Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ուտիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։
Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն
Ուտիներ
Ընդհանուր քանակ

10.000

Բնակեցում
Ադրբեջան Ադրբեջան3.000-3.800
Ռուսաստան Ռուսաստան4.300
Ուկրաինա Ուկրաինա600
Ղազախստան Ղազախստան300
Վրաստան Վրաստան210
Հայաստան Հայաստան200-500
Արցախ Արցախ200
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Լեզու(ներ)
Ուտիերեն (նաև՝ ուդիերեն)
Հավատք(ներ)
Հայ Առաքելական Եկեղեցի,Ուղղափառություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Լեզգիներ

Ուտիներ կամՈւդիներ[1], ազգությունՀարավային Կովկասում, որի պատմական հայրենիքը ներկայիսԱդրբեջանի Հանրապետության հյուսիս-կենտրոնական հատվածն է։ Նրանց թիվը ողջ աշխարհում շուրջ 10 հազար է։ Խոսում են ուդիերեն լեզվով[2]։ Ներկայում ուդիների մի հատվածը բնակվում է Հայաստանում, նախկինում ապրում էին նաև Ադրբեջանական ԽՍՀ Բաքու քաղաքում, Նիժ գյուղում ուՎարդաշեն քաղաքում, ինչպես և Վրաստանի Զինոբյանի գյուղում։ Այսօր ուտիների մի շատ փոքր հատված է մնացել Հարավային Կովկասում, ըստ էության երկու գյուղ՝ ներկայիսԱդրբեջանիՆիժ գյուղը և Զինոբյանի գյուղըՎրաստանում, որը հիմնվել է քսան թվականի ջարդերից փախած ուտիների կողմից։ ԱդրբեջանիՎարդաշեն՝ ներկայիս Օղուզ գյուղաքաղաքում, որտեղ ապրել են 3.000 ուդիներ, ներկայումս ապրում է ընդամենը 74 «ուղղափառ» ուդի։Հայաստանում 2001 թվականի մարդահամարի տվյալներով նշվում է 200 ուդի, մասնագետների գնահատականներով նրանց թիվը Հայաստանում հնարավոր է հասնում է շուրջ 500, բնակվում են հիմնականում Երևանում,Տավուշի մարզի, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում և շրջակա տարածքների գյուղերում։

Ուդիները էթնիկ ծագումով հայ չեն, սակայն քանի որ նախկինում դավանանքով էր ազգությունը որոշվում, ուստի թե՛ հայերը (Հայաստանում և այլն) և թե՛ օտարներն (Ադրբեջանում և այլն) իրենց հաճախ սխալմամբ հայ են համարել։ Ուդիները խորապես կրել են հայ ժողովրդի մշակույթը։ Ուդիները քրիստոնյաներ են, հիմնականում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ (քիչ քանակությամբ տարածված է նաև ուղղափառությունը), ուստի և նրանց անտրոպոնիմիկան (ազգանունններ, անունններ, հայրանունններ) նույնական է հայերի հետ (հայկական են)։ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ուդիների կրթության լեզուն և մշակութային կողմնորոշումը հայկական էր։ Նրանց էթնիկ ինքնության կարևորագույն դրսևորումը, հայ ժողովրդի հետ իր մշակութային ամբողջության ընկալումն էր։ Ազգությամբ ուդի  էին հայ գեներալ Մովսես Սիլիկյանը[3][4], հայ ֆիդայական պայքարի խոշոր դեմքերից Սարգիս Կուկունյանը և նրա շատ զինակիցներ, Գրիգոր Նիկողոսյանը (նույն ինքը՝ Մագդա Նեյմանը, ով հայտնի է իր «Հայերը» մեծարժեք աշխատությամբ) և այլն։ Ուդիների պատմության և ծագումնաբանության մասին գիտության մեջ գոյություն ունի համապատասխան գրականություն[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana (2018-09-27https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana). «https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana».https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana (ռուսերեն).{{cite journal}}:External link in|date=,|journal=,|last=, and|title= (օգնություն)
  2. «https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana».https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana (ռուսերեն).https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana.{{cite journal}}:External link in|date=,|journal=, and|title= (օգնություն)
  3. «https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana».https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana (ռուսերեն). 2018 թ․ հունիսի 10.{{cite journal}}:External link in|journal= and|title= (օգնություն)
  4. «https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D5%BE%D5%BD%D5%A5%D5%BD_%D5%8D%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6#%D5%94%D6%80%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE».{{cite web}}:External link in|title= (օգնություն)
  5. «https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana».www.google.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite web}}:External link in|title= (օգնություն)
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ուտիներ&oldid=9574986» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp