| Քաղաք | ||
|---|---|---|
| Ջուղա | ||
| պարս.՝جلفا | ||
Ջուղայի կենտրոնական հրապարակ | ||
| Երկիր | ||
| Օսթան | Արևելյան ԱդրբեջանԱրևելյան Ադրբեջան | |
| Շահրեսթան | Ջուղայի գավառ | |
| Բախշ | Ջուղայի շրջան (Իրան) | |
| Այլ անվանումներ | Ջոլֆա | |
| Մակերես | 35 կմ² | |
| ԲԾՄ | 704 մետր | |
| Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | |
| Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն,պարսկերեն | |
| Բնակչություն | 8810 մարդ(2016[1]) | |
| Ազգային կազմ | ազարիներ | |
| Ժամային գոտի | UTC+3.30,ամառըUTC+4.3 | |
| Պաշտոնական կայք | jolfacity.ir | |
Ջուղա կամՋոլֆա (պարս.՝جلفا)[2], քաղաքԻրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝Արաքս գետի ափին։ Վարչականորեն գտնվում էԱրևելյան ԱդրբեջանիՋուղայի գավառում, հանդիսանում է նաև համանունշրջանի կենտրոնը։
ՋուղանԻրանական Ադրբեջանի կարևորագույն քաղաքներից մեկն է՝զբոսաշրջության ևտնտեսության տեսանկյունից։ Տեսարժան վայրերից ենՍուրբ Ստեփանոս վանքը (15 կմ),Հովվի մատուռը (8 կմ), Մարաքան և Քիամաքի արգելավայրերը, Ասիաբ Խարաբե ջրվեժը[3]։ Քաղաքում է նաև արտաքին աշխարհի հետ Իրանը կապող առաջին երկաթուղային կայարանը՝ կառուցված 1912 թվականին[Ն 1]:
Ջուղան գտնվում էԱրևելյան Ադրբեջանի կենտրոնԹավրիզ քաղաքից 135 կմ հյուսիս,Արաքս գետով բաժանված էՆախիջևանի տարածքում գտնվողՋուղա բնակավայրից։
Ջուղայի գավառի տարածքում ուսանում են 18000 աշակերտ, և 450 ուսանող հաճախում են բուհեր։ Քաղաքի աշխատող բնակչությունը զբաղվում է սպասարկման, վարչական, տրանսպորտային, մաքսային, բանկային և ապահովագրության, ինչպես նաև այլ առևտրային ու քաղաքային գործունեության մեջ։ Գյուղական բնակչության մեծամասնությունը ագարակատերեր են։ Բարձրագույն կրթության մակարդակը և մեխանիկական գյուղատնտեսության տարածվածությունը մեծանում են, աշխատուժի մեջ մտնող երիտասարդ, որակավորված մարդկանց թիվը մեծանում է։
Ջուղան խիստ կարևոր նշանակություն ունի Իրանի հյուսիսային երկու հարևանների համար։Հայաստանից Թավրիզ մեկնող հայ զբոսաշրջիկները հաճախ ուխտագնացության համար այցելում ենՅՈՒՆԵՍԿՕ-ի Իրանի ցանկում գտնվող հայկական վանքերը, կայանում քաղաքի հյուրանոցներում։Թեհրանից,Ղազվինից ու Թավրիզից Հայաստան եկող զբոսաշրջիկները նույնպես անցնում են այս քաղաքով (Մեղրու կամուրջ)։Ադրբեջանը Նախիջևանին կապող միակ խճուղային ճանապարհըԲաքուն կապում է Նախիջևան քաղաքին. Ջուղա քաղաքի մոտ գտնվում է Արաքս գետի մեկ այլ՝ Ջոլֆայի կամուրջը։
Ջուղա քաղաքը գտնվում էրՍյունիքի նահանգիԵրնջակ գավառում։ Առաջին հիշատակումըՄովսես Խորենացունն է։Բագրատունիների թագավորության շրջանում այն մտնում էրՎասպուրականի կազմի մեջ, սակայն հայոց թագավորՍմբատ Ա-ն (890-914) քաղաքը և Գողթան գավառը նվիրաբերել էՍյունիքի գահերեց իշխանին։ Վասպուրականի իշխանԳագիկ-Խաչիկը միջամտության համար դիմել է Ատրպատականի Սաջյան ամիրաներին, արդյունքում ինքը դարձել Վասպուրականի թագավոր, իսկ երկիրը հասցրել անկախության համար պատերազմի (908-921)։ 15-րդ դարում լինելով Թավրիզ-Հալեպ առևտրային ճանապարհի վրա՝ քաղաքը զարգանում ու բարգավաճում է, իր հետ միասին առաջ տանելովԱգուլիսը,Նախիջևանը,Որդուարը ևՄեղրին։ 17-րդ դարի սկզբին ՇահԱբբասի հրահանգովհայ բնակչությունը բռնագաղթեցվել է Իրան, որտեղ նրանք հիմնել ենՆոր Ջուղա քաղաքը։ Նախքան այդ Ջուղայի բնակչությունը անցնում էր 20 հազարից, որով այն գերազանցում էրՀայկական լեռնաշխարհի բոլոր քաղաքներին[5]։ 1828 թվականիԹուրքմենչայի պայմանագրով Ջուղան կիսվել է երկու մասի, քանի որ տեղակայված էր Արաքս գետի երկու ափերին։
1990-1991 թվականների ընթացքում Ջուղայի սահմանային անցակետով բեռնափոխադրումների ծավալը համապատասխանաբար կազմել է 2,69 և 2,37 մլն տոննա, ինչը կազմում է երկրի ներմուծման ավելի քան 10%-ը։Ղարաբաղյան շարժման ևԱրցախի ազատամարտի հետևանքով Կովկաս-Ջոլֆա երկաթուղին փակվել է. այժմ գործում է Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա ավտոխճուղին։ Տարեկան ապրանքաշրջնառությունը կազմում է 150.000 տոննա բեռ։
2011 թվականին քաղաքի բնակչությունը կրկնապատկվել է՝ 2006 թվականի համեմատ (4983 մարդ)[6]։ Բնակվում ենազարիներ ևադրբեջանցիներ։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ջուղա (Իրան)» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 548)։ |