Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Այս հոդվածը Հայերեն Վիքիպեդիայում ունի«Ընտրյալ հոդված»-ի կարգավիճակ։ Այն առանձնացել է իր կառուցվածքային ամբողջականությամբ, բովանդակության և աղբյուրների որակով՝համապատասխան կանոնակարգի համաձայն։
Չելսի
Ամբողջական անուն
Chelsea Football Club
Մականուն(ներ)
Ազնվականները (The Aristocrats) Կապույտները (The Blues) Թոշակառուները (The Pensioners)
Չելսի (անգլ.՝Chelsea Football Club; անգլերեն արտասանությունը՝[ˈtʃɛlsiː]), մասնագիտացվածֆուտբոլային ակումբԼոնդոնի արևմուտքից, որը հանդես է գալիս անգլիականՊրեմիեր Լիգայում։ Ակումբը հիմնադրվել է 1905 թվականի մարտի 10-ին և իր պատմության մեծ մասը անց է կացրելԱնգլիայի բարձրագույն դիվիզիոնում։
Ակումբի առաջին խոշոր հաջողությունը 1954-55 մրցաշրջանն էր, երբ նրանք հաղթեցին իրենց առաջին առաջնությունը։ «Չելսին» հաղթել է մի քանի առաջնություններում 1960-ական և 1970-ականներին, սակայն դրանից հետո խոշոր հաղթանակներ չի ունեցել, մինչև 1997 թ.: Վերջին տասնամյակը եղել է «Չելսիի» ամենահաջողակ շրջանը նրա պատմության մեջ, որը երբեմն անվանում են Աբրամովիչի դարաշրջան։ Այս տասնամյակում Չելսին հաղթել է Պրեմիեր լիգայի2005,2006 և2010 մրցաշրջանները, և առաջին անգամ հասելՉեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ սակայն տասնմեկ մետրանոցներով պարտություն են կրել«Մանչեսթեր Յունայթեդ»-ից։ Սակայն դա չխանգարեց ակումբին 2012 թվականին հաղթելՉեմպիոնների Լիգան, իսկ 2013 թվականին՝ նաևԵվրոպայի Լիգան։
Չնայած իրենց անվանը, ակումբըԼոնդոնի Չելսի թաղամասից չէ, այլ նրան հարևան Ֆուլհեմ թաղամասից։ Ակումբի մարզադաշտն է«Սթեմֆորդ Բրիջը», որը կարող է տեղավորել մինչև 42.000 հանդիսական։
Չելսիի համազգեստի գույներն են՝ արքայական կապույտ վերնաշապիկ ու շորտեր, սպիտակ գուլպաներ։ Այս համադրությունն օգտագործվում է սկսած 1960 թվականից։ Ակումբի լոգոն փոփոխվել է մի քանի անգամ, որպեսզի ավելի արդիական լինի, իսկ ընթացիկ լոգոն, որի վրա պատկերված է առյուծ՝ ձեռքը գավազան, ընդունվել է 1950-ականներին։ Ակումբը՝ մարզադաշտ այցելուների միջին թվաքանակով, ունի հինգերորոդ ցուցանիշը անգլիական ֆուտբոլում[2][3][4]։
«Չելսին» հիմնադրվել է1905 թվականի,մարտի 10-ին, Ծագող Արևի պանդոկում[5] : Առաջին տարիներին ակումբն ունեցել է մի քանի փոքր հաջողություններ, և հաղթանակին ամենամոտն են եղել 1915 թվականի Գավաթի եզրափակիչում, որտեղ սակայն նրանք պարտություն կրեցին «Շեֆիլդ Յունայթեդ»-ից։ «Չելսի» մեծ համբավ ձեռք բերեց գնելով հայտնի խաղացողներ[6]։
Երբ նախկին«Արսենալի» ևԱնգլիայի կենտրոնական հարձակվող Թեդ Դրեյքը դարձավ ակումբի մարզիչ՝1952-ին, նա փորձեց արդիականացնել ակումբը։ Նա հանեց ակումբի լոգոից Չելսիի թոշակառուների լոգոն, բարելավվեց երիտասարդների ռեժիմը, վերակառուցեց մարզադաշտը և տարավ «Չելսի»-ին դեպի իրենց առաջին խոշոր հաջողությանը՝ 1954-55 Գավաթի խաղարկության չեմպիոնությանը[7]։
1964-65 թվականի մրցաշրջանում նրանք մոտ էին հետ-տրիկ անելու և հաղթելու երեք գավաթներ, սակայն հաջողությունն ուղեկցեց միայն Լիգայի խաղարկությունում, պարտվելով մյուս երկուսում[8]։ Հետագայում նրանք հաղթեցին 1970 Գավաթի խաղարկությունը՝ հաղթելով «Լիդս Յունայթեդ»-ին 2-1 հաշվով, իսկ մյուս սեզոնում նրանք հաղթեցին ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթը։
Չելսիի տեղերը Անգլիայի ֆուտբոլային լիգայում 1905-1906 թվականներին մինչ օրս։
1970-ականների վերջը և 1980-ականների սկիզբն անհանգիստ ժամանակներ էին ակումբի համար, ամբիցիոզ փոփոխությունները խարխլեցին ակումբի ֆինանսական վիճակը, և շատ հայտնի խաղացողներ հեռացան ակումբից[9]։ Հետագայում խնդիրներ են առաջանում երկրպագուների շրջանում խուլիգանական տարրի առկայությամբ։1982 թվականին ակումբը, մեկ ֆունտ ստերլինգով վաճառվում էՔեն Բեյթսին, սակայն«Սթեմֆորդ Բրիջը» վաճառվել էր մի այլ ընկերությանը, նշանակում էր, որ ակումբը կարող է կորցնել իր մարզադաշտը։ Շուտով ակումբը կարող էր հայտնվել Երրորդ Դիվիզիոնում, սակայն նոր մարզիչՋոն Նիլը կարճ ժամանակամիջոցում և չնչին ծախսերով հավաքեց մի նոր, տաղանդավոր թիմ, և 1984 թ. տարավ նրանց Երկրորդ Դիվիզիոնը հաղթելուն։ Ակումբն անմիջապես վերադարձավ Բարձրագույն Առաջնություն, սակայն1988 թվականին նորից հայտնվեց Երկրորդ Դիվիզիոնում, որտեղ 1989 թվականին դարձյալ հաղթելով, վերադարձավ Բարձրագույն Առաջնություն[10]։Շուտով, մարզադաշտի սեփականատեր բանկի աղքատացումից հետո, ակումբը հետ գնեց մարզադաշտը։
Պրեմիեր Լիգայի ձևավորումից հետո ակումբը լուրջ հաջողությունների չհասավ մինչև 1996 թվական, երբ մարզիչ նշանակվեց Եվրոպայի տարվա խաղացողՌուդ Գուլիտը, ով գնեց մի շարք բարձրակարգ խաղացողների և ակումբը հաղթեց 1997 թվականի Գավաթի խաղարկությունը, նորից դառնալով Անգլիայի թոփ-թիմերից մեկը։ Շուտով Ռուդ Գուլիտը փոխարինվեց Ջանլուկա Վիալիով, ով թիմը տարավ դեպի 1998 Գավաթի խաղարկության եզրափակիչ և 1998 թվականի ՈւԵՖԱ Գավաթակիրների Գավաթի խաղարկության եզրափակիչ և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ 2000 թվականին։ Վիալլին փոխարինվեց մեկ այլ իտալացի մարզիչով՝Կլաուդիո Ռանիերիով, ով տարավ Չելսիին 2002 թվականի Գավաթի եզրափակիչ և 2002-03Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման փուլ[11]։
Չելսիի խաղացողները նշում են իրենց Չենպիոնների Լիգայի առաջին գավաթը:
2003 թվականի Հունիսին, Բեյթսը վաճառեց «Չելսին» ռուսաստանցի միլիարդատերՌոման Աբրամովիչին՝ 140 միլիոն ֆունտ ստերլինգով, ով ծախսեց 100 միլլոն ֆունտ ստերլինգ նոր խաղացողներ գնելու համար, սակայն Ռանիերին չկարողացավ նվաճել նոր մրցանակներ և փոխարինվեց պորտուգալիացի մարզիչԺոզե Մոուրինյոյով։ Նրա շնորհիվ «Չելսին» դարձավ հինգերորդԱնգլիական թիմը, երկու անընդմեջ սեզոններում հաղթանակ տոնեց (2004-05,2005 - 06 սեզոնները), ինչպես նաևԱնգլիայի գավաթը (2007) և երկու Լիգայի խաղարկություններ (2005 և 2007)։ Աբրամովիչի հետ տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով 2007-ի Սեպտեմբերին Մոուրինյոն փոխարինվեցԱբրահամ Գրանտով, ով տարավ ակումբը դեպի իրենց առաջինՉեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում նրանք պարտվեցին տասնմեկ մետրանոցներով«Մանչեսթեր Յունայթեդին»։ Գրանտը ազատվեց մի քանի օր անց, և փոխարինվեցԼուիս Ֆելիպե Սկոլարիով։
Սկոլարին մնաց ղեկին յոթ ամիս և ազատվեց աշխատանքից ակումբի վատ արդյունքների պատճառով։ ՆորՌուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԳուս Հիդինկը նշանակվեց մարզիչ մինչև 2008-09 թվականների սեզոնի վերջ։ Նա հասցրեց թիմը երկրորդ՝ 2009 թվականի Գավաթի եզրափակիչ։ Երկու օր անց նախկին «Միլանի» գլխավոր մարզիչԿառլո Անչելոտտին հաստատվեց «Չելսիի» նոր մարզիչ, և հենց առաջին տարում թիմը նվաճեց Անգլիայի Գավաթը և Անգլիայի Պրեմիեր Լիգան։ Այդ սեզոնում «Չելսին» դարձավ անգլիական առաջին թիմը, որը խփեց 100 գոլից ավելի մեկ մրցաշրջանում, սկսած 1963 թվականից[12]։ Հաջորդ սեզոնի նախօրեին «Չելսիից» հեռացան մի շարք աստղեր։ «Չելսին» սեզոնը սկսեց բավական հաջող, սակայն արդեն միջնամասում սկսեց կրել մի շարք պարտություններ և նույնիսկ մի պահ ընկավ չորրորդ հորիզոնականը։ Սակայն Դրոգբայիմալարիայից ապաքինվելուց և մարզավիճակ ձեռք բերելուց հետո, «Չելսին» տարավ մեծ թվով հաղթանակներ և նաև հաղթեց, «Մանչեթեր Յունայթեդին» 2:1 հաշվով։ «Չելսին» կարողացավ միավորների տարբերությունն առաջին տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից» կրճատել մինչև երեք միավորի։ Սակայն այսպես կոչված «Ոսկե Խաղում», «Չելսին» պարտվեց, «Մանչեսթեր Յունայթեդին» 1:2 հաշվով և կորցրեց չեմպիոն դառնալու հնարավորությունները։ Չելսին նաև հասավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, որտեղ երկու խաղերում էլ պարտվեց, «Մանչեսթեր Յունայթեդին»։ Իսկ սեզոնի վերջին՝ Էվերտոն-Չելսի խաղից եկու ժամ անց, որտեղ Չելսին պարտվեց 1:0 հաշվով, Կարլո Անչելոտին ազատվեց աշխատանքից։Դրանից հետո մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածունԳուս Հիդինկն էր։ Սակայն արդեն հունիսին լուրեր պտտվեցին այն մասին, որ նոր մարզիչ կարող էր նշանակվել«Պորտո ՖԱ»-ի 33-ամյա մարզիչԱնդրե Վիլլաշ-Բոաշը, ով այդ մրցաշրջանում հաղթել էրՊորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը, գավաթն ու Եվրոպայի Լիգան։ Նրա համար Պորտոն պահանջում էր 15.000.000 ֆունտ ստերլինգ, որ շուտով վճարեցՌոման Աբրամովիչը։Հունիսի 22-ին, աշխատանքից հեռանալուց հետո, Վիլլաշ-Բոաշը նշանակվեց Չելսիի գլխավոր մարզիչ։ Սակայն ակումբի վատ արդյուքների պատճառով՝2012 թվականիմարտի 4-ին՝Վեստ Բրոմվիչ Ալբիոն ՖԱ-ից 1:0 պարտվելուց հետո,Անդրե Վիլլաշ-Բոաշը հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից։ Մինչև մրցաշրջանի ավարտը ակումբի ժամանակավոր ղեկավարությունը հանձնվեցՌոբերտո Դի Մատեոյին, ով բարելավելով թիմի խաղն ու արդյունքները, հասցրեց «Չելսիին»Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ՝ հաղթելով այդ առաջնության գործող չեմպիոնԲարսելոնային և նվաճեցԱնգլիայի Գավաթը՝ հաղթելով եզրափակիչում«Լիվերպուլին»[13]։ Հասնելով Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ Չելսին հաղթեցԲավարիայի Մյունխենին հետխաղային 11 մետրանոցներով՝ 4:3 և դարձավ Չեմպիոնների Լիգան հաղթած առաջինլոնդոնյան ակումբը։ Սակայն արդեն մյուս մրացաշրջանում«Յուվենտուսից» կրած պարտության պատճառով «Չելսին» չկարաողացավ հաղթահարել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը, որի պատճառով էլ 2012 թվականի նոյեմբերի 21-ին Ռոբերտո Դի Մատեոն ազատվեց աշխատանքից[14]։ Նրա փոխարեն ակումբ հրավիրվեց իսպանացիՌաֆայել Բենիտեսը, ում գլխավորությամբ ակումբը հաղթեցԵվրոպայի Լիգան։ 2013 թվականի ամռանը որպես մարզիչ վերադարձավ Ժոզե Մուուրինյոն։ Մոուրինյոյի գլխավորությամբ «Չելսին» հաղթեցՖուտբոլային Լիգայի գավաթը ևՊրեմիեր Լիգան։2015-16 մրցաշրջանում «Չելսին» գրանցեց իր վերջին 20 տարիների վատագույն արդյունքն առաջնությունում՝ գրավելով 10-րդ հորիզոնականը։ Այնուամենայնիվ, հաջորդ մրցաշրջանում նոր նշանակված մարզիչԱնտոնիո Կոնտեի գլխավորությամբ «Չելսին» հաղթեց իր 6-րդՊրեմիեր Լիգայի գավաթը
Չելսին իր պատմություն մեջ ունեցել է ընդամենը մեկ մարզադաշտ՝ «Սթեմֆորդ Բրիջը», և այն օգտագործվել է սկսած ակումբի հիմնադրումից։ Այն պաշտոնապես բացվել է 1877 թվականի ապրիլի 28-ին։ Նրա գոյության առաջին 28 տարիների ընթացքում օգտագործվել է բացառապես «Լոնդոն Աթլետիկս» ակումբի կողմից և միայն աթլետիկայի համար։ 1904 թ. մարզադաշտը գնվեց գործարար Գաս Միրսի և նրա եղբայր Ժոզեֆ Միրսի կողմից, ով արդեն մոտակայքում գնել էր հողատարածք և ցանկանում էր այնտեղ անցկացնել ֆուտբոլային հանդիպումներ։
Մարզադաշտը նախագծված է Միրս ընտանիքի կողմից, իսկ կառուցված՝ ճարտարապետ Արչիբալդ Լեիչի կողմից։ Նրանք առաջարկեցին վարձով տալ դաշտը «Ֆուլհեմ»-ին, բայց ձախողվեցին։ Եվ Միրս ընտանիքը որոշեց հիմնել սեփական ֆուտբոլային ակումբը՝ Չելսին։ Ակումբների մեծ մասի մարզադաշտերը հիմնվել են իրենց ստեղծումից հետո, սակայն Չելսին ստեղծվեց Ստեմֆորդ Բրիջի համար։ Քանի որ Ֆուլհեմ անունով ակումբ գոյություն ուներ, և Կեսինգթոն, Ստեմֆորդ Բրիդջ և Լոնդոն անունները մերժվեցին, ակումբի անվանում ընտրվեց «Չելսին»։
Սկզբնապես Ստեմֆորդ Բրիջը նախատեսված էր տեղավորել մինչև 100, 000 հանդիսական։ Վաղ 1930-ական թթ. դաշտի հարավային մասը տանիքապատվեց և սկսեց կոչվել Շեդ Էնդ, որտեղ հավաքվում էին Չելսիի ամենահավատարիմ երկրպաագուները, հատկապես 1960-ական, 70-ական և 80-ական թթ.:
Ուշ 1960-ական և վաղ 70-ական թթ., ակումբի ղեկավարությունը որոշեց արդիականացնել Ստեմֆորդ Բրիդջը, դրանից հետո այն կընդուներ մինչև 50, 000 հանդիսական։Վերանորոգումը սկսեց վաղ 1970-ական թթ. Իսթ Սթենդում, բայց աշխատանքը ձգձգվեց մինչև 1990-ական թթ. կեսերը։ Հյուսիսային, հարավային և արևմտյան հատվածները տեղափոխվեցին դաշտին ավելի մոտ, և այս գործընթացը ավարտին հասցվեց 2001 թ.:
Իսթ-Սթենդը
Երբ«Սթեմֆորդ Բրիջը» Քեն Բեյթսի ժամանակաշրջանում վերանորոգվեց, շատ լրացուցիչ կառույցներ նույնպես ավելացվեցին մարզադաշտին, օրինակ՝ երկու հյուրանոց, ճաշարաններ, Չելսի հանրախանութը, այցելուների համար ստեղծված Չելսի Սպորտի Աշխարհ ցուցահանդեսը։ Այս ամենը կատարվեց ավելի շատ հանդիսական ապահովելու համար, սակայն հաջողության չհասավ և 2003 թ. Չելսին գնվեց Աբրամովիչի կողմից։ Շուտով որոշում ընդունվեց փակել Չելսի Գյուղ բրենդը, և ուշադրություն դարձնել Չելսիին, որպես ֆուտբոլային ակումբ։
Ներկայումս դաշտը պատկանում է «Չելսի Պիտչ Օուներզ» կազմակերպությանը, որի բաժնետերերը Չելսիի երկրպագուներն են։ Կազմակերպությունը ստեղծվել է, որպեսզի դաշտը այլևս չվաճառվի գործարարներին։ Ինչպես նաև, եթե Չելսին տեղափոխվի այլ դաշտ, այն այլևս չի կարողանա օգտագործել Չելսի անվանումը։Չելսիի մարզանքների դաշտը Կոբհեմ Սրեյն է։ Չելսին այստեղ է հաստատվել 2004 թ., այն բանից հետո, երբ նրանց նախկին մարզումների դաշտը՝ «Հարլինգտոնը» գնվեց «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կողմից2005 թ.: Նոր դաշտում հարմարանքների ստեղծումը ավարտվեց 2007 թ.:
Ակումբը որոշել է դաշտի տարողությունը մեծացնել մինչև 50, 000։ Այն բանի պատճառով, որ դաշտը գտնվում է մեծ մայրուղու վրա, իսկ դիմացը գտնվում են երկու երկաթուղիներ, հանդիսականները կարող են մուտք գործել միայն Ֆուլհեմ փողոցի մուտքով։Սթեմֆորդ Բրիջն օգտագործվել է այլ սպորտային միջոցառումների համար սկսած 1905 թ.: Այն ընդունել է Անգլիայի Գավաթի եզրափակիչը 1920-1922 թթ., ինչպես նաև տասը Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչներ (վերջինը 1978 թ.), և երեք Անգլիայի միջազգային հանդիպումներ, վերջինը 1932 թ.: Իսկ 1905 թ. հոկտեմբերին այն ընդունեց ռեգբիի հանդիպում Օլ Բլաքսի և Միդլի միջև և 1914 թ. բասկետբոլային հանդիպում «Նյու Յորք Հսկաների» և «Չիկագո Ուայթ Սոքսի» միջև հանդիպումը։ Այստեղ նաև անցկացվել է բոքսային հանդիպում աշխարհի թեթևքաշային չեմպիոն Ջիմի Վայլդի և Ջո Կոննի միջև1918, Սթեմֆորդ Բրիջը ընդունել է կրիկետի առաջին միջազգային հանդիպումը, Էսսեքսի և Վեսթ Ինդիսի միջև 1980 թ.: Այն նաև եղել է տնային մարզադաշտը «Լոնդոն Մոնարխս» ամերիկյան ֆուտբոլի թիմի համար 1997 թ.[15][15][16][17][18][19][20]:
Սկսած ակումբի հիմնադրումից, Չելսին ունեցել է յոթը լոգո։ 1905 թ. Չելսիի լոգոն ընդունվեց Չելսիի թոշակառուի պատկերը, և որի պատճառով ակումբի մականունը մնաց թոշակառուներ մինչև մյուս դարի կեսերը, նույնիսկ այդ անվանումը հայտնվեց հագուստի վրա։ Տեդ Դրեյքի 1952 թ. արդիականացման մաս էր կազմում նոր լոգո ընդունելը։ Եվ ընդուվեց նոր և շատ պարզ լոգո, որի վրա պատկերված էր Չելսի Ֆուտբոլային Ակումբ (Chelsea Football Club-C.F.C.) անվան առաջին տառերը, այն մնաց մեկ տարի։
1953 թ. ընդունվեց նոր լոգո, որի վրա պատկերված էր կապույտ առյուծ, որ նայում էր հետ և բռնում էր գավազան, այն մնաց երեք տասնամյակ։ Այս լոգոն հիմնված էր Չելսիի Մետրոպոլիտենի զինանշանի և Չելսիի ազնվական տերերի զինանշանի վրա։ Պատկերված էր նաև չորս վարդ, որոնք խորհրդանշում էինԱնգլիայի,Հյուսիսային Իռլանդիայի,Ուելսի ևՇոտլանդիայի ֆուտբոլի հավաքականները։ Այս առաջին լոգոն էր, որ պատկերվեց հագուստի վրա, քանզի այդ ավանդույթն ի հայտ եկավ 1960-ականներին։
1986 թ.արդեն Չելսիի տեր Կեն Բենաթսը դարձյալ փոխեց Չելսիի լոգոն, ավելի արդիական դարձնելու համար։ Այս անգամ առյուծը արդեն ավելի բնական էր երևում, և դեղին էր, այլ ոչ կապույտ։ Այն մնաց 19 տարի, որոշ փոքր փոփոխություններով։ Սակայն երկրպագուները ցանկացան, որպեսզի վերականգնվի հին լոգոն, և2004 թ. որոշում ընդունվեց դարձյալ փոխել լոգոն։ Նոր լոգոն ընդուվեց 2005-06 սեզոնի նախօրյակին, որի վրայի առյուծը դարձյալ կապույտ էր[2][21]։
Blue is the Colour երգը (հայերեն՝Կապույտն է Գույնը) գրվել է1972 թ.՝ հետագայում դառնալով ակումբի պաշտոնական հիմնը։ Առաջին անգամ կատարվելուց հետո այն գրավեց հինգերորդ տեղըՄեծ Բրիտանիայում։ ՀետագայումWhite is the Colour (հայերեն՝Սպիտակն է Գույնը) երգը գրվեց և դարձավ կանադական, «Վանկուվեր Ուայտկեպսի» հիմնը։ Այս և«Լիվերպուլի» հիմներն ամենաճանաչվածներն ենԱնգլիայում։
Ակումբի պաշտոնական թալիսմանն Առյուծ Սթեմֆորդն է, որն այդպես է կոչվել ի պատիվ Սթեմֆորդ Բրիջի։ Այն կրում է այն համազգեստը, որը կրում է թիմը տվյալ սեզոնում։ Նրա պարտականությունների մեջ է մտնում երկրպագուներին զվարճացնելը Սթեմֆորդ Բրիջում և հյուրընկալվելիս, ինչպես նաև մասնակցությունը ակումբի հաղթանակը տոնելուն[22][23]։2005 թ. օգոստոսի 1-ին Չելսիի աշխատակիցները հայտնաբերեցին թալիսմանի՝ առյուծի հագուստի կորուստը։ Ինչպես պարզվեց գողությունը տեղի է ունեցել հուլիսի 23-ին երկու անհայտ անձանց կողմից, որոնց սակայն նկարահանել էր գաղտնի տեսախցիկը։ Շուտով ակումբը հայտարարություն արեց, որտեղ խնդրում էր վերադարձնել հագուստը.
Մի քանի տարի առաջ տեղի էր ունեցել նմանատիպ գողություն, մենք խնդրել էինք վերադարձնել հագուստը և այն շուտով բերվեց դարպասների մոտ, մենք հույս ունենք, որ հագուստը դարձյալ ետ կվերադարձվի[24]։
2010 թ. ապրիլի 25-ին Առյուծ Սթեմֆորդը մասնակցեց Լոնդոնյան Մարաթոնին և հավաքեց 10 000 ֆունտ ստերլինգ, որն ուղվեց Օգնել Լոնդոնի Երեխային բարեգործական ֆոնդին[25]։
«Չելսիի» համազգեստը մշտապես եղել է կապույտ, չնայած սկզբնական տարբերակը ավելի բաց էր քան ներկայինս, և ի տարբերություն այսօրվա տաբատները ճերմակ էին, իսկ գուլպաները մուգ կապույտ։ Բաց կապույտի հեղինակն էր այն ժամանակվա ակումբի նախագահ Իրլ Կադոգանը։ Բաց կապույտ վերնաշապիկները կարճատև կյանք ունեցան, և փոխարինվեցին արիստոկրատ կապույտով 1912 թ։ 1960-ական թթ. Չելսիի մարզիչ Տոմի Դոչերտին դարձյալ փոխեց համազգեստը, անցնելով կապույտ տաբատների (որոնք այդպիսին էլ մնացին) և սպիտակ գուլպաների, հուսալով, որ նոր համազգեստն ավելի արդիական և առանձնացնող կլինի, քանի որ ոչ մի ուրիշ թիմ չէր օգտագործում այդպիսի գունային համադրություն; այս համազգեստն առաջին անգամ հայտնվեց խաղացողների վրա 1964-65 թ թվականի սեզոնում։ Սպիտակ գուլպաները մշտապես պահպանվել են, չհաշված 1985-ից 1992 թթ., երբ նրանք փոխարինվեցին կապույտով։«Չելսիի» ավանդական երկրորդ համազգեստը ամբողջությամբ դեղին կամ էլ ամբողջությամբ ճերմակ է՝ կապույտ շերտերով։ Առաջին անգամ սև և սպիտակ շերտերով երկրորդ համազգեստը ներկայացվեց 1960-ական թթ., ներշնչված«Ինտերի» համազգեստով, դարձյալ Դոչեստի առաջարկությամբ։ Մեկ այլ հետաքրքիր համադրություն օգտագործվեց 1980-ական թթ., այն ամբողջությամբ կանաչ էր, մի ուրիշը կարմիր և սպիտակ էր, ներկայացված 90-ականներին թթ.:«Չելսիի» համազգեստը արտադրվում էAdidas-ի կողմից, պայմանագիրը սկսել է գործել 2006 թ. և կգործի մինչև 2011 թ.: Անցյալում այն արտադրվել էUmbro (1968-81),Le Koq Sportfit (1981-86), «Չելսիի» հավաքածու (1986-87) և դարձյալUmbro (1987-2006) ֆիրմաների կողմից։ Չելսիի առաջին համազգեստի հովանավորը եղել էGulf Air-ը, 1983-84 սեզոնում։ Հետագայում՝ հովանավորվել էGrayng Farmzi,Bajn Li Tey-ի և իտալական ընկերություն«Simod»-ի կողմից, մինչև երկարատև պայմանագիրը համակարգիչ արտադրողKommodor International-ի հետ 1989 թ.: Հովանավորվել է նաևKurz-ի կողմից (1995-97),Autoglass-ի (1997-2001),Fly Emirates-ի (2001-05) կողմից։ Ներկայումս «Չելսիի» համազգեստի հովանավորըSamsung-ն է, ով վերցրեց այդ դերակատարությունըSamsung Moblie-ից 2007-08 թթ.[26]:
Այլ հովանավորներ։
Viagogo - Չելսիի խաղերի տոմսերի վերավաճառման պաշտոնական հովանավորը[27]։
EA Sports - ակումբի խաղերի ցուցադրման պաշտոնական հովանավորը[28]։.
Dolche & Gabbana - ակումբի պաշտոնական դերձակը[29]։
Laurent Perrier - այս շամպայն արտադրող ընկերությունը պարտավոր է խմիչքով ապահովել տոնակատարությունները նշելու ժամանակ[30]։
«Չելսիի» երկագուները,«Տոտենհեմի» դեմ խաղում, Մարտի 11, 2006 թ.
«Չելսին» ունի հինգերորդ ամենաբարձր միջին այցելուների ցուցանիշը անգլիական ֆուտբոլում և շարունակաբար գրավում է 40, 000 երկրպագուների«Սթեմֆորդ Բրիջ», նրանք են հինգերորդ լավագույն աջակցություն ունեցող թիմըՊրեմիեր Լիգայում 2009-10 սեզոնում, միջինը՝ 41, 423: Չելսիի ավանդական երկրպագուները ՄեծԼոնդոնի շրջանից են, և ընդգրկում է աշխատավոր խավը, ինչպես նաև ունևորների խավը։ Կան նաև շատ անգլիական և միջազգային աջակից-ակումբներ։
Չելսին չունի այնպիսի մրցակիցներ ինչպիսինՄերսեյսայդյան Դերբին ևՀյուսիս-Լոնդոնյան Դերբին, նրանցԱրևմտա-Լոնդոնյան Դերբին ընդդեմ «Ֆուլհեմի» կամ, «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ այնքան էլ ճանաչված չէր այն բանի պատճառով, որ թիմերը գտնվել են տարբեր դիվիզիոններում և հետապնդել են տարբեր նպատակներ։ 2004 թ. «Չելսիի» երկրպագուների շրջանում անցկացվեց հարցում, ըստ որի նրանք համարում են ակումբի գլխավոր մրցակիցները (հերթականությամբ)՝«Արսենալ»,«Տոտենհեմ» և«Մանչեսթեր Յունայթեդ»։Նրանց մրցակցությունը,«Տոտենհեմի» հետ առաջացել է 1967 թ. Անգլիայի Գավաթի Եզրափակչից հետո, որն առաջինն էր երկու լոնդոնյան ակումբների միջև։ Գոյություն ունի նաև ուժեղ մրցակցություն «Չելսիի» և «Լիդս Յունայթեդի» միջև, որն առաջացավ 1960-ական և 1970-ական թթ. վիճելի խաղերից հետո, հատկապես 1970 թ. Անգլիայի Գավաթի Եզրափակիչը։ Մրցակացություն կա նաև,«Լիվերպուլի» հետ, հատկապես մի քանի վիճելի խաղերից և ոգի-գոլից (Լուիս Գարսիայի կողմից) հետո, որը «Չելսիին» դուրս թողեց պայքարից Չեմպիոնների Լիգաի 2004-05 սեզոնից։1970-ական 1980-ական թթ.հատկապես, «Չելսիի» երկրպագուներն ասոցացվում էին ֆուտբոլային խուլիգանության հետ[34][35]։
Ֆրենկ Լեմպարդը «Չելսիի» կազմում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է՝ 211 գոլ 648 խաղում
«Չելսիի» ամենաշատ դաշտում հայտնված խաղացողը, նախկին թիմի ավագ Ռոն Հարիսն է, ով խաղացել է 795 խաղ ակումբի կազմում 1961 և 1980 թթ. միջև։ Իսկ ամենաշատ խաղացած դարպասապահը Պիտեր Բոնետտին է, ով խաղացել է 729 հանդիպում (1959-79)։ 103 անգամ, որպես Անգլիայի Հավաքականի ավագ (101-ը ակումբում),Ֆրենկ Լեմպարդը՝ «Չելսիի»՝ հավաքականում ամենաշատ խաղ անցկացրած խաղացողն է։
Ֆրենկ Լեմպարդը «Չելսիի» բոլոր ժամանակների ամենաշատ գոլ խփած խաղացողն է՝ 211 գոլ 648 խաղում (2001-14)։ Եվս ութ խաղացող խփել են ավելի քան 100 գոլ Չելսիի համար։ Ջորջ Հիլսդոն (1906-12), Ջորջ Միլս (1929-39), Ռոյ Բենտլի (1948-56), Ջիմի Գրիվզ (1957-61), Բոբի Թամբլինգ (1959-70), Պիտեր Օսգուդ (1964-74 և 1978-79), Կերի Դիքսոն (1983-92),Ֆրենկ Լեմպարդ (2001-ներկա) ևԴիդիե Դրոգբա (2004-2012 և 2014-2015։ Դիքսոնը 193 գոլով, Տամբլինգից հետո երկրորդն է։ Գրիվզը մեկ սեզոնում ամենաշատ գնդակներն է խփել (43, 1960-61 թթ.)։
Պաշտոնապես, Չելսիի ամենաշատ հանդիսականները եղել են Առաջին Դիվիզիոնի հանդիպմանը,«Արսենալի» հետ հոկտեմբերի 12-ին, 1935 թ.՝ 82, 905: Սակայն գրանցվել է նաև 100, 000 հանդիսականների թիվ, ընկերական հանդիպման ժամանակ, սովետական «Դինամո Մոսկվայի» դեմ՝ Նոյեմբերի 13, 1945։ Սակայն«Սթեմֆորդ Բրիջի» վերանորոգումից հետո, երբ տեղադրվեցին նստատեղեր, ռեկորդը դժվար փոխվի։ Ներկայումս «Սթեմֆորդ Բրիջը», պաշտոնապես, կարող է ընդունել մինչև 41, 841 հանդիսական[36][37][38]։
Չելսիի հաղթարշավը Չելսի և Ֆուլհեմ փողոցներով Ոսկե Դուբլից հետո, Մայիս. 2010
1930 թ. «Չելսին» ներկայացվեց ամենահին ֆուտբոլային ֆիլմում՝ «Մեծ խաղը»։ Մի ժամանակ Չելսիի կենտրոնական հարձակվող, Ջեկ Կոկը, ով այն ժամանակ խաղում էր «Միլուոոլի» համար, ֆիլմի աստղն էր և որոշ սցենաներ նկարահանվել են«Սթեմֆորդ Բրիջում», ներառյալ դաշտը և հանդերձարանները։ Նկարահանվեցին նաև «Չելսիի» խաղացողներ Անդրիու Վիլսոնը, Ջեորջ Միլսոնը, և Սեմ Միլինգտոնը։ «Չելսին» նկարահանվել է նաև հնդկական Ջհում Բարաբար Ջհում ֆիլմում։
1933 թ. մի երգ գրվեց՝ այն օրը, երբ «Չելսին» գնաց և հաղթեց գավաթը[39]։ .[40]
Blue is the Colour-ը գրվել է 1972 թ. Անգլիայի գավաթի եզրափակչին, ողջ «Չելսիի» թիմը երգեց այն, այդ տարի այն գրավեց հինգերորդ տեղը[41][42]։
Չելսին ունի նաև կանանց թիմ՝ Չելսի Կ.Ֆա։ Այն ստեղծվել է 2004 թ.: Նրանց տնային դաշտը Իմպերիալ Ֆիլդսն է, որը նաև, «Թութինգ» և «Միտչամ Յունայթեդի» տնային դաշտն է։ Այն հաղթել է 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009 և 2010 թվականների գավաթները, և բարձրացել Առաջին Դիվիզիոն։ 2009-10 թթ., նրանք գրավեցին 3-րդ տեղը Առաջին Դիվիզիոնում, ինչը նրանց մեծագույն նվաճումն է[43]։Ջոն Տերին, Չելսիի տղամարդկանց ակումբի կապիտանը, նաև Չելսի Կ. ՖԱի նախագահն է[44]։
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված էՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված էՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
Սկսած1905 թվականից ակումբն ունեցել է 10 նախագահ։ Ակումբի առաջին նախագահը Կլոդ Կիրբին էր[49], որը այդ պաշտոնում ամենաերկարը մնաց` 30 տարի` սկսած1905 թվականից մինչև1935 թվականը, սակայն նրա պաշտոնավորման ընթացքում ակումբը ոչ մի մրցանակ չի շահել։ Այլ հայտնի նախագահներ էին Ջո Միրսը, ակումբի նախագահ Ջոզեֆ Միրսի որդին և Բրայան Միրսը՝ Ջոի որդին և Ջոզեֆի թոռը[50]։ Ջո Միրսի 26 տարվա պաշտոնավորման ընթացքում Չելսին շահել է 3 մրցանակ` ստանալով 1Առաջին Դիվիզիոնի, 1Անգլիայի Սուպերգավաթի և 1Անգլիայի Լիգայի տիտղոսներ։ Իսկ Բրայանի 12 տարվա պաշտոնավորման ընթացքում ակումբը հաղթել է 1Անգլիայի Գավաթի և 1ՈւԵՖԱ Գավաթակիրների Գավաթի խաղերում:
Ամենահաջողված նախագահներն էին Կեն Բեյթսը ևԲրյուս Բակը. յուրաքանչյուրի օրոք ակումբը շահել է 10-ական գավաթ[51]։ Բեյթսի 22 տարվա պաշտոնավորման ընթացքում 10 տիտղոս` 8 ազգային և 2 պաշտոնական։ Բեյթսը նաև թիմի համար կարողացավ պահպանել Սթեմֆորդ Բրիջը։ Ներկայիս նախագահն էԲրյուս Բակը[52]։ Նա նախագահ է դարձել2004 թվականին` այն բանից հետո, երբՌոման Աբրամովիչը գնել է թիմը, մինչ այդ նա փաստաբան էրՍիբնյեֆծ կազմակերպությունում, որը պատկանում էր Աբրամովիչին, մինչև վաճառելըԳազպրոմին 2005 թվականին[53]։ Չելսին ունի նաև ցմահ նախագահ՝ հայտնի դերասան և լորդՌիչարդ Ատենբորոն։ Ատենբորոն ակումբին էլ միացել1969 թվականին, նա մնաց որպես ակումբի տնօրեն մինչև1982 թվականը, երբ նա դարձել է ակումբի ցմահ փոխնախագահ, իսկ2008 թվականին դարձել է ցմահ նախագահ[54][55]։