Ջոն Վիքլիֆի ընտանիքը ցածրսոցիալական դասից էր, ինչը նշանակում էր, որ նրանք շատ հարուստ չէին, բայց նրանք նաև աղքատ չէին։ Ավելի ուշ Վիքլիֆի մեծանալուց հետո, նա հաճախել էՕքսֆորդի համալսարան, որտեղ նա ստացել է աստվածաբանության բակալավրի աստիճան։ 1361 թվականին նա ստացել է Օքսֆորդի քոլեջի մագիստրոսի կոչում[4]։ Նրան նաև տրվել է Լինքոլնշիրի եկեղեցական ծուխը, ինչը նշանակում էր, որ նա պիտի հրաժարվեր մագիստրոսի աստիճանից։ Նա իր կյանքի մեծ մասն ապրել էՕքսֆորդում, որպեսռեկտոր տեղականեկեղեցիներում։ Նրա որոշ գաղափարներ չէին ընդունվում եկեղեցու կողմից, բայց նա ուներՀովհան Գոնտիացու աջակցությունը, ով այդ ժամանակ ղեկավարում էրԱնգլիան և օգտագործում էր Վիքլիֆի գաղափարները սեփական շահի համար[5][6]։
Վիքլիֆը պնդել է, թե եկեղեցականները պետք է ապրեն աղքատության մեջ և ինքն էլ մի քանի անգամ հրաժարվել է իր ունեցվածքից և ապրել աղքատի կյանքով։ Սակայն ոչ բոլորն էին համաձայն այս գաղափարին։ Իր ուշ գրվածքներում նա գրել է, որ Աստվածաշունչը եկեղեցական կրոնի, այլ ոչ թե եկեղեցու իշխանությունն է։ 1382 թվականին Վիքլիֆի հետևորդները` «լոլարդները» օգնել են նրան թարգմանել Աստվածաշունչը։ Անգլիական եկեղեցու առաջին անդամները նրան անվանել են առաջին մեծ ռեֆորմիստ[7][8][9]։
↑Andrew Larsen,John Wyclif c. 1331-1384, in Ian Christopher Levy (ed.),A Companion to John Wyclif. Late Medieval Theologian, Leiden: Brill, 2006, pp. 1-61.
↑Partridge A.C. 1973.English biblical translations. London: Andre Deutsch, The English Bible to Wyclif, 19–32.ISBN 0-233-96129-1