Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Պորտ Ռոյալ

17°56′15″ հս․ լ. 76°50′29″ ամ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պորտ Ռոյալ
Port Royal
ԵրկիրՃամայկա Ճամայկա
ՀամայնքKingston Parish?
Հիմնադրված է1518 թ.
Մակերես0,18 (51ակր)կմ²
ԲԾՄ4մ
Բնակչություն≈6500 մարդ(1692)
Ազգային կազմանգլիացիներ,ֆրանսիացիներ,հոլանդացիներ,սևամորթներ
Կրոնական կազմանգլիկաններ,կաթոլիկներ,բողոքականներ,հուդայականներ
Ժամային գոտիUTC-5

Պորտ Ռոյալ (անգլ.՝Port Royal,1656-1661 թվականներին նավահանգիստը կրում էր Կագուեյ Հրվանդան կամ պարզապես Կագուեյ[1] (անգլ.՝Point Cagwey) անվանումը), քաղաքՃամայկա կղզում, համանուն անգլիական գաղութի մայրաքաղաքը1656-1692 թվականներին։ Ներկայումս քաղաքը լքված է բնակիչների կողմից և գրեթե ամբողջությամբ անցել էԿարիբյան ծովի հատակը։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում էՃամայկայի հարավային ափին՝ երկար և նեղ Պալիսադոս ցամաքալեզվակի արևմտյան վերջնամասում, որը Կինգստոն նավահանգստի հարավային սահմանն է։ Պորտ Ռոյալ ծովածոցում գտնվում էր բազմաթիվ խութեր և ավազային ծանծաղուտներ, որոնք դժվարեցնում էին նավագնացությունը ծովածոցում, սակայն նպաստում էին կղզու պաշտպանությանը ծովային հարձակման ժամանակ։ Պաշտպանողական առումով Պալիսադոս ցամաքալեզվակի հարմար դիրքը դարձավ հիմնական հիմքը1962 թվականին այնտեղ 5 քարե ֆորտ կառուցելու համար, որոնք նախատեսված էին քաղաքի պաշտպանության և Պորտ Ռոյալ նեղուցի մուտքը փակելու համար։

  • Ֆորտ Չարլզ՝ գլխավոր պաշտպանական կառուցը, պահպանվել է սկզբնական տեսքով և հիմա այնտեղ գտնվում է թանգարան
  • Ֆորտ Ուոկեր՝ գտնվում է կղզու ափին, Ֆորտ Չարլզից ոչ հեռու
  • Ֆորտ Ռուպերտ՝ ներկայումս ծածկված է ջրով, բայց երբեմն այն դուրս է գալիս ջրից
  • Ֆորտ Ջեյմս՝ ներկայումս ծածկված է ջրով, գտնվում էր ափին
  • Ֆորտ Կարլայլ՝ գտնվում է Ֆորտ Ջեյմսի մոտ, նույնպես ծածկված է ջրով

Ստեղծման պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կագուեյ քաղաքը՝ ապագա Պորտ Ռոյալը, հիմնադրվել է իսպաացիների կողմից1518 թվականին։ Քաղաքը կառուցվել է նախկին կղզի-քաղաք Սանտյագո դե լա Վեգա (անգլ.՝Spanish town) իսպանական մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա։ Պորտ Ռոյալը համարվում էր ծովային առևտրի կենտրոնը Կարիբյան ծովում՝ ներառյալ մինչև 17-րդ դարը։Անգլիացիների՝Ճամայկան իսպանցիներից1655 թվականին գրավելուց հետո՝ պրոտեկտատորՕլիվեր Կրոմվելի դարաշրջանում Պորտ Ռոյալը ընտրվում է մայրաքաղաք։

Պորտ Ռոյալ՝ անգլիական նավատորմի բազա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պորտ Ռոյալի նավահանգիստը խորը և ընդարձակ էր՝ 9.15 մետր խորությամբ։ Այդ փաստը հաշվի առնելով՝ Պորտ Ռոյալ նավահանգիստը կարող էր ընդունել նույնիսկ մեծ՝ 100 թնդանոթայինգծանավեր։

Քաղաքային տեղագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

1692 թվականին քաղաքում կար մի քանի եկեղեցի, 4 օր առևտուր անող շուկա, Սեֆարդյան սինագոգ, կաթոլիկ մատուռ,Քվարկների աղոթատուն, թագավորական պահեստներ, ընդարձակ պահեստների տարածք, ավելի քան 100պադոկներ, գազանանոց, զինվորական շարահրապարակներ, կամուրջներ և այլն[2]։

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

1659 թվականին քաղաքում կար 200 տուն և խանութ[3]։1670 թվականին քաղաքի բնակչությունը մոտակա Սանտյագո դե լա Վեգա քաղաքի հետ արդեն գերազանցում էր 3 300-ի սահմանը[4], իսկ1680 թվականինՃամայկայի մայրաքաղաքում բնակվում էր 4 100 մարդ, որոնցից 2 086 սպիտակամորթ, 845սևամորթ և մոտավորապես 1 200ծովահեն[5]։1692 թվականին քաղաքի բնակչությունը տարբեր հաշվարկներով տատանվում էր 6 500-ից 10 000-ի սահմաններում։ Պետք է հաշվի առնել, որ1670 թվականինՃամայկաի բնակչությունը կազմում էր 17 000 մարդ։

Տնտեսություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Նավահանգիստ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պորտ Ռոյալը համարվում էրՃամայկայի միակ նավահանգիստը և ամբողջ արտադրությունը, որը արտահանվում էր Անգլիայի մայրաքաղաք, անցնում էր միայն այնտեղով։1688 թվականին Պորտ Ռոյալ է ժամանել 213նավ՝ 11 317 տոննա ընդհանուր փոխադրվող քաշով[6]։ Այդ նույն տարումԲարբադոսի մայրաքաղաքԲրիջթաունում ժամանել էր միայն 102 նավ, իսկ ՆորԱնգլիայի բոլորնավահանգիստներում միասին վերցրած՝ 226 նավ, որը վկայում է այն մասին, թե ինչ մեծ դեր էր կատարում Պորտ Ռոյալը գաղութային Անգլիայի առևտրում վերջինՍտյուարդների ժամանակաշրջանում[1][5]։ Պորտ Ռոյալից արտահանվում էր գլխավորապես Ճամայկայի պլանտացիաների արտադրությունը՝շաքար, օշարակ,ռոմ,կակաո, մրգեր և այլն։1689-1691 թվականներին Պորտ Ռոյալից տարեկան արտահանվող ապրանքների միջին արժեքը կազմում էր 130 000ֆունտ ստերլինգ[7]։ Մեծ թափ Պորտ Ռոյալում և նրա հարակից բնակավայրերում ստացավ մաքսանենգային առևտուրը։ Մաքսանենգային առևտրի հիմնական ապրանքըաֆրիկացի ստրուկներն էին, և առևտուրը իրականացվում էր առանձին ծովահեների խմբերի և իսպանացի վաճառակաների միջև։ Ճամայկայում ծառայող նավատորմի սպայի վկայությամբ՝ 1679 թվականին մաքսանենգային առևտրի ծավալը 6 ամսվա ընթացքում հասել է 20 000 ֆունտի[8]։

Ծովահենների մայրաքաղաք

[խմբագրել |խմբագրել կոդը]

1654 թվականինՕլիվեր Կրոմվելը հանձնարարեց ադմիրալ Ուիլյամ Փենին[Ն 1] և գեներալ Ռոբերտ Վենաբլզուին ապահովել անգլիացիներիԿարիբյան ծովի հենման բազան։ Նրա խորհրդական ուրացած դոմենիկացի,Վեստ Ինդիայի նախկին մինսիոներ Թոմաս Քեյջը պնդում էր, որ իսպանական գաղութներըԿուբայում և Էսպանյոլում վատ են պաշտպանված։ 18 մարտական նավերից և 20 տրանսպորտներից բաղկացած արշավախումբը 1654 թվականի ամանորին դուրս եկավՊորտսմուրթից՝Բարբադոսում հավաքելով լրացուցիչ ուժեր։ Չնայած թվային առավելությանը՝ Սանտո Դոմինգոյի վրա հարձակման ժամանակ վատ պատրաստվածության՝ արագորեն հավաքված և զինված զորքերի պատճառով ձախողվելուց հետո,1655 թվականիմայիսի 11-ին արշավախումբը կանգ է առնումՃամայկայում՝ ներկայիսՔինգստոն նավահանգստում, որից հետո Սանտյագո դե լա Վեգայի փոքրաթիվ իսպանական զորախումբը հանձնվեց առանց մարտի։ Վենաբլուզի կապիտուլացիայի պայմանների ուշ մշակման պատճառով շատ իսպանացիներ հասցրին բաց թողնել անասուններին, ազատել ստրուկներին և թանկարժեք իրերով փախչելԿուբա։ Սարերում թաքնված ստրուկները կոչվեցինմարուններ և անհանգստացնում էին անգլիացիներին հարձակումներով 18-րդ դարում ևս[9]։

Կագուեյ քաղաքը՝ ապագա Պորտ Ռոյալը, հիմնադրվել է իսպանցիների կողմից1518 թվականին։ Քաղաքը կառուցվել է նախկին կղզի-քաղաք Սանտյագո դե լա Վեգա (անգլ.՝Spanish town) իսպանական մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա։ Պորտ Ռոյալը համարվում էր ծովային առևտրի կենտրոնը Կարիբյան ծովում՝ ներառյալ մինչև 17-րդ դարը։ Անգլիացիների՝Ճամայկան իսպանցիներից1655 թվականին գրավելուց հետո՝ պրոտեկտատորՕլիվեր Կրոմվելի դարաշրջանում Պորտ Ռոյալը դառնում է մայրաքաղաք։ Պորտ Ռոյալն իրենից ներկայացնում էր ապահով նավահանգիստ՝ ինչպես արդար վաճառականների, այնպես էլ ծովահենների համար, որոնք վերահսկում էինԻսպանիայի ևՊանամայի միջև ծովային ուղին։

Պորտ Ռոյալը ծովահենների համար գայթակղիչ էր մի քանի պատճառներով։ Նրա մոտիկությունը առևտրային ուղիներին ծովահեններին տալիս էր որսին հեշտ տիրանալու հնարավորություն, բայց ամենից կարևոր առավելությունը մոտիկ լինելն էր քիչ թվով անվտանգ ծովային ուղիներին, որոնք տանում էինԻսպանիաԱտլանտյան օվկիանոսից։ Նավահանգիստը չափազանց մեծ էր, ոչ միայն նավեր տեղավորելու, այլև անհրաժեշտության դեպում նավեր վերանորոգման համար։Կղզին նույնպես իդեալական համապատասխանում էր իսպանական բնակչության վրա հարձակման համար։ Պորտ ՌոյալիցՀենրի Մորգանը հարձակվել էՊանամայի,Պորտոբելոյի ևՄարակայբոյի վրա։ Այնպիսի հանրահայտ դեմքեր, ինչպիսք են՝ Ռոշ Բրազիլիանոն, Ջոն Դեվիսը (ծովահեն) և Էդվարդ Մանսֆիլդը Պորտ Ռոյալը ընտրել են որպես իրենց բազա։

1692 թվականի երկրաշարժ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Պորտ Ռոյալի քարտեզը մինչ երկրաշարժը

1692 թվականիհունիսի 7-ի ցերեկը ժամը 11։43-ին տեղի ունեցած ուժեղերկրաշարժն ամբողջովին խորտակեց քաղաքի 2/3-ը՝ 13 հեկտարքաղաքային հողեր տների հետ ուղղակի անցավ ծովի տակ, ևս 13 հեկտար ջրի տակ անցավ առաջացածցունամիի հետևանքով[2]։ Երկրաշարժի հետևանքով զոհվեցին քաղաքի 2/3 (մոտավորապես 5 000 մարդ)։ Պորտ Ռոյալ նավահանգստում խորտակվել էր մոտավորապես 50 նավ[2], քանդվել էին 1 800 քաղաքային շենքեր[10]։ Միակ զինվորական նավը, որը երկրաշարժի ժամանակ եղել է նավահանգստում, ափին զննման համար թեքված անգլիական 32 թնդանոթային ֆրեգատ HNS Swan նավն էր՝ կառուցված1673 թվականին[2][11]։

Երկրաշարժի հետևանքով Պորտ Ռոյալը գրեթե ամբողջությամբ քանդվել էր, և անգլիական գաղութային ադմինիստրացիան ստիպված էր տեղափոխելՃամայկայի մայրաքաղաքը Պորտ Ռոյալ ծովածոցի հակառակ (հյուսիս) կողմում գտնվողՔինգստոն փոքրիկ գյուղ։ Չնայած ավերածություններին՝ Պորտ Ռոյալը վերակառուցվեց։1692 թվականի երկրաշարժից 10 տարի անց՝1703 թվականին, քաղաքում տեղի ունեցավ մեծ հրդեհ, որը նորից քանդեց քաղաքը։ Մի քանի ուժեղ փոթորիկները, դրան հաջորդած1728 թվականի եռօրյա հրդեհը վերջականապես քանդեցին քաղաքը։ Պորտ Ռոյալի բնակչությունը ստիպված լքեց քաղաքը[12]։

Ներկայումս քաղաքի մեծ մասը խորտակված է փլուզումների հետևանքով, որոնք առաջացել են 1692 թվականի հունիսի 7-ի երկրաշարժի պատճառով։ Տների և այլ շինությունների ավերակների միջին խորությունը 15 մետր է։ Պորտ Ռոյալի մանրակրկիտ ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել է 2 շենք՝ պահպանված պատերով և մուտքի դռներով (էրոզիայի հետևանքով դռները վերջնականապես քանդվել են), 400 ծխախոտ ծխելու խողովակներ, բազմաթիվ շշեր և կերամիկայի կտորներ, ինչպես նաև քաղաքի հետ խորտակված հայտնի HNS Swan նավի ողնուցը։ Կան ծրագրեր զբոսաշրջային կազմակերպությունների կողմից դեպի աղետի գոտի հատուկ ապակե հատակով նավերով ուղևորություն կազմակերպելու համար[13]։

Պորտ Ռոյալն արվեստում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պորտ Ռոյալը գրականությունում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ռաֆայել Սաբատինի

Ռաֆայել Սաբատինիի «Նավապետ Բլադի ոդիսականը» վեպի որոշ գործողություններ տեղի են ունենումՃամայկայում՝ Պորտ Ռոյալում։ Վեպի վերջում գլխավոր դերակատարը դառնում է Պորտ Ռոյալի կառավարիչը։

Պորտ Ռոյալը ֆիլմագրությունում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պորտ Ռոյալում է տեղի ունենում հայտնի«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի շարքի գործողությունները, ինչպես նաև այն համարվում է մի քանի գլխավոր հերոսների հայրենի քաղաքը։

Պորտ Ռոյալն անիմացիայում

[խմբագրել |խմբագրել կոդը]

«Ծեր նավաստիի պատմվածքները» հայտնի խորհրդային մուլտֆիլմի հերոսները 2 սերիայում, որը կոչվում էր «Անմարդաբնակ կղզի», ճանապարհորդության ժամանակ հայտնվում են Պորտ Ռոյալում։ Գերի ընկնելով ծովահեններին՝ ծեր նավապետը ընկերների հետ որոշում է փախչել՝ իմանալով 1692 թվականի հունիսի 7-ի երկրաշարժի մասին, որն ավերեց ծովահենների մայրաքաղաքը։

Պորտ Ռոյալը երաժշտությունում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Running Wild խումբը speed metal ժանրում 1988 թվականին թողարկում է Port Royal անվանումով ալբոմ։Port-royal՝ իտալականռոք խումբ, որը նվագում է փոսթ ռոքի և էլեկտրոնային երաժշտության համաձուլում։

Նշումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Ուիլյամ Փենի հորը, որը կրում էր նույն անունը, ինչ ամերիկացի պետական գործիչը։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1«The Port Royal Project. Port Royal's early days» (անգլերեն).Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. 2,02,12,22,3Окороков, Александр.«Триста лет пол водой, или Новая жизнь «пиратского Вавилона»» (ռուսերեն).Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. Войтинский, Евгений, Войтинская, Юлия.«День гнева» (ռուսերեն). Արխիվացված էօրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Sketch pedigrees of some of the early settlers in Jamaica / Noel B. Livingston. — Kingston: The educational supply company, 1909. — С. 131.
  5. 5,05,1Zahedieh, Nuala The Merchants of Port Royal, Jamaica, and the Spanish Contraband Trade, 1655-1692 //The William and Mary Quarterly, Third Series : журнал. — 1986. — Т. 43. — № 4. — С. 570.
  6. Zahedieh, Nuala The Merchants of Port Royal, Jamaica, and the Spanish Contraband Trade, 1655-1692 //The William and Mary Quarterly, Third Series : журнал. — 1986. — Т. 43. — № 4. — С. 577.
  7. Eltis, David New Estimates of Exports from Barbados and Jamaica, 1665-1701 //The William and Mary Quarterly, Third Series : журнал. — 1995. — Т. 52. — № 4. — С. 643.
  8. Zahedieh, Nuala The Merchants of Port Royal, Jamaica, and the Spanish Contraband Trade, 1655-1692 //The William and Mary Quarterly, Third Series : журнал. — 1986. — Т. 43. — № 4. — С. 576.
  9. David Plant (2010 թ․ մայիսի 17).«The Western Design: Hispaniola and Jamaica».The Anglo-Spanish War in detail.
  10. «Знаменитый Порт-Ройал» (ռուսերեն) — 1999-2003. Արխիվացված էօրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
  11. 3decks — Naval Sailing Warfare History / British 5th Rates
  12. Bridges, George Wilson The Annals of Jamaica. — London: John Murray, 1828. — Т. 2. — С. 15.
  13. Варшавский, Анатолий Следы на дне. — Москва: "Мысль", 1975. — Т. 2. — С. 109. — 142 с.

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Գրքեր

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Bridges, George Wilson. The Annals of Jamaica. — London։ John Murray, 1828. — Т. 2. — 508 էջ։
  • Firth, C. H. The narrative of general venables with an appendix of papers relating to the expedition to the West Indies and the conquest of Jamaica, 1654-1655. — London։ Longmans, Green, and Co., 1900. — 180 էջ։
  • Sketch pedigrees of some of the early settlers in Jamaica / Noel B. Livingston. — Kingston։ The educational supply company, 1909. — 140 էջ.
  • Губарев, Виктор. Флибустьеры Ямайки։ эпоха "великих походов". 2011. - 384 էջ։

Հոդվածներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Barbour, Violet Privateers and Pirates of the West Indies // The American Historical Review ։ Ժուրնալ — 1911 — № 3 — էջ. 529-566։
  • Burnard, Trevor European Migration to Jamaica, 1655-1780 // The William and Mary Quarterly, Third Series ։ ժուրնալ — 1996 — Т. 53, № 4. — էջ. 769-796։
  • Eltis, David New Estimates of Exports from Barbados and Jamaica, 1665-1701 // The William and Mary Quarterly, Third Series ։ ժուրնալ — 1995 — Т. 52, № 4 — էջ. 631-648.
  • Zahedieh, Nuala The Merchants of Port Royal, Jamaica, and the Spanish Contraband Trade, 1655-1692 // The William and Mary Quarterly, Third Series ։ ժուրնալ — 1986 — Т. 43, № 4 — էջ. 570-593.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Պորտ Ռոյալ» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
BNF131797845 ·LCCNn85197580 ·VIAF150049686 ·WorldCat VIAF150049686
✯
Այս հոդվածն ընտրվել էՀայերեն Վիքիպեդիայիօրվա հոդված:
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Պորտ_Ռոյալ&oldid=10154050» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp