Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ջուլիան Մուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիան Մուր
անգլ.՝Julianne Moore
Մուրը2014 թվականիՏորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ։
Հասակը163 սմ
Ծնվել էդեկտեմբերի 3,1960 (64 տարեկան)
ԾննդավայրՖայետվիլ,Հյուսիսային Կարոլինա,ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան (1983), Ֆրանկֆուրտի ամերիկյան ավագ դպրոց, Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ և Justice High School?
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասանուհի,գրող
Ակտիվ շրջան1986–այժմ
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Թրիլեր
Ընտրանի"Գրավչության օրենքներ",
"Յուրայի դարաշրջանի այգի 2. Կորուսյալ աշխարհ",
"Ինն ամիս"
Ամուսին(ներ)Բարթ Ֆրեյնդլիխ
(2 երեխա),
Ջոն Գուլդ Ռուբին
(ամուսնալուծված)
Երեխա(ներ)2 երեխա
Պարգևներ և մրցանակներ

Ջուլիան Մուր (անգլ.՝Julianne Moore, իրական անունը` Ջուլի Էնն Սմիթ (Julie Anne Smith)[6],դեկտեմբերի 3,1960(1960-12-03)[7][8][9][…],Fort Bragg,Cumberland County,Հյուսիսային Կարոլինա,ԱՄՆ[10][11]),ամերիկյանդերասանուհի ևգրող։ Արժանացել էՕսկար (2015 թ.), երկու անգամԷմմի (1988,2012), երկու անգամՈսկե գլոբուս (2013,2015),BAFTA (2015 թ.) և երկու անգամ ԱՄՆ կինոդերասաններիգիլդիայի մրցանակներին (2013,2015): Իր անունով աստղ ունի նաևՀոլիվուդյան փառքի ծառուղում[12][13][14]։

Ջուլիան Մուրը հանդիսանում է նաև աշխարհի երեք հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր`Կաննի,Բեռլինի ևՎենետիկի (եռակի)։ Նա համարվում է բնավորության ամերիկյան առաջատար դերասանուհի, ով կարողանում է խաղալ ինչպեսմեյնստրիմային, այնպես էլ ցածրաբյուջետային անկախ բեմադրություններում` առանձնանալով դերերի ընտրության մեջ իր խիզախությամբ և դերասանական խաղով[15][16][17]։

Կենսագրությունը

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ջուլիան Մուրը ծնվել էՀյուսիսային Կարոլինայի Ֆեյեթվիլ քաղաքում։ Նրա հայրը զինվորական դատավոր էր[18][19][20], իսկ մայրը` հոգեբան[21]։ Ջուլիանն ընտանիքի ավագ երեխան էր և ուներ նաև կրտսեր քույր և եղբայր։ Նրա մանկության տարիներին ընտանիքը տեղափոխվում էր մի վայրից մյուսը, այդ իսկ պատճառով նա սովորել էԳերմանիայիՄայնի Ֆրանկֆուրտում գտնվող ամերիկյան քոլեջում, որն1979 թվականին ավարտելուց հետո ընդունվել էԲոստոնի համալսարանին կիցարվեստի դպրոց։1983 թվականին ստանալովբակալավրի աստիճան, տեղափոխվել էՆյու Յորք։

Սկզբնական շրջանում աշխատել է ռեստորաններում` որպես մատուցողուհի և տևական ժամանակ խաղացել բացառապեսԲրոդվեյում, ինչպես նաև «Ինչպես է պտտվում աշխարհը» հեռուստասերիալում` կատարելով երկու դեր (1985-1988 թվականներին), որի համար արժանացել է Էմմիի ցերեկային մրցանակին։1980-ական թվականները նրա ստեղծագործական կյանքում նշանավորվում էին հիմնականում հեռուստատեսային ֆիլմերով։

Ջուլիան Մուրի առաջին աշխատանքը մեծ էկրանին, համարվում է «Հեքիաթները մութ կողմից» (1990 թ.) ֆիլմում կատարած դրվագային դերը, որից հետո նա սկսել է հայտնվել ոչ մեծ, երկրորդական դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Օրորոցը ճոճող ձեռքը» (1992 թ.), «Կարճ պատմություններ» (1993 թ.), «Մարմինը, որպես իրեղեն ապացույց» (1993 թ.)կինոնկարները և «Փախստականը» (1993 թ.) ֆիլմը`Հարիսոն Ֆորդի մասնակցությամբ։ Այդ շրջանում նա նկարահանվել է նաև «Ինն ամիս» (1995 թ.),«Վարձու մարդասպաններ» (1995 թ.), «Անվտանգություն» (1995 թ.), «Կյանքն ապրել Պիկասոյի հետ միասին» (1996 թ.), ինչպես նաևԼուի Մալի «Վանյան 42-րդ փողոցում» (1994 թ.) կինոնկարներում։

1997 թվականին,Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի ժամանակաշրջանի զբոսայգին. Կորուսյալ աշխարհ» ֆիլմի հաջողությունից հետո, այն ժամանակ դեռևս ոչ այնքան հայտնի ռեժիսորՓոլ Թոմաս Անդերսոնի առաջարկով, Ջուլիանը նկարահանվեց պոռնոարդյունաբերության մասին պատմող «Գիշերները բուգի ոճով» (1997 թ.) ֆիլմում։ Կինոնկարում նրա դերը հաջողված էր և նա ներկայացվեց Օսկար և Ոսկե գլոբուս մրցանակների, իսկ1998 թվականին նրա մասնակցությամբ թողարկվեց«Մեծ Լեբովսկին» կինոնկարը, որտեղ Ջուլիանը կատարում էրֆեմինիստուհի նկարչուհու դերը։

Հատկապես դերասանուհու համար հագեցած էր1999 թվականը, երբ նրա մասնակցությամբ թողարկվեցին հինգ ֆիլմեր։ Դրանցից առավել հաջողվածներից էին «Մագնոլիա» և «Վեպի ավարտը» կինոնկարները։ Հաջողությամբ էին պսակված նաև նրա դերակատարումները2002 թվականին նկարահանված«Ժամեր» և «Դրախտից հեռու» ֆիլմերում։ Այդ ֆիլմերի համար նա ներկայացվել է Օսկար մրցանակի։2004 թվականին նա նկարահանվել է «Մոռացվածը» թրիլերում, որի շահույթը աշխարհում կազմել է 117միլիոնդոլար։ Հաջողություն է ունեցել նաև2006 թվականին նկարահանված «Մարդու երեխան» կինոնկարը։ Ջուլիան Մուրի լավագույն աշխատանքներից են նաև «Խաղը փոխվել է» (2012 թ.)[22],«Դեռևս Էլիս» (2014 թ.), «Աստղային քարտեզ» (2014 թ.) կինոնկարները։

Անձնական կյանքը

[խմբագրել |խմբագրել կոդը]

1986-1995 թվականներին Ջուլիան Մուրը ամուսնացած էր դերասան և ռեժիսոր Ջոն Գուլդ Ռուբինի հետ[19]։1996 թվականից նա ապրում էրռեժիսորԲարթ Ֆրեյնդլիխի հետ։ Նրանք ամուսնացել են2003 թվականին։ Ջուլիան Մուրն ամուսնուց մեծ է 9 տարով։ Նրանք ունեն երկու երեխա` որդի (ծնվ.1997 թ.) և դուստր (ծնվ.2002 թ.) և ապրում են Նյու Յորքում[23]։

Ջուլիան ՄուրըԼԳԲՏ-ի իրավունքների կողմնակից է,աթեիստ[24] և երբ նրան հարցրել են, թե ինչ կասի իրեն Աստված, երբ հայտնվի երկնքում, Ջուլիանը պատասխանել է. «Դե, երևի կասի, որ դուք սխալվում էիք, ես գոյություն ունեմ»։

Բնական տեսքը պահպանելու վերաբերյալ, Ջուլիան Մուրը դեմ է արտահայտվելբոտոքսին և պլաստիկ վիրահատությանը[25]։2008 և2012 թվականների նախագահական ընտրություններում Ջուլիան ՄուրըԲարաք Օբամայի կողմնակիցն էր[20][26]։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1985Ինչպես է պտտվում աշխարհըAs the World Turns-
1989Փողեր, իշխանություն, սպանությունMoney, Power, MurderՊեգի Լին Բրեդի
1990Հեքիաթները մութ կողմիցTales from the Darkside: The MovieՍյուզան
1991Գնալն արդեն շատ ուշ էThe Last to GoՄերսի
1991Մահացու հայացք նետելովCast a Deadly SpellԿոննի Սթոուն
1992Օրորոցը ճոճող ձեռքըThe Hand That Rocks the CradleՄառլեն Կրեյվեն
1992Ատրճանակ Բեթի Լուի պայուսակումThe Gun in Betty Lou's HandbagԷլինոր
1992Մարմինը, որպես իրեղեն ապացույցBody of EvidenceՇերոն Դյուլեյնի
1993Բեննին և ՋունըBenny & JoonՌութի
1993ՓախստականըThe FugitiveԷնն Իսթման
1993Կարճ պատմություններShort CutsՄերիան Ուայման
1994Վանյան 42-րդ փողոցումVanya on 42nd StreetԵլենա
1995ԱնվտանգությունSafeՔերոլ Ուայթ
1995Ինն ամիսNine MonthsՌեբեկա Թեյլոր
1995Վարձու մարդասպաններAssassinsԷլեկտրա
1996Կյանքն ապրել Պիկասոյի հետ միասինSurviving PicassoԴորա Մաար
1997Յուրայի ժամանակաշրջանի զբոսայգին. Կորուսյալ աշխարհThe Lost World: Jurassic ParkՍառա Հարդինգ
1997Միֆ մատնահետքերի մասինThe Myth of FingerprintsՄիա
1997Գիշերները բուգի ոճովBoogie NightsԷմբեր Ուեյվս
1997Դժոխային տաքսիChicago Cab-
1998Մեծ ԼեբովսկինThe Big LebowskiՄոդ Լեբովսկի
1998ՓսիխոPsychoԼայլա Կրեյն
1999Բախտի անիվըCookie's FortuneԿորա Դյուվալ
1999Կատարյալ ամուսինAn Ideal HusbandԼորա Չիվլի
1999Աշխարհի քարտեզըA Map of the WorldԹերեզա Քոլինզ
1999Վեպի ավարտըThe End of the AffairՍառա Մայլզ
1999ՄագնոլիաMagnoliaԼինդա Պարտրիջ
2000ԿնամոլըThe Ladies ManՕդրի
2000Ոչ եսNot I-
2001ՀաննիբալHannibalԿլարիսա Սթարլինգ
2001ԷվոլյուցիաEvolutionԷլիսոն Ռիդ
2001ԹափառականըWorld TravelerԴուլսիա
2001Նավային նորություններThe Shipping NewsՈւեյվի Պրոուզ
2002Դրախտից հեռուFar from HeavenՔեթի Ուայթեքեր
2002ԺամերThe HoursԼորա Բրաուն
2004Մերին և ԲրյուսըMarie and BruceՄերի
2004Գրավչության օրենքներըLaws of AttractionՕդրի Վուդս
2004ՄոռացվածըThe ForgottenՏելլի Պարետա
2005ՀաղթանակածըThe Prize Winner of Defiance, OhioԷվելին Ռայան
2006Վստահիր տղամարդունTrust the ManՌեբեկա Պոլակ
2006Ճշմարտության հակառակ կողմըFreedomlandԲրենդա Մարտին
2006Մարդու երեխանChildren of MenՋուլիան
2007ՄարգարենNextՔելլի Ֆերիս
2007Ես այնտեղ չեմI'm Not ThereԱլիսա Ֆաբիան
2007Վայրի նրբագեղությունSavage GraceԲարբարա Դալի Բաքելանդ
2008ԿուրությունBlindnessբժշկի կինը
2009Միայնակ տղամարդըA Single ManՇառլոտա
2009Պիպա Լիի մասնավոր կյանքըThe Private Lives of Pippa LeeՔեթ
2009ԽլոյաChloeՔեթրին Ստյուարտ
2010Երեխաները կարգին ենThe Kids Are All RightՋուլս
2010ԱպաստարանShelterԿառա Հարդինգ
2010Էլեկտրա ԼյուքսElektra LuxxՄարիամ Աստվածածին
2011Խենթություն, հիմարություն, սերCrazy, Stupid, Love.Էմիլի Ուիվեր
2012Լինել ՖլիննBeing FlynnՋոդի Ֆլինն
2012Խաղը փոխվել էGame ChangeՍառա Փեյլին
2012Ամուսնալուծություն մեծ քաղաքումWhat Maisie KnewՍյուզաննա
2013Դոն Ժուանի կրքերըDon JonԷսթեր
2013Անգլերենի ուսուցիչըThe English TeacherԼինդա Սինկլեր
2013ՔերրիCarrieՄարգարեթ Ուայթ
2014Օդային մարշալ (Առանց կանգառի)Non-StopՋեն Սամմերս
2014Աստղային քարտեզMaps to the StarsՀավանա Սեգրանդ
2014Դեռևս ԷլիսStill AliceԷլիս Հոուլենդ
2014Քաղցած խաղեր. Ծաղրաճայը. Մաս 1The Hunger Games: Mockingjay - Part 1Ալմա Կոյն
2014Յոթերորդ որդինSeventh Sonտիրուհի Մալկին
2015Մեգիի ծրագիրըMaggie's PlanԺորժետա
2015Այն ամենն, ինչ ես ունեմFreeheldԼորել Հեսթեր
2015Քաղցած խաղեր. Ծաղրաճայը. Մաս 2The Hunger Games: Mockingjay - Part 2Ալմա Կոյն
2017Աշխարհը` հրաշքներով լիWonderstruckԼիլիան, Օդրի Ռոուզ
2017ՍուբուրբիկոնSuburbiconՄարգարեթ
2017Kingsman. Ոսկե մատանինKingsman: The Golden CircleՊոպպի Ադամս

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. https://www.oscars.org/oscars/ceremonies/2015
  2. https://www.berlinale.de/en/archive/awards-juries/awards.html/y=2003/o=desc/p=1/rp=40
  3. https://web.archive.org/web/20200611204429/https://nationalboardofreview.org/award-names/best-supporting-actress/
  4. https://www.bafta.org/awards/film/leading-actress
  5. https://www.labiennale.org/en/history-venice-film-festival
  6. Rochlin, Margy (11 февраля 2001).«FILM; Hello Again, Clarice, But You've Changed».The New York Times (անգլերեն). Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
  7. Internet Broadway Database — 2000.
  8. filmportal.de — 2005.
  9. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  10. Summerscale, Kate (13 октября 2007).«Julianne Moore: beneath the skin».The Telegraph (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  11. Lipworth, Elaine (27 августа 2011).«Julianne Moore: still fabulous at 50, interview».The Telegraph (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  12. «Julianne Moore gets star on Hollywood 'Walk of Fame'» (անգլերեն). Yahoo!. 4 октября 2013. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  13. Cindy Clark. (2013 թ․ հոկտեմբերի 3).«Julianne Moore gets star on Hollywood Walk of Fame» (անգլերեն). USA TODAY. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  14. «У Джулианы Мур появилась своя звезда на Алее славы» (ռուսերեն). comments.ua. 4/10/2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  15. Rees, Jasper (24 июля 2010).«Q&A: Actress Julianne Moore» (անգլերեն). The Arts Desk. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  16. Ellison, Michael (13 августа 1999).«Less is Moore».The Guardian (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  17. Sgura, Giampaolo (16 августа 2013).«Exclusive Peek: Julianne Moore Opens Up on Fashion, Fame and Family in October InStyle».InStyle (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  18. «Anne Love Smith Obituary».The Washington Post (անգլերեն). 3 мая 2009. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  19. 19,019,1Mackenzie, Suzie (1 февраля 2003).«The hidden star».The Guardian (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  20. 20,020,1Cochrane, Kira (28 октября 2010).«Julianne Moore: 'I'm going to cry. Sorry'».The Guardian (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  21. «Anne Love Smith Obituary».The Washington Post (անգլերեն). 3 мая 2009. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  22. Джулианна Мур сыграет Сару Пэйлин
  23. «Julianne Moore».Us Weekly (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  24. Galloway, Stephen (28 февраля 2015).«Julianne Moore Believes in Therapy, Not God (And Definitely Gun Control)».The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  25. Iley, Chrissy (6 июля 2008).«Red Alert».The Observer (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  26. Harp, Justin (2 октября 2012).«Beyoncé, Jennifer Lopez support Barack Obama in campaign video – watch».Digital Spy (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ջուլիան Մուր» հոդվածին։
X (անգլ.)
Ֆոտո, վիդեո և աուդիո
Ինստագրամ (անգլ.)
Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BIBSYS99020849 ·BNCa11804658 ·BNEXX1271314 ·BNF14027878z ·GND133541495 ·ISNI0000000109389014 ·LCCNno97011133 ·LNB000186913 ·NKCxx0012918 ·NLPa0000001256075 ·NTA243012977 ·NUKATn2008150010 ·SUDOC059205857 ·VIAF117361625 ·WorldCat VIAF117361625
1929—1940
1941—1960
1961—1980
1981—2000
2001 — այժմ
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ջուլիան_Մուր&oldid=9932119» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp