Պաուլ Էռլիխ գերմ.՝Paul Ehrlich |
|---|
 |
| Ծնվել է | մարտի 14,1854(1854-03-14)[1][2][3][…] Strzelin,Պրուսիայի թագավորություն[4] |
|---|
| Մահացել է | օգոստոսի 20,1915(1915-08-20)[1][2][3][…](61 տարեկան) Բադ Հոմբուրգ,Գերմանական կայսրություն[4] բնական մահով |
|---|
| Գերեզման | Old Jewish Cemetery |
|---|
| Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և Գերմանական կայսրություն |
|---|
| Մասնագիտություն | կենսաբան, իմունաբան, գյուտարար, բժիշկ, համալսարանի դասախոս, քիմիկոս և դեղաբան |
|---|
| Հաստատություն(ներ) | Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան, Գյոթինգենի համալսարան և Շարիտե |
|---|
| Գործունեության ոլորտ | Իմունոլոգիա[5], Բակտերիաբանություն[5], քիմիա և քիմիաբուժություն |
|---|
| Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[4], Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Ռումինական ակադեմիա |
|---|
| Ալմա մատեր | Maria-Magdalenen-Gymnasium?, Ռոստոկի համալսարան, Լայպցիգի համալսարան, Վրոցլավի համալսարան, Ստրասբուրգի համալսարան և Ֆրայբուրգի համալսարան |
|---|
| Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[6] |
|---|
| Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
|---|
| Գիտական ղեկավար | Karl Weigert? և Ռոբերտ Կոխ |
|---|
| Եղել է գիտական ղեկավար | August von Wassermann? և Գեորգի Գաբրիչևսկի |
|---|
| Պարգևներ | |
|---|
| Ամուսին(ներ) | Hedwig Pinkus? |
|---|
| Երեխա(ներ) | Marianne Landau? |
|---|
Ստորագրություն
 |
Paul Ehrlich Վիքիպահեստում |
Պաուլ Էռլիխ (գերմ.՝Paul Ehrlich,մարտի 14,1854(1854-03-14)[1][2][3][…],Strzelin,Պրուսիայի թագավորություն[4] -օգոստոսի 20,1915(1915-08-20)[1][2][3][…],Բադ Հոմբուրգ,Գերմանական կայսրություն[4]), գերմանացի բժիշկ,իմունոլոգ,բակտերիոլոգ, քիմիկոս, քիմիաթերապիայի հիմնադիր։
Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1908)։
Պաուլ Էռլիխը ծնվել էՍիլեզիայի Շտրելեն քաղաքում (այժմԼեհաստանում է)։ Եղել է հրեական ապահով ընտանիքի չորրորդ երեխան, ընդ որում միակ տղան։ Հայրը` Իզմար Էռլիխը (1818-1898), ունեցել է օղեգործության արտադրամաս, որ նա ժառանգություն էր ստացել հորից` ունևոր առևտրական Հայման Էռլիխից (1784-1873)։ Մայրը` Ռոզա Վայգերտը (1826-1909), եղել է տնային տնտեսուհի։ Մոր զարմիկը` Կառլ Վայգերտը (1826-1909), ով ընդամենը ինը տարի էր մեծ Պաուլից, եղել է հայտնի ախտաբան և նպաստել Պաուլի գիտական հետաքրքրությունների զարգացմանը։
Պաուլ Էռլիխն աշխատել է բժշկական կենսաբանության, քիմիայի, փորձարարական ախտաբանության և թերապիայի բնագավառներում։ Նա բացահայտել էլեյկոցիտների տարբեր տեսակներ,ողնուղեղի դերըգրանուլոցիտների ձևավորման մեջ, տարորոշել է լեյկոզի առանձին տեսակներ և ստեղծել արյունաստեղծման դուալիստական տեսությունը (1880-1898)։ Այս նույն շրջանում նա բացահայտել է այսպես կոչված պարարտ բջիջները. առաջին անգամ հայտնագործել էարյուն-ուղեղային պատնեշի գոյությունը։ Առաջարկել էտուբերկուլոզիմիկոբակտերիայի ներկման հատուկ մեթոդ, ինչպես նաև արյան ու հյուսվածաբանական սարքերի բազմագույն ներկման եղանակ։ Ստեղծել էարյան շիճուկի վերահսկան առաջին կայանը։ Պաուլ Էռլիխը արտահայտել է այն գաղափարը, որ իմունային ռեակցիաների համար պատասխանատու բջիջները մակերևույթին ունենհակածիններ` հատուկ ռեցեպտորներ։ Այս միտքը մեծ դեր է խաղացել իմունոլոգիայի զարգացման բնագավառում և լիովին հաստատվել է։
Սկսած 1891 թվականից` Էռլիխը սկսել է մշակել ինֆեկցիոն հիվանդությունների բուժման եղանակը քիմիական նյութերի միջոցով։ Նա բացահայտել է, որ միկրոօրգանիզմները կայունություն են ձեռք բերում քիմիաթերապևտիկ նյութերի նկատմամբ։ Էռլիխին համաշխարհային հռչակ է բերել նրա մշակած «դեղամիջոց 606»-ը (սալվարսան), որը մեծ արդունավետությամբ է աչքի ընկելսիֆիլիսի բուժման համար։
1901 թվականին Պաուլ Էռլիխը սկսել է աշխատելչարորակ ուռուցքների խնդրի շուրջ։
Նա առաջարկել է կլինիկական պրակտիկայում անհրաժեշտ լաբորատոր կարևոր ռեակցիաներ։
Իլյա Մեչնիկովի հետ Նոբելյան մրցանակի է արժանացել իմունոլոգիայի ոլորտում կատարած աշխատանքների համար։
- ↑1,01,11,21,31,4Satter H.Encyclopædia Britannica
- ↑2,02,12,22,32,4Who Named It? — 1994.
- ↑3,03,13,23,33,4Frankfurter Personenlexikon — 2014.
- ↑4,04,14,24,34,44,54,6www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑5,05,1Эрлих, Пауль (ռուս.) //Малая советская энциклопедия / под ред.Н. Л. Мещеряков — 2 —Советская энциклопедия, 1936.
- ↑Deutsche NationalbibliothekRecord #118529358 //Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑The Nobel Prize in Physiology or Medicine 1908 —Nobel Foundation.
- ↑Table showing prize amounts —Nobel Foundation, 2019.
- ↑https://en.gdch.de/gdch/prizes-and-awards/gdch-awards/liebig-commemorative-medal.html
- ↑List of Royal Society Fellows 1660-2007 —Royal Society. — P. 109.
| |
|---|
| | Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
| |
|