Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Պանամա

8°37′00″ հս․. լ. 80°22′00″ ամ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝Պանամա (այլ կիրառումներ)
Պանամա
Պանամայի դրոշԶինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, հանրապետություն և երկիր
Ներառում էԷմբերա Վոունաան, Կունա Յալա, Նգոբե Բուգլե, Կունա դե Մադուգանդի, Kuna de Wargandí?, Bocas del Toro Province?, Չիրիկի, Coclé Province?, Կոլոն, Darién Province?, Herrera Province?, Los Santos Province?, Պանամա նահանգ, Վերագուաս և Արևմտյան Պանամա
Պետական լեզուիսպաներեն[1]
ՄայրաքաղաքՊանամա[2]
Պետական կարգՆախագահական համակարգ
Օրենսդիր մարմինՊանամայի Ազգային ասամբլեա
Երկրի ղեկավարJosé Raúl Mulino?
Կառավարության ղեկավարJosé Raúl Mulino?
Մակերես75 517 կմ²
Ջրային %2,9% ջրային
Ազգաբնակչություն4 565 559 մարդ (2025)
Խտություն54,2 մարդ/կմ²
ՀիմնNational anthem of Panama?
ԿարգախոսPro Mundi Beneficio, Panama Surprises և Er Lles y Byd
Հիմնադրված է1903 թ.
ԱրժույթՊանամայի բալբոա և ԱՄՆ դոլար
Ժամային գոտիUTC-5 և America/Panama?[3]
Հեռախոսային կոդ+507
Ինտերնետ-դոմեն.pa
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,805[4]
visitpanama.com/?lang=en

Պանամա (իսպ.՝Panamá) պաշտոնապես՝Պանամայի Հանրապետություն (República de Panamá), պետությունԿենտրոնական Ամերիկայում,Կարիբյան ծովի ևԽաղաղ օվկիանոսի միջև։ Սահմանակցում էԿոստա Ռիկայի հետ արևմուտքում ևԿոլումբիայի հետ արևելքում։

Պանաման պետություն էԿենտրոնական Ամերիկայի ամենանեղ (48 կմ) մասում՝Պանամայի պարանոցում։ Հյուսիսում ողողվում է Կարիբյան ծովի, հարավում՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով։ Ափերը ցածրադիր են, խաղաղօվկիանոսյանը՝ խիստ մասնատված։ Ունի լեռնային ռելիեֆ. արևմուտքում Կորդիլիերա դե Վերագուա լեռնաշղթան է, որի ամենաբարձր կետը (3475 մ) Չիրիքի գործող հրաբուխն է։ Կարիբյան ծովափով ձգվում ենԿորդիլիերա դե Սան Բլաս ևՍեռանիա դել Դարիեն լեռնաշղթաները, որոնց միջև տարածվում են միջլեռնային իջվածքներն ու դաշտավայրերը։ Գտնվում է ակտիվ երկրաշարժամետ գոտում. հաճախակի են երկրաշարժերը։

  • Պետական կարգը՝ հանրապետություն
  • Մայրաքաղաքը՝ Պանամա
  • Տարածքը՝ 77,08 հզ. կմ2
  • Բնակչությունը՝ 3,3 մլն
  • Պետական լեզուն՝ իսպաներեն
  • Դրամական միավորը՝ բալբոա

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կլիման մերձհասարակածային է՝ շոգ ու խոնավ։ Խոշոր գետըՉագրեսն է։ Գերակշռում են չոր սավաննաներն ու մշտադալար անտառները (հիլեաներ

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մինչև իսպանական գաղութացումը Պանամայի տարածքում բնակվել են հնդկացիների ավելի քան 60 ցեղեր, որոնք զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ, հողագործությամբ և արհեստներով։ 1501 թվականին Պանամայի տարածքը հայտնաբերել է իսպանացի կոնկիստադոր (նվաճող) Ռոդրիգո դե Բաստիդասը։1519 թվականին իսպանացիներն այստեղ հիմնել են Պանամա քաղաքը։ Հաշվի առնելով Պանամայի պարանոցի հսկայական նշանակությունը՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան տևականորեն պայքարում էին նրան տիրելու համար։ Մշակվում էին Պանամայի տարածքում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց կապող ջրանցք կառուցելու նախագծեր։ Ջրանցքի կառուցումը 1879 թվականին սկսեց ֆրանսիական մի ընկերություն, որի սնանկացման պատճառով ջրանցքի կառուցման իրավունքը 1901 թվականին անցավԱՄՆ-ին։ Ընդառաջելով անկախ պետություն ստեղծելու Պանամայի բնակչության ձգտմանը՝ ԱՄՆ-ը նաև ռազմական օգնություն ցույց տվեց Պանամային, և 1903 թվականի նոյեմբերի 3-ին հռչակվեց երկրի անկախությունը։ Այդ իրավիճակից օգտվելով՝ ԱՄՆ-ը Պանամայի Հանրապետության հետ կնքեցՊանամայի ջրանցքի գոտին անժամկետ օգտագործելու պայմանագիր։

Առաջին նավըՊանամայի ջրանցքով անցել է 1914 թվականին, իսկ նրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել1920 թվականի հունիսի 12-ին։ Ջրանցքի երկարությունը 81,6 կմ է, խորությունը՝ 12,5 մ, լայնությունը՝ 150–305 մ, նավերն այդ ճանապարհն անցնում են 8 ժամում։ Ջրանցքով տարեկան անցնում է ավելի քան 17 հզ. նավ։

20-րդ դարի սկզբին Պանամայի տնտեսական և քաղաքական կյանքը զարգանում էր ԱՄՆ-ի տիրապետության պայմաններում։ 1920-ական թվականներին երկրում աշխուժացավ հակաամերիկյան շարժումը։ ԱՄՆ-ը հարկադրված էր վերանայել 1903 թվականի պայմանագիրը։1977 թվականին կնքվեց նոր պայմանագիր, որով Պանամային վերադարձվեց ջրանցքի գոտին, իսկ1999 թվականի դեկտեմբերի 3-ից՝ նաև ջրանցքի տնօրինությունը։ Ջրանցքի կարիբյան ափին գտնվում է Կոլոն նավահանգիստը, որը կոչվել է ի պատիվ Ք. Կոլումբոսի, իսկ խաղաղօվկիանոսյան ափին՝ Բալբոա քաղաքը՝ ի պատիվ Նունյես դե Բալբոայի, ով1513 թվականին առաջինը Ատլանտյան օվկիանոսի ափից դուրս եկավ Խաղաղ օվկիանոս։

Բնակչություն և տնտեսություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պանամայի հիմնական բնակիչները պանամացիներն են, բնիկները՝ հնդկացիները (կունա, չոկո, գուայմի և այլ ցեղերի ներկայացուցիչներ)։ Խոշոր քաղաքներն են Պանաման,Կոլոնը, Դեվիդը,Լաս Տաբլասը։ Պանաման գյուղատնտեսական երկիր է։ Գլխավոր մշակաբույսերն ենբրինձը,եգիպտացորենը,լոբին, մշակում են նաևսրճենի,կակաո,աբակա,շաքարեղեգ,արքայախնձոր,ադամաթուզ և այլն։ Առավել զարգացած են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը։ Կան նաև թղթի, ստվարաթղթի, կահույքի, նրբատախտակի, խեցեղենի արտադրության և նավթավերամշակման ձեռնարկություններ։

Պետական կառուցվածք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պանաման ունիտար պետություն է։  Սահմանադրությունն ընդունվել է 10/11/1972 թվականին։ Կառավարման ձևը նախագահական հանրապետություն է։  Կառավարման տեսակը ժողովրդավարական հանրապետություն է։  Պետության և կառավարության ղեկավարընախագահն է։  Լաուրենտինո Կորտիզոն ներկայում նախագահում է։

Նախարարների կաբինետը նշանակվում է նախագահի կողմից, նախագահն ու փոխնախագահը ընտրվում են ժողովրդական քվեարկությամբ 5 տարին մեկ։

Զբոսաշրջություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

2010 թվականին 1,7 միլիոն զբոսաշրջիկ է այցելել երկիր, ինչը ամենաբարձր ցուցանիշն է և 12 տոկոսով ավելի, քան 2009 թվականին։

2009 թվականից Պանամայում զարգանում է Տրանսպանամայի արահետը։  Տրանսպանամայի արահետը 1,127 կմ արշավային արահետ է, որն անցնում է ամբողջ երկրով ՝Կոլումբիայի հետ սահմանից մինչևԿոստա Ռիկայի սահմանը։

Մշակույթ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պանամայի մշակույթը գալիս է եվրոպական երաժշտությունից, արվեստից և ավանդույթներից, որոնք իսպանացիները բերել են Պանամա։  Հեգեմոն ուժերը ստեղծել են հիբրիդային ձևեր, որոնք համատեղում են աֆրիկյան և բնիկ ամերիկյան մշակույթները եվրոպականին։  Օրինակ ՝ տամբորիտոն իսպանական պար է ՝ աֆրիկյան ռիթմերով, թեմաներով և պարային շարժումներով։

Ֆոլկլորը տարբերվում է յուրաքանչյուր տարածաշրջանում և ներկայացված է բնորոշ տարազներով, կիսաշրջազգեստով, ավանդական ուտեստներով, ինչպես նաև երաժշտությամբ և պարով։

Սպորտ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պանամայի մարզիկներն իրենց նորամուտը նշել ենՕլիմպիական խաղերում 1928 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 7 // Constitution of Panama
  2. https://www.britannica.com/place/Panama-City
  3. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/northamerica
  4. Human Development ReportUNDP, 2022.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Պանամա» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNEXX451237 ·BNF11865257n ·GND4044445-4 ·ISNI0000000121869854 ·LCCNn79068688 ·NDL00569025 ·NKCge130364 ·SUDOC026397528 ·VIAF152381862 ·WorldCat VIAF152381862
Ինքնիշխան պետություններ
Ամբողջությամբ
Մասամբ
Կախյալ տարածքներ
Գրենլանդիա
Ֆրանսիա
Նիդերլանդներ
Միացյալ Թագավորություն
Միացյալ Նահանգներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 113
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Պանամա&oldid=10266815» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp