Ներկայումս ուղտերի մեծամասնությունը ընտելացված է, սակայն բացի շատ քիչ վայրի երկսապատավոր ուղտերից, որոնք բնակվում ենՉինաստանում ևՄոնղոլիայում գտնվողԳոբի անապատում, այսօր շատ ընտելացված ուղտեր հետ են վերադառնում վայրի բնություն (օրինակԱվստրալիայում)։ Այսօր աշխարհում կա 19 միլիոն ուղտ, որից միասապատավոր 14 միլիոն, իսկ մնացածը երկսապատավոր։ Միասապատավոր ուղտերը տարածված ենԱրաբական թերակղզում,Մերձավոր Արևելքում,Կենտրոնական Ասիայում, ՀյուսիսայինԱֆրիկայում ևՍոմալի թերակղզում, որտեղ էլ գտնվում է ուղտերի ամենամեծաքանակ պոպուլյացիան։ Երկսապատավոր ուղտերը տարածված ենՉինաստանում ևՄոնղոլիայում։ Բացի դրանից մոտ մեկ միլիոն վայրենացած ուղտեր բնակվում ենԱվստրալիայում։ Հնուց ի վեր ուղտերը օգտագործվել ենմարդու կողմից տարբեր նպատակների համար։ Ենթադրվում է, որ ուղտերի ընտելացումը սկսվել է Արաբական թերակղզում։
Ուղտերը տարածված են միայնանապատային գոտում,տափաստանային և չոր տարածքներում, նրանք չեն կարող ապրել խոնավ վայրերիկլիմայում կամլեռներում։ Ընտելացված պայմաններում ուղտերի երկու տեսակը Հին աշխարհում տարածված էրԱսիայի ևԱֆրիկայի բազմաթիվ մասերում։ Դրոմադերները հանդիպում են Աֆրիկայի հյուսիսում հարավային լայնության 1°,Արաբական թերակղզում ևԿենտրոնական Ասիայում։19-րդ դարում նրանք տեղափոխվել ենԱվստրալիա, որտեղ արագ հարմարվեցին տեղական կլիմայական պայմաններին և այսօրվա դրությամբ ըստ քանակի նրանց թիվը հասել է 50 հազարի։Բակտրիաները տարածված ենՓոքր Ասիայի[փա՞ստ] մինչև Մենչժուրի ընկած մարզերում։ Աշխարհում հաշվվում է մոտ 19 միլիոն ուղտ, որից 14,5 մլն-ը ապրում էԱֆրիկայում։ ՄիայնՍոմալիում նրանց թիվը հասնում է 7 միլիոնի, իսկ հարևանՍուդանում՝ 3,3 մլն։
Դրոմադերների վայրի ձևը ոչնչացել է, ինչպես ենթադրվում է, մեր թվարկության սկզբին։ Նրա առավել հավանական ցեղատեսակը եղել է Արաբական թերակղզու հարավում, թեպետ դեռևս մինչև վերջ չի պարզվել, թե արդյոք նրանց նախնին եղել է դրոմադերի վայրի ձևը կամ նույն ընդհանուր նախահայրը բակտրիատների հետ։
Ն. Մ. Պրժևալսկին իր ասիական արշավանքի ժամանակ առաջին անգամ բացահայտեց վայրի երկսապատ ուղտերի գոյությունը, որոնց առկայությունը ենթադրվում էր, սակայն հերքվում էր։ Վայրի բակտրիատների տեսակը դեռ գոյություն ունի Սինցզյան-Ույգուրյան ևՄոնղոլիայի շրջանում, որտեղ երեք միմյանցից առանձնացված պոպուլացիաներ ապրում են մոտ հազար կենդանիներ։ Ներկայումս քննարկվում է վայրի երկսապատավոր ուղտերի կլիմայավարժման հարցըՅակուտիայի հատուկ այգում։
Կենտրոնական Ասիայում բնակվող երկսապատանի ուղտ բակտրիանը (Camelus bactrianus) ընտելացվել է մեր հեռավոր նախնիների կողմից։Մոնղոլիայի ևԱրևելյան Չինաստանի անապատներում մինչև օրս էլ կարելի է հանդիպել վայրի բակտրիաների, որտեղ նրանք առաջին հերթին տուժում են ջրի անբավարարությունից, քանի որ անապատներում մարդն առաջին հերթին օգտագործում է բաց աղբյուրները։
Ընտանի երկսապատանի ուղտերին բուծում են գլխավորապեսՂազախստանում ևՄոնղոլիայում, որտեղ դրանց օգտագործում են նույն նպատակով, ինչ՝միասապատանիներին (դրոմեդարներ)։ Բակտրիան անվանումը ծագել էԿենտրոնական Ասիայում գտնվող հնագույնԲակտրիա մարզի անունից, որտեղ այս ուղտերը, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ ընտելացվել են։ Վայրի բակտրիանները ակնհայտորեն փոքր են ընտանիներից, իսկ նրանց սրացած սապատները բավականին հեռու են միմյանցից։ Ընտանի բակտրիանների սապատները ավելի մոտ են մեկը մյուսին և նրանց միջև գրեթե ազատ տարածություն չկա։ Մարմնի քաշով ընտանի բակտրիանները համարյա չեն զիջում միասապատանիներին։
Վայրի միասապատ դրոմեդար ուղտերից (Camelus dromedarius) մեր օրերում չեն պահպանվել։Ավստրալիայի կենտրոնական շրջաններում կարելի է հանդիպել վայրի, նախկինում ընտելացված ուղտերի, որոնք սահմանափակող գործոնների բացակայության պատճառով անկանոն բազմանում են։ Հին աշխարհի լայնարձակ տարածությունների չոր և շոգ կլիմայական պայմաններում դրոմադերները ունեն կարևոր տնտեսական նշանակություն, կատարում են բազմաթիվ ֆունկցիաներ և կարևոր դեր են խաղում առանձին ազգերի մշակութային կյանքում։
Ախտուբինսկ քաղաքի (Աստրախանի շրջան)՝Լենինի անվան հրապարակում կանգնեցված է հուշարձան՝ նվիրված երկու ուղտերի՝ Մաշկային և Միշկային։ Նրանք ծառայում էին թնդանոթների հրամանատար՝ սերժանտԳրիգորի Նեստերովի անձնակազմում, և տանում էին ծանրթնդանոթներ, որոնք տվեցին Ռեյխսկանցելարիի առաջին համազարկը[2]։
Ուղտային բեռնապարկը՝խիմլը, գործում էր որպես մուսուլմանական երկրներում օգտագործվողզանգվածի չափման միավոր։ Տարբեր շրջաններում խիմլի քաշը էականորեն տարբերվում էր, խիմլի միջին (կլորացված) խիմլը ուներ 250կիլոգրամ զանգված։
Չնայած որ ուղտի պատկերն առկա է մի շարք քաղաքների ու վարչական շրջաններիգերբերի ուդրոշների վրա, սակայն ուղտը հերալդիկ ֆիգուր չէ։ Ուղտը խորհրդանշում է, առաջին հերթին, կամակոր (հավակնոտ) չլինելն ու դիմացկունությունը։ Ուղտն օգտագործվել է Իսետյան պրովինցիայի գերբում, որը գործածվել է մինչ 1781 թ.։
Ներկայումս ուղտը գործածվում էՌուսաստանի ԴաշնությանՉելյաբինսկի (միասապատ, թեև սապատների թիվը պարզ չէ, որովհետև ուղտը բեռնված է հակերով) ևՉելյաբինսկի մարզի (երկսապատ) գերբերի ու դրոշների վրա։ 1830 թ. «Ռուսական կայսրության օրենքների լիակատար ժողովածուում» դրան տրվել է հետևյալ բացատրությունը. «Բեռնված ուղտը այն բանի նշանն է, որ դրանք այս քաղաքը բավականին ապրանք են բերում»։ Այսինքն՝ ուղտը խորհրդանշում է առևտուրը, որով էլ այդ ժամանակաշրջանում հիմնականում ապրում էր քաղաքը[3]։