Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Պալադիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
46Ռոդիում

ՊալադիումԱրծաթ


Արծաթափայլ փափուկ, մածուցիկ կռելի մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՊալադիում / Palladium (Pd),Pd, 46
Խումբ,պարբերություն, բլոկ7, 5,
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
106,42(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Kr] 4d10
Ատոմի շառավիղ137պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ128 պմ
Իոնի շառավիղ(+4e) 65 (+2e) 80 պմ
Էլեկտրաբացասականություն2,20 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ0
Օքսիդացման աստիճաններ0, +1, +2, +3, +4, +5
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 803,5(8,33) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1827Կ
Եռման ջերմաստիճան2940Կ
Մոլյար ջերմունակություն25,8[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ8,9 սմ³/մոլ
Պարզ նյութիբյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքԽորանարդ, վեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներ3,890
Դեբայի ջերմաստիճան274 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 71,8 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
46
Պալադիում
106,42
4d10

Պալադիում (լատին․՝ Palladium), քիմիական տարր է, որի նշանն էPd, պարբերական համակարգի 5-րդ պարբերության 8-րդ խմբի քիմիական տարր։Ազնիվ մետաղ է, պատկանում է պլատինային մետաղների շարքին։ Կարգահամարը՝ 46, ատոմական զանգվածը՝ 106,4։

d տարր է։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d105s°։ К, L, М թաղանթները լրացված են։ Պլատինային մետաղներից ամենաթեթևն ու դյուրահալն է։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պալադիումը հայտնաբերել է անգլիացի գիտնական Ու․ Վոլաստոնը (անգլ.՝William Hyde Wollaston)1803 թվականին, բնածին պլատինում։ Անվանվել է ի պատիվ Պալաս մոլորակի (հայտնաբերվել է1802 թվականին)։

Ու․ Վոլաստոնը (1766-1828) - պալադիումի առաջին հայտնաբերողը։

Ստացում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պալադիումի ստացման հիմնական հումքը պլատինայինմետաղների կոնցենտրատն է, որն ստացվում էնիկելի էլեկտրոլիզային ստացման անոդային շլամներից, երբեմն նաևհանքանյութից։ Կոնցենտրատը մշակում են արքայաջրով։

Պլատինը ևիրիդիումը լուծույթից անջատվելուց հետո պալադիումը նստեցնում են [Pd(NH3)2Cl2] կոմպլեքսային աղի ձևով։ Այն մաքրում ենամոնիակի լուծույթի ավելցուկում լուծելով ևաղաթթվով վերանսաեցնելով։ Այնուհետե շիկացնում են (800-900 °C) և ստացված սպունգաձե պալադիումը մանրելուց հետո վերականգնում ջրածնի հոսանքում։ Ստացվում է 99,8-99,9 % մաքրության պալադիումի փոշի։ Հալում ենվակուումում կամ իներտ միջավայրում (Ar, Ne)։

Բնության մեջ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պալադիումը հազվագյուտ մետաղ է, պարունակությունըերկրակեղևում՝ 1,3․10−6 զանգված % ։ Բնածին պալադիումը հանդիպում է հազվադեպ՝ պլատինի և այլ մետաղներիհամաձուլվածքների ձևով։ Հայտնի են նրա մոտ 13միներալները (70-0,3 % Pd), որոնցից են՝ ալլոպալադիումը, պալադիումական պլատինը (մինչև 37 % Pd).

  • պալադիտը՝ PdO,
  • պոտարիտը՝ PdHg (34,9-35,9 % Pd),
  • ծարիրա պալադինիտը՝ Pb3Sb,
  • բրևգիտը՝ (Pd, Pt, Ni) S (18-20% Pd) և այլն։

Հանքավայրեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հանդիպում է նիկելի և պղնձի սուլֆիդային հանքերում։ Հանդիպում էՈւրալում,Սիբիրում,Հարավային Ամերիկայում,Կանադայում,ԱՄՆ-ում,Հարավային Աֆրիկայում։

Ֆիզիկական հատկություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Գեղեցիկ արծաթասպիտակ, պլաստիկ՝ հեշտ գլանվող և կռելի մետաղ է։ Մեխանիկական հատկությունները կախված են մաքրության աստիճանից։ Պլատինային մետաղներից ամենաթեթեն ու դյուրահալն է։ Հալման ջերմաստիճանը՝ 1552 °C, եռմանը՝ 2937±30°С,խտությունը՝ 12020 կգ/մ3։

Ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է։ Քիմիական միացություններում երկարժեք է կամ քառարժեք, հազվադեպ՝ եռարժեք։ Ամենից կայուն է երկարժեք պալադիումը։

Քիմիական հատկություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քիմիապես ավելի ակտիվ է, քան մյուս պլատինայինմետաղները։ Լուծվում է արքայաջրում,ազոտական և տաք ծծմբական խիտթթուներում,HCl+Cl2 խառնուրդում։

Pd+4HNO3Pd(NO3)2+2NO2+2H2O{\displaystyle {\mathsf {Pd+4HNO_{3}\rightarrow Pd(NO_{3})_{2}+2NO_{2}\uparrow +2H_{2}O}}}
Pd+2HCl+Cl2H2[PdCl4]{\displaystyle {\mathsf {Pd+2HCl+Cl_{2}\rightarrow H_{2}[PdCl_{4}]}}}
Pd+2HCl+2Cl2H2[PdCl6]{\displaystyle {\mathsf {Pd+2HCl+2Cl_{2}\rightarrow H_{2}[PdCl_{6}]}}}

Ջրում, ալկալիներում, ֆտորաջրածնական թթվում չի լուծվում։ Ունի կատալիտիկ մեծ ակտիվություն։ Պալադիումին բնորոշ է ջրածին (և այլ գազեր) կլանելը՝ 1ծավալ պալադիումը կլանում է մինչև 900 ծավալ H2 (80 °C-ի և 1 մթն ճնշման տակ), մետաղը դառնում է փխրուն, ծավալն աճում է։ Տաքացնելիս Н2 հեռանում է մասամբ (վակուումում՝ լրիվ)։ Պալադիումի տաք թիթեղը թափանցիկ է ջրածնի համար։ 600-700 °С տաքացնելիս պատվում է օքսիդի շերտով։ Պալադիումի փոշին թթվածնի հոսանքում տաքացնելիս փոխարկվում է պալադիումի (II) օքսիդի՝ PdO, որը ջրում անլուծելի սե փոշի է, 875 °C-ից բարձր քայքայվում է։

2Pd+O2PdO{\displaystyle {\mathsf {2Pd+O_{2}\rightarrow PdO}}}

Պալադիումի (II) հիդրօքսիդը՝ Pd(OH)2, թույլ հիմք է։ Պալադիումի (III) օքսիդը՝ Pd2O3, սև շագանակագույն փոշի է, անկայուն է և օքսիդիչ, օքսիդացնողթթուներում չի լուծվում, լուծվում է աղաթթվում անջատելով քլոր։ Պալադիումի (IV) օքսիդը՝ PdO2, մուգ կարմիր փոշի է, ուժեղ օքսիդիչ, դանդաղ քայքայվում է։

Խոնավհալոգենների հետ պալադիումի միանում է սենյակային ջերմաստիճաններում (յոդի հետ՝ տաքացնելիս)։

Pd+Br2PdBr2{\displaystyle {\mathsf {Pd+Br_{2}\rightarrow PdBr_{2}}}}
2Pd+3F2PdF3{\displaystyle {\mathsf {2Pd+3F_{2}\rightarrow PdF_{3}}}}

Պալադիումի (II) քլորիդի՝ PdCl2 կարմիր բյուրեղները խոնավածուծ են, լավ են լուծվում ջրում։ Այն կամրջային տիպի միացություն է։

Pd+Cl2PdCl2{\displaystyle {\mathsf {Pd+Cl_{2}\rightarrow PdCl_{2}}}}

PdCl2 միանում է CO-h և NO-ի հետ՝ առաջացնելով կարբոնիլ և նիտրոզիլ։ Տաքացնելիս պալադիումը միանում է ծծմբի,սելենի,տելուրի,ֆոսֆորի,արսենի ևսիլիցիումի հետ։ Մետաղների հետ առաջացնում էհամաձուլվածքներ։ Պալադիումի (II) նիտրատը՝ Pd(NO3)2, դեղնաշագանակագույն, ջրում լուծելի բյուրեղական նյութ է, լուծույթը եռացնելիս լրիվհիդրոլիզվում է։ Պալադիումի (II) սուլֆատի՝ PdSՕ4•2H2Օ) կարմրաշագանակագույն բյուրեղները նույնպես լուծելի են ջրում։ Հայտնի են նաև ցիանիդները՝ Pd(CN)2 և Pd(CN)4։

Իզոտոպներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բնական պալադիումը բաղկացած է 6 կայուն իզոտոպներից՝102Pd (0,96 %),104Pd (10,97%),105Pd (22,23%),106Pd (27,33%),108Pd (26,71%) և110Pd (11,81%)։ Հայտնի են 98-115 զանգվածային թվերով 14 ռադիոակտիվիզոտոպներ, որոնցից շատերն առաջանում են միջուկային ռեակտորներում՝ ուրանի և պլուտոնիումի տրոհման հետևանքով։107Pd (T1/2= 7,5•106 տարի) համարվում է «մեռած» տարր, ենթադրվում է, որ այն եղել էԱրեգակնային համակարգի նախկին բաղադրիչներից մեկը։

Կիրառություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հալում են վակուումում կամ իներտ միջավայրում (Ar, Ne)։ Մաքուր Pd օգտագործվում է էլեկտրոնային կոնտակտներ, ֆիլտրներ (ջրածնի մաքրման) պատրաստելու, պաշտպանիչ և գեղագիտական պա լադի ումապ ատ ման համար։ Պալադիումի համաձուլվածքները այլ մետաղների (Pt, Zn, Os, Ru, Rh, Cu, Ag, Au, Ni) հետ օգտագործվում են որպես կատալիզատորներ (օրինակ, ամոնիակի ստացում), ռեզիստորներ, էլեկտրոնային կոնտակտներ (ճշգրիտ սարքաշինություն), հրակայուն զոդանյութեր են։ Նրանցից պատրաստում են նաև խողովակներ, ապակու հալման անոթներ, սինթետիկ մանրաթելերի ֆիշերներ, աշխատանոցային սարքեր, բժշկական գործիքներ, ատամնապրոթեզներ, ոսկերչական իրեր։

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) //Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. —ISSN0033-4545. —doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1992. — Т. 3. — С. 440. — 639 с. —50 000 экз. —ISBN 5-85270-039-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 78
 Պարբերական աղյուսակ
H He
LiBe BCNOFNe
NaMg AlSiPSClAr
KCa ScTiVCrMnFeCoNiCuZnGaGeAsSeBrKr
RbSr YZrNbMoTcRuRhPdAgCdInSnSbTeIXe
CsBaLaCePrNdPmSmEuGdTbDyHoErTmYbLuHfTaWReOsIrPtAuHgTlPbBiPoAtRn
FrRaAcThPaUNpPuAmCmBkCfEsFmMdNoLrRfDbSgBhHsMtDsRgCnNhFlMcLvTsOg
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Պալադիում&oldid=10288084» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp