| Պուդել |
|---|
 |
| Տեսակ | շան ցեղատեսակ |
|---|
| Բնաշխարհ | Ֆրանսիա |
|---|
| Առանձնահատկություններ |
|---|
| Հասակ | մեծ՝ 45-60 սմ, փոքր՝ 35-45 սմ, թզուկ՝ 28-35 սմ |
|---|
| Մորթի | երկար, գանգուր |
|---|
| Դասակարգում և տեսականմուշ |
|---|
| Շուն (Canis lupus familiaris) |
Պուդել (գերմ.՝Pudel) շատ տարածված դեկորատիվ շների ցեղատեսակ։ Ամենախելացի ցեղերի դասակարգման աղյուսակում, ըստ բժիշկՍտենզի Կորենի պուդելը զբաղեցնում է երկրորդ տեղըբորդեր-կոլիից[1] հետո։ Նրանք կարողանում են ընտելանալ յուրաքանչյուրկլիմայի։ Պուդելներն առաջացել ենՖրանսիայում, բայց ոմանք համարում են նրանց հայրենիքըԳերմանիան, որովհետև «պուդել» բառըգերմանական ծագում ունի[2]։ Ֆրանսիայում այդ ցեղի շներին անվանում են «caniche»[3][4], ինչը վկայում է, որ նրանց ծագումը որսորդական, ֆրանսիական ջրային պուդելներից է։ Ռուսաստանում պուդելների ընտրասերումով երկար ժամանակ զբաղվել է կենսաբան Իգոր Յուրևիչը։ Պուդելների կյանքի տևողությունը 12-18 տարի է։
Պուդելները տարբերվում են արտաքին տեսքով։ Ընդունված է առանձնացնել 4 հասակի, 6 գույների և 2 տեսակի բրդով տարատեսակներ։
- Ստանդարտ կամ մեծ, (ֆր.՝ Grand-մեծ) ծոծրակից՝ 45-ից մինչև 60 սմ
- Փոքր (ֆր.՝ Moyen-միջին) 35-45 սմ
- Գաճաճ (ֆր.՝ Noye-գաճաճ) ծոծրակից՝ 28-35 սմ
- Թոյ (անգլ.՝Toy) ծոծրակից ներքև 28 սմ
- սև
- սպիտակ
- դարչնագույն
- ծիրանագույն
- արծաթագույն
- կարմիր
Ամենավերջին ճանաչվածը կարմիրն է, որը ճանաչվել էանգլ.՝FCI-ի ջանքերի շնորհիվ 2007 թվականի ապրիլի 18-ին։
Չընդունված գույները
Գլուխը երկարավուն է։ Կմախքը մի քիչ դուրս ընկած է, թմբաձև, ճակատից մինչև դեմքը կտրուկ չէ։ Քիթը ուղիղ է, աչքերը նշաձև են, մուգ շագանակագույն։ Շուրթերը չոր են, ամուր սեղմված։ Քթի եզրերի գույնը սև շների մոտ սև է, սպիտակների մոտ՝ կիսով չափ դարչնագույն, դարչնագույն շների մոտ դարչնագույն է, արծաթագույնների մոտ՝ սև, իսկ ծիրանագույն և կարմիր շների մոտ՝ սև կամ դարչնագույն։
Պուդելները միշտ թողնում են խելացի, ուշադիր և ակտիվ շան տպավորություն։ Իր ուժով և հետաքրքրությամբ համագործակցելով մարդու հետ՝ պուդելը հեշտ է սովորում ամեն ինչ՝ ճիշտ ներկայացնելով իր սովորածը։Պուդելներն ունեն որսի հակում, և նրանց կարողանում են օգտագործել ջրային և անտառային որսի ժամանակ։ Ներկայումս որսը պուդելների հետ տարածված է ԱՄՆ-ում և Կանադայում։ Այնտեղ մեծ պուդելները (ստանդարտ և թագավորական) աշխատում են որպես հրացանավարժ շներ՝ ֆազանի, բադի, նապաստակի որսի ժամանակ։ Ռուսաստանում նույնպես կա այդ որսի փորձառությունը պուդելների հետ։ Ինչպես հրացանավարժ շներին են օգտագործում որսի ժամանակ, այնպես էլ մեծ պուդելներին, ոչ հաճախ փոքրերին։Շնորհիվ հրաշալի հոտառության և առաջադիմության՝ պուդելներին կարողանում են օգտագործել փրկարար և մաքսային ծառայությունների իրականացման ժամանակ։ ԽՍՀՄ-ի ԴՈՍԱՖ-ում մեծ պուդելները մտնում ծառայողական ցեղատեսակի մեջ։Որքան էլ որ զբաղված է լինում պուդելը, նա աշխատում է հաճույքով և մոլեգին կերպով։
Պուդելներն անպահանջկոտ են իրենց սնման օրակարգում։ Որպեսզի չվնասեն պուդելների առողջությունը, պետք է նրանց կերակրել կանոնակարգված։ Պուդելների մոտ շատ զգայուն է լյարդը, և ճարպոտ կերակուրը նրանց հակացուցված է։
անգլ.՝FCI-ի երկրներիցուցահանդեսին մասնակցելու համար թույլ է տրվում խուզումների այս տարբերակները.«Մայրցամաքային», «Սկանդինավյան առյուծ», «Մոդեռն», «Անգլիական առյուծ», իսկ ձագերի համար՝ առաջին և երկրորդ խուզումները։ Այդ խուզումները համապատասխանեցվնում են ստանդարտի և հաստատված նորաձևության հետ։ (Հարմարավետության վարք) խուզումի կատարումը բավական ծանր գործընթաց է, որը պահանջում է հատուկ ունակություններ։ Այն շների համար, որոնք չեն մասնակցում ցուցահանդեսին, օգտագործում են խուզումների այլ տեսակներ։
- Ա. Ի. Կուպրինի սպիտակ պուդելը
- Ըստ Ա. Ի. Կուպրինի պատմվածքի գեղարվեստական ֆիլմ«Սպիտակ պուդել»
- Գ. Մալոյի համանուն պատմվածքը«Առանց ընտանիքի»
- Ա. Ն. Տոլստոյի «Ոսկե բանալին» և «Բուրատինոյի արկածները»
Սպիտակ պուդել
Արծաթագույն պուդել
կարմիր, մեծ պուդել
- Пудель // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.(ռուս.)