Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Չիլի

33° հվ. լ. 71° ամ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիլի
República de Chile (Spanish)
Չիլիի դրոշԶինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, երկիր, ազգ, դեմոկրատական հանրապետություն և transcontinental country?
Ներառում էԱրևմուտքի կղզիները
Պետական լեզուՉիլիի իսպաներեն
ՄայրաքաղաքՍանտյագո
Պետական կարգՆախագահական համակարգ
Օրենսդիր մարմինՉիլիի ազգային կոնգրես
Երկրի ղեկավարՍեբաստիան Պինյերա
Կառավարության ղեկավարԳաբրիել Բորիչ և Գաբրիել Բորիչ
Մակերես756,950 կմ²
Ջրային %1,07% ջրային
Ազգաբնակչություն17 789 267 մարդ
Խտություն22,81 մարդ/կմ²
ԿրոնՔրիստոնեություն
ՀիմնՉիլիի ազգային հիմն
ԿարգախոսPor la razón o la fuerza, By Right or Might, Durch Überzeugung oder mit Gewalt և Drwy Gyfiawnder neu Rym
Հիմնադրված էսեպտեմբերի 18,1810 թ.
ԱրժույթՉիլիական պեսո[1]
Կենտրոնական բանկՉիլիի կենտրոնական բանկ
Ժամային գոտի-3
Հեռախոսային կոդ+56
Ինտերնետ-դոմեն.cl
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,855[2]
gob.cl(իսպ.)(անգլ.)

Չիլի (իսպաներեն՝ Chile), պաշտոնապես՝Չիլիի Հանրապետություն, երկիրՀարավային Ամերիկայում՝Խաղաղ օվկիանոսի ափին։ Զբաղեցնում է օվկիանոսամերձ նեղ, երկար ցամաքային տարածություն։ Մայրաքաղաքն էՍանտյագոն։ Հյուսիսից սահմանակից է Պերուի հետ, հյուսիսի-արևելքից Բոլիվիային և արևելքից Արգենտինային։

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հյուսիսային Չիլին ունի արևադարձային (միջին ամսական ջերմաստիճանը 12-22 °C է, տարեկան տեղումները՝ մինչև 50 մմ), միջին Չիլին՝ չոր մերձարևադարձային (ջերմաստիճանը՝ 8-22 °C, տեղումները՝ 100-2500 մմ), հարավային Չիլին՝ չափավոր օվկիանոսային (ջերմաստիճանը՝ 3-14 °C, տեղումները՝ 3000-7000 մմ) կլիմա։

Ներքին ջրեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Գետերը կարճ են, պատկանում են Խաղաղ օվկիանոսի ավազանին։ Հարավում կան բազմաթիվ լճեր (գլխավորապես սառցադաշտային)։ Խոշոր գետերն են Լոան, Ուասկոն, Լիմարին, Մաուլեն, Բիո Բիոն, Բեյկերը։

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Չիլիի քաղաքները

Ավելի քան 90%–ը չիլիացիներ են։ Բնակվում են նաև զանազան հնդկացիական ցեղեր,Զատկի կղզում՝պոլինեզիացիներ։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, կրոնը՝ կաթոլիկությունը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը։ Խոշոր քաղաքներն են Սանտյագոն, Վալպարաիսոն, Վինյա դել Մարը, Կոնսեպսիոնը, Տալաուանոն, Անտոֆագաստան, Տեմուկոն։

Վարչական բաժանում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝Չիլիի վարչական բաժանում

Չիլին ունիտար պետություն է։ Անհրաժտշտության չափով պետական կառավարումը օրենքով ֆունկցիոնալ և աշխարհագրական առումով ապակենտրոնացված է ամեն վարչական միավորի համար։

Ժամանակակից բաժանում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Չիլիի տարածշրջանները

Վարչականորեն Չիլին բաժանված է հետևյալ միավորների՝

  1. 15Տարածաշրջաններ (regiones), վարչական բաժանման 1-ին աստիճան
  2. 54Նահանգներ (provincias), վարչական բաժանման 2-րդ աստիճան
  3. 346Համայնքներ (comunas), վարչական բաժանման 3-րդ աստիճան

Տարածաշրջաններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Տարածաշրջանային կառավարությունը գլխավորում էինտենդանտը (intendente), ում նշանակում էերկրի նախագահը։ Ինտենդանտին թեկնածությունը հանձնարարում է Տարածաշրջանի նախարարությնա քարթուղարը (Secretaría Regional Ministerial կամ SEREMI)[3]։ Տարածաշրջանի վարչությունը կազմված է տարածաշրջանային կառավարությունից, որի մեջ մտնում են ինտենդանտը և Տարածաշրջանային Խորհուրդը (Consejo Regional

Նահանգներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ամեն նահանգի կառավարությունը և վարչությունը կազմված են նահանգային նահանգապետանաից (Gobernación Provincial), որորնք գլխավորում եներկրի նախագահի կողմից նշանակվողնահանգապետը (gobernador)։ Նա իրականացնում է իր լիազորությունները տարածաշրջանային ինտենդանտից եկող հրահանգներին համաձայն։ Նահանգապետի թեկնածությունը առաջարկում է Նահանգային Տնտեսական և Սոցիալական հարցերի Խորհուրդը (Consejo Económico y Social Provincial կամ CESPRO)։

Միակ բացառությունն էՍանտյագո նահանգը, որը իր գործունեության մեջ բացառում է նահանգային կառավարության ազդեցությունը։ Դրա փոխարեն, այդ հնարավորությունը ունիՍանտյագո մայրաքաղաքային տարածաշրջանի (Región Metropolitana de Santiago) ինտենդանտը, ով իրականացնում է նահանգի նահանգապետի ֆունկցիաները։

Համայնքներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ատակամա

Ամեն համայնքի կամ համայնքների խմբերի տեղական կառավարություն միավորվում է մունիցիպալիտետների (իսպ.՝municipalidad), որոնք կազմված ենալկալդից (իսպ.՝alcalde) և ամեն 4 տարի ընտրվող Համայնքային խորհրդից (իսպ.՝Consejo Comuna

Մունիցիպալիտետները կենտրոնական կառավարման ապակենտրոնացման ցուցանիշ են։ Նրանք ձևավորվում են Տնտեսական և Սոցիալական Համայնքային Խորհրդից (Consejo Económico y Social Comunal կամ CESCO), որը կազմված է համայնքի կարևորագույն կազմակերպությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչներից։

Չիլիում այժմ կա 346 համայն և 345 մունիցիպալիտետ, քանի որԿաբո դե Օրնոս (abo de Hornos) մունիցիպալիտետը կառավարում է միանգամից երկու համայնք՝Կապե Օրնը (Cape Horn) ևԱնտարկտիկան (Antártica)։ Քարտուղարությունը Նոր համայնքների

Կան Քարտուղարության և Վարչական մարմինների (Subsecretaría de Desarrollo Regional y Administrativo կամSUBDEREԱրխիվացված 2008-08-20Wayback Machine) կողմից կազմվող նոր համայնքներ ստեղծելու առաջարկներ

ՏարածաշրջանՎարչկենտրոնՆահանգներՎարչկենտրոնՀամայնքներ
XV Արիկա և ՊարինակոտաԱրիկաԱրիկաԱրիկա
ՊարինակոտաՊուտրե
I ՏարապակաԻկիկեՏամարուգալՊոսո Ալմոնտե
ԻկիկեԻկիկե
II ԱնտոֆագաստաԱնտոֆագաստաՏոկոպիլյաՏոկոպիլյա
Էլ ԼոաԿալամա
ԱնտոֆագաստաԱնտոֆագաստա
III ԱտակամաԿոպյապոՉանյարալՉանյարալ
ԿոպյապոԿոպյապո
ՈւասկոՎալյենար
IV ԿոկիմբոԼա ՍերենաԷլկիԿոկիմբո
ԼիմարիՕվալյե
ՉոապաԻլյապել
V ՎալպարաիսոՎալպարաիսոՊետորկաԼա Լիգուա
Լոս ԱնդեսԼոս Անդես
Սան Ֆելիպե դե ԱկոնկագուաՍան Ֆելիպե
ԿիլյոտաԿիլյոտա
ՎալպարաիսոՎալպարաիսո
Marga MargaQuilpué
Սան ԱնտոնիոՍան Անտոնիո
Զատկի կղզիԱնգա ՌոաԶատկի կղզի
VI Օ'ՀիգինսՌանկագուաԿաչապոալՌանկագուա
ԿոլչագուաՍան Ֆերնանդո
Կարդենալ ԿարոՊիչիլեմու
VII ՄաուլեՏալկաԿուրիկոԿուրիկո
TalcaTalca
ԼինարեսԼինարես
ԿաուկենեսԿաուկենես
VIII ԲիոբիոԿոնսեպսյոնՆյուբլեՉիլյան

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1Banco Central de ChileLa Unidad Monetaria de Chile (իսպ.)
  2. Human Development ReportUNDP, 2022.
  3. «Արխիվացված պատճենը»(PDF). Արխիվացված էօրիգինալից(PDF) 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Չիլի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Չիլի» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BIBSYS90626832 ·BNEXX451164 ·BNF11931184v15238523s ·CiNiiDA02624743 ·GND4009929-5 ·ISNI00000001216953800000000121622528 ·LCCNn79061242 ·NDL00573068 ·NKCge128927 ·NLA35027985 ·PTBNP119010 ·SUDOC027222950026370603 ·VIAF233665742 ·WorldCat VIAF233665742
Անկախ պետություններ
Կախյալ տարածքներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 17
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Չիլի&oldid=10452252» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp