապրիլի 12-ին Գիգզը սկսեց նվաճել իր առաջին գավաթները ակումբի կազմում, երբ ՅունայթեդըՖուտբոլային Լիգայի եզրափակչի ժամանակ հաղթեց Նոթինգհեմ Ֆորեսթին։ Գիգզը կատարեց գոլային փոխանցում Բրայան Մակկլերին, որի խփած գնդակը դարձավ միակը այդ հանդիպման ժամանակ[10]։ Մրցաշրջանի ավարտից հետո Ռայանը ճանաչվեց Անգլիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
1992/93 մրցաշրջանի սկզբին Գիգզն արդեն իր համար ձեռք էր բերել ձախ կիսապաշտպանի դիրքը՝Յունայթեդում և շատերի կարծիքով նաև Բրիտանիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը։ Նրա տաղանդն ու թիմ նոր եկածԷրիկ Կանտոնան արդեն խոստանում էին Յունայթեդին լավ ապագաՊրեմիեր Լիգայում։ Ալեքս Ֆերգյուսոնն աշխատեց պաշտպանել երիտասարդ Գիգզին ԶԼՄ-ներից և արգելեց Գիգզին հարցազրույցներ տալ 20 տարեկան հասակում։ Իր առաջին հարցազրույցը Գիգզը տվեցBBC լրատվական ալիքին՝ 1993/94 մրցաշրջանի ընթացքում։ Այդ մրցաշրջանում Յունայթեդն հաղթեց տնային դուբլ(Պրեմիեր Լիգան և Անգլիայի գավաթը), իսկ Գիգզը այն կարևոր ֆուտբոլիստների ցանկում էր, որոնք մասնակցում էին գրեթե բոլոր խաղերին։ Այդպիսի խաղացողներն էին՝Էրիկ Կանտոնան,Պոլ Ինսը ևՄարկ Հյուզը։Յունայթեդն արդեն օգոստոսի վերջին մրցաշարային աղյուսակի վերին մասում էր և այդպես մնաց մինչև մրցաշրջանի ավարտ։
Ռայանի հայտնիությունն այնքան մեծացավ, որ Բրիտանիայում սկսեց նոր հաղորդաշար, որի անվանումն էր Ryan Giggs' Soccer Skills(Ռայան Գիգզի ֆուտբոլային հմտությունները)։ Այդ հաղորդումն առաջին անգամ եթեր դուրս եկավ 1994 թվականին։ Գիգզն այնքան սիրված էր, որ Ջորջ Բեսթն ու Բոբի Չարլտոնը նրան համարում էին լավագույն երիտասարդ ֆուտբոլիստն աշխարհում։ Բեսթն այնքան էր հիանում Գիգզի խաղով որ մի անգամ ասել է «Կարելի է ասել, որ ես եղել եմ երկրորդ Ռայան Գիգզը»։
Ռայան Գիգզ
Ռայանի անհավատալի հայտնիությունը սկզբնավորեց ֆուտբոլային երկրպագուների մի նոր բանակ և մի անգամ Գիգզին անվանել են «տղամարդ, ով գրավեց Յունայթեդի երկրպագուների անմեղ հոգիները»[11]։
Գարի Պալիստերը նկատեց, որ ակումբի պաշտպանների «արյունը սկսում է եռալ մարզման ժամանակ, երբ նրանք փորձում են կանգնեցնել նրան(Գիգզին)»։ Թիմի վետերանները հիանում էին Ռայանի տաղանդով դեռևս 1990/91 մրցաշրջանում, երբ նրա դեբյուտը տեղի ունեցավ թիմի կազմում և այդ օրից ի վեր վետերանները հարցնում էին գլխավոր մարզչին, երբ պետք է Ռայանը խաղա հիմնական կազմում։ Բրյուս Սթիվը հայտարարել է. «Երբ Ռայանը վազում էր, նա վազում էր քամու արագությամբ...Նա ուներ բնական ունակություններ, վարվում էր գնդակի հետ այնպես, ինչպես միայն բարձրակարգ խաղացողներն են կարողանում»։
Գիգզը ցույց տվեց, որ բացի տեխնիկա ցուցադրելուց նա նաև կարողանում է գոլ խփել։ Նրա գոլերից շատերը հիշվում են և եղել են Անգլիայի առաջնության լավագույն գոլերի ցանկում։ Օրինակ՝ 1993 թվականին՝ՔՊՌ-ի դարպասը, 1994-ին՝Տոտենհեմի, 1995-ին՝Էվերթոնի, 1996-ին՝Քովենթրի Սիթիի և հիանալի անհատական խաղով խփված գնդակըԱրսենալի դարպասին՝ 1999 թվականի Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի ժամանակ։ Օվերթայմի ժամանակ, երբ հաշիվը 1-1 էր, Պատրիկ Վիերան կորցրեց գնդակը, որը հայտնվեց Գիգզի մոտ, Գիգզը խաղադաշտի կենտրոնից վազեց մինչևԱրսենալի տուգանային հրապարակ և այդ ընթացքում շրջանցեց այնպիսի պաշտպանների, ինչպիսիք են՝ Թոնի Ադամսը, Լի Դոքսոնը և Մարտին Կյոունը։ Այս ամենից հետո նա ձախ ոտքով հարվածեց Դեյվիդ Սիմենի պաշտպանած դարպասին[12][13]։ Դրանից հետ Գիգզը հանեց իր մարզաշապիկը և վազեց տոնելու խփված գնդակը։ Այդ գոլը վերջինն էր Գիգզի համար՝ Անգլիայի գավաթի խաղարկությունում։
1994/95 մրցաշրջանում վնասվածքից հետո Գիգզն անցկացրեց ընդամենը 29 խաղ, վերականգնելով մրցաշրջանի վերջում, որը եղավ անհաջողՅունայթեդի համար։ Ակումբը չկարողացավ հաղթել Վեսթ Հեմ Յունայթեդին առաջնության վերջին տուրում, որից հետո Պրեմիեր Լիգան հաղթեցԲլեքբեռն Ռովերսը։ Մեկ շաբաթ անց Գիգզը դուրս եկավ փոխարինման Անգլիայի գավաթի եզրափակչում, սակայն այդ խաղում Յունայթեդը զիջեց Էվերտոնին 1:0 հաշվով։
1995/96 մրցաշրջանի ընթացքում Գիգզը հավաքեց հիանալի մարզավիճակ և դարձավ հիմնական կազմի լիարժեք խաղացող, հաղթելով տնային «դուբլ» (Պրեմիեր Լիգան և Անգլիայի գավաթը)։ Էվերթոնի դարպասին խփված գնդակըԳուդիսոն Պարկում, թեկնածության դրվեց «մրցաշրջանի լավագույն գոլ» նոմինացիայում (արդյունքում ավելի շատ ձայներ հավաքեց Գեորգի Կինկլաձեյի խփած գոլը Մանչեսթեր Սիթիին)։ 1995 թվականի նոյեմբերին, իր, միգուցե, մրցաշրջանի լավագույն խաղում, Գիգզը ձևակերպեց «դուբլ»Սաութհեմփթոնի դարպասին։
Հաջորդ մրցաշրջանում Գիգզը ստացավ առաջին իրական հնարավորությունը ցուցադրել իրեն միջազգային ասպարեզում։ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Յունայթեդը գրավեց երկրորդ տեղը խմբում, 1/4 եզրափակչում հաղթելով«Պորտույին» (առաջին խաղում, որը տեղի ունեցավՕլդ Թրաֆորդում Գիգզն աչքի ընկավ գոլով), բայց պարտվեց Բորուսիային կիսաեզրափակչում։ Այնուամենայնիվ տնային արենայում «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին տրիացավ չեմպիոնական տիտղոսին, արդեն երրորդ անգամ չորս տարվա մեջ։
1997/98 մրցաշրջանում Յունայթեդը մնաց առանց տիտղոսի։ Մարտին և ապրիլի սկզբին Յունայթեդը սկսեց անհաջող հանդես գալ և տիտղոսը զիջեցԱրսենալին։ 1998/99 մրցաշրջանում Գիգզը վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը, սակայն երբ դուրս եկավ խաղադաշտ նա ցուցադրեց բարձրակարգ ֆուտբոլ։ Նա խաղաց երկու եզրափակիչներում։ Գիգզի խփած գնդակը Անգլիայի գավաթի խաղարկության ընթացքում՝Արսենալին, օգնեց Յունայթեդին խաղալ Անգլիայի գավաթի եզրափակչում, և անգամ 90-րդ րոպեին նրա խփած գնդակի շնորհիվ Յունայթեդը անցավ եզրափակիչ։
1999 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչի ժամանակ Գիգզը կատարեց գոլային փոխանցում Թեդի Շերինգհեմին։ Հաղթելով Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթն ու Չեմպիոնների Լիգան՝ Մանչեսթեր Յունայթեդը գրավեց հանճարեղ «տրեբլ», որը չէր կարողացել անցյալում անել ոչ մի անգլիական ակումբ։
Գիգզը արժանացավ «առաջնության լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին 1999 թվականի՝ Միջմայրցամաքային գավաթի խաղարկության ընթացքում[14]։ «Յունայթեդը» հաղթեց այդ խաղում «Պալմեյրաս» ակումբին 1:0 հաշվով։
Այդ ժամանակ մամուլն իր ուշադրության վրա գրավեց այլ ֆուտբոլիստների, առաջին հերթին՝Դևիդ Բեքհեմին, ով եղել է ու կմնա բրիտանական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։
Երբ 2002 թվականի մայիսին թիմից հեռացավԴենիս Իրվինը, Ռայանը դարձավ ամենակարևոր ֆուտբոլիստը«Մանչեսթեր Յունայթեդում», այդ ժամանակ նա ընդամենը 28 տարեկան էր։ 1999 թվականի հաղթանակներից հետո «Յունայթեդը» շարունակեց հավաքել տիտղոսներ՝ հաղթելով Պրեմիեր Լիգան 1999/2000, 2000/2001 և 2002/2003 մրցաշրջաններում։ Իսկ Չեմպիոնների Լիգայում 3 անգամ հասավ 1/4 եզրափակիչ, իսկ մեկ անգամ՝ կիսաեզրափակիչ։ 2001/02 մրցաշրջանի սկզբում, երբ Յունայթեդը ընկերական խաղի շրջանակներում մրցում էրՍելթիկի դեմ, լրացավ Գիգզի՝ «Յունայթեդում» հանդես գալու 10 տարին։ Մեկ տարի անց Գիգզը խփեց իր կարիերայի 100-րդ գնդակը՝ գրավելով «Չելսիի» դարպասըՍթեմֆորդ Բրիջում։
Ռայան Գիգզը 2009 թվականին
2004 թվականի մայիսի 22-ին նա խաղաց Անգլիայի գավաթի եզրափակչում և 4-րդ անգամ հաղթեց այս գավաթը։ Նվաճելով այս գավաթը՝ նա դարձավ այն երկու ֆուտբոլիստներից մեկը (մյուս ֆուտբոլիստըՌոյ Քինն է), ովքեր 4 անգամ հաղթել են այս գավաթը՝ հանդես գալով «Յունայթեդում»։ Գիգզը նաև 3 անգամ դարձել է Պրեմիեր լիգայի արծաթե մեդալակիր։ 2004 թվականի սեպտեմբերին դուրս գալով խաղադաշտԼիվերպուլի դեմ՝ Գիգզը անցկացրեց 600-րդ հանդիպումը «Յունայթեդի» մարզաշապիկով[15]. նման հաջողության Գիգզից բացի հասել էին միայնԲոբի Չարլթոնն ու Բիլի Ֆոուլքսը։
2005/2006 մրցաշրջանի ավարտին Յունայթեդի նախագահ Դևիդ Ալան Գիլը Գիգզին առաջարկեց երկամյա պայմանագիր, մերժելով, այն դեպքում, որ ֆուտբոլիստը կխզի պայմանագիրը, երբ նրա տարիքը լինի 30-ից ավելի։ Հետո Գիգզը կնքեց ևս երկու պայմանագիր, որն արդյունքում ավարտվելու էր 2010 թվականի հունիսին։
2007 թվականի մայիսի 6-ինԱրսենալի ևՉելսիի հետ ոչ-ոքիներից հետո Յունայթեդը հաղթեցՊրեմիեր Լիգան, իսկ Գիգզը 9-րդ անգամ հաղթեց Անգլիայի առաջնությունը, գերազանցելովԱլան Հանսենի ևՖիլ Նիլի ռեկորդները(նրանքԼիվերպուլի հետ հաղթել են 8 անգամ)։ Գիգզը խփեց գնդակ «Չելսիի» դարպասին 2007 թվականի Անգլիայի սուպերգավաթի շրջանակներում, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ 11 մետրանոցների ժամանակ հաղթեց «Յունայթեդը», իսկԷդվին վան դեր Սարը հետ մղեց «Չելսիի» բոլոր երեք հարվածները[16]։
2007/2008 մրցաշրջանի ընթացքում Ալեքս Ֆերգյուսոնը կիսապաշտպանությունում դիմում էր ռոտացիայի՝ կա՛մ խաղում էր Ռայան Գիգզը կա՛մ էլ թիմի նորեկներ՝Նանին ևԱնդերսոնը։ Այնուամենայնիվ,Չելսիի դեմ առաջնության կարևորագույն խաղում Գիգզը դուրս եկավ խաղադաշտ մեկնարկային կազմում և կատարեց փոխանցումՏևեսին, ով խփեց իր առաջին գնդակը կարմիր սատանաների կազմում[17].:
2007 թվականի դեկտեմբերի 8-ին«Դերբի Քաունթիի» դեմ խաղի ժամանակ Գիգզը խփեցիր 100-րդ գնդակը Անգլիայի առաջին դիվիզիոնում[18], «Յունայթեդը» այդ խաղում հաղթեց 4:1 հաշվով[19]։ 2008 թվականի փետրվարի 20-ին Ռայանը անցկացրեց իր 100-րդ հանդիպումըՉեմպիոնների Լիգայում՝Լիոնի դեմ[20]։ 2008 թվականի մայիսի 11-ին դուրս գալով խաղադաշտՊակ Չի Սոնի փոխարեն նա հավասարվեց Բոբի Չարլթոնին՝ անցկացրած խաղերի թվով[21]։ 2008 թվականի մայիսի 21-ին, Գիգզն առաջ անցավ Բոբի Չարլթոնից անցկացրած խաղերի թվով, դուրս գալով փոխարինմանՓոլ Սքոուլզի փոխարեն 87-րդ րոպեին Չեմպիոնների Լիգայի եզրափակչում՝ «Չելսիի» դեմ[22]։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներում գրանցվեց 1:1 հաշիվը, իսկ 11 մետրանոց հարվածաշարի ընթացքում Յունայթեդը հաղթեց 6:5 հաշվով։ Գիգզն իրացրեց 6-րդ հարվածը թիմի, որը եղավ հաղթական (այդ հարվածից հետո վրիպեցՆիկոլա Անելկան)։
2008 թվականի մանչեսթերյան դերբիի ժամանակ, Գիգզը լքում է խաղադաշտըԳիգզը Էվերթոնի դեմ խաղի ժամանակ
2008/2009 մրցաշրջանում Ֆերգյուսոնը Գիգզին կենտրոնական կիսապաշտպանի դիրքից տեղափոխեց հարձակվող, փորձելով ընտելացնել ուելսցուն եզրին։ Գիգզը շատ արագ ադապտացվեց իր նոր դիրքին ու Միլդսոբրոյի և Օլբորոգի դեմ աչքի ընկավ գոլային փոխանցումներով։ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հարցազրույցի ժամանակ ասել է. «Ռայանը շատ գնահատելի ֆուտբոլիստ է։ Նոյեմբերին լրանում է նրա 35 ամյակը, սակայն նա «Յունայթեդի» կարևորագույն ֆուտբոլիստն է։ 25 տարի շարունակ Ռայանը շրջանցում էր հակառակորդի պաշտպաններին եզրով, բայց հիմա նա դա ավելի վատ է անում»։
2009 թվականի փետրվարի 8-ին Գիգզը գրավելովՎեսթ Հեմի դարպասը, սահմանեց ունիկալ ռեկորդ։ Նա դարձավ պատմության մեջ միակ ֆուտբոլիստը, ով գոլ է խփելՊրեմիեր Լիգայի հիմնադրման օրից մինչ այսօր[23]։ Ըստ որոշ շշուկների, որոնք սկսվեցին տարվա սկզբից[24], 2009 թվականի փետրվարին Գիգզը երկարաձգեց պայմանագիրը 1 տարի ժամկետով[25]։ Արդյունքում 2008/09 հաջող մրցաշրջանից հետո, Գիգզը առաջադրվեց«Ըստ ՊՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակաբաշխությանը, որպես թեկնածու[26]։ 2009 թվականի ապրիլի 26-ին Գիգզը ստացավ այդ մրցանակը՝ առաջինը կարիերայի ընթացքում[27]։ 2009 թվականի ապրիլի 26-ին Գիգզն անցկացրեց իր 800-րդ հանդիպումը Յունայթեդում։ Այդ խաղում Յունայթեդը մրցում էր«Արսենալի» դեմ՝ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում։ (Յունայթեդը հաղթեց այդ խաղում 1:0 հաշվով)[28]։ 2009 թվականի մայիսի 16-ին Մանչեսթեր Յունայթեդը Արսնեալի հետ խաղաց ոչ-ոքի և դա ապահովեց թիմի հաղթանակը՝Պրեմիեր Լիգայում, դա եղավ 11-րդ տիտղոսը Գիգզի համար։
2011 թվականի հունվարի 16-ին Անգլիայի առաջնությանՏոտենհեմի դեմ 23-րդ տուրի հանդիպումը, Գիգզի համար դարձավ 600-րդ հանդիպումը «կարմիր սատանաների» կազմում[29]։
2011 թվականի փետրվարի 1-ին վեց շաբաթյա քվեարկությունից հետո, ակումբի պաշտոնական ամսագրի կողմից, «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ընտրում էին ակումբի պատմությանմեծագույն ֆուտբոլիստին։ Հարցումը սկսվեց Inside United-ի կողմից՝ 2010 թվականի դեկտեմբերին և ավարտվեց հունվարի կեսերին։ Բացի դրանից, քվեարկություն անցկացվում էր նաև ֆեյսբուքում՝ ակումբի էջում։ Քվեարկության արդյունքում ակումբի պատմության մեծագույն ֆուտբոլիստ դարձավ՝ Ռայան Գիգզը։
↑«Ryan Giggs awarded OBE» (անգլերեն). ManUtd.com. 2007 թ․ հունիսի 15.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
↑«Giggs: United's greatest» (անգլերեն). ManUtd.com. 2011 թ․ հունվարի 31.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
↑Sanghera, Mandeep. (2009 թ․ փետրվարի 8).«West Ham 0-1 Man Utd» (անգլերեն). BBC Sport.Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
↑«Statistics» (անգլերեն). PremierLeague.com. Արխիվացված էօրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
↑«Giggs does it again» (անգլերեն). PremierLeague.com. 2010 թ․ օգոստոսի 17. Արխիվացված էօրիգինալից 2010 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
↑«ManUtd 2-0 Everton» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ փետրվարի 10.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.