Շոտլանդիան իր անկախությունը ստացել է1314 թվականին այն բանից հետո, երբ Ռոբերտ Բրյուսը պարտության մատնեց անգլիական բանակին Բաննոկբերնի (Bannockburn) ճակատամարտում։
Շոտլանդիայի թագավորությունը անկախ պետություն մնաց մինչև1707 թվականիմայիսի 1-ը, որից հետո միության ակտով այն միացավԱնգլիային՝ ստեղծելով Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն։ 1707 թվականից հետո առաջին անգամ1999 թվականիհուլիսի 1-ին Շոտլանդիայում կրկին ձևավորվեց իր սեփական խորհրդարանը։
Մեր թվարկությունից առաջ առաջին հարյուրամյակներում Շոտլանդիայի տարածքում սկսել են բնակություն հաստատել կելտականցեղեր՝ պիկտերը, գելերը, մ. թ․ 5-րդ դարի վերջին - 6-րդ դարի սկզբին՝ սկոտները (այստեղից էլ՝ Շոտլանդիայի անվանումը, բառացի՝ սկոտների երկիր)։ Բրիտանիայի՝ անգլոսաքսոնական նվաճումների (5-6-րդ դարեր) ժամանակաշրջանում բրիտների զգալի մասը քշվել է Շոտլանդիա։
7-րդ դարում Շոտլանդիա են ներխուժել անգլերը։ 6-րդ դարում Շոտլանդիայում տարածվել էքրիստոնեությունը, որը նպաստել է ֆեոդալականացման պրոցեսի զարգացմանը, ծագել են առաջին պետական կազմավորումները, 11-րդ դարում ձևավորվել է շոտլանդականթագավորությունը։ 13-րդ դարի վերջիցԱնգլիան քանիցս փորձել է իրեն ենթարկել Շոտլանդիան, բայց հանդիպել է շոտլանդական ժողովրդի դիմադրությանը (անկախության պատերազմ1296-1314),1314 թվականին Բաննոքբեռնի մոտ շոտլանդացիները ջախջախել են անգլիական բանակը։16-րդ դարի կեսին, Ռեֆորմացիայի ընթացքում, ստեղծվել է պրեսբիտերական (երիցական)եկեղեցին։ 16-րդ դարում սկսել են ի հայտ գալ կապիտալիստական հարաբերություններ։
1603 թվականին անգլիական գահին Սայուարլոների շոտլանդական դինաստիայի հաստատումով Շոտլանդիան անձնական ունիայով միացել է Անգլիային։1650-1652 թվականներին՝ Գանբարի և Վուստերի մոտ Օ․ Կրոմվեչի բանակի հաղթականճակատամարտերից հետո բռնի միացվել է, իսկ 18-րդ դարի սկզբին (1707 թվականի ունիայով) Շոտլանդիան ամբողջությամբ միավորվել է Անգլիայի հետ (միացյալ թագավորությունը կոչվել է Մեծ Բրիտանիա)։
Շոտլանդիայիպառլամենտը (ձևավորվել էր14-րդ դար) ցրվել է, բայց Շոտլանդիան իրավունք է ստացել ներկայացուցիչներ ունենալ անգլիական պառլամենտում, պահպանել ինքնուրույն պրեսբիտերական եկեղեցին։ Անգլիայի և Շոտլանդիայի բուրժուազիայի և հողատեր ազնվականության կողմից շոտլանդական գյուղացիության շահագործումըկապիտալի նախասկզբնական կուտակմանաղբյուրներից մեկն է Մեծ Բրիտանիայում։18-րդ դարի վերջին սկսված արդյունաբերական հեղաշրջման հետևանքով Շոտլանդիան, Անգլիայի հետ միասին, դարձել է կապիտալիստականերկիր՝ բարձր զարգացած արդյունաբերությամբ, միևնույն ժամանակ հեղաշրջումը սնանկացրել է ժողովրդական զանգվածներին, և սկսվել է շոտլանդացիների տարագրությունը (19-րդ դարից-20-րդ դարի 1-ին կեսին տարագրվել է ավելի քան 2 մլն շոտլանդացի)։
21-րդ դարում Շոտլանդիայում զարգացել է բանվորական շարժումը․1820 թվականին տեղի են ունեցել խոշոր գործադուլներ, բանվորները մասնակցել են չարտիստական շարժմանը։ Շոտլանդիայի առաջադեմ բանվորները մասնակցել են Առաջին Ինտերնացիոնալի գործունեությանը։1888 թվականին հիմնվել է Շոտլանդիայի բանվորական կուսակցությունը (ՇԲԿ), որը1893 թվականին մտել է Անկախ բանվորական կուսակցության կազմի մեջ։
1897 թվականին ստեղծվել է Տրեդ-յունիոնների շոտլանդական կոնգրեսը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեծ թափ է ստացել շովատյուարդների (բանվորների և ծառայողների ընտրովի ներկայացուցիչներձեռնարկություններում) շարժումը։ Շոտլանդիայի աշխատավորները հանդես են եկել ընդդեմ հակասովետական ինտերվենցիայի։ Շոտլանդիայի բանվորական շարժման մի շարք գործիչներ մասնակցել են Մեծ Բրիտանիայի կոմկուսի ստեղծմանը (1920)։
Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո արդյունաբերական նոր ճյուղերի զարգացումը իջեցրել է Շոտլանդիայի համար ավանդական, հին արդյունաբերության ճյուղերի (տեքստիլ, քարածխի, նավաշինության) նշանակությունը, աճել է գործազրկությունը,տարագրությունը (2 անգամ)։ Շոտլանդիայի բանվորները շարունակում են մնալ անգլիական բանվորական շարժման առաջին շարքերում (նշանակալի են հանքափորների, նավաշինարարների, դոկերների գործադուլները1950-1960-ական թվականներին) սերտորեն համագործակցում են խաղաղության համար պայքարողների հետ։
Զարգանում և ամրապնդվում ենմշակութային և այլ կապերը Շոտլանդիայի ևԽՍՀՄ-ի միջև, որին նպաստում է1945 թվականին ստեղծված «Շոտլանդիա-ԽՍՀՄ»ընկերությունը։ Շոտլանդիայի աշխատավորների իրավունքները պաշտպանում են շոտլանդական կոմունիստները, որոնց գլխավոր խնդիրն է Մեծ Բրիտանիայի բոլոր աշխատավորների համատեղ պայքարն ընդդեմմոնոպոլիաների, հանունդեմոկրատիայի ևսոցիալիզմի։
Խորհրդարանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված մարմին է, որը կազմված է 129 անդամից։ Անդամները ընտրվում են խառը ընտրական համակարգի միջոցով՝ 4 տարի ժամկետով։ Արդյունքում, 73 անդամ, ներկայացնելով շրջանները, ընտրվում է ձայների մեծամասնությամբ ("մաժորիտար համակարգ") միամանդատային տարածքներում, իսկ մնացած 56 անդամները ընտրվում են ութ բազմամանդատ ընտրական տարածաշրջաններում (որոնց ամենը խորհրդարան է ուղարկում 7 պատգամավոր)[4]։ Շոտլանդական խորհրդարանի վերջին ընտրությունները տեղի են ունեցել2011 թվականիմայիսի 5-ին։
1996 թվականինՄեծ Բրիտանիայի խորհրդարանը որոշեց, որ Շոտլանդիան պետք է բաժանվի 32 մարզերի։Բաժանված է վարչական 9 շրջանի և 3 կղզային տերիտորիաների։ ԳլխավորքաղաքըԷդինբուրգն է։
Տարածությունը 78,7 հազար կմ² է,բնակչությունը 5,2 մլն (1974), հիմնականում՝շոտլանդացիներ։Ռելիեֆում գերիշխում են բարձրություններն ուլեռները՝ Հյուսիս-Շոտլանդական բարձրավանդակը (Բեն Նևիս լեռ,1343 մ, ամենաբարձրը Մեծ Բրիտանիայում), Հարավ-Շոտլանդական բարձրությունը։ Նրանց միջև ընկած է Միջինշոտլանդական դաշտավայրը։ Կազմված է ստորին պալեոզոյիհրաբխածին և նետվածքային շերտախմբերից և դևոնյան մոլասներից։
Հողերը պոդզոլային և ճմապոդզոլային են։ Գերակշռում են հավամրգազգիների պարապուտները։ Տնտեսական առումով առանձնացվում են խիտ բնակեցված, առավելապես ինդուստրիալ, Միջինշոտլանդական դաշտավայրի և նոսր բնակեցված, առավելապես ագրարային, Հարավ-Շոտլանդական բարձրության ու Հյուսիս-Շոտլանդական բարձրավանդակի շրջանները։ Արդյունաբերության գլխավոր հանգույցներ են Կլայդսայդ կոնուրբացիան (Գլագգո կենտրոնով) և Էդինբուրգը, արդյունաբերական կենտրոններն ենԱբերդինը, Գանդին, Գրեյնջմութը և այլն։ Հիմնական ճյուղերն ենածխի արդյունահանումը,սև մետալուրգիան,ալյումինի արդյունաբերությունը,նավաշինությունը (տալիս է բրիտանական բոլոր նավերի 1/3-ը), էլեկտրատեխնիկան և էլեկտրոնիկան, ժամացույցների արտադրությունը,քիմիան ևնավթաքիմիան, տեքստիլ, սննդի,թղթի, պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Շոտլանդիայի արլևելյան ափերի մոտ՝ Հյուսիսայինծովի ծանծաղուտում,1960-1970 թվականներից սկսվել է նավթի հանույթը։ Գյուղատնտեսության մեջ գերակշռում էանասնապահությունը։ Ծովափնյա և Միջինշոտլանդական դաշտավայրերում անասնապահությունը զուգակցվում է դաշտավարության (գարու,ցորենի,կարտոֆիլի մշակում) հետ։
Կլիման բարեխառն օվկիանոսային է։Հունվարի միջին ջերմաստիճանը Էդինբուրգում 3,4 °C է,հուլիսինը՝ 14,4 °C, տարեկան տեղումները՝ 700 (արևելքում)-2000 (արևմուտքում) մմ։ Ունիգետերի խիտ ցանց, հարուստ է լճերով՝ Լոխ Լոմոնդ, Լոխ Նես և այլն։
Պետական լեզունանգլերենն է, դավանանքը՝բողոքականությունը։ Շոտլանդիայում անգլերեն լեզուն տարածվել և դարձել է բիզնեսի և լայնորեն տարածված երկրորդ լեզուն ողջ աշխարհում։
Զարգանում էանգլերեն ուշոտլանդերենգրականությունը։ Պահպանված բանաստեղծականհուշարձաններից ամենահինը պատկանում է 14-րդ դարին։ Ժողովրդական բալլադը ստեղծվել է ոչ ուշ քան13-րդ դարում, ծաղկման է հասել 15-րդ դարում, գրավոր աղբյուրներում երևացել 16-րդ դարում։
Հումանիստական լիրիկայի ցայտուն նմուշներ են ստեղծել Ա․ Սկոտը (1525-1585) և Ա․ Մոնտգոմերին (1556-1610)։ Անգլիայի հետ Շոտլանդիայի միավորումն ազդել է նաև շոտլանդական գրականության զարգացման վրա։ 17-րդ դարի գրականությունը լի է քաղաքական ու կրոնական պայքարի արձագանքներով, թեև զգալիորեն զիջում է նախորդ շրջանի գրականությանը։
18-րդ դարում շոտլանդացի շատ գրողներ գրել են անգլերեն, պահպանելով ազգային կոլորիտը (Ջ․ Հոում,1722-1808, Ու․ Ուիլկի1721-1772)։ Ա․ Ռամզեյը (1686-1758) և Ռ․ Ֆերգյուսոնը (1750-1774) շոտլանդերեն բանաստեղծություններում վերարտադրել են ժողովրդական պոեզիայի առանձնահատկությունները, նրա կենսուրախությունն ու ազատասիրությունը։ Համաեվրոպական արձագանք են գտել Ջ․ Մակֆերսոնի (1736-1796) «Օսիանի շարադրանքները» (1765)։ Ռ․ Բյոռնսի (1759-1796) դեմոկրատական ու ինքնատիպ պոեզիայում (շոտլանդերեն) մարմնավորվել են ժողովրդի ազատասիրական ոգին, արդարության ու հավասարության նրա երազանքները։ Անգլերեն գրող Վ․ Սկոտը (1771-1832) նոր ժամանակների գրականության մեջ պատմավեպի ստեղծողն է։
Ռոմանտիկ բանաստեղծներից էՋոն Ուիլսոնը (1785-1854), որի «ժանտախտի քաղաք»-ը (1816) օգտագործել էԱլեքսանդր Պուշկինը «Խրախճանք ժանտախտի ժամանակ» պոեմում։ Համաշխարհային համբավ է վայելել ուշռոմանտիզմի շրջանի ներկայացուցիչ, արկածախնդրական ու պատմավեպերի հեղինակ Ռ․ Լ․ Սթիվենսոնը (1850-1894)։ 20-րդ դարի առաջին կեսին երևան է եկել սոցիալականվեպը։ Դ․ Ալլանը, Ա․ Մակարտուրը (1901-1917), Զ․ Բլեյքը (1893-1961) պատկերել են Շոտլանդիայի համաշխարհային տնտեսական ճգնաժամի շրջանը, ցույց ավել դասակարգային պայքարը Շոտլանդիայում, Լ․ Գրասիք Գիբոնը (1901-1935) ստեղծել է «Շոտլանդական տետրակ» (1932-1934) էպիկական եռերգությունը՝ ներկայացնելով շոտլանդական ֆերմերների կյանքը 20-րդ դարի սկզբների պատմական իրադարձությունների ֆոնի վրա։
1920-ական թվականներին սկսվել է, այսպես կոչված, շոտլանդական Վերածնունդը՝ շոտլանդական նորագույն պոեզիայի ծաղկումը մայրենի լեզվով, դա տեղի է ունեցել ականավոր բանաստեղծ Հյու Մակդիարմիդի ստեղծագործության ազդեցությամբ, որը գրել է երկու «Հիմն Լենինին» (1931 -1935), ստեղծել շոտլանդական արդի պոեզիայի դպրոցը։ Է․ Մյուիրը (1887-1959), Զ․ Բրյուսը (ծնված1909), Ռ․ Թոդը (ծնված1914), Ու․ Սոսոարը (1898-1943), Է․ Ցունգը (1885-1971), Ս․ Գ․ Սմիթը (ծնված1915), Ա․ Սկոտը (ծնված1920), Ա․ Մակ-Քին (ծնված1925) հետևել են Ու․ Օդենի պոետիկային և 1930-ական թվականներին անգլիական պոեզիային, բայց նրանց ստեղծագործության մեջ երևում են նաև շոտլանդական գրական ավանդույթները։
Ժամանակակից արձակագիրներից առավել անվանի են Ռ․ Ջենկինսը (ծնված1912), Զ․ Մ․ Բրաունը (ծնված1921), Ի․ Կ․ Սմիթը (ծնված1928), Մյուրիել Սփարքը (ծնված1918)։
Շոտլանդիայի տարածքում տոհմատիրական կարգերի ժամանակաշրջանից պահպանվել ենքարե խրճիթներով հովվական բնակավայրերի մնացորդներ, քարե պատնեշներ և գլանաձև աշտարակներ («բրոխներ»)։ Վաղ քրիստոնեականեկեղեցիները, երկրաչափական, բուսական զարդամոտիվներով համադրվածհեթանոսական և քրիստոնեական բնույթի պատկերաքանդակներով քարեխաչերը սերտորեն առնչվում ենԻռլանդիայիարվեստին։
12-րդ դարից Շոտլանդիայումում կառուցվել են ռոմանական, իսկ 13-րդ դարից՝ գոթական կառույցներ, այդ թվում շոտլանդական տիպի (անմիջապես գետնից վեր խոյացող, սովորաբար քառանիստ աշտարակ-դոնժոն) բազմաթիվ դղյակներ։ 15—16-րդ դարերի դղյակները վերափոխվել են «աշտարակավոր պալատների՝ աստիճանաբար ներառելով ֆրանսիական Վերածննդի ճարտարապետյան բնորոշ գծեր։ 17— 18-րդ դարերի շոտլանդացի լավագույն ճարտարապետները (Ջ․ Վանբրու, Ջ․ Գիբս, Ու․ Չեյմբերս, Ադամ եղբայրներ) հայրենիքում քիչ են կառուցել՝ գերադասելովԱնգլիայի արագ զարգացող արդյունաբերական կենտրոնները․ այդուհանդերձ, շոտլանդականկլասիցիզմը տվել է բազմաթիվ հետաքրքիր կառույցներ, քաղաքաշինական նշանակալի նմուշներ։
Ռոմանտիզմի ժամանակաշրջանում (երբ շոտլանդական ճարապետության մեջ լայն տարածում էր գտել կեղծ գոթիկան) ծաղկում է ապրել ազգայինկերպարվեստը (գեղանկարչության մեջ՝ է․ Գեդեսի, Հ․ Ռեբյոռնի դիմանկարները, Ա․ և Պ․ Նեսմիթների և Ջ․ Թոմսոնի բնանկարները, Դ․ Ուիլքիի ժանրային կոմպոզիցիաները)։
Ազգային ռոմանտիկական միտումները հետագա տարածում են գտել Բ․ Սքոթի և այլվարպետների գործերում, որոնք 19-րդ դարի վերջին — 20-րդ դարի սկզբին ստեղծել են քոթեջների, բնակելի տան ինտերիերի ձևավորման նոր տիպեր։ Շոտլանդացի ճարտարապետ Չ․ Ռ․ Մակինտոշը եղել է «մոդեռն»ոճի ականավոր ներկայացուցիչներից։ 20-րդ դարում շոտլանդական ճարտարապետությունը զարգանում է անգլիական ճարտարապեըության հունով (1950-1960-ական թվականներին քաղաք-արբանյակների կառուցում են), զանգվածային բնակելի կառուցապատման մեջ գերակշռում են ոչ բարձրահարկ, բազմաբնակարան տները։ 20-րդ դարում շոտլանդական կերպարվեստում առանձնանում են գեղանկարիչ Ու․ Մաքգրեգորի (և «Գլազգոյի դպրոցի» այլ վարպետների), Ու․ Մակ-Տագարտի իմպրեսիոնիզմին հոգեհարազատ ստեղծագործությունները, «շոտլանդական կոլորիստներ» Ս․ Փեպլոյի, Լ․ Հանթերի, Զ․ Մաքսուելի էքսպրեսիոնիստականկտավները։1950—1970-ական թվականներին շոտլանդական և ֆրանսիական արվեստների ավանդական կապը թուլացել է։
Էդինբուրգի դատարանը
Շոտլանդիայի ժողովրդական արվեստին բնորոշ են մանածագործությունը (տվիդ, շևիոտ և վանդակավոր տարտան բրդյա կտորեղենը),փայտի փորագրազարդումը, հյուսածո իրերը։
Շոտլանդիայի երաժշտականարվեստը սկզբնավորվել էերկիրը բնակեցրածցեղերի (կելտերի, սքոթների, սկան- դինավցիների և այլն) ժողովրդականերգ-պարայինմշակույթից։ Կելտական ժողովրդական շրջիկ երգիչ-ասացողները՝ բարդերը (հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դար), ավելի ուշ՝ մենեստրելներն ու լյուտնահարները ազգայինէպոսի տարածողներն ու պահպանողներն էին։
Նրանք հորինել ու կատարել ենվիպական, հերոսական երգեր, սագաներ ուբալլադներ, ինչպես և սիրային ու այլ երգեր։ Շոտլանդական երգերին բնորոշ են պենտատոնիկան և բնականլադերը։Մեղեդիների մետրառիթմական յուրահատկությունները (այսպես կոչված լոմբարդական ռիթմ, սկոչ սնեպ) բխում են ռիլ, սթրեասփեյ, ֆլինգ, էքոսեզ ժողեվրդական պարերից։ Երգերն ու պարերը նվագակցել են տավիղով (12-րդ դարից), պարկապզուկով (15-րդ դարից Շոտլանդիայի հիմնական ազգային նվագարան), ֆիդելով (լարային, աղեղնավոր նվագարան), ավելի ուշ՝ վիոլայով,ջութակով։ Եկեղեցական և աշխարհիկ պալատական պրոֆեսիոնալ երաժշտությունը զարգացել է 12-րդ դարից։ 13-րդ դարիս առաջացել են երգեցողությանդպրոցներ, ուր ավանդվել է Գրիգորյան խորալը, ինչպես և երգեհոն ու այլ գործիքներ նվագելու արվեստը։ Եկեղեցիներում առաջին երգեհոնները տեղադրվել են1440-ական թվականներին։
15-րդ դարից հանդես են եկել երգեհոնահարներ և կոմպոզիտորներ Ջ․ Մելիսոնը, Ջ․ Ֆետին, Զ․ Բլեկը, Պ․ Դեյվիդսոնը, Ա․ Մելվիլը, Լ․ դը Ֆրանսը։ 15-րդ դարի կեսերինէդինբուրգում ստեղծվել է թագավորական կապելլա։ 16-րդ դարից ձեռագրերում պահպանվել են եկեղեցական (մեսսաներ, մոտետներ, սաղմոսներ և այլն) ու աշխարհիկ (պարեր, պոպուրիներ) վոկալ և գործիքային երկեր։
16-րդ դարի 1-ին կեսի Շոտլանդիայի կոմպոզիտորներից են Ռ․ Քարվերը, Ռ․ Ջոնսոնը, Դ․ Փիբլսը, Ռ․ Դուգլասը, Ա․ Բլաքուելը։ Ռեֆորմացիայի գաղափարների տարածումը արգելակել է երաժշտության զարգացումը։ Երաժշտական արվեստի վերելքն սկսվել է17-րդ դարից։ Ստյուարտների ժամանակաշրջանի (1603 թվականից) Շոտլանդիայի երաժշտական բարձր զարգացածության մասին են վկայում մի շարք ձեռագրեր, որոնք բովանդակում են մեղեդիների, պարերի, երգերի և գործիքային երկերի գրառումներ։ Շոտլանդական ազգային մեղեդիներից օգտվել են Հ․ Պյորսելը, Հ․ Փլեյֆորդը և այլ անգլիական կոմպոզիտորներ, ավելի ուշ՝ Ֆ․ Մենդելսոնը («Շոտլանդականսիմֆոնիա»), Մ․ Բրուխը («Շոտլանդական ֆանտազիա» ջութակի և նվագախմբի համար) և ուրիշներ։
Գլազգո
18-րդ դարից ստեղծվել են պրոֆեսիոնալ երաժշտական ընկերություններ, երգչախմբային,4 նվագախմբային և օպերային միավորումներ ու ասոցիացիաներ։ Հրատարակվել են բազմաթիվ ֆոլկլորային երաժշտական ժողովածուներ։ Շոտլանդական ժողովրդական երգերի հիման վրա է գրվել շոտլանդական 1-ին բալլադայինօպերան՝ Ա․ Ռամզեյի «Ազնիվ հովիվը» (1725)։ 18—19-րդ դարերում Շոտլանդիայում պրոֆեսիոնալ բարձր մակարդակի է հասել կատարողական արվեստը։ Զարգացել է երաժշտական կրթությունը։1838 թվականին էդինբուրգիհամալսարանին կից բացվել է երաժշտության ամբիոն,1890 թվականին՝ հիմնադրվել Շոտլանդիայի երաժշտությանթագավորականակադեմիան։
19-րդ դարի2-րդ կեսին հանդես են եկել կոմպոզիտորներ Թ․ էրսքինը, Զ․ Ֆերգուսը, Վ․ Մաքգիբոնը, Դ․ Դոուն, Ն․ Հոուն։1929 թվականին էդինբուրգում կազմակերպվև է Շոտլանդիայի երաժշտության ազգային ակադեմիան։ Արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է Ա․ Մաքենզին (19-րդ դարի վերջ-20-րդ դարի 1-ին կես,5 օպերայի, օրատորիաների, կանտատների, ֆանտազիաների,դաշնամուրի կոնցերտի և այլ գործերիհեղինակ), որի հետևորդներից են՝ Հ․ Մաք-Կուննը, Չ․ Մակֆերսոնը, Ու․ Ուոլլեսը, Ֆ․ Զ․ Սքոթը, Լ․ Դրայսդեյա, ժամանակակից կոմպոզիտորներից են՝ Ս․ Դեյվին, Ռ․ Կրոուֆորդը, Թ․ Մասգրեյվը։ Էդինբուրգում գործում են կոնսերվատորիա, սիմֆոնիկ նվագախումբ, երգչախմբեր։1947 թվականից էդինբուրգում անց է կացվում երաժշտության, դրամատիկ ևբալետային արվեստների ամենամյա միջազգային փառատոն։ Գլազգոն նույնպես երաժշտական կենտրոն է։
Շոտլանդիայում դրամատիկ,թատրոններ երևան են եկել 18-րդ դարի կեսին։ Կառուցվել է երեք թատերական շենք Գլազգոյում, որոնք հրդեհել ենկրոն, մոլեռանդները։1769 թվականինդերասան և անտրեպրենյոր Դ․ Ռոսը էդինբուրգում ստեղծել է «Ռոյալ» թատրոնը, ուր բեմադրվել են անգլիական հեղինակների պիեսներ՝ գլխավորապես անգլիական դերասանների մասնակցությամբ։
1883 թվականին բացվել է «Լիցեում» թատրոնը, ուր սկզբում խաղացել են Հ․ Իրվինգի և այլոց անգլիական լավագույն թատերախմբերը, որոնք1909 թվականին ռեժիսոր Ա․ Ուարինգի գլխավորությամբ ստեղծված «Գլազգոյի խաղացանկային թատրոն»ի հետ մեծապես նպաստել են ազգային թատերարվեստի ձևավորմանը։ Անգլիական և օտարերկրյա հեղինակների պիեսներից բացի, բեմադրվել են նաև շոտլանդական դրամատուրգների գործերը։
1782—1863 թվականներին Գլազգոյում գործել է «Գանլոփ սթրիթ թիեթր»-ը,1805—1829 թվականներին՝ «Քոլին սթրիթ թիեթր»-ը,1842—1848 թվականներին՝ «Ադելֆի»-ն և այլ թատրոններ։1921 թվականին կազմակերպվել է «Շոտլանդական ազգային դերասաններ» թատերախումբը, որի գործունեությունը շարունակել է «Քյորթն թիեթր»-ը՝ Գլազգոյում (1933—1940)։1939 թվականին անց է կացվել շոտլանդական թատերական առաջին փառատոնը։1943 թվականին Գլազգոյում հիմնվել է խաղացանկային Քաղաքացիական թատրոնը։
1970-ական թվականներին փորձարարական մի շարք թատրոններ իրականացրել են հետաքրքիր ներկայացումներ։ Խաղացանկային թատրոններ գործում են նաև Պերտում,Դանդիում, Փիթլոխրիում, Սենտ Անդրոլսում։1947 թվականից էդինբուրգում անց են կացվում երաժշտության և դրամայի ամենամյա միջազգային փառատոներ։ Թատրոնները դրամական նպաստ են ստանում Շոտլանդական արվեստի խորհրդից և արվեստի քաղաքային խորհուրդներից։
↑«Countries within a country».10 Downing Street. Արխիվացված էօրիգինալից 2010 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 24-ին. «The United Kingdom is made up of four countries: England, Scotland, Wales and Northern Ireland»
Brown, Dauvit, (1999)Anglo-French acculturation and the Irish element in Scottish Identity in Smith, Brendan (ed.),Insular Responses to Medieval European Change, Cambridge University Press, pp. 135–53
Brown, Michael (2004)The Wars of Scotland, 1214–1371, Edinburgh University Press., pp. 157–254
Flom, George Tobias.Scandinavian influence on Southern Lowland Scotch. A Contribution to the Study of the Linguistic Relations of English and Scandinavian (Columbia University Press, New York. 1900)
Herbert, Maire (2000). «Rí Érenn, Rí Alban, kingship and identity in the ninth and tenth centuries». In Simon Taylor (ed.) (ed.).Kings, Clerics and Chronicles in Scotland, 500–1297. Dublin: Four Courts Press. էջեր 63–72.ISBN1-85182-516-9.{{cite book}}:|editor= has generic name (օգնություն)
MacLeod, Wilson (2004)Divided Gaels: Gaelic Cultural Identities in Scotland and Ireland: c.1200–1650.Oxford University Press.
Pope, Robert (ed.),Religion and National Identity: Wales and Scotland, c.1700–2000 (University of Wales Press, 2001)
Sharp, L. W.The Expansion of the English Language in Scotland, (Cambridge University PhD thesis, 1927), pp. 102–325;
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 546)։