Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Շիրին Էբադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրին Էբադի
պարս.՝شیرين عبادى
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21,1947(1947-06-21)[1][2][3][…](78 տարեկան)
ԾննդավայրՀամադան,Իրան
Քաղաքացիություն Իրան
ԱզգությունՀրեաներն Իրանում
Կրոնիսլամ
ԿրթությունԹեհրանի համալսարան
Մասնագիտությունդատավոր, գրող, իրավապաշտպան, հակապատերազմային ակտիվիստ, փաստաբան, կանանց իրավունքների պաշտպան, քաղաքական գործիչ և իրավաբան
ԱշխատատուԹեհրանի համալսարան
Զբաղեցրած պաշտոններդատավոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆոբելյան կանանց նախաձեռնություն[7]
Ստորագրություն
Изображение автографа
 Shirin Ebadi Վիքիպահեստում

Շիրին Էբադի (պարս.՝شیرین عبادی —Širin Ebâdi), (հունիսի 21,1947(1947-06-21)[1][2][3][…],Համադան,Իրան), իրանցի իրավաբան, դատավոր, մարդու իրավունքների ակտիվիստ, գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (2003), նախկին քաղբանտարկյալ,Ավրորա մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Շիրին Էբադին ծնվել է 1947 թվականինՀամադան քաղաքում, կոմերցիոն իրավունքի պրոֆեսոր Մուհամմադ Ալի Էբադի ընտանիքում, որը եղել էՀամադանի նախկին գլխավոր նոտարը։ 1969 թվականին Շիրին Էբադն ավարտել էԹեհրանի համալսարանի իրավունքի և քաղաքագիտության ֆակուլտետը և կես տարի փորձաշրջան անցնելուց հետո նշանակվում է դատավոր։ 1971 թվականին նա պաշտպանել է դիսերտացիա և 1975 թվականին դարձել է առաջին կին դատավորը, որը գլխավորել է Թեհրանի քաղաքային դատարանը։ Շատ իրանցիների պես ի սկզբանե ողջունած լինելով իրանական հեղափոխությունը՝ նա շուտով դառնում է հեղափոխության դաժան քննադատը, քանի որ ըստ նոր իշխանության կինը չպետք է որոշումներ կայացնի տղամարդկանց համար։ Էբադին տաս տարուց ավելի չի կարողանում աշխատել իրավական ոլորտում, բայց այդ ընթացքում նա անվճար իրավաբանական գործունեություն է ծավալում։ Երկար տարիներ Էբադին անցկացնելով մենախցում՝ դարձավ Իրանի մարդու իրավունքների թիվ մեկ ակտիվիստը, հիմնեց Մարդու իրավունքների պաշտպանի կենտրոնը և օգնեց կազմակերպելու «Մեկ միլիոն ստորագրություն» ժողովրդական նախաձեռնությունը։

Հանդիպում Արգենտինայի նախագահը Մաուրիսիո Մակրիի հետ2016 թվական

1990 թվականին նա հնարավորություն ստացավ դասախոսելուԹեհրանի համալսարանում։ Նա մեծ դեր խաղաց Իրանի 5-րդ նախագահ Մոհամադ Խաթամիի 1997 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։ Էբադին համարվում է արևելքի մի շարք երկրների, այդ թվում նաևԲրիտանական Կոլուբիայի համալսարանի,Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր։ 2009 թվականի հունիսին Իրանում աճող բռնաճնշումների հետևանքով ստիպված լքել է երկիրը։ 2004 թվականին Forbes պարբերականի կողմից Շիրին Էբադին ընդգրկվել է «Աշխարհի հզորագույն 100 կանանց» ցանկում։ Նա ընդգրկված է նաև «Բոլոր ժամանակների 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում[8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1Internet Movie Database — 1990.
  2. 2,02,1FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,03,1Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  5. https://www.univ-lyon3.fr/medias/fichier/docteurs-honoris-causa-depuis-1973_1351869110106.pdf
  6. https://uptv.univ-poitiers.fr/program/conference-de-shirin-ebadi-prix-nobel-de-la-paix-2003-et-remise-du-titre-de-docteur-honoris-causa-par-l-universite-de-poitiers/video/1851/ceremonie-et-remise-des-insignes-de-doctorat-honoris-causa-a-madame-shirin-ebadi/index.html
  7. https://nobelwomensinitiative.org/laureate/
  8. http://www.vedomosti.ru/library/articles/2012/11/30/intervyu_shirin_ebadi_pravozaschitnica
  9. http://www.forbes.ru/forbes-woman-photogallery/337323-svobodnyy-vybor-10-laureatok-nobelevskoy-premii-mira
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Շիրին Էբադի» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BIBSYS4004215 ·BNCa11257659 ·BNEXX5801531 ·BNF14551896x ·CiNiiDA16188038 ·CONOR118364003 ·GND128915706 ·GTAA95865 ·ISNI0000000118165311 ·LCCNnr94000522 ·NDL01105411 ·NKCjs20061020003 ·NLA41372729 ·NLPa0000002022998 ·NTA263425517 ·NUKATn2003140834 ·PTBNP1366135 ·LIBRIS171007 ·SUDOC074430955 ·VIAF119834922 ·WorldCat VIAF119834922

Աղբյուրներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Շիրին_Էբադի&oldid=9499442» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp