| Պրիտի Պատել անգլ.՝Priti Patel | |
| Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն[2] |
|---|---|
| Կրթություն՝ | Watford Grammar School for Girls?, University of Keele?[3] և Էսեքսի համալսարան[3] |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
| Դավանանք | հինդուիզմ |
| Ծննդյան օր | մարտի 29,1972(1972-03-29)(53 տարեկան) |
| Ծննդավայր | Լոնդոն,Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | անգլ.՝Priti Sushil Patel[1] |
| Կայք՝ | priti4witham.com |
| Ինքնագիր | |
Պրիտի Պատել (անգլ.՝Priti Sushil Patel,մարտի 29,1972(1972-03-29),Լոնդոն,Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ,Մեծ Բրիտանիայի Աշխատանքի և կենսաթոշակի նախարարության զբաղվածության հարցերով նախկին կրտսեր նախարար (2015 թվականի մայիսի 11-ից մինչև 2016 թվականի հուլիսի 14-ը)։ 2016 թվականի հուլիսի 14-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 8-ըԹերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում եղել է Միջազգային զարգացման նախարար։ 2019 թվականի հուլիսի 24-ից Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարն է։
Ծնվել է 1972 թվականինԼոնդոնի շրջան Իսլինգտոնում,Ուգանդայից հնդիկ միգրանտների ընտանիքում։ Ավարտել է Ուոթֆորդի միջնակարգ դպրոցը (Watford Grammar School For Girls), ստացել Քիլի համալսարանի տնտեսագիտության դիպլոմ և Էսսեքսի համալսարանում քաղաքագիտություն մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան[4]։
1995-1997 թվականներին եղել է հանրաքվեի եվրասկեպտիկ կուսակցության մամուլի քարտուղար, որը 1997 թվականի ընտրություններում ստացել է ձայների 2,6 տոկոսը։ Երբ 1997 թվականին Պահպանողական կուսակցությունը փոխել է իր դիրքորոշումը Եվրոպական արժույթի վերաբերյալ, Պատելն անցել է պահպանողականների շարքերը։
2005 թվականին Պատելը ՀյուսիսայինՆոթինգհեմ (Nottingham North) ընտրատարածքում Պահպանողական կուսակցությունից Համայնքների պալատ ընտրվելու անհաջող փորձ է արել։ 2010 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում հաջողության է հասելԷսսեքս կոմսության Ուիթեմ (Witham) ընտրատարածքում։ 2013 թվականիցՄիացյալ Թագավորության հնդկական սփյուռքի ակտիվիստուհի է, իսկ 2013-2014 թվականներին եղել է Քաղաքական խորհրդատվական խորհրդում (Policy Advisory Board)[5]։
2014 թվականի հուլիսի 15-ին վարչապետԴևիդ Քեմերոնը մի շարք կադրային տեղաշարժեր է կատարել իր առաջին կաբինետում և ընդունած որոշումներից մեկը դարձել է Պրիտի Պիթելի նշանակումը ֆինանսների նախարարությունում գանձապետարանի քարտուղարի պաշտոնում՝ հարկային քաղաքականության բնագավառում պատասխանատվության ոլորտով։ Քեմերոնի քաղաքական քայլը քննարկվել է մամուլում, քանի որ Պաթելը պատկանում էր պահպանողականների աջ թևին և, հատկապես, կողմ էր մահապատժի վերականգնմանը[6]։
2015 թվականի մայիսի 7-ի հերթական խորհրդարանական ընտրություններում՝ Պրիտի Պատելը համոզիչ հաղթանակ է տարել իր նախկին Ուիթեմ շրջանում ընտրողների ձայների 57,5%-ի արդյունքով՝ Անկախություն կուսակցության ուժեղագույն մրցակից Գերի Կոկրիլի 16%-ի դիմաց[7]։
2015 թվականի մայիսի 11-ին Քեմերոնը ձևավորել է իր երկրորդ կաբինետը և Պրիտի Պատելին նշանակել Աշխատանքի և կենսաթոշակների նախարարությունում զբաղվածության հարցերով կրտսեր նախարար, որը նրան իրավունք է տվել մասնակցել կառավարության նիստերին[8]։
2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող Է եղել վարչապետի պաշտոնից՝ Մեծ Բրիտանիայի անդամակցությունըԵվրամիությանը հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ ընտրողները քվեարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարԹերեզա Մեյը, իսկ Պրիտի Պատելը նրա կաբինետում նշանակվել է Միջազգային զարգացման նախարար[9]։
2017 թվականի նոյեմբերի 8-ին,Աֆրիկա կատարած այցից հետ կանչվելով վարչապետի կողմից, հրաժարական է տվել՝ ճանաչելով Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իր չարտոնված հանդիպումների փաստը, որը տեղի է ունեցել այդ տարվա օգոստոսին և ավելի ուշ[10]։ Նոյեմբերի 9-ին Միջազգային զարգացման նախարարի պաշտոնում Պատելի իրավահաջորդ է նշանակվելՊենի Մորդոնտը, որն ավելի վաղ զբաղեցնում էր աշխատանքի և կենսաթոշակների հարցերի նախարարության փոխնախարարի պաշտոնը[11]։
2019 թվականի հուլիսի 24-ին Բորիս Ջոնսոնի կաբինետում նշանակվել է ներքին գործերի նախարար[12]։
Պրիտի Պատելը Սուշիլ և Անժանի Պատելների դուստրն է։ Նրա մոր ընտանիքըՀնդկաստանիԳուջարաթ նահանգից Ուգանդա է գաղթել դեռևս 20-րդ դարի սկզբին և մեծ կարողություն են ստեղծել թեյի, սուրճի եւ բամբակի տնկարկների վրա։ Հոր ընտանիքը նույնպես գաղթել է Գուջարաթից Ուգանդա, բայց այն պատկանում էր բնակչության աղքատ խավին և նրա ամուսնությունը Անջանայի հետ չի ընդունվել նրա հարազատների կողմից։ Մինչև 1972 թվականը, երբ Ուգանդայի նախագահ Իդի Ամինը հայտարարեց հարավասիական ծագում ունեցող բնակչության զանգվածային արտաքսման մասին, ընտանիքն արդեն զրկվեց ամբողջ կարողությունից և տեղափոխվեց Մեծ Բրիտանիա, որտեղ Սուշիլ Պատելը ստեղծեց թերթերի կրպակների ցանց (Newsagent's shops)[13]։
2004 թվականին Պատելն ամուսնացել էՄարքեթինգի ևհանրային կապերի գծով խորհրդատու Ալեքս Սոյերի հետ, որն սկսել է իր ժամանակի մի մասը նվիրել իր կնոջ գրասենյակում աշխատանքին։ 2008 թվականին նրանք ունեցել են որդի՝ Ֆրեդին։ 2013 թվականին Սուշիլ Պատելը իր թեկնածությունն է առաջադրել Հերտֆորդշիր կոմսության Հարավային Բուշի օկրուգում՝ Համայնքների պալատի լրացուցիչ ընտրություններում։ Այդ իրադարձությանը սկանդալային երանգ է հաղորդել այն հանգամանքը, որ Պատելը դարձել է Միացյալ Թագավորության անկախության կուսակցության թեկնածու և ընտրությունների արդյունքում հայտնվել երկրորդ տեղում՝ զիջելով պահպանողականին, սակայն առաջ է անցնել լեյբորիստներից և լիբերալ-դեմոկրատներից։ Քանի որ Պրիտի Պատելը նույնպես հայտնի է իր եվրասկեպտիցիզմով, նրա հոր արարքը վերլուծաբանների կարծիքով կարող էր լրացուցիչ քաղաքական խնդիրներ ստեղծել Դևիդ Քեմերոնի համար[14]։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Պրիտի Պատել» հոդվածին։ |
| ||||||||||