Պիզայի տաճար | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պիզա[2][3][4][…] |
Հասցե | Piazza Duomo[4] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Римо-католицька архідієцезія Пізи? |
Հիմնական ամսաթվերը | 1063[1] |
Մասն է | Պիացցա դեյ Միրակոլի |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[3] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Մարիամ Աստվածածին ևԱստվածածնի վերափոխման տոն |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1063[1] |
Շինանյութ | քար |
Մակերես | 2000 քառակուսի մետր, 4057 քառակուսի մետր |
![]() | |
![]() | |
![]() | |
opapisa.it/en/square-of-miracles/cathedral |
Պիզայի տաճար (իտալ.՝Cattedrale Metropolitana Primaziale di Santa Maria Assunta; Duomo di Pisa),միջնադարյանհռոմեական կաթոլիկ տաճար, որը գտնվում էԻտալիայիՊիզա քաղաքում տեղակայվածՊիացցա դեյ Միրակոլի (թարգմանաբար նշանակում է «Հրաշքների հրապարակ») հրապարակում։ Տաճարը նվիրված էՍուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխմանը։ Պիզայի տաճարըռոմանական ճարտարապետության վառ օրինակ է, մասնավորապես`Pisan Romanesque հայտնի ոճի։ Այն համարվում է Պիզայի արքեպիսկոպոսական նստավայրը։
Պիզայի տաճարի շինարարությունն սկսվել է1063 թվականին (Պիզայի օրացույցի համաձայն՝1064 թվականին), ճարտարապետ Բուսկետոյի նախաձեռնությամբ։ Շինարարության ծախսերը վճարվել են, օգտագործելով այն ավարը, որը ձեռք էր բերվել 1063 թվականին՝Սիցիլիայում մուսուլմանների դեմ պայքարի արդյունքում[5]։ Տաճարի ճարտարապետությունը ներառում է տարբեր ոճական տարրեր՝ դասական, լոմբարդ-էմիլյան, բյուզանդական և իսլամական։ Նույն թվականինՎենետիկում սկսվեցՍուրբ Մարկոսբազիլիկի վերակառուցումը, որը երկու ծովային հանրապետությունների միջև ընթացող ուժեղ մրցակցության վկայությունն էր. թե որ երկիրը կարող էր կառուցել ավելի գեղեցիկ և շքեղ պաշտամունքի վայր։
1902 թվականին տաճարը հռչակվեց որպես արքեպիսկոպոսական եկեղեցի, և Դագոբերտ արքեպիսկոպոսին Հռոմի պապը՝Ուրբանոս II-ը, շնորհեց «Պրիմաս» տիտղոս։1118 թվականին Պիզայի տաճարն օծվել էԳելասիոս II-ի կողմից, ով պատկանում էր Կաետանի ընտանիքին, որը հզոր էր և՛ Պիզայում, և՛Հռոմում։
12-րդ դարի սկզբին տաճարն ընդլայնվել է ճարտարապետ Ռաինալդոյի ղեկավարությամբ, ով ընդլայնեցնավի երկարությունը, ավելացնելով երեք թմբեր, որոնք համապատասխանում էին ճարտարապետ Բուսչետոյի բնօրինակ ոճին։ Ռաինալդոն ընդլայնեց նաևտրանսեպտը և նախագծեց նոր ճակատամաս, որի կառուցման աշխատանքները ավարտվեցին քանդակագործներ Գուլիելմոյի և Բիդուինոյի գլխավորությամբ։ Աշխատանքների ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ․ համաձայն որոշ տեղեկությունների, աշխատանքները սկսվել են մոտավորապես1100 թվականին՝ Բուսչետոյի մահից հետո։ Սակայն որոշները պնդում են, որ աշխատանքների կատարման ամսաթիվը մոտ է1140 թվականին։ Ամեն դեպքում, աշխատանքներն ավարտվել են1180 թվական, և այդ մասին վկայում է տաճարի գլխավոր դռան բրոնզե թակիչների մակագրությունը, որն արվել է Բոնաննո Պիզանոյի կողմից։
Տաճարի ներկա տեսքը տարբեր ժամանակներում իրակացված բազմաթիվ վերակառուցողական աշխատանքների արդյունք է։ Առաջին արմատական փոփոխությունները կատարվել են1595 թվականին՝ հրդեհից հետո։ Վերափոխվել է տանիքը, և Գասպարո Մոլա և Պիետրո Տակկա քանդակագործների կողմից ստեղծվել են ճակատամասի երեք բրոնզե դռները։18-րդ դարի սկզբին սկսվել է տաճարի ներքին պատերի ձևավորումը խոշոր պատկերների միջոցով։ Այդ աշխատանքները կատարում էին ժամանակի հայտնի արվեստագետները և մի խումբ քաղաքացիներ, որոնք կազմակերպել էին ծրագրի հատուկ ֆինանսավորումը։19-րդ դարում տեղի են ունեցել էական փոփոխություններ, որոնք ներառում են և՛ արտաքին, և՛ ներքին փոփոխություններ։ Դրանցից է ճակատամասի բնօրինակ արձանների (ներկայումս գտնվում է տաճարի թանգարանում) փոխարինումը կրկնօրինակով։
Այլ նշանավոր փոփոխություններից են՝Ջիովանի Պիզանոյի ամբիոնի (1599-1601 թվականների) ապամոնտաժումը և վերադարձումը Պիզայի տաճար։ Ինչպես նաև, Հենրի VII-ի դամբարանի ապամոնտաժումը Լուպո դի Ֆրանցիսկոյի կողմից, որը հայտնաբերվել է Սան Ռանիերիի դռան առջև և փոխարինվել ավելի պարզ, խորհրդանշական տարբերակով։
Տաճարի բնօրինակ հատակագիծն իրենից ներկայացնում էրհունական խաչ՝ վրան խոշորգմբեթ, սակայն ներկայիս հատակագիծըլատինական խաչ է՝ կենտրոնական նավով։ Այն ուղեկցվում է երկկողմանի ենթակողմերով՝ աբսիդով և տրանսեպտներով։ Նավի էլիպսաձև գմբեթըմավրիտանական ճարտարապետության ազդեցությունն է, իսկգրանիտնե սյուներով մատրոնեումը՝ բյուզանդական։ Բուսկետոն ողջունում էր նաև իսլամական ևհայկական ոճերի ներգրավվումը։
Հարուստ արտաքին ձևավորումն ընդգրկում է բազմագույնմարմար,խճանկար և բազմաթիվ բրոնզե իրեր՝ պատերազմի ավարներից, որոնցից մեկը1061 թվականինՊալերմոյից վերցրածԱրծվառյուծն է, որը հետագայում տեղադրվել է տանիքի արևելյան մասում։ 19-րդ դարի սկզբին բնօրինակ քանդակը, որն այժմ կարելի է տեսնել տաճարի թանգարանում, հեռացվել է տանիքից և փոխարինվել է կրկնօրինակով։ Բարձր կամարները կառուցված են իսլամական և հարավային իտալական ճարտարապետության ոճերով։ Մոխրագույն և սպիտակ մարմարյա ճակատամասը՝ ձևավորված գունավոր մարմարե ներդիրներով, կառուցվել է վարպետ Ռաինալդոյի կողմից։
Ճակատամասի բրոնզե դռները կառուցել են տարբեր ֆլորենտացի արվեստագետներ17-րդ դարում։ Սկզբում հավատացյալները տաճար էին մտնում Սուրբ Ռաիներիուսի դռնով, որը գտնվում էր նույնանուն տրանսեպտում, զանգակատան դիմաց։ Քանի որ քաղաքի ազնվականները տաճար էին գալիս Վիա Սանտա Մարիայի կողմից, նախընտրում էին այս մուտքը։ Դուռը (1180 թվական) Բոնանո Պիզանոյի աշխատանքն է, և դա տաճարի միակ դուռն էր, որ չավերվեց1595 թվականի հրդեհից, ինչը մեծ վնաս էր հասցրել տաճարին։
Սուրբ Ռաիներիուսի դուռը զարդարված է քսանչորս բրոնզե քանդակներով, որոնք ներկայացնում են պատմություններ Նոր Կտակարանից։ Այս դուռը առաջիններից մեկն է, որ արտադրվել էԻտալիայումմիջնադարում։ Նախկինում բազմաթիվ նմուշներ բերվել ենԿոստանդնուպոլսից։ Դռան վերևում կա չորս բաց պատերասրահներ, որոնցում պատկերված են Տիրամայրն ու մանուկը, հրեշտակներ և չորս ավետարանիչները։
Բուսչետոյի դամբարանը գտնվում է ճակատամասի հյուսիսային դռան ձախ կողմում։
Գմբեթի ներսում, այնտեղ, ուր հատվում են կենտրոնական նավն ու տրանսպետները, ձևավորման համար օգտագործվել է հազվագյուտ նկարչական տեխնիկա՝ մոմաներկ[6]։ Պիզայի արվեստագետներ Օրացիոյի և Գիրոլամո Ռիմինալդիի կողմից պատկերվել է Կույսը՝ սրբերի հետ միասին։ Գմբեթի վերանորոգումը սկսվել է2015 թվականին և նախատեսվում է ավարտվել2018 թվականին։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Պիզայի տաճար» հոդվածին։ |