Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ուղիղ ծագում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղիղ ծագումը (կապույտ) ևթեքումը (կանաչ) դիտելովերկնոլորտից դուրս գտնվող կետից։

Ուղիղ ծագում (α,R. A. -անգլ.՝Right Ascension եզրից),երկնոլորտի աղեղի չափը, որը ձգվում էգարնանային գիշերահավասարի կետից մինչև լուսատուի թեքման պրոյեկցիաներկնային հասարակածի վրա,աստղագիտության մեջ հասարակածային կոորդինատային համակարգի կոորդինատներից մեկը։ Երկրորդ կոորդինատն էթեքումը։

Ուղիղ ծագումը հաշվարկվում է արևելյան ուղղությամբ գարնանային գիշերահավասարի կետից սկսած։ Ուղիղ ծագման մեծության համար կամ օգտագործում են աստիճաններ (0° - 360°), կամ ժամային չափում (0h - 24h), ընդ որում 24h = 360°։

Ուղիղ ծագումը հանդիսանում է երկրայիներկայնության համարժեքը աստղագիտական կոորդինատային համակարգերում։ Եվ ուղիղ ծագումը, և երկայնությունը չափում են «արևելք-արևմուտք» անկյունը հասարակածի երկայնքով, և երկուսն էլ սկսում են չափվել հասարակածի վրա գտնվող զրոյական կետից։ Երկայնության չափման սկիզբ է համարվումԳրինվիչի միջօրեականը, իսկ ուղիղ ծագման համար դա գարնանային գիշերահավասարի կետն է։

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]
Օրենքներ և խնդիրներ
Երկնոլորտ
Ուղեծրերի ցուցանիշներ
Երկնային մարմինների շարժում
Տիեզերական թռիչք
ՏՍ-երի ուղեծրեր


ՎիքիպեդիաՍաանավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ուղղելով և լրացնելով այն։
Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխանթեմատիկ նշումով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ուղիղ_ծագում&oldid=9156718» էջից
Կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp