Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ջորջ Մայքլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Մայքլ
Բնօրինակ անունանգլ.՝George Michael
Ի ծնե անունանգլ.՝Georgios Kyriacos Panayiotou[1]
Նաև հայտնի է որպեսGeorge Michael[1]
Ծնվել էհունիսի 25,1963(1963-06-25)[2][3][4][…]
Արևելյան Ֆինչլի,Բարնեթ,Մեծ Լոնդոն,Անգլիա,Միացյալ Թագավորություն[5][6]
Երկիր Միացյալ Թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 25,2016(2016-12-25)[7][2][3][…](53 տարեկան)
Goring-on-Thames,Միացյալ Թագավորություն[7]
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
Ժանրերփոփ[8][9][10], պարային երաժշտություն, սոուլ[11], ժամանակակից R&B[12][13], սինթիփոփ[14], Ֆանկ, դենս փոփ[15], սոֆթ ռոք[16][17], post-disco?, adult contemporary music[18][19][20], կապուտաչյա սոուլ[21], ռիթմ էնդ բլյուզ[22][21], փոփ ռոք[23] և ջազ[24]
Մասնագիտությունհեղինակ-կատարող, Բազմագործիքավորող, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, երգերի հեղինակ, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, ստուդիական երաժիշտ, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր
Երգչաձայնտենոր և լիրիկական տենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլEpic Records, Virgin Records, DreamWorks Records, Columbia Records, Sony Music, Polydor և Innervision Records?
ԿրթությունBushey Meads School? և Kingsbury High School?
ԱնդամակցությունWham! և Young Communist League?[25][26][27]
Պարգևներ
Կայքgeorgemichael.com
Ստորագրություն
Ստորագրություն
 George Michael Վիքիպահեստում
Ջորջ Մայքլի ձայնը

Ջորջոս Կիրիյակոս Պանայոտու (հուն․՝Γιώργος-Κυριάκος Παναγιώτου,հունիսի 25,1963(1963-06-25)[2][3][4][…],Արևելյան Ֆինչլի,Բարնեթ,Մեծ Լոնդոն,Անգլիա,Միացյալ Թագավորություն[5][6] -դեկտեմբերի 25,2016(2016-12-25)[7][2][3][…],Goring-on-Thames,Միացյալ Թագավորություն[7]), առավել հայտնիՋորջ Մայքլ (անգլ.՝George Michael) բեմական անվամբ,հունական ծագմամբ բրիտանացի երգիչ։ Կարիերայի ընթացքում եղել էWham! խմբի անդամ։ 1988 թվականին «Faith» ալբոմի համար ստացել է 2 «Գրեմմի»։

Կենսագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ջորջ Մայքլը ծնվել է1963 թվականիհունիսի 25-ինԼոնդոնումկիպրացու ևանգլիական հրեուհու ընտանիքում։ Նրա երաժշտական կարիերան սկսվել է 1981 թվականից, երբ ինքը իր դպրոցական ընկերոջ Էնդրյու Ռիջլի հետ ստեղծելով «The Executives» խումբը։ Խումբը երկար չգոյատևեց, և Ջորջը միացավWham! խմբին։

Մենակատար կարիերայի սկիզբ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Wham! խմբի կազմալուծումից հետո երգիչը հայտնել է, որ մտադիր է սկսել մենակատար կարիերա և գրել ավելի լուրջ երաժշտություն։Wham! խմբի անվան տակ թողարկված կենսահաստատFreedom երգը համընդհանուր ուշադրություն է բևեռել դեպի Մայքլը։ Երկրպագուները անհամբեր սպասում էին իրենց կուռքի առաջին մենակատար ալբոմի թողարկմանը։Faith անվան տակ այդ ալբոմը հայտնվել է երաժշտական խանութներում1987 թվականիհոկտեմբերի 30-ին։Ֆանկ ոճով լույս տեսած սկավառակներից վաճառվել են ավելի քան 16 միլիոն օրինակ, ընդ որում«Բիլբորդ» ամսագրի վարկածով այն ճանաչվել էԱՄՆ-ի ամենավաճառվող սկավառակը։

Երկրորդ ալբոմը՝Listen Without Prejudice, Vol. 1 Մայքլին բերել է ևս երկու հիթ՝Freedom!' 90 ևPraying for Time, սակայն կոմերցիոն տեսանկյունից ավելի փոքր հաջողություն ունեցավ, քան Faith ալբոմը։ Մայքլը մեղադրել էSonyձայնագրման լեյբլին նրանում, որ այն ոչ բավականաչափ միջոցներ է ներդնում ալբոմի գովազդի համար։ Դա հանգեցրել է դատական վեճի երգչի և Sony ընկերության միջև, որտեղ Մայքլը պարտվեց։ Այդ պահից երգիչը հրաժարվեց ալբոմներ թողարկել այնքան ժամանակ, մինչև նրա պայմանագիրը Sony ընկերության հետ չլրանա։ Ալբոմների երկար ընդմիջման միջև երգիչը թողարկում էToo Funky սինգլը, որը ներառվել էRed Hot And Dance հավաքածուի մեջ, ևDon’t Let The Sun Go Down On Me դուետըԷլթոն Ջոնի հետ, ինչպես նաևՔուին խմբի հետ մասնակցում է համերգին՝ նվիրվածՖրեդի Մերկուրիի հիշատակին։

Վերադարձ շոու-բիզնես

[խմբագրել |խմբագրել կոդը]

1996 թվականինVirgin Records-ում թողարկվել է ՄայքլիOlder անվանումով երրորդ մենակատար ալբոմը, որն ավելի մեծ հաջողություններ ունեցավԵվրոպայում, քանԱՄՆ-ում, որտեղ Մայքլի հայտնիության դարաշրջանն արդեն անցել էր։Մեծ Բրիտանիայում առաջին հորիզոնականում են հայտնվել այնպիսի երգեր, ինչպիսին ենJesus to a Child ևFastlove երգերը։

1998 թվականին Մայքլը ձերբակալվել է ոստիկանության կողմից հասարակական զուգարանում տղամարդու հանդեպ սեքսուալ բնույթի ոտնձգություն կատարելուց հետո։ Պարզվել էր, որ տղամարդը քաղաքացիական հագուստով ոստիկան էր։ Երգիչը ստիպված էր հայտնել իրհամասեռամոլության մասին, ինչը բացասաբար ազդեց նրա ձայնագրությունների վաճառքի վրա։ Նույն թվականին թողարկվել է նրա լավագույն հիթերի հավաքածուն՝ Ladies And Gentlemen. The Best Of George Michael, որի մեջ էր մտնում նաև նրա նորOutside երգը։ Նույն ալբոմի մեջ էր ներառվածՍթիվի Ուանդերի As երգը, որը Ջորջ Մայքլը կատարել է ամերիկյան երգչուհիՄերի Ջեյ Բլայջի հետ։

1999 թվականին Մայքլը թողարկել է իր սիրած երգերի քավեր տարբերակների ալբոմը՝ Songs From The Last Century:

2002 թվականին Մայքլը փորձել է ետ բերել իր հայտնիությունը՝ թողարկելով առաջին (2000 թվականի հունիսից) Freeek! սինգլը, որն ուղեկցվում էր թանկարժեք տեսահոլովակով։ Ներդրումները չեն արդարացվել, քանի որ սինգլը չի հասել առաջին հորիզոնականի նույնիսկ իր հարազատ երկրում։ 2002 թվականի ամռանը թողարկվել էShoot The Dog քաղաքական ստեղծագործությունը՝երգիծանք ուղղվածՋորջ Բուշ կրտսերին ևԹոնի Բլեերին, որոնց Մայքլը մեղադրել էԻրաքում պատերազմը սկսելու մեջ։ Այն ներառվել է2004 թվականի մարտին թողարկվածPatience ալբոմի մեջ, որը Մեծ Բրիտանիայում առաջին հորիզոնականն է զբաղեցրել։

2006 թվականինMTV հեռուստաընկերությունում տեղի է ունեցել Մայքլի նորAn Easier Affair երգի տեսահոլովակի պրեմիերան։

Սկավառակագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Ջորջ Մայքլի սկավառակագրություն

Ալբոմներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սինգլներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • «Careless Whisper» (1985)
  • «I Knew You Were Waiting For Me» (1986, դուետԱրետա Ֆրանկլինի հետ)
  • «Faith» (1987)
  • «Father Figure» (1988)
  • «One More Try» (1988)
  • «Monkey» (1988)
  • «Praying For Time» (1990)
  • «Don’t Let the Sun Go Down on Me» (1991, դուետԷլթոն Ջոնի հետ).

Արքայազն Ուիլյամի ևՔեյթ Միդլթոնի պատվին Ջորջ ՄայքլըՍթիվի Ուանդերի երգացանկից մի երգ է ձայնագրել և նվիրել նորապսակներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1https://www.bbc.co.uk/news/uk-38432862
  2. 2,02,12,22,32,4Ostberg R.Encyclopædia Britannica
  3. 3,03,13,23,33,4Discogs — 2000.
  4. 4,04,1Dutch Top 40
  5. 5,05,15,2The GuardianUnited Kingdom,London:GMG, 1821. — ed. size: 161152 — ISSN0261-3077
  6. 6,06,16,2http://www.maniadb.com/artist/122005?o=d&d=s
  7. 7,07,17,27,37,47,5Ex-Wham singer George Michael dies (բրիտ․ անգլ.) — 2016.
  8. http://www.upi.com/Entertainment_News/Music/2009/12/04/George-Michael-concert-to-air-on-HDNet/88291259984154/
  9. http://www.upi.com/Entertainment_News/Music/2010/10/04/George-Michael-denies-bullying-claim/46941286201942/
  10. http://www.upi.com/Entertainment_News/Music/2011/08/23/George-Michael-announces-breakup/85111314118322/
  11. http://www.huffingtonpost.com/2012/07/17/kate-moss-george-michael-video-white-light_n_1679577.html
  12. http://attitude.co.uk/george-michael-announces-new-album-symphonica/
  13. http://attitude.co.uk/bbc-announce-george-michael-documentary-concert-special/
  14. http://www.cdbaby.com/cd/marcellomusarra
  15. http://www.india.com/showbiz/singer-george-michael-hints-at-wham-reunion-105873/
  16. http://countrylicious.com/united-kingdom/images/94f5985f4837
  17. http://www.cdbaby.com/cd/commisso2
  18. http://buycdnow.ca/products/I'M-Your-Baby-Tonight-%252d-Whitney-Houston-(Audio-CD)-UPC%3A-886975418121.html
  19. http://tunein.com/artist/George-Michael-m383903/
  20. http://abcnewsradio.squarespace.com/music-news/2013/5/17/george-michael-injured-in-car-crash.html
  21. 21,021,1http://www.duduki.net/cgi-bin/performer?id=P_7afc5c065c04a123&s=p
  22. https://myspace.com/georgemichael/music/album/faith-17283877
  23. http://www.mtv.com/artists/george-michael/
  24. http://www.musicweek.com/news/read/george-michael-s-former-pa-passes-away/057345
  25. https://www.theguardian.com/music/2023/jul/18/real-club-tropicana-wham-soho
  26. tweet — 2006.
  27. https://www.facebook.com/rob.griffiths.77736/posts/10210705389167184
  28. https://web.archive.org/web/20210210203059/https://www.brits.co.uk/history/shows/1985
  29. https://www.brits.co.uk/history/shows/1988
  30. https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=27
  31. https://www.grammy.com/grammys/artists/george-michael/12041
  32. 32,032,132,2https://www.theamas.com/winners-database/?winnerKeyword=george+michael&winnerYear=
  33. https://www.brits.co.uk/history/shows/1991
  34. https://www.brits.co.uk/history/shows/1997

Հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ջորջ Մայքլ
էջըՎիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ջորջ Մայքլ» հոդվածին։
Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BIBSYS98036743 ·BNEXX1076227 ·BNF140003414 ·CiNiiDA06081526 ·CONOR18629987 ·GND118922653 ·ICCULO1V025298 ·ISNI0000000110303150 ·LCCNn85353734 ·LNB000045275 ·NDL00471591 ·NKCmzk2003182904 ·NLA65206509 ·NLG78258 ·NLPa0000001117593 ·NSK000068991 ·NTA073550531 ·NUKATn2006071836 ·LIBRIS399713 ·SUDOC08030186X ·VIAF84546733 ·WorldCat VIAF84546733
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ջորջ_Մայքլ&oldid=10612268» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp