Ճառագայթաբանություն (լատին․՝ radius «ճառագայթ» + հունարեն՝ λόγος «ուսուցում, գիտություն»), բժշկական բաժին, ախտորոշման համար ճառագայթային մեթոդների կիրառման ուսումնասիրություն (ռադիոախտորոշում) և բուժում (ռադիոթերապիա) տարբեր հիվանդությունների, նաև հիվանդություններ և պաթոլոգիաներ, որոնք առաջանում են մարդու մարմնի վրա իոնացնող ճառագայթման ազդեցությունից[1]։
Այս ուղղության զարգացմանը նպաստել են բազմաթիվ գիտնականներ ` Ռենտգեն, Բեքերել, ամուսիններ Մարիա ևՊիեռ Կյուրի և այլոք:Կյուրիների ձեռքերը ծածկվեցին վերքերով ռադիոակտիվ նմուշների հետ մշտական շփումից, ինչը խթանեց բժշկական պրակտիկայում ռադիումի օգտագործման գաղափարը ։Պիեռ Կյուրին ընդգծել է այս հանգամանքը Նոբելյան ելույթում, 1905թ. հունիսի 5-ին։
Գիտության կոդը՝ ըստՅՈՒՆԵՍԿՕ-ի 4-նիշանոց դասակարգման` 3201.11 (բժշկության բաժին)[2].
Ռադիոլոգիան ի սկզբանե բժշկական գիտության մի ասպեկտ է, որը վերաբերում էր ռենտգենյան մեքենաների կամ այլ նմանատիպ սարքերի կողմից առաջացած էլեկտրամագնիսական էներգիայի օգտագործմանը բժշկական հետազոտությունների համար տեսողական տեղեկատվություն ստանալու համար :Ռադիոլոգիան, որը ներառում է ռենտգենյան ճառագայթների օգտագործումը, կոչվում է ճառագայթաբանություն։ Այսօր բժշկական պատկերացումն այլևս չի սահմանափակվում ռենտգենյան ճառագայթների կիրառմամբ, այլ ներառում է ուսումնասիրություններ՝ օգտագործելով բարձր հաճախականության ալիքներ, մագնիսական դաշտեր և այլ ճառագայթներ։
Ռադիոլոգիայի միջազգային օրն ամեն տարի նշվում է 2012 թվականի նոյեմբերի 8-ից։