| Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Ռազմիկ Գառնիկի Ամյան (հունվարի 8,1982(1982-01-08),Ստեփանակերտ,Ադրբեջանական ԽՍՀ,ԽՍՀՄ), հայ էստրադային երգիչ, երգահան։Հայաստանի վաստակավոր արտիստ (2017)[1]։
Ռազմիկ Ամյանը ծնվել է1982 թվականիհունվարի 8-ինԼեռնային Ղարաբաղի ՀանրապետությանՍտեփանակերտ քաղաքում։
1989 -1999 թվականներին սովորել է Ստեփանակերտ քաղաքի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 միջնակարգ դպրոցում։ ՏեղափոխվելովԵրևան՝1999 -2001 թվականներին ուսումը շարունակել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, որն ավարտելուց հետո2001 թվականին ընդունվել էԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-դասական բաժին, Սվետլանա Կալասարյանի դասարան, որն էլ ավարտել է2005 թվականին։ Կոնսերվատորիային զուգահեռ2003 -2005 թվականներին սովորել էԵրգի պետական թատրոնում,2007 թվականին մասնակցել էՀայաստանի հանրային հեռուստաընկերության«Երկու աստղ» երաժշտական նախագծին։2007 թվականիդեկտեմբերին ստեղծել է «Երաժշտական այբուբեն» մուլտֆիլմը։
2009 թվականի նոյեմբերի 4-ինԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Ռազմիկ Ամյանի առաջին մենահամերգը։
- 1998 թ. - մասնակցել է «Ամադեուս» միջազգային մրցույթ փառատոնին
- 1999 թ. - մասնակցել է «Դո-Ռե-Մի» մրցույթ փառատոնին
- 2006 թ. - մասնակցել է «Новая Волна» միջազգային փառատոնին
- 2007 թ. - մասնակցել է «Морской узел» միջազգային փառատոնին
- 2008 թ. - մասնակցել է «5 звезд» միջազգային մրցույթին
- 2008 թ. - մասնակցել է «Ընծա» փառատոնին
- 2007 թ. - «Լավագույն երգ» «Ոսկե Քնար» մրցանակաբաշխության շրջանակներում
- 2007 թ. - «Ամսվա լավագույն տեսահոլովակ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
- 2008 թ. - «Լավագույն երգ» «7 երգ» մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակաբաշխության շրջանակներում
- 2008 թ. - «Ամսվա լավագույն տեսահոլովակ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
- 2008 թ. - «Ամսվա լավագույն հիթ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
- 2009 թ. - «Լավագույն երգիչ» Հայկական երաժշտական հեռուստաալիքի մրցանակաբաշխության շրջանակներում
- 2009 թ. - «Լավագույն երգիչ» «Տաշիր 2009» մրցանակաբաշխության շրջանակներում
- 2009 թ. - «Լավագույն երգ» «Ակորդ» մրցանակաբաշխության շրջանակներում
- 2009 թ. - «Տարվա Լավագույն երգիչ» «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» շրջանակներում
- 2009 թ. - «Տարվա Լավագույն երգիչ» «BOOM» ամսագրի մրցանակաբաշխության շրջանակներում
- 2009 թ. - «Ամսվա լավագույն տեսահոլովակ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
- 2010 թ. - «Տարվա Լավագույն երգիչ» «Armenian Golden Star Awards 2010» մրցանակաբաշխության շրջանակներում
- 2010 թ. - «Տարվա երգիչ» «Luxury» ամսագրի «Տարվա մարդիկ 2010» մրցանակաբաշխության շրջանակներում
- 2010 թ. - «Ամսվա լավագույն տեսահոլովակ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
- 2011 թ. - «Տարվա Լավագույն երգիչ» «Տաշիր 2011» մրցանակաբաշխության շրջանակներում
- 2011 թ. - «Ամսվա լավագույն հիթ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
- 2011 թ. - «Ամսվա լավագույն տեսահոլովակ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
- 2012 թ. - «Ամսվա լավագույն հիթ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
- 2012 թ. - «Ամսվա լավագույն տեսահոլովակ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
- 2013 թ. - «Տարվա Լավագույն երգիչ» «Տաշիր 2013» մրցանակաբաշխության շրջանակներում
- 2014 թ. - «Տարվա երգիչ» «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխության շրջանակներում