Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից մեզ է հասել 37 գրքից բաղկացած«Բնագիտություն» հանրագիտարանային բնույթի երկասիրությունը։ Այն կարևորագույն աղբյուր է բնագիտության վերաբերյալ անտիկ պատկերացումների ուսումնասիրության համար։ «Բնագիտությունը» ոչ ծավալուն, սակայն խիստ կարևոր տեղեկություններ է պարունակումՀայաստանի պատմական աշխարհագրության վերաբերյալ։
Պլինիոս Ավագի մեծարժեք երկերից է «Գերմանական պատերազմների պատմությունը» («Bella Germaniae») տասներկուհատորանոց աշխատությունը, որը ներկայումս համարվում է կորսված։ Սակայն հայտնի է, որ այն սկզբնաղբյուր է հանդիսացել նրան հաջորդած հին հռոմեացի նշանավոր պատմիչների՝Պլուտարքոսի,Սվետոնիուսի,Տակիտոսի համար։ Վերջինս թեև չի եղել գերմանների երկրում, սակայն Պլինիոս Ավագի վերոնշյալ աշխատությունն օգտագործելով՝ գրել է «Գերմանների ծագումն ու դրությունը» երկասիրությունը (De origine et situ Germanorum)[8]:
Պլինիոսը ծնվել է, ըստ տարբեր վարկածների, մ. թ. 22—23[9] կամ 23—24 թվականներին[10][11]։ Նրա ծննդավայրն սովորաբար համարվում է Նոր Կոմը (ներկայիս Կոմո քաղաքը)[11]։ Այնուամենայնիվ, երբեմն որպես գրողի հայրենիք նշվում է Վերոնան․ Պլինիոսը վերոնացի Կատուլլոսին անվանում էր իր հայրենակից[12]։ Սակայն ներկայում համարվում է, որ հանրագիտարանը պարզապես նկատի ուներ ընդհանուր ծագումը Տրանսպադանիայից (Պոյի գետի այն կողմի մարզից )[10]։ Գրողը ծագում էր հարուստ ընտանիքից, որը պատկանում էր հեծյալների խավին[13]։ Մանկության տարիներին Պլինիոսին ուղարկել են Հռոմ, որտեղ նրա դաստիարակությամբ և կրթությամբ զբաղվել է ընտանիքի ընկերը՝ քաղաքական գործիչ և բանաստեղծ Պուբլիոս Պոմպոնիուս Սեկունդոսը, որն ուներ կապեր կայսրԿալիգուլայի դղյակում։ Պլինիոսի ուսուցիչներից հայտնի են հռետոր Արելիուս Ֆուսկուսը, քերականագետ Ռեմմիուս Պալեմոնը, բուսաբան Անտոնիուս Կաստորը[14]։
40-ականների վերջում-50-ականների սկզբում Պլինիոսը ծառայել է լեգեոններում Հռոմեական կայսրության հյուսիսային սահմանին։ Սկզբում նա ծառայել է Ստորին Գերմանիա պրովինցիայում, գտնվել է ուբի ցեղի տարածքում և Ռեյն գետի դելտայում։ «Բնական պատմությունից» հայտնի է նաև նրա գտնվելը գետի մյուս ափին[15][16]։ Ենթադրվում է` Պլինիոսը մասնակցել է Դոմիտիուս Կորբուլոնի արշավանքին հավկերի ցեղի դեմ, որը տեղի է ունեցել մ. թ. 47 թվականին[17]։ Ամենայն հավանականությամբ սկզբում Պլինիոսը հրամանատարել է հետևակային կոհորտը, ապա՝ հեծելազորային ջոկատը[14]։ Ստորին Գերմանիայում ծառայությունից հետո ապագա գրողը տեղափոխվել է Վերին Գերմանիա պրովինցիա․ նա հիշատակում էAquae Mattiacae-ի (ներկայիս Վիսբադեն) տաք աղբյուրները և Դանուբի վերին հոսանքը։ Հավանաբար, այս պրովինցիայում էլ մասնակցել է հաթթերի դեմ արշավանքին մ. թ. 50–51թվականներին։ Այդ ժամանակ Վերին Գերմանիայի նահանգապետը Պլինիոսի հովանավոր Պոմպոնիուս Սեկունդոսն էր, որը ղեկավարում էր այդ արշավանքը։Մոտավորապես մ. թ. 51 կամ 52 թթ․ Պլինիոսը Պոմպոնիուսի հետ միասին լքել է պրովինցիան և վերադարձել Հռոմ[17]։ Մոտավորապես մ. թ. 57–58 թվականներին Պլինիոսը կրկին գտնվել է հյուսիսային սահմանին՝ զինվորական ծառայության մեջ (հավանաբար կրկին Ստորին Գերմանիայում)[17]։ Այդ ժամանակ նա ծառայել է ապագա կայսր Տիտոսի հետ[14][17]։ Շուտով Պլինիոսը վերադարձել է Իտալիա և արդեն մ. թ. 59 թվականի ապրիլի 30-ին հետևել է արեգակի խավարմանը Կամպանիայում[18]։
Հռոմում Պլինիոսը աշխատել է որպես փաստաբան, իսկ Ներոնի կառավարման վերջին շրջանում հեռացել է հասարակական կյանքից[10][14]։ Կա ենթադրություն, թե Պլինիոսը մասնակցել է Հրեական պատերազմին (հռոմեական բանակը ղեկավարում էր Տիտոսի հայրը՝ Վեսպասիանոսը) և նույնիսկ եղել է Սիրիայի պրոկուրատոր[19],սակայն այդ վարկածը շատ թույլ հիմքեր ունի[15][20]։
69 թվականին, երբ նոր կայսր դարձավ Վեսպասիանոսը (Տիտոսի հայրը), Պլինիոսը ներգրավվեց պետական ծառայության մեջ։ Հավանական է, որ այդ ժամանակ նրան հովանավորում էր Վեսպասիանոսի մտերիմ Գայոս Լիցինիոս Մուցիանոսը, ով նույնպես զբաղվում էր գրականությամբ[21]։Պլինիոսի ծառայության մանրամասները անհայտ են․ Սվետոնիոսը միայն հիշատակում է, որ նա եղել է մի քանի պրովինցիաների պրոկուրատոր, սակայն չի հստակեցնում՝ որոնց։ Միայն Պլինիոս Կրտսերը՝ նրա եղբորորդին, մի նամակում հիշատակում է, որ իր հորեղբայրը եղել է Իսպանիայի պրոկուրատոր[22] (այս պաշտոնավարումը սովորաբար թվագրվում է մ. թ. 73/74 թվականներով)։ Ֆրիդրիխ Մյունցերը՝ ուսումնասիրելով «Բնական պատմության» մեջ Հռոմեական կայսրության տարբեր շրջանների հիշատակությունները, եզրակացրել է, որ Պլինիոսը մ. թ. 70–76 թթ. եղել է Նարբոնյան Գալիայի, Աֆրիկայի, Տարակոնյան Իսպանիայի և Բելգիկայի պրոկուրատոր[23]։ Ռոնալդ Սայմը, սակայն, կարծիք է հայտնել, որ Նարբոնյան Գալիայում և Բելգիկայում Պլինիոսը գուցե եղել է միայն անցողիկ կամ այլ գործերով[24]։ Ավելի հավանական է նրա նահանգապետությունը Աֆրիկայում և Տարակոնյան Իսպանիայում, իսկ մյուս պրովինցիաների մասին հստակ ասել չի կարելի։ Որոշ հետազոտողներ ընդգծում են, որ անհնար է ճշգրիտ պարզել, թե երբ է նա եղել նահանգապետ, և ենթադրում են, որ առաջին անգամ նրան պրոկուրատոր է նշանակել դեռ Ներոնը։ Այնուամենայնիվ, Սվետոնիոսի վկայությունը ցույց է տալիս, որ նա հաջորդաբար զբաղեցրել է մի քանի պաշտոններ[25]։ Կա նաև կարծիք, որ 70-ականներին Պլինիոսը կարող էր կայսրերի խորհրդական լինել[13]։
Ի վերջո Պլինիոսին նշանակեցին նավատորմի հրամանատար Միզենում (ներկայիս Միզենո), որը գտնվում էր Նեապոլիտանական ծոցի ափին[14]։ Մ.թ. 79 թվականի օգոստոսի 24-ին (ըստ ժամանակակից հնագիտական տվյալների՝ հնարավոր է ավելի ուշ՝ հոկտեմբերին) սկսվեց Վեզուվի ուժգին ժայթքումը, և Պլինիոսը նավերով գնաց ծոցի մյուս ափին գտնվող Ստաբիա։ Ստաբիայում նա թունավորվեց ծծմբային գոլորշիներից և մահացավ։ Ինչու Պլինիոսը մոտեցավ ժայթքող հրաբխին՝ հստակ չէ, և այդ պատճառով նրան հաճախ դիտարկում են որպես սեփական հետաքրքրասիրության զոհ[26]։ Սակայն նրա եղբորորդին, որը գտնվում էր Միզենում, նամակով պատմիչՏակիտոսին մանրամասն նկարագրում է հորեղբոր մահը․ Պլինիոսը ծոցի մյուս ափը գնացել էր ոչ միայն՝ բնության հազվագյուտ երևույթին մոտիկից հետևելու, այլև՝ իր ընկերներին փրկելու համար։ Ստաբիայում նա հանգստացնում էր խուճապահար բնակիչներին և սպասում, որ քամին փոխվի և ծովը հանդարտվի, որպեսզի հնարավոր լինի նավարկությամբ հեռանալ, բայց ի վերջո խեղդամահ եղավ[27]։ Պլինիոս Կրտսերի հաղորդումը, թե հորեղբորը բնությունից «բարակ և թույլ կոկորդ» ուներ, ներկայումս սովորաբար ընկալվում է որպես ասթմա[28]։ Սվետոնիոսը, սակայն, փոխանցել է մեկ այլ վարկած, ըստ որի՝ գիտնականը մահացել է` իր ստրուկին խնդրելով ազատել իրեն տառապանքներից[29]։ Այսպիսով, բացի բնության երևույթը դիտելու ցանկությունից, Պլինիոսին շարժում էր նաև աղետից տուժածներին օգնելու ձգտումը[10][26]։
Հռոմի Պատմական ազգային բժշկական արվեստի թանգարանում պահվում է գանգ, որը համարվում է Պլինիոսի գանգը։ Ներկայումս այն հարցը, թե արդյոք սրանք իսկապես Պլինիոսի մնացորդներն են, մնում է չլուծված, չնայած 2010-ականների հետազոտություններից հետո դա համարվում է բավականին հավանական[30]։
Եղբորորդու նամակներից հայտնի է, որ Պլինիոս Ավագը եղել է անսովոր աշխատասեր մարդ։ Չկար այնպիսի տեղ, որը նա կհամարեր անհարմար գիտական զբաղմունքների համար․ չկար այնպիսի ժամանակ, որը նա չօգտագործեր կարդալու կամ նշումներ անելու համար։ Նա կարդում էր կամ իր համար էին կարդում ճանապարհին, բաղնիքում, ճաշի ժամանակ, ճաշից հետո․ անգամ քնից էր ժամանակ գողանում այնքան, որքան հնարավոր էր, քանի որ յուրաքանչյուր ժամ, որը չէր նվիրաբերվում մտավոր գործերին, համարում էր կորցրած։ Կարդացվում էին ամեն տեսակ գրքեր, նույնիսկ վատերը, քանի որ Պլինիոս Ավագի կարծիքով չկա այնքան վատ գիրք, որից հնարավոր չլիներ ինչ-որ օգտակար բան քաղել։ Իր նամակներից մեկում Պլինիոս Կրտսերը թվարկում է իր հորեղբոր աշխատանքները. «Ձիավորական նիզակախաղի մասին» (De iaculatione equestri), «Պոմպոնիոս Սեկունդոսի կյանքի մասին»՝ երկու գրքով (De vita Pomponii Secundi), հռետորական աշխատություն՝ երեք գրքով (Studiosi), քերականական աշխատություն «Կասկածելի բառեր»՝ ութ գրքով (Dubii Sermonis. այս գործը Պրիսցիանոսը և Գեորգի Տուրսացին անվանում ենArs Grammatica[31]), պատմական ստեղծագործություն՝ երեսունմեկ գրքով, որը նկարագրում էր իրադարձությունները այնտեղից, որտեղ ավարտել էր իր պատմությունը Աուֆիդիոս Բասսոսը (A fine Aufidii Bassi), «Գերմանական պատերազմներ»՝ քսան գրքով (Bellorum Germaniae) և վերջապես՝ «Բնական պատմություն»՝ երեսունյոթ գրքով[32]։ Բացի այդ, հեղինակի մահից հետո մնացել էին ևս հարուր վաթսուն գիրք մանր գրով, որոնք պարունակում էին ընթերցանության ժամանակ արված քաղվածքներ և նշումներ (մեզ չեն հասել)։
«Բնական պատմությունը» նվիրված է Տիտոսին։ Քանի որ Պլինիոսը ներածության մեջ նրան անվանում է վեց անգամ կոնսուլ, այս ստեղծագործությունը թվագրվում է մ.թ. 77[33] կամ 78 թվականներով[34] (հետագայում Տիտոսը ևս երկու անգամ զբաղեցրեց կոնսուլի պաշտոնը)։ Սկզբում «Բնական պատմությունը» բաղկացած էր 36 գրքից։ Ժամանակակից 37 գրքերը առաջացան ավելի ուշ՝ ըստ տարբեր վարկածների՝ կամ XVIII գրքի բաժանմամբ երկու մասի[35] կամ առաջին գրքի՝ որպես առանձին հատոր ընդգրկմամբ, որը պարունակում էր ներածություն և աղբյուրների ցուցակ[36]։ Նիզակի նետման մասին աշխատությունն ու Պոմպոնիոսի կենսագրությունը ներկայացվել են հանրությանը մ. թ. 62–66 թվականներին, և նույն ժամանակ Պլինիոսը սկսել է գրել գերմանական պատերազմների պատմությունը։ Հռետորաբանության և քերականության մասին տրակտատները նա ավարտել է մ. թ. 67–68 թվականներին , իսկ «Պատմություն Աուֆիդիոս Բասսից հետո»՝ մ. թ. 70–76 թվականներին[37]։
Ինքը Պլինիոսը իր աշխատությունը բնորոշում էր որպես «ἐγκύκλιος παιδεία» (էնկյուկլիոս պաեդեիա — «կլոր (ամբողջական, համակողմանի) կրթություն»․ այստեղից էլ առաջացել է «հանրագիտարան» բառը)[38]։ Ենթադրվում էր, որ «ամբողջական կրթությունը» պետք է նախորդի առանձին հարցերի մասնագիտացված, խորացված ուսումնասիրությանը։ Մասնավորապես՝ հենց այդպես էր այս արտահայտությունը հասկանում Կվինտիլիանը[39]։ Սակայն Պլինիոսը այս հունարեն ձևակերպմանը տվեց նոր իմաստ․ իրենք՝ հույները, երբեք չեն ստեղծել մեկ միասնական աշխատություն, որը կներառեր գիտելիքների բոլոր ոլորտները[40], թեև հենց հունական սոփեստներն էին առաջինը, որ նպատակային կերպով իրենց աշակերտներին փոխանցում էին այնպիսի գիտելիքներ, որոնք կարող էին օգտակար լինել առօրյա կյանքում[39]։ Պլինիոսը վստահ էր, որ նման աշխատություն կարող է գրել միայն հռոմեացին[41]։
Առաջին նախատիպը՝ որպես բնորոշ հռոմեական ժանրի օրինակ, որտեղ ամբողջացվում էին բոլոր հայտնի գիտելիքները, երբեմն համարում են Կատոն Ավագի՝ որդուն ուղղված խրատները[40], բայց ավելի հաճախ՝ Մարկուս Տերենտիուս Վարրոյի «Disciplinae»-ն՝ Պլինիոսի ամենակարևոր աղբյուրներից մեկը[42]։«Բնական պատմության» այլ կարևոր նախորդների շարքում է Աուլոս Կոռնելիոս Ցելսոսի «Artes»-ը։ Պլինիոսը չի թաքցնում, որ Հռոմում նախկինում էլ եղել են նման աշխատություն ստեղծելու փորձեր[43]։ Սակայն «Բնական պատմությունը», ի տարբերություն նախորդների, ոչ թե պարզապես տեղեկությունների ժողովածու էր, այլ ընդգրկում էր գիտելիքների բոլոր հիմնական ոլորտները և կենտրոնանում դրանց գործնական կիրառման վրա[44]։
Անորոշ է, թե որ լսարանին էր ուղղված Պլինիոսը, երբ ձեռնարկեց իր գլխավոր աշխատությունը։ Նախաբանում նրա խոսքերը, որ «Բնական պատմությունը» նախատեսված է արհեստավորների և գյուղացիների համար, երբեմն ընդունվում են որպես իրականություն[35],սակայն ոչ հազվադեպ էլ՝ մերժվում որպես ոչ անկեղծ հայտարարություն[45]։ Օրինակ՝ Բ. Ա. Ստարոստինը կարծում է, որ հեղինակի թիրախային լսարանը հռոմեական զորավարներն էին։ Հետազոտողի կարծիքով՝ իրականում «նրա [Պլինիոսի] ուշադրության կենտրոնում կանգնած էին բանակի սննդամատակարարման և ընդհանրապես կենսապահովման հարցերը»[36]։ Ինչպես էլ որ լինի, ամբողջ ստեղծագործության նպատակը հին գիտության ժամանակի վիճակը գործնական ոլորտների հետ կապելն էր՝ հատկապես գյուղատնտեսության, առևտրի, հանքարդյունաբերության հետ[35]։ Ներկայումս ևս շեշտվում է նաև հեղինակի համար մարդու և բնության միջև կապերի հաստատման կարևորությունը[46]։
Պլինիոսի աշխատությունը հաճախ բնորոշվել է որպես փաստերի կուտակում՝ պատահականորեն ընտրված։ Նման գնահատական առավել բնորոշ էր XIX—XX դարերի սկզբին։ Սակայն ներկայումս ընդունված է, որ «Բնական պատմությունը» տարբերվում է հստակ հաջորդականությամբ։ Այսպիսով, կենդանիները բաժանվում են ըստ իրենց բնակավայրի (8-րդ գիրքը նվիրված է ցամաքում ապրող կենդանիներին, 9-ը՝ ծովում, 10-ը՝ օդում), և այս գրքերից յուրաքանչյուրում ներկայացումը սկսվում է խոշոր կենդանիներից (փղեր, կետեր) և ավարտվում փոքրերով[47]։ XI գրքի երկրորդ կեսը նվիրված է անատոմիական հարցերին, որը եզրափակում է կենդանական աշխարհի մասին գրքերը[48]։ Աշխարհագրական գրքերում նկարագրությունը սկսվում է արևմուտքից, ապա շրջանաձև շարունակում է բոլոր հայտնի երկրներով։Հանքանյութերը ներկայացվում են ըստ արժեքավորության աստիճանի՝ սկսած ոսկուց։ Արվեստի պատմության մեջ հեղինակը, ի թիվս այլ բաների, դիմում է ժամանակագրական համակարգմանը[47]։ Պատահական չէ, որ պատմությունը սկսվում է տիեզերագիտության մասին գրքով, քանի որ Պլինիոսը նյութը կառուցում էր ընդհանուրից մինչև մասնավոր, իսկ երկինքը հին հեղինակների կողմից համարվում էր տիեզերքի հիմնարար մաս։Աստղագիտական հարցերից հետո հռոմեացի հեղինակն անցնում է մետեորոլոգիային, երկրաբանությանը, ապա՝ հենց Երկրի աշխարհագրությանը։ Դրանից հետո Պլինիոսը շարադրում է մոլորակի բնակիչների մասին, հետո՝ բույսերի, գյուղատնտեսության և ֆարմակոլոգիայի, իսկ իր աշխատությունը ավարտում է քարերի և մետաղների նկարագրությամբ, որոնք արդյունահանվում են հողի խորքից[48]։Այսպիսով՝ հռոմեացի հեղինակը հետևողականորեն նկարագրում է բնությունը վերևից ներքև։ Բացի այդ, բոլոր 36 հիմնական գրքերի թեմատիկայում նկատվում է որոշակի սիմետրիա[34].
2—6: 5 գրքեր անշունչ նյութի մասին,
7—11: 5 կենդանիների (ներառյալ մարդկանց) մասին գրքեր,
12—19: 8 գրքեր բույսերի մասին,
20—27: 8 գրքեր բույսերի մասին,
28—32: 5 գրքեր կենդանիների մասին,
33—37: 5 գրքեր անկենդան նյութի մասին։
Յուրաքանչյուր գրքում նյութի դասավորության մեջ կան նաև սեփական օրինաչափություններ՝ ընդհանուրից դեպի մասնավոր շարժման հետ միասին։ Սովորաբար Պլինիոսը, հաղորդելով որևէ փաստ, այն լրացնում է պատմական էքսկուրսով, զարմանալի վկայությամբ կամ երևույթի բարոյական կողմի մասին դատողությամբ՝ ամբողջական պատկեր ձևավորելու համար[46]։ Հատուկ ու եզակի երևույթների նկարագրությամբ Պլինիոսը սահմանազատում է հենց այդ երևույթների սահմանները։
Պլինիոսի ստեղծագործության մեջ հանդիպում են սխալներ․ երբեմն նա սխալ է մեկնաբանում իր աղբյուրը, երբեմն էլ ոչ ճիշտ է ընտրում լատիներեն համարժեքը հունարեն բառի համար[49]։ Բոլոր նախորդների սխալները նա կրկնում է իր աշխատության «կաբինետային» բնույթի պատճառով (օրինակ՝ նա պնդում է, որ Արեգակի և Լուսնի միջև հեռավորությունը 19 անգամ մեծ է, քան Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը[50], ինչպես նաև հնում տարածված գաղափարը՝ մոլորակների շարժման բարդ հետագծերով, համասեռ ոլորտների տեսության շրջանակներում[51])։ Երբեմն Պլինիոսը նույն երևույթները նկարագրելիս իր աշխատության տարբեր հատվածներում հակասում է ինքն իրեն․ այդ դրվագները երբեմն կարող են դիտվել որպես հռետորական հնարք[52]։ Վերջապես, Պլինիոսի մոտ հանդիպում են տեղեկություններ շան գլուխ ունեցող մարդկանց և այլ անիրական էակների մասին[53]։Հատկապես շատ նման «անհեթեթություններ» հանդիպում են VII գրքում (հիմնականում պարբերություններ 9—32՝ տարօրինակ մարդկանց և արարածների մասին, 34—36՝ կանանց մասին, որոնցից ծնվել են գազաններ և այլ էակներ, 73—76՝ թզուկների ու հսկաների մասին) և VIII գրքում (37, 80, 153)։ Բացի այդ, անպայման հորինված են համարվում նկարագրությունները IX, 2; XI, 272; XVI, 132; XVII, 241 և 244, ինչպես նաև XVIII, 166-ում[54]։ Սակայն պետք է հիշել, որ Պլինիոսի դարում ֆանտաստիկ տեղեկությունները ընկալվում էին այլ կերպ, քան այժմ։
Պլինիոսը մանրակրկիտ հաշվում է, թե քանի առանձին փաստ, պատմական էքսկուրս և ընդհանուր դատողություն է նա ներկայացրել յուրաքանչյուր գրքում[48]. ընդհանուր առմամբ նա հավաքել է շուրջ 20 հազար փաստ, որոնք արժանի են ուշադրության[55]։
Քանի որ Պլինիոսը ինքը փորձեր չէր իրականացնում և նկարագրվող գիտելիքների բնագավառների մասնագետ չէր, նա հիմնականում հենվում էր նախորդ հեղինակների աշխատությունների վրա[56]։ Թեև հին ժամանակներում գիտնականները միշտ չէ, որ հետևում էին խիստ մեջբերման կանոններին, Պլինիոսը իր աղբյուրները նշում է հենց առաջին գրքում[34]։ Ընդհանուր առմամբ նա օգտագործել է ավելի քան 400 հեղինակների ստեղծագործություններ, որոնցից 146-ը գրել էին լատիներեն։ Սա թույլ է տալիս ասել, որ նա համակարգել է ոչ միայն հռոմեական, այլև ամբողջ անտիկ գիտական ժառանգությունը։ Ամենից շատ նա օգտագործել է մոտ երկու հազար գիրք՝ մոտ հարյուր հիմնական հեղինակներից։ Ենթադրվում է, որ սկզբում Պլինիոսը կազմել է ապագա աշխատության հիմքը քիչ թվով աղբյուրների հիման վրա, իսկ հետո այն լրացրել է նոր հեղինակներով[57]։
Առանձին գրքերի հիմնական աղբյուրներ են համարվում[57][58].
20—27 (բույսերի կիրառությունը ֆարմակոլոգիայում)․ հիմնականում Սեքստիուս Նիգեր, Դիոսկորիդես, Բասսուս, ավելի քիչ՝ Թեոֆրաստոս, Անտոնիուս Կաստոր, Ավլոս Կոռնելիուս Ցելսուս, Մարկոս Տերենտիուս Վարրոն,
28—32 (կենդանական ծագման դեղամիջոցներ)․ հիմնականում Կսենոկրատես Աֆրոդիսցիացի, Անաքսիլայոս, Մարկոս Տերենտիուս Վարրոն, ավելի քիչ՝ Վերրիուս Ֆլաքկուս,
33—37 (հանքաբանություն)․ հավանաբար Կսենոկրատես Աֆրոդիսցիացի, Արխելայոս, Յուբա II, Թեոֆրաստոս, Մարկոս Տերենտիուս Վարրոն, Պասիտելես։
Պլինիոսի կողմից իր նյութերի օգտագործման բնույթի վերաբերյալ միակարծիքություն չկա։ Նա հաճախ ամբողջական էջեր էր արտագրում կամ թարգմանում իր աղբյուրներից, ինչը հին դարաշրջանում սովորական բան էր[59], բայց երբեմն նաև կասկածի տակ էր դնում նրանց վկայությունները։ Որոշ տեղեկություններ, սակայն, նա ստացել էր սեփական գործնական փորձից։ Սա վերաբերում էր հատկապես այն հարցերին, որոնք առնչվում էին գիտելիքների կիրառությանը։ Նման փաստերի մեծ մասը Պլինիոսը հավաքել է նահանգներով ճանապարհորդությունների և պաշտոնատար անձանց հետ շփումների ընթացքում[60]։ Բացի այդ, նրա տեղեկությունները Իսպանիայի մասին աչքի են ընկնում մանրամասնությամբ և անձնական դիտարկումների ապացույցներով․ մասնավորապես, նա հիմնավոր և մասնագիտական գիտելիքներով է նկարագրում այդ նահանգում օգտագործվող հանքագործական տեխնոլոգիաները[61]։
Քանի որ Պլինիոսը բավականին ճշգրիտ և իրականությանը համապատասխան նկարագրել էեգիպտական բուրգերի ներքին կառուցվածքը, համարվում է, որ նա առաջին եվրոպացին էր, որը եղել է այնտեղ[62]։
Պլինիոսի միակ պահպանված ստեղծագործության մեծ մասը գրված է չոր լեզվով՝ զուրկ ոճական ձևավորումից։ Պլինիոսի այս հատկանիշը շատ հաճախ քննադատվում էր հետազոտողների կողմից, և արդյունքում, օրինակ, Մ.Մ.Պոկրովսկին ամբողջությամբ հերքում է Պլինիոսի գրական տաղանդը[63]: Հռոմեացի հեղինակին, որպես միջակ ոճաբանի ընդհանուր բնութագրումը, հաճախ հանդիպում է ժամանակակից բանասիրության մեջ (օրինակ, Cambridge History of Classical Literature-ը մեղադրում է նրան իր մտքերը կազմակերպելու անկարողության համար)[64]: Սակայն «Բնական պատմության» մեջ, կոպիտ հատվածների հետ մեկտեղ, կան նաև լավ ավարտված դրվագներ (առաջին հերթին բարոյախոսական հատվածներ, ինչպես նաև ընդհանուր ներածություն ստեղծագործության համար)[65]: Դրանք ցույց են տալիս հեղինակի ծանոթության բոլոր նշանները «Արծաթե դարի» գրականության և հռետորական տեխնիկայի հետ։ Ընդհանուր առմամբ, Պլինիոսը ձգտում էր նյութը ներկայացնել հակիրճ: «Բնական պատմության» մեջ կան բազմաթիվ հատուկ տերմինաբանություններ, ինչպես նաև հունական ծագում ունեցող բառեր կամ ամբողջական արտահայտություններ հին հունարենով: Որպես կանոն, Պլինիոսի երկին բնորոշ է դարձվածքների խառը կառուցվածքը։ Շարադրությունը պարունակում է բազմաթիվ բարդ նախադասություններ, որոնց յուրաքանչյուր մասում փոխվում է թեման։ Այդ պատճառով որոշ արտահայտություններ դժվար է մեկնաբանել, և ստեղծագործությունն ամբողջությամբ թողնում է անավարտության տպավորություն։ Ինքը՝ Պլինիոսը, սակայն, ներողություն է խնդրում իր ընթերցողներից իր ոճի հնարավոր թերությունների համար[66]։
«…թող յուրաքանչյուրն այդ մասին դատի, ինչպես ցանկանում է։ Մեր խնդիրն է նկարագրել իրերի ակնհայտ բնական հատկությունները, այլ ոչ թե փնտրել կասկածելի պատճառներ» (Բնական պատմություն, XI, 8)
Պլինիոսը վառ գործնական մարդ էր և գնահատում էր գիտության և տեխնոլոգիայի բոլոր նվաճումները՝ ըստ հասարակության համար դրանց օգտակարության աստիճանի։Օրինակ՝ հնագույն ժամանակաշրջանի ամենահայտնի կառույցները նկարագրելիս հռոմեացի բնագետը բազմիցս շեշտել է թանկարժեք եգիպտական բուրգերի և հռոմեական էլիտայի պալատների անօգուտությունը՝ դրանք հակադրելով օգտակար և ոչ պակաս շքեղ ջրատարների և կոյուղու հետ[67]։ Պլինիոսի նվիրվածությունը գործնական մոտեցմանը արտահայտվում էր նաև նրա ցածր հարգանքով այն ենթադրական և տեսական հետազոտությունների նկատմամբ, որոնք հիմնված չէին հուսալի ապացույցների վրա[68]։Նրա աշխարհայացքի մեկ այլ բնորոշ գիծը բնության վեհության նկատմամբ նրա հիացմունքն է, որը արտահայտվում է զարմանալի հրաշքների տեսքով։ Դրա շնորհիվ ամբողջ «Բնական պատմությունը» փաստերի չոր ցանկ չէ, այլ բնության գովեստ[69]։
Պլինիոսի փիլիսոփայական հայացքները անորոշ են։ Աշխատության նախաբանում տեղ գտած արտահայտություններից մեկը երբեմն մեկնաբանվում է որպես հեղինակի փիլիսոփայական անկախության ապացույց. «Ե՛վ ստոիկները, և՛ պերիպատետիկ դիալեկտիկոսներըև՛ էպիկուրյանները (և ես միշտ սա էի սպասում քերականագետներից) քննադատում էին իմ հրատարակած քերականությանվերաբերյալ գրքերը»[70]։ Սակայն նրա աշխարհայացքը հաճախ բնութագրվում է որպես չափավոր և ռացիոնալ ստոիցիզմ[71]։ Բ. Ա. Ստարոստինը ենթադրում է Պլինիոսի մտերիմ ծանոթությունը միտրայիզմի հետ՝ մինչև այն աստիճան, որ այդ ուսմունքը ազդեցություն է ունեցել «Բնության պատմություն» գրքում Արևի դերի վրա[72]։
Աշխարհագրության նկարագրության մեջ Պլինիոսին հատուկ էր ռոմանոկենտրոնությունը. նրա խոսքերով՝ Իռլանդիան գտնվում է ավելի հեռու, քան Բրիտանիան (Հռոմից), այսինքն՝ հյուսիս-արևմուտքում, իսկ Ֆրիգիան՝ ավելի հեռու Տրոադայից (Հռոմից), այսինքն՝ արևելքում[73][74]։ Նույնպես, ըստ նրա գրառումների, Եփրատ գետը սկզբնապես առանձին էր թափվում ծով՝ անկախ Տիգրիսից։ Մի շարք արդիական թեմաներում (օրինակ՝ գյուղատնտեսական հարցերի քննարկման ժամանակ) Պլինիոսը պարզապես չի հավաքում նախորդների վկայությունները, այլ ուշադրություն է դարձնում հարցի կազմակերպչական կողմին, այսինքն՝ գիտելիքի գործնական կիրառությանը։ Սա թույլ է տալիս «Բնական պատմությունը» համարել գործնական ուղղվածությամբ թեմատիկ ժողովածու, բայց ոչ մեխանիկական կազմություն։ Վերջին տեսակի աշխատությունները դարձան տարածված ավելի ուշ և իրենց զարգացման գագաթնակետին հասան Հուստինիանոսի «Դիգեստ» և «Սուդա» հանրագիտարանի ձևով[75]։
Փաստերի ընտրության և բնական երևույթների բացատրության նկատմամբ քննադատական մոտեցման բացակայությունը կարող է բացատրվել ինչպես ստեղծագործության բոլորովին այլ նպատակով, այնպես էլ հեղինակի հավատամտությամբ, որը պայմանավորված էր մեր թվարկության առաջին դարի հռոմեական աշխարհայացքին բնորոշ՝ արտասովորի և հրաշալիի նկատմամբ ունեցած հատուկ հետաքրքրությամբ։ Միևնույն ժամանակ, ինքն Պլինիոսը երբեմն քննադատում էր այլ հեղինակների՝ չափազանց վստահելու համար[76]։ Արտասովոր ամեն ինչի նկատմամբ ունեցած ուժեղ հետաքրքրության շնորհիվ Պլինիոսի ստեղծագործությունը համապատասխանում էր լայն ընթերցողների հետաքրքրություններին։ Նույն պատճառով էլ նա «Բնական պատմության» մեջ ներառել էր նաև ակնհայտորեն անվստահելի տեղեկություններ։ Մեր թվարկության առաջին դարում հին հասարակության մեջ տարածված էր կարծիքը, թե կայսրության մայրաքաղաքից հեռու վայրերում կատարվում են զանազան հրաշքներ, իսկ այնտեղ ապրում են առասպելներից և լեգենդներից հայտնի տարօրինակ մարդիկ ու կենդանիներ։ Հռոմեացի բնագիտությունը ուսումնասիրողը պահպանել էր այդ համոզմունքը՝ գրի առնելով հին հունական ասացվածքը. «Աֆրիկան միշտ ինչ-որ նոր բան է բերում»[77]։ Ինչպես նշում է Պլինիոսի հետազոտող Մերի Բիգոնը, հեռավոր երկրներ մեկնող ճանապարհորդները «զգում էին, որ ամոթ է վերադառնալ առանց փաստերի և թվերի, որոնք կկարողանային բավարարել տուն վերադարձին սպասող անհամբեր ու հետաքրքրասեր ունկնդիրներին. այդ իսկ պատճառով նրանք նախընտրում էին հորինել անհավատալի պատմություններ, քան խոստովանել հրաշքների բացակայությունը»[78]։ Այնուամենայնիվ, այս մոտեցումն իսկապես թույլ տվեց Պլինիոսի հանրագիտարանին դառնալ արժեքավոր աղբյուր՝ կապված Հռոմեական կայսրության ժողովրդական ֆոլկլորի և տարբեր սնահավատությունների հետ[79]։
Պլինիոսը հռչակված հռոմեական հայրենասեր էր, և դա արտահայտվել է նույնիսկ համեմատաբար չեզոք՝ հանրագիտարանային ժանրում։ Նշվում է, որ նա ավելի հաճախ է հղումներ կատարում հռոմեացի հեղինակներին, թեև հաճախ կարող էր օգտվել նաև հունական սկզբնաղբյուրներից[79]։ Ինչպես իր կողմից բարձր գնահատված Կատոն Ավագը, Պլինիոսը ևս չի կորցնում առիթը՝ քննադատելու հույներին և նրանց սովորույթները։ Նա բազմիցս մատնանշում է հունական գրողների չափազանց հավատամտությունը, ինչպես նաև դատապարտում է հունական բժիշկների կողմից մարդու օրգաններից պատրաստված դեղերի օգտագործումը[80]։ Այնուամենայնիվ, Պլինիոսը ճանաչում է Արիստոտելին որպես անբեկանելի գիտական հեղինակություն, իսկ Ալեքսանդր Մակեդոնացուն՝ որպես բոլոր ժամանակների ամենամեծ թագավոր[81]։
Քանի որ Պլինիոսը պատկանում էր հեծյալների դասին և նոր մարդ էր հռոմեական քաղաքական կյանքում, նա չէր կիսում հին հռոմեական նախապաշարումները՝ կապված նոր տեխնոլոգիաների կիրառման հեռանկարների հետ։ Հեծյալները ավանդաբար զբաղվում էին շահույթ բերող գործունեությամբ՝ իրենց չսահմանափակելով տնտեսության որևէ կոնկրետ ոլորտով, մինչդեռ սենատորները հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ և հողային գործարքներով։ Հետևաբար՝ հեծյալներից եկած մարդիկ հետաքրքրված էին նոր տեխնոլոգիաներով, և Պլինիոսի կողմից մեջբերված բազմաթիվ հռոմեացի հեղինակներ նույնպես պատկանում էին հենց այդ դասին[82]։ Չնայած մարդկության ընդհանուր նշանակալի առաջընթացին՝ Պլինիոսը մտահոգություն է հայտնում բարոյականության անկման և գիտելիքների հանդեպ հետաքրքրության նվազման վերաբերյալ։ Հին ժամանակներում լայնորեն էր տարածված այն հայացքը, որ տեխնիկական և գիտական առաջընթացը կապված է բարքերի անկման հետ (այդ մտայնության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը Սենեկան էր, ում ստեղծագործությանը Պլինիոսը լավ էր ծանոթ)։ Այնուամենայնիվ, բնագետը պահպանել է հույսը ապագայի բարելավման հանդեպ և նշում է, որ «մարդկային սովորությունները հնանում են, բայց ոչ՝ (հետազոտությունների) պտուղները»[83][84]։
Կայսր Ներոնի նկատմամբ Պլինիոսի ստեղծագործությունում առկա բացասական նկարագրությունները երբեմն բացատրվում են նոր Փլավիոսների դինաստիային իր հավատարմությունը ցույց տալու ցանկությամբ, որի մի ներկայացվող անձին էլ նվիրված էր «Բնական պատմությունը»։ Սակայն ավելի հավանական է, որ հեղինակը իր քաղաքական հայացքներն արտահայտել է իր վերջին պատմական աշխատությունում (A fine Aufidii Bassi), որը, ցավոք, չի հասել մեր օրեր։ Այդ գործը ներառում էր նաև Ներոնի կառավարման շրջանը և «չորս կայսրերի տարվա» իրադարձությունները[85]։
Պլինիոսի ստեղծագործությունները լավ հայտնի էին հին ժամանակներում։ Դրանք արդեն ճանաչում էին Գայոս Սվետոնիոս Տրանկվիլը և Ավլ Գելլիոսը[86],ինչպես նաև Ապուլեյը և Տերտուլիանոսը[87]։
Դեռևս 2-րդ դարում սկսեցին կազմել Բնական պատմության կարճ ամփոփումներ (էպիտոմներ), մասնավորապես՝ բժշկության և դեղագիտության վերաբերյալ գրքեր, ինչը բացասաբար ազդեց բնօրինակ աշխատության տարածվածության վրա[88]։ Սերենուս Սամոնիկոսը 2-րդ դարի վերջին - 3-րդ դարի սկզբին հիմնվել է Բնական պատմության վրա՝ գրելով «Liber Medicinalis» բժշկական պոեմը[87]։ Միևնույն ժամանակ, Պլինիոսի աշխատանքից օգտվել է Քվինտոս Գարգիլիոս Մարսիալը, իսկ Գայոս Հուլիոս Սոլինոսը կազմել է մի հատված՝ «Նշանակության արժանի իրերի ժողովածու» (Collectanea rerum memorabilium[89]), որում զգալի չափով օգտագործված են եղել Պլինիոսի հանրագիտարանի տվյալները[86]։ Բացի նրանցից՝ «Բնական պատմությունը» գործածել են նաև այլ հին հանրագիտակներ[86]։ Սակայն հին դարաշրջանում այլևս ոչ ոք չփորձեց կրկնել կամ գերազանցել Պլինիոսի գլխավոր ստեղծագործությունը[90]։
Հռոմում, սակայն, լավ հայտնի էին ոչ միայն Պլինիոսի բնագիտական հանրագիտարանը, այլև նրա մյուս աշխատությունները։ Մասնավորապես՝ նրա ուսմունքը հռետորության վերաբերյալ համարվում է Կվինտիլիանոսի հայտնի ձեռնարկի նախորդը․ վերջինս հաճախ է մեջբերում Պլինիոսին, թեև երբեմն մատնանշում է նրա չափազանցված մանրակրկիտությունը։ Բավականին հաճախ են մեջբերվել նաև նրա քերականության վերաբերյալ աշխատությունները[91]։ Չնայած Պլինիոսի պատմական գործերը մեզ չեն հասել, ենթադրվում է, որ նրա «Պատմություն Աուֆիդիուս Բասսից հետո» (A fine Aufidii Bassi) աշխատությունը եղել է կարևորագույն աղբյուրներից մեկը ավելի ուշ պատմիչների համար՝ Կլավդիոսի ժամանակաշրջանից մինչև 69 թվականը ընդգրկող իրադարձությունների նկարագրության հարցում։ Ենթադրվում է, որ այդ գործը բավականին ամբողջական և մանրամասն էր փաստերի առումով, սակայն խորքային վերլուծություն չէր տալիս։ Այդ պատճառով այն հարմար էր հետագա օգտագործման և վերամշակման համար, և դրան դիմել են Տակիտոսը, Պլուտարքոսը, Դիոն Կասիոսը, երբեմն նաև Սվետոնիոսը[92]։ Վերջինս իր «Արժանավոր մարդկանց մասին» աշխատությունում տվել է Պլինիոսի կարճ կենսագրությունը։ Տակիտոսն իր գործերում օգտագործել է ոչ միայն «Պատմություն Աուֆիդիուս Բասսից հետո»-ն, այլև Պլինիոսի գերմանական պատերազմների մասին ստեղծագործությունը․ հավանական է, որ հենց այն եղել է Տակիտոսի հայտնի «Գերմանիայի» աղբյուրներից մեկը։ Սակայն Տակիտոսի վերաբերմունքը Պլինիոսի նկատմամբ կարող էր բավականին քննադատական լինել․ իր «Պատմության» երկրորդ գրքում հռոմեացի հեղինակն իր նախորդներին մեղադրում է 69 թվականի քաղաքացիական պատերազմի իրադարձությունները անաչառ չպատմելու մեջ, իսկ նրանց շարքում հավանաբար նկատի է ունեցել նաև Պլինիոսին[91][93]։
Ուշ անտիկ դարաշրջանում և վաղ միջնադարում Պլինիոսի հանրագիտարանը չի մոռացվել և օգտագործվել է ժամանակի խոշորագույն գիտնականների կողմից։ Նրա մյուս գործերը, սակայն, կորսվել են միջնադարի սկզբին(см. ниже)։ «Բնական պատմությունից» ստացված տեղեկությունները լայնորեն օգտագործում էին վանականները որպես գիտելիքների աղբյուր, հատկապես աստղագիտության և բժշկության համար։ Սակայն Պլինիոսի հանրագիտարանի կիրառման շրջանակը շատ ավելի լայն էր․ այն օգտագործվում էր նույնիսկ քարոզներ և Աստվածաշնչի մեկնություններ կազմելու նպատակով[94]։ Ստրիդոնացի Հիերոնիմոսը լավ ծանոթ էր Պլինիոսին և նրան անվանում էր լատինական Արիստոտել և Թեոֆրաստ[86], Իսիդոր Սևիլացու «Բնության մասին» աշխատությունը մեծապես հիմնված է անտիկ բնագետի ստեղծագործությունների վրա, հատկապես աստղագիտության և օդերևութաբանության նկարագրության մեջ[95]։ Բացի այդ, Իսիդորը իր «Ստուգաբանություններում» օգտագործել է և՛ Պլինիոսի հանրագիտարանը, և՛ Սոլինոսի կազմած կրճատ տարբերակները[96]։ Բեդա Մեծապատիվը «Բնական պատմությունը» գործածել է որպես աղբյուր աստղագիտության և այլ գիտությունների վերաբերյալ[95][97]։ Յոհաննես Սկոտուս Էրիուգենայի «Պերիֆյուսեոն, կամ Բնության բաժանման մասին» աշխատությունը մեծապես հիմնված էր հռոմեական հանրագիտարանի վրա[98]։ Պլինիոսից օգտվել է նաև Պավել Դիակոնը[99]։ Պլինիոսի աշխարհագրական տվյալները շարունակում էին արդիական մնալ։ Իռլանդացի վանական Դիքուիլը իր «Աշխարհի չափման մասին» (De mensura Orbis terrae) աշխատությունում օգտագործել է Պլինիոսի առաջին հինգ գրքերը[100]։
Բնական պատմությունը շարունակեց մնալ Վաղ և Ուշ միջնադարի հանրագիտարանների ամենակարևոր աղբյուրներից մեկը։ Մոտ 1141 թվականին Անգլիայում Ռոբերտը Քրիքլեյդից կազմեց «Պլինիոս Սեկունդոսի Բնական պատմությունից լավագույնի ընտրանին» (Defloratio Historiae Naturalis Plinii Secundi) 9 գրքով, որտեղ դուրս էր թողել այն նյութերը, որոնք համարում էր հնացած[101]։ «Իրերի բնույթի մասին» (De natura rerum) աշխատության հեղինակ Թովմա Կանտեմպրացին խոստովանել է, որ իր գիտելիքներով պարտական է Արիստոտելին, Պլինիոսին և Սոլինոսին։ Պլինիոսի վկայություններից ակտիվորեն օգտվել է նաև Բարտոլոմեուս Անգլիացին իր «Իրերի հատկությունների մասին» (De proprietatibus rerum) գրքում[102]։ Բացի այդ, Յոհաննես Սոլսբերիացին նույնպես լավ գիտեր «Բնական պատմությունը» և հաճախ էր հղում անում դրան[94]։ Վերջապես, միջնադարյան հանրագիտարանը՝ Վինսենթ Բովեցու «Մեծ հայելի»-ն (Speculum naturale), մեծապես հիմնվում էր Պլինիոսի վկայության վրա[101]։
Վերածննդի դարաշրջանում, չնայած գիտական աշխատությունների թարգմանությունների աստիճանական տարածմանը արաբերենից և հին հունարենից լատիներեն, «Բնական պատմությունը» շարունակում էր մնալ գիտելիքների կարևորագույն աղբյուր[94]։Այն առավել հաճախ կիրառվում էր բժշկական ձեռնարկներ կազմելիս և ընդհանուր հանրագիտարանների բժշկությանը նվիրված բաժիններում[102]։Բացի այդ, Պլինիոսի ստեղծագործությունը հիմք հանդիսացավ մի շարք գիտությունների համար միասնական լատինական տերմինաբանություն ձևավորելու գործում[88][103]։ Պլինիոսի հանրագիտարանն ընթերցում էին բազմաթիվ հումանիստներ, այդ թվում՝ Պետրարկան, որն ուներ ձեռագիր օրինակ և նրա դաշտային նշումներում թողել էր սեփական դիտարկումները[104]։
Մինչ տպագրության գյուտը Պլինիոսի ստեղծագործությունը հաճախ փոխարինվում էր կրճատումներով՝ մեկ օրինակ գրքի բարձր գնի և բնօրինակի չափազանց մեծ ծավալի պատճառով։ XV դարի վերջին «Բնական պատմությունը» սկսեց հաճախ տպագրվել, և դրա մեծածավալ լինելը խոչընդոտ չդարձավ (см. ниже). Սա նպաստեց հին գիտելիքների ամբողջական ժողովածուի տարածմանը գիտական նեղ շրջանակներից դուրս։ 1506 թվականին Պլինիոսի նկարագրությամբ Հռոմում հայտնաբերված «Լաոկոոնն ու նրա որդիները» քանդակախումբը նույնականացվեց, իսկ հանրագիտարանի վերջին գրքերը մեծ ազդեցություն ունեցան հին արվեստի ընկալման վրա։ 1501 թվականին հայտնվեց Պլինիոսի հանրագիտարանի առաջին իտալերեն թարգմանությունը՝ Կրիստոֆորո Լանդինոյի կողմից[105], իսկ շուտով այն թարգմանվեց նաև ֆրանսերեն և անգլերեն։ «Բնական պատմությանը» ծանոթ էին, ի թիվս այլոց, Ուիլյամ Շեքսպիրը, Ֆրանսուա Ռաբլեն, Միշել դը Մոնտենը և Փերսի Շելլին[103]։
Տարբեր ժամանակներում «Բնական պատմության» ընթերցողները ուշադրություն են դարձրել տարբեր մանրուքների։ Վաղ միջնադարում այս աշխատությանը դիմում էին նախևառաջ հետաքրքիր պատմություններ և առանձին փաստեր գտնելու համար։ Վերածննդի ժամանակ Պլինիոսին դիտարկում էին որպես գրող և մեծ ուշադրություն էին դարձնում նրա լեզվին։ «Բնական պատմությունը» մասնակիորեն փոխարինեց կորած հին հեղինակների գործերին որպես տեղեկատվության աղբյուր և մեծ օգնություն ցուցաբերեց հին հունարեն գիտական տեքստերի տերմինաբանությունը լատիներեն ընդունված լեզվով փոխանցելու գործում։ Տպագրության գյուտից հետո առաջ եկավ հռոմեական հեղինակի բնագրի վերականգնման խնդիրը։ Բացի ֆիլոլոգիական քննադատությունից, ուսումնասիրողները սկսեցին ուշադրություն դարձնել նաև Պլինիոսի հաղորդած բնական երևույթների իրականությանը չհամապատասխանող փաստերին։ Այդ պատճառով Պլինիոսի հանրագիտարանն աստիճանաբար կորցրեց իր արժեքը որպես արդի բնական գիտելիքների աղբյուր և XX դարի սկզբին ընկալվում էր որպես ոչ միշտ հավաստի տեղեկությունների, երբեմն էլ՝ զուտ հորինվածքների ժողովածու։ Միայն XX դարի վերջում ճանաչվեց «Բնական պատմության» կարևոր նշանակությունը ոչ միայն գիտության պատմության, այլև ողջ հին աշխարհի աշխարհայացքի ուսումնասիրության համար[88]։
Հրաբխագիտության մեջ Պլինիոսի անունով է կոչվել հրաբխի ժայթքման յուրահատուկ տեսակ, որն առանձնանում է մագմայի հզոր պայթյունավտանգ արտանետումներով և մեծածավալ մոխրային նստվածքներով (այդպիսի ժայթքման ժամանակ էլ 79 թ.-ին մահացավ «Բնական պատմության» հեղինակը)։ 1651 թվականին Ջովաննի Ռիչոլին Լուսնի վրա գտնվող 41 կմ տրամագծով խառնարանը, որը գտնվում է Պարզության և Խաղաղության ծովերի միջև, անվանեց հռոմեական հեղինակի պատվին։
Հանրաճանաչության շնորհիվ «Բնական պատմությունը» պահպանվել է բազմաթիվ ձեռագրերում։ Այնուամենայնիվ, պահպանված ձեռագրերից և ոչ մեկը չի ներառում ամբողջ աշխատանքը։ Ընդհանուր առմամբ կան մոտ 200 բավականին մեծ ձեռագրեր։ Սովորաբար առանձնանում են ձեռագրերի երկու խումբ՝ vetustiores (ավելի հնագույն) և rediores (ավելի ժամանակակից)։ Դրանցից ամենահինը թվագրվում է 8-րդ դարի վերջով - 9-րդ դարի սկզբով։ Ավելի վաղ ձեռագրերը պահպանվել են միայն բեկորներով (մասնավորապես, մինչ օրս պահպանվել են 5-րդ դարի ձեռագրի բեկորներ)։ Հայտնի է, որ 9-րդ դարում Պլինիոսի հանրագիտարանի պատճենները եղել են Արևմտյան Եվրոպայի ամենամեծ վանքերում՝ մասնավորապես Կորբիում, Սեն-Դենիում, Լորշում, Ռայխենաում, Մոնտե Կասինոյում։ Պլինիոսի մյուս գործերը հայտնի են եղել հին ժամանակներում դեռևս 6-7-րդ դարերում (Գրիգոր Տուրացին գիտեր հռոմեացի հեղինակի քերականական աշխատությունը)։ Սակայն արդեն բարձր միջնադարում նա հայտնի էր բացառապես որպես «Բնական պատմության» հեղինակ, իսկ նրա պատմական ու քերականական երկերի ձեռագրերը մինչ օրս չեն պահպանվել։ Միջնադարում Բնական պատմության հսկայական ծավալը և հատուկ տերմինաբանության առատությունը հանգեցրին նրան, որ յուրաքանչյուր վերաշարադրման ժամանակ մեծ թվով սխալներ հայտնվեցին: Բացի այդ, ավելի ուշ հեղինակներն օգտագործել են մեծ հատվածներ հռոմեացի հեղինակի ստեղծագործություններից և հաճախ իրենցն են ավելացրել դրանցում, իսկ ավելի ուշ հեղինակները կարծում են, որ լրացումները պատկանում են Պլինիոսին։ Պլինիոսի հանրաճանաչ հանրագիտարանը առաջին անգամ տպագրվել է շատ վաղ՝ 1469 թվականին, դա Սպիրա եղբայրների (ֆոն Շպեյեր) կողմից Վենետիկում։ Մինչև 15-րդ դարի վերջը հրատարակվել են «Բնական պատմության» ևս տասնչորս տարբեր հրատարակություններ
Պլինիոսի տեղեկությունները հայերի ու Հայաստանի մասին
Պլինիոսի մոտ պահպանվել են աղբյուրագիտական բացառիկ արժեքավոր տեղեկություններ նաև Հայաստանի մասին։ Հետաքրքիր են նրա հաղորդումներըՏիգրան Մեծի ժամանակաշրջանի վերաբերյալ։ Հեղինակը գրում է, որ Տիգրանն իր արշավանքների ժամանակ Միջագետքի վրանաբնակ արաբական ցեղերին տեղափոխում և բնակեցնում էրՕսրոյենի շրջանում, պատվիրելով նրանց հսկել առևտրական ճանապարհների ապահովությանը։ Նրա մոտ արժեքավոր տվյալներ կան նաև առաջին դարի Հայաստանի վարչական բաժանման մասին։ Ըստ նրա այդ ժամանակ Հայաստանը բաժանված էր 120 վարչական շրջանների, որոնք անվանվում է ստրատեգիաներ. «Ստույգ է, որ Հայաստանը բաժանված է ստրատեգիաներ կոչված պրեֆեկտուրաների… Նրանք թվով 120 են»։Պլինիոսի հաղորդումներից պարզվում է նաև, որ Տիգրան Մեծը իր մոտ ապաստան էր տալիսՀռոմեական կայսրությունից փախած քաղաքական վտարանդիներին։ Այդպիսիներից նա հիշատակում է հույն փիլիսոփաՄեթրոդորոս Սկեպսացուն, որն ապրում և ստեղծագործում էր Հայոց Տիգրան թագավորի արքունիքում։ Մենք Պլինիոս Ավագի միջոցով ենք իմանում, որ Մեթրոդորոս Սկեպսացին ժամանակին գրել է Հայոց Տիգրան թագավորի գործունեությունը, սակայն դժբախտաբար այդ շատ արժեքավոր աշխատությունը չի պահպանվել։Հռոմեացի պատմիչը կարևոր տեղեկություններ է հաղորդում նաև մեր թվարկության առաջին դարի քաղաքական դեպքերի մասին։ Նա խոսում է հատկապես Տրդատ 1-ին Արշակունու Հռոմ ճանապարհորդելու մասին և տալիս նրա թագադրության մանրամասնությունները։Պլինիոսի աշխատությունների մեջ հատուկ ուշադրություն են գրավում Հայաստանի տարածքի շատ աշխարհագրական անունների հիշատակություններ։ Նման դեպքերում հեղինակը հաճախ այս կամ այն տեղանվան մասին եղած տվյալներն ավելի հավաստի ներկայացնելու համար վկայակոչում է մի քանի հեղինակների հիշատակություններ և հետո միայն ասում իր կարծիքը։ Ինչ խոսք, Պլինիոս Ավագի այդ կարգի տեղեկությունները կարևոր են Հայաստանի պատմական աշխարհագրության ուսումնասիրության համար։Աշխատության մեջ կան ազգագրական տեղեկություններ, որոնցից ուշագրավ ենԱնահիտ դիցուհու պաշտամունքին նվիրվածները. «Ասում եմ, որ ոսկեձույլ առաջին արձանը, որ նախորդել է նույնիսկ հոլոսփյուրատոն բրոնզաձույլ արձաններին, կանգնեցվել է Անահիտիս աստվածուհու տաճարում։ Դա Անահտական կամ Եկեղյաց գավառն է`Բարձր Հայքի 4-րդ գավառը, ըստ անտիկ հեղինակների` Ակիլիսենեն, այժմյան Երզնկայի շրջանը։ Արձանը մեծ պաշտամունքի առարկա է այդ ժողովուրդների մեջ։ Այն տարվել է որպես ավար պարթևների դեմՄարկոս Անտոնիոսի մղած պատերազմի ժամանակ։ Հեղինակը այստեղ շփոթում է, քանի որ Անտոնիոսը այդ ոսկեձույլ արձանըԵկեղյաց գավառի Անահիտի տաճարից տարել է ոչ թե Պարթևական, այլ Հայկական արշավանքի ժամանակ, այսինքն` Ք.ա. 35թ.: Այդ կապակցությամբ պատմում են բոսնիացի մի վետերանի հայտնի սրախոսությունը, նրա հյուրն էրԱվգուստոսը (խոսքը Հռոմի կայսրԳայոս Օկտավիանոս Օգոստոսի մասին է) և ճաշի ժամանակ կայսրը նրան հարցրեց` ճի՞շտ է արդյոք, որ այդ արձանը սրբապղծող առաջին մարդը մահացել է կուրանալուց և անդամալույծ լինելուց հետո։ Վետերանը պատասխանեց, որ Ավգուստոսի պատվին տրված ճաշը հենց աստվածուհու արձանի մեկ ազդրից էր, որ հենց ինքն էր այդ արձանի առաջին հափշտակողը, և իր ամբողջ հարստությունը այդ ավարի շնորհիվ էր գոյացել»։Պլինիոս Ավագի «Բնական պատմություն» գրքից տեղեկանում ենք, որ Անահիտի ոսկյա արձանը Եկեղյաց գավառի Երիզա ավանում ջարդուփշուր են արել, և ոսկին բաժան-բաժան է արվել Անտոնիոսի ու իր զորքի միջև։ Դրանից հետո սակայն նույն տեղում ոսկյա արձան է դրվել, քանզի հայոց բոլոր աստվածներն ունեին իրենց մեհյանները և արձանները։
↑15,015,1Syme R. Pliny the Procurator // Harvard Studies in Classical Philology. — 1969. — Vol. 73. — P. 205.
↑Естественная история, XVI, 2-4. Цитата: «При описании Востока мы упоминали ряд племён вблизи океана, живущих в такой же нужде. Но [подобные народы] встречаются и на севере, где мы видели племена, которые зовутся большими и малыми хавками. Здесь вода в Океане поднимается дважды в течение суток через равные промежутки времени и заливает огромные пространства. Прикрывая, таким образом, вечную противоположность элементов природы, Океан оставляет нерешённым вопрос, следует ли назвать данное место сушей или частью моря. Здесь живёт это убогое племя, занимая либо высокие бугры, либо возвышения, сооружённые руками человеческими на уровне наибольшей высоты, которой когда-либо достигал прилив. На этих [высоких местах] расположены их хижины; когда вся окрестность покрыта водой, их обитатели похожи на мореходов, плывущих на кораблях, а когда вода отступает, они становятся похожими на потерпевших кораблекрушение. Тогда они ловят вблизи своих хижин уплывающую вместе с морской водой рыбу. У них нет возможности держать скот и питаться молоком, как это могут делать их соседи; они не в состоянии даже охотиться на диких зверей, ибо возле них нет вообще никакой древесной поросли. Из тростника и болотного камыша плетут они веревки и сети для рыбной ловли; они собирают руками ил, сушат его — более при помощи ветра, чем солнца — и употребляют эту землю в качестве топлива для приготовления пищи и для согревания иззябшего от северных ветров тела. У них нет никаких напитков кроме дождевой воды, которую они собирают в ямах, устроенных в преддвериях домов. И эти племена, будучи ныне побеждены римским народом, ещё говорят о рабстве! Но так и есть: многих судьба щадит лишь для того, чтобы наказать их» .
↑17,017,117,217,3Syme R. Pliny the Procurator // Harvard Studies in Classical Philology. — 1969. — Vol. 73. — P. 206.
↑Syme R. Pliny the Procurator // Harvard Studies in Classical Philology. — 1969. — Vol. 73. — P. 207.
↑Теодор Моммзен предположил, что человек, упомянутый в надписи из Арада (от его имени сохранились только буквы …inius Secun…), — это Плиний Секунд. Этот человек был префектом I Фракийской когорты, адъютантом Тита Юлия Александра при осаде Иерусалима, прокуратором Сирии и командующимXXII легионом в Египте. См.:Syme R. Pliny the Procurator // Harvard Studies in Classical Philology. — 1969. — Vol. 73. — P. 205.
↑Светоний. О знаменитых людях. Плиний Старший. Цитата: «Он погиб при кампанском бедствии. Командуя мизенским флотом, он при извержении Везувия поехал на либурнской галере, чтобы ближе разведать причины события, но противный ветер помешал ему вернуться, и он был засыпан пеплом и прахом, или, как полагают некоторые, был убит своим рабом, которого, изнемогая от жары, попросил ускорить свою смерть».
↑Sandys J. E. A History of Classical Scholarship. — Vol. I. — Cambridge: Cambridge University Press, 1903. — P. 192.
↑Плиний Младший передаёт название «Естественной истории» какNaturae Historiae, но в настоящее время более распространены вариантыHistoria Naturalis илиNaturalis Historia; см.: The Cambridge History of Classical Literature. Volume 2: Latin Literature. Ed. by E. J. Kenney, W. V. Clausen. — Cambridge: Cambridge University Press, 1982. — P. 670.
↑Pliny. Natural History in ten volumes. — Vol. I.: Praefatio, Libri I, II. — Loeb Classical Library, № 330. — Harvard-London: Harvard University Press — William Heinemann, 1938—1967. — P. VIII.
↑36,036,1Старостин Б. А. Послесловие ко II книге «Естественной истории» Плиния Старшего // Архив истории науки и техники. — Вып. 3. — Москва: Наука, 2007. — С. 367.
↑Healy J. F. Pliny the Elder on Science and Technology. — Oxford: Oxford University Press, 2000. — P. 389—390.
↑Murphy T. Pliny the Elder’s Natural History: The Empire in the Encyclopedia. — Oxford: Oxford University Press, 2004. — P. 12.
↑39,039,1Healy J. F. Pliny the Elder on Science and Technology. — Oxford: Oxford University Press, 2000. — P. 36.
↑40,040,1Murphy T. Pliny the Elder’s Natural History: The Empire in the Encyclopedia. — Oxford: Oxford University Press, 2004. — P. 195.
↑Литичевский Г. С. Природа моря в контексте натурфилософских представлений Плиния Старшего // Архив истории науки и техники. — Вып. 1. — Москва: Наука, 1995. — С. 196.
↑Murphy T. Pliny the Elder’s Natural History: The Empire in the Encyclopedia. — Oxford: Oxford University Press, 2004. — P. 196.
↑47,047,1Murphy T. Pliny the Elder’s Natural History: The Empire in the Encyclopedia. — Oxford: Oxford University Press, 2004. — P. 6.
↑48,048,148,2Литичевский Г. С. Природа моря в контексте натурфилософских представлений Плиния Старшего // Архив истории науки и техники. — Вып. 1. — Москва: Наука, 1995. — С. 194—195.
↑Pliny. Natural History in ten volumes. — Vol. I.: Praefatio, Libri I, II. — Loeb Classical Library, № 330. — Harvard-London: Harvard University Press — William Heinemann, 1938—1967. — P. IX.
↑Старостин Б. А. Послесловие ко II книге «Естественной истории» Плиния Старшего // Архив истории науки и техники. — Вып. 3. — Москва: Наука, 2007. — С. 371.
↑Старостин Б. А. Послесловие ко II книге «Естественной истории» Плиния Старшего // Архив истории науки и техники. — Вып. 3. — Москва: Наука, 2007. — С. 372.
↑Murphy T. Pliny the Elder’s Natural History: The Empire in the Encyclopedia. — Oxford: Oxford University Press, 2004. — P. 9.
↑Литичевский Г. С. Природа моря в контексте натурфилософских представлений Плиния Старшего // Архив истории науки и техники. — Вып. 1. — Москва: Наука, 1995. — С. 197.
↑Murphy T. Pliny the Elder’s Natural History: The Empire in the Encyclopedia. — Oxford: Oxford University Press, 2004. — P. 5.
↑The Cambridge History of Classical Literature. Volume 2: Latin Literature. Ed. by E. J. Kenney, W. V. Clausen. — Cambridge: Cambridge University Press, 1982. — P. 670.
↑Murphy T. Pliny the Elder’s Natural History: The Empire in the Encyclopedia. — Oxford: Oxford University Press, 2004. — P. 34.
↑The Cambridge History of Classical Literature. Volume 2: Latin Literature. Ed. by E. J. Kenney, W. V. Clausen. — Cambridge: Cambridge University Press, 1982. — P. 670.
↑Deming D. Science and Technology in World History. — Volume 1: The Ancient World and Classical Civilization. — Jefferson—London: McFaland & Co, 2010. — P. 170—171.
↑The Cambridge History of Classical Literature. Volume 2: Latin Literature. Ed. by E. J. Kenney, W. V. Clausen. — Cambridge: Cambridge University Press, 1982. — P. 670.
↑Литичевский Г. С. Природа моря в контексте натурфилософских представлений Плиния Старшего // Архив истории науки и техники. — Вып. 1. — Москва: Наука, 1995. — С. 198.
↑Pliny. Natural History in ten volumes. — Vol. I.: Praefatio, Libri I, II. — Loeb Classical Library, № 330. — Harvard-London: Harvard University Press — William Heinemann, 1938—1967. — P. X.
↑Старостин Б. А. Послесловие ко II книге «Естественной истории» Плиния Старшего // Архив истории науки и техники. — Вып. 3. — Москва: Наука, 2007. — С. 368.
↑Старостин Б. А. Послесловие ко II книге «Естественной истории» Плиния Старшего // Архив истории науки и техники. — Вып. 3. — Москва: Наука, 2007. — С. 371.
↑Впрочем, подобный взгляд был характерен для римского мировоззрения в целом: например, во II веке до н. э. римляне основали на Пиренейском полуострове две провинции и назвали ихБлижняя Испания иДальняя Испания, имея в виду отдалённость от Рима.
↑Естественная история, V, 4. Цитата: «Действительно, меньше приходится удивляться необычайным вымыслам греков об этих местах и реке Ликсе, когда подумаешь о том, что наши писатели и теперь рассказывают не менее удивительные вещи: будто бы там есть могущественный город и даже больший, чем великий Карфаген, и расположен он напротив Карфагена на почти неизмеримом расстоянии от Тинги. Корнелий Непот страстно верил этим и другим подобным рассказам» (перевод Н. М. Подземской).
↑Естественная история, VIII, 42. Перевод И. Ю. Шабаги.
↑Beagon M.Roman Nature: The Thought of Pliny the ElderԱրխիվացված է Օգոստոս 7, 2016 Wayback Machine-ի միջոցով:. — Oxford: Clarendon Press, 1992. — P. 10. Оригинал цитаты: «[the pioneering knights] felt they would lose face if they did not return with some facts and figures to satisfy an eager and curious audience at home. Accordingly, they would invent rather than admit ignorance»
↑79,079,1The Cambridge History of Classical Literature. Volume 2: Latin Literature. Ed. by E. J. Kenney, W. V. Clausen. — Cambridge: Cambridge University Press, 1982. — P. 671.
↑Сочинение Солина было также известно какPolyhistor иDe mirabilibus mundi.
↑The Cambridge History of Classical Literature. Volume 2: Latin Literature. Ed. by E. J. Kenney, W. V. Clausen. — Cambridge: Cambridge University Press, 1982. — P. 670.
↑91,091,1Healy J. F. Pliny the Elder on Science and Technology. — Oxford: Oxford University Press, 2000. — P. 35.
↑The Cambridge History of Classical Literature. Volume 2: Latin Literature. Ed. by E. J. Kenney, W. V. Clausen. — Cambridge: Cambridge University Press, 1982. — P. 671.
↑Тацит. История, II, 101. Цитата: «Писатели, которые рассказывали историю этой войны во время правления Флавиев, из лести объясняли измену Цецины и других их заботами о мире и любовью к родине. Нам же кажется, что людьми этими, — не говоря уж об их непостоянстве и готовности раз изменив Гальбе, изменять кому угодно, — двигали соперничество и зависть…»
↑94,094,194,2Healy J. F. Pliny the Elder on Science and Technology. — Oxford: Oxford University Press, 2000. — P. 384.
↑95,095,1Healy J. F. Pliny the Elder on Science and Technology. — Oxford: Oxford University Press, 2000. — P. 383.
Альбрехт М. История римской литературы. Т. 2. — М.: Греко-латинский кабинет Ю. А. Шичалина, 2004. — С. 1376—1388.
Беркова Е. А. Научная литература ранней империи / История римской литературы. — Под ред. С. И. Соболевского, М. Е. Грабарь-Пассек, Ф. А. Петровского. — Т. 2. — М.: Изд-во АН СССР, 1962. — С. 128—139.
Литичевский Г. С. Природа моря в контексте натурфилософских представлений Плиния Старшего (Заключительная статья к IX книге «Естественной истории») // Архив истории науки и техники. — Вып. 1. — Москва: Наука, 1995. — С. 191—209.
Старостин Б. А. Послесловие ко II книге «Естественной истории» Плиния Старшего // Архив истории науки и техники. — Вып. 3. — Москва: Наука, 2007. — С. 366—374.
Скржинская, М. В. Северное Причерноморье в описании Плиния Старшего. — Киев, 1977.
Murphy T. Pliny the Elder’s Natural History: The Empire in the Encyclopedia. — Oxford:Oxford University Press, 2004. — 235 p.
Syme R. Pliny the Procurator // Harvard Studies in Classical Philology. — 1969. — Vol. 73. — P. 201—236.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 330)։