Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Պրազեդիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
59Ցերիում

ՊրազեդիումՆեոդիմ

Պրազեդիում
Սպիտակ արծաթափայլ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՊրազեդիում / Praseodymium (Pr),Ce, 59
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
140,90765(2)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Xe] 4f3 6s2
Ատոմի շառավիղ182պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ165 պմ
Իոնի շառավիղ(+4e) 90 101.(+3e) 3 պմ
Էլեկտրաբացասականություն1,13 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալPr←Pr3+ −2,35 В
Օքսիդացման աստիճաններ4, 3
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 526,6 (5,46) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1204Կ
Եռման ջերմաստիճան3785Կ
Մոլյար ջերմունակություն27,44[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ20,8 սմ³/մոլ
Պարզ նյութիբյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքվեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներa=3,673 c=11,84
C/a հարաբերություն3,22
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 12,5 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
59
Պրազեոդիում
140,908
4f36s2

Պրազեոդիմ (լատին․՝ Praseodymium), քիմիական տարր է, որի նշանն էPr, տարրերիպարբերական համակարգի 6-րդ պարբերության 3-րդ խմբի տարր։ Պատկանում էլանթանիդների ընտանիքին, կարգահամարը՝ 59, ատոմական զանգվածը՝ 140,9077։ f տարր է,ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4p6 4d10 4f3 5s2 5p6 6s2։ К, L, M և N թաղանթները լրացված են։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պրազեոդիմը հայտնաբերել է ավստրիացի քիմիկոս Կ․ Աուեր ֆոն Վելսբախը,1885 թվականին։ Պարզվել է, որ 1839 թվականին, ըստ շվեդ քիմիկոս Կառլ Մոսանդերի տարրը հանդիսանում է 2 այլ տարրերի խառնուրդ, որը իր ֆիզիկական և քիմիական հատկություններով նման է պրազեոոդիմին։

Անվանում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծագել էհուն․՝ [πράσιος]error: {{lang}}: text has italic markup (help) - «բաց կանաչ» և [δίδυμος]error: {{lang}}: text has italic markup (help) - «կրկնակ, երկվորյակ»։ Անվանումը ստացել է իրաղերի գույնի շնորհիվ։

Բնության մեջ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պրազեոդիմը հազվագյուտ տարր է, պարունակությունըերկրակեղևում՝ 7,10−4 %, մոնացիտ և բաստնեզիտմիներալներում՝ 3,4-3,8 %, օվկիանոսի ջրերում՝ 2,6×10−6մգ/լ[3]։

Ստացում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մետաղական պրազեոդիմը (98,84 % մաքրության) ստանում են կալցիումաթերմիական եղանակով։

Ֆիզիկական հատկություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սպիտակ արծաթափայլմետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 935 °С, եռմանը՝ 3212 °С,խտությունը՝ 6772 կգ/մ3 (20 °С)։ Պարամագնիսական է, 795 °C-ից բարձր տաքացնելիս առաջացնում է ձևափոխություն։ Քիմիական հատկություններով նման էնեոդիմին, մասամբ նաևցերիումին։ Քիմիապես ակտիվ է, օդում արագ օքսիդանում է և դեղնում։ Միացություններում ունի +3, երբեմն՝ +4օքսիդացման աստիճաններ։

Քիմիական հատկություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Պրազեոդիմի գունավոր ապակի

Եռարժեք պրազեոդիմի միացությունները մեծ մասամբ բաց կանաչ են, քառարժեքինը՝ դեղին։ Լուծվում է անօրգանականթթուներում, բացառությամբ HF և Н3РO4 (որոնց հետ առաջացնում է անլուծելի ֆտորիդ և ֆոսֆատ)։

2Pr+3F2  2PrF3{\displaystyle {\mathsf {2Pr+3F_{2}\ {\xrightarrow {}}\ 2PrF_{3}}}}
2Pr+3Cl2  2PrCl3{\displaystyle {\mathsf {2Pr+3Cl_{2}\ {\xrightarrow {}}\ 2PrCl_{3}}}}
2Pr+3Br2  2PrBr3{\displaystyle {\mathsf {2Pr+3Br_{2}\ {\xrightarrow {}}\ 2PrBr_{3}}}}
2Pr+3I2  2PrI3{\displaystyle {\mathsf {2Pr+3I_{2}\ {\xrightarrow {}}\ 2PrI_{3}}}}

Ջրածինը լուծվում է պրազեոդիմում (250-300 °C-ում արագ), առաջանում է հիդրիդ։ Օդում պրազեոդիմը արագ օքսիդանում է՝ առաջացնելով սև մոխրագույն Рr6О11 բաղադրության օքսիդը։ Հայտնի են նաև Pr2O3 և РrO2օքսիդները։

2Pr+11O2  2Pr6O11{\displaystyle {\mathsf {2Pr+11O_{2}\ {\xrightarrow {}}\ 2Pr_{6}O_{11}}}}

Պրազեոդիմը առաջացնում է հալոգենիդներ (РrСl3, РrВr3 և այլն), նիտրիդ (PrN), կարբիդներ (PrC2, Pr2C3, PrC), սիլիցիդ (PrSi2) են։

Ստացվել են պրազեոդիմ (IV)-ի սուլֆատը՝ Pr(SO4)2, կոմպլեքսային քլորիդները՝ Cs2PrCle, Rb2PrCl6։ Մետաղների հետ պրազեոդիմը առաջացնում է միացություններ (օրինակ, Pr2Sn, PrTe, PrZn և այլն) կամպինդ լուծույթներ (Rh, Ru, Re և այլն)։Տիտանը,ուրանը ևվանադիումը պրազեոդիմում լուծվում են սահմանափակ՝ անգամ հեղուկ վիճակում։

  • Պրազեոդիմ (III) սուլֆատ
    Պրազեոդիմ (III) սուլֆատ
  • Պրազեոդիմ (III) քլորիդ
    Պրազեոդիմ (III) քլորիդ

Կիրառություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պրազեոդիմի միացություններն օգտագործվում ենուլտրամանուշակագույն ճառագայթները կլանողապակի ստանալու, օքսիդը՝ նաևկոնդենսատորներ պատրաստելու համար։

Մետաղական պրազեոդիմ հազվագյուտ հողային տարրեր պարունակող լիգատուրաների (լեգիրացնող համաձուլվածքների) բաղադրիչներից է։

Պրազեոդիմի աղերը օգտագործվում են միջուկային մագնիսական ռեզոնանս (ՄՄՌ) որպես ռեագենտներ[4]։

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) //Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. —ISSN0033-4545. —doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. Химическая энциклопедия: в 5-ти тт. / Редкол.:Зефиров Н. С. (гл. ред.). — Москва: Советская энциклопедия, 1995. — Т. 4. — С. 82. — 639 с. —20 000 экз. — ISBN 5—85270—039—8
  3. J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965
  4. Shift Reagents in NMR Spectroscopy

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
 Պարբերական աղյուսակ
H He
LiBe BCNOFNe
NaMg AlSiPSClAr
KCa ScTiVCrMnFeCoNiCuZnGaGeAsSeBrKr
RbSr YZrNbMoTcRuRhPdAgCdInSnSbTeIXe
CsBaLaCePrNdPmSmEuGdTbDyHoErTmYbLuHfTaWReOsIrPtAuHgTlPbBiPoAtRn
FrRaAcThPaUNpPuAmCmBkCfEsFmMdNoLrRfDbSgBhHsMtDsRgCnNhFlMcLvTsOg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 419
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Պրազեդիում&oldid=10293048» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp