Ռադոն (լատին․՝ Radon), տարրերիպարբերական համակարգի 6-րդ պարբերության, 8-րդ խմբիռադիոակտիվ տարր։ Պատկանում էիներտ գազերի խմբին։ Ատոմային համարը՝ 86։ p տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է5s2 5p6 5d10 6s2 6p6, К, L, М և N թաղանթները լրացված են։ Նորմալ պայմաններում անգույն իներտ գազ է, կայունիզոտոպներ չունի, վտանգավոր է առողջության և կյանքի համար։ Սենյակային ջերմաստիճանում հանդիսանում է ամենածանր գազերից մեկը։ Առավել կայուն է222Rn իզոտոպը։
1899 թվականին ամերիկացի ֆիզիկոս Ռ․ Օուենսը հայտնաբերեց, որ Th-ի քայքայման հետևանքով առաջանում է օդի հոսանքով հեռացվող նյութ[3]։Է․ Ռեզերֆորդը ցույց տվեց, որ այն ռադիոակտիվ[4] գազ է և անվանեց էմանացիա (լատին․՝ emano - արտահոսում եմ)։
Նույն թվականին հայտնաբերվեցին ռադիումը (Է․ Դոռն,Գերմանիա և Ա․ Դեբիեռն,Ֆրանսիա)[5], ուրանը, թորիումը, ռադիումը և պոլոնիումը[6][7][8][9][10], իսկ1903 թվականին ակտինիումի էմանացիաները[11]՝ «ռադոնը» և «ակտինոնը»։1908 թվականին Ուլիամ Ռամսելը և Ռոբերթ Գրեյը այն անվանեցին նիտոն (Nt)[12]։ Այն ռադոն անվամբ սկսել է կոչվել1923 թվականից սկսած։
Առաջին անգամ հայտնաբերվեցին միևնույն՝ քիմիական տարրի ատոմների տարատեսակները, որոնք հետագայում անվանվեցինիզոտոպներ (Ֆ․ Սոդդի,1910)։ Է․ Ռեզերֆորղը, Ու․ Ռամզայը, Ֆ․ Սոդդին և ուրիշներ ցույց տվեցին[13], որ ռադիումի էմանացիան իներտ գազերի[14] շարքին պատկանող նոր քիմիական տարր է։ Առաջարկվեց 86-րդ տարրն անվանել նիտոն (հեղուկ վիճակում այն լուսարձակում է,լատին․՝ nitens - շողացող)։ Ռադոն անվանումը ընդունվեց1923 թվականին։
Ռադոնի հայտնաբերման պատմության առաջնահերթ հարցերը դիտարկվել են Ջեյմս և Վիրջինի Մարշալի աշխատանքներում[15]։1900 թվականին Դոռնը բացահայտեց222Rn ռադոնի իզոտոպը, որի կիստրոհման պարբերությունը 3,823 օր է, և հրատարակեց հոդված այդ մասին[16][17]։
Ռադոնի պարունակությունը համեմատաբար մեծ է ռադիոակտիվ հանքանյութերով հարուստ շրջաններում։
Ռադոնը՝222Rn առաջանում էուրան238U–ի ռադիոակտիվ ընտանիքում,ռադիումի226Ra տրոհման արդյունքում։ Նրա կիստրոհման պարբերությունը համեմատած իր "քույր" իզոտոպների հետ ամենամեծն է՝ 3.825 օր։ Հայտնի է ռադոնի վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, այն կարող է թափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով, որից հետո նրա տրոհման արդյունքում առաջացած տարրերը կարող են հանդիսանալ ուռուցքահարուցիչ («ռակ») միջոց։
Ռադոնի առկայությունը մեր բնակարաններում բացատրվում է նրանով, որ ցանկացած նյութ իր մեջ պարունակում է ռադիոակտիվ մասնիկներ, հետևաբար այն շինարարական նյութերը, որոնք չեն անցել համապատասխան հետազոտությունները, կարող են շատ դեպքերում իրենց մեջ պարունակել անթույլատրելի բարձր աստիճանի ռադիոակտիվ նյութեր (226Ra), որոնք էլ կհանդիսանան ռադոնի «անսպառ» աղբյուր։ Եվրոպայի շատ երկրներում ռադոնի թույլատրելի քանակությունը բնակարաններում ընդունված է մինչև 200 Bq/m³[18]։ Ռադոնի ևտորոնի գլխավոր աղբյուր են հանդիսանումապարները ևգրունտերը ինչպես նաև շինանյութերը։
Սովորական պայմաններում ռադոնն իրենից ներկայացնում է անհոտ, անհամ, անգույն անտեսանելի իներտ գազ, մոտ 7,6 անգամ ծանր է օդից, որիխտությունը զրո աստիճանում (ըստ Ցելսիուսի) մոտ ութ անգամ մեծ էօդի խտությունից։
Խտությունը՝ 9,73 կգ/մ3, 0 °C 1 մթն)։ Հալման ջերմաստիճանը՝ 71 °С, եռմանը՝ -61,8 °C։ Լավ է լուծվում ջրում (510 սմ3/լ, 0 °C, 1 մթն),ավելի լավ՝սպիրտներում,կարբոնաթթուներում։ Հեղուկ ռադոնը անգույն է, խտությունը՝ 4400 կգ/մ3։ Պինդ ռադոնը ունի վառ երկնագույն լուսարձակում։
Քիմիապես պասսիվ է։ Առաջացնում է ֆտորիդ (հավանորեն՝ RnF2[19]), որը վերականգնվում էջրածնով (500 °C-ում)։ Բացիֆտորից, ռադոնըթթվածնի[20]։
Առաջացնում է կլատրատներ՝ Rn•6H2O, Rn•2C6H5OH, Rn•3C6H5OH, Rn•C5H4ClOH և այլն։
Ռադոնը խիստ թունավոր է՝ հիմնականումռադիոակտիվության պատճառով։ Նրա քայքայումից ստացվում են չցնդողռադիոակտիվ իզոտոպներ (Po, Bi, Те, Pb), որոնք կուտակվում են օրգանիզմում։ Ռադոնի հետ աշխատելիս պահանջվում է անվտանգության կանոնների խստագույն պահպանում։
Ռադոնը (222Rn) ստանում ենռադիումի աղերի ջրային լուծույթով գազի (N2, Ar և այլն) հոսանք բաց թողնելով։ Ստացվում է ~ 10−5 % ռադոն պարունակվող գազ, որտեղից այն կլանում են «չոր սառույցով» ակտիվացրածածխով կամ այլ կլանիչներով։
Հայտնի են ռադոնի 201-222 զանգվածային թվերով ռադիոակտիվ իզոտոպները։ Կայունիզոտոպները հայտնի չեն։ Բնության մեջ հանդիպում են219Rn («ակտինոն»T1/2 = 3,92 վրկ, ակտինաուրանի շարք),220Rn («թորոն», T1/2 = 54,5 վրկ,թորիումի շարք) և222Rn («ռադոն», ամենաերկարակյաց իզոտոպն է, T1/2 = 3,8229 օր, ուրան-ռադիումի շարք) իզոտոպները, որոնք առաջանում են որպես բնական ռադիոակաիվ շարքերի անդամներ։
Ակտինոնը՝219Rn առաջանում էուրան235U–ի ռադիոակտիվ ընտանիքում։ Նրա կիստրոհման պարբերությունը 3,96 վայրկյան է։Համարյա հետաքրքրություն չի ներկայացնում՝ կարճ կյանք ունենալու պատճառով։
Ռաոնը օգտագործվում է բժշկության մեջ։ Օդի մերձերկրյա շերտում ռադոնի կոնցենտրացիայի որոշումըերկրաբանության մեջ օգտագործվում է ընդերքում գտնվող Ս-ը և Th-ը հայտնաբերելու, նրանց պարունակությունը որոշելու համար։
↑Քաղվածելու սխալ՝ Սխալ<ref> պիտակ՝ «ХЭ» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
↑P.Curie, Mme. Marie Curie (1899). «Sur la radioactivite provoquee par les rayons de Becquerel».Comptes rendus hebdomadaires des séances de l'Académie des sciences.129: 714–716.
↑Schüttmann, W. (1988). «Zur Entdeckungsgeschichte des Radons».Isotopenpraxis Isotopes in Environmental and Health Studies.24 (4): 158.doi:10.1080/10256018808623931.
↑Dorn, Friedrich Ernst (1900). «Ueber die von radioaktiven Substanzen ausgesandte Emanation».Abhandlungen der Naturforschenden Gesellschaft zu Halle. Stuttgart.22: 155.
↑А. В. Леонтьев, О. А. Фомичева, М. В. Проскурнина, Н. С. Зефиров (1982). «Современное состояние химии радона».Успехи химии.51 (1): 23–39.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 577)։