Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Շիլոնգ

25°34′28″ հս․ լ. 91°52′44″ ավ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շիլոնգ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքEast Khasi Hills district?
Մակերես64,36 կմ²
ԲԾՄ1525±1 մետր
Բնակչություն143 229 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ364
Փոստային դասիչ793001
Պաշտոնական կայքeastkhasihills.gov.in

Շիլոնգ (անգլ.՝Shillong,հինդի՝शिलांग,բենգալերեն՝ শিলং), քաղաքՀնդկաստանի հեռավոր հյուսիս-արևելքումՄեգհալայա նահանգի մայրաքաղաքն է, Կհասի արևելյան լեռների վարչական կենտրոնը։ Համարվում է, որ Շիլոնգը շրջապատող լեռները նման ենՇոտլանդիայի լեռներին, այդ պատճառով Շիլոնգը ստացել է «Արևելքի Շոտլանդիա» անվանումը։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Տեղական ավանդույթների համաձայն՝ Շիլոնգ քաղաքն անվանվել է տեղական աստվածուհի Շիլոնգի անունով, որը, ըստ լեգենդի, ծնվել է կույս՝ Բիսիի մերձակայքում գտնվող գյուղում։

Շիլոնգի արագացված զարգացումը սկսվել է այն բանից հետո, երբ1864 թվականին այստեղ բրիտանացիները կառուցեցին քաղաքացիական կայան։1874 թվականին՝ Ասսամի տարածքի ձևավորման ժամանակ, գավառական կոմիսարը ընտրեց Շիլոնգը՝ որպեսԱսսամի մայրաքաղաք, ինչպեսԲրահմապուտրա և Սուրամ գետերի ձորերի միջև հարմար դիրք ունենալու, այնպես էլ բարենպաստ կլիմայի պատճառով, որը շատ ավելի զով է, քան արևադարձային Հնդկաստանի մեծ մասի կլիման։1878 թվականին ձևավորվեց Շիլոնգի քաղաքապետարանը[1]։

Քաղաքը տուժել է 1879 թվականի հունիսի 12-ին Մեծ Ասսամյան երկրաշարժի ժամանակ․ քաղաքի 27 բնակիչ մահացել և անհետացել է[2]։

Շիլոնգը եղել է Ասսամի մայրաքաղաքը մինչև1972 թվականը, երբ հունվարի 21-ին ձևավորվեցՄեգհալայա նոր նահանգը։ Շիլոնգը դարձավ նոր նահանգի մայրաքաղաքը, իսկ Ասսամի մայրաքաղաքը տեղափոխվեց Դիսպուր։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Շիլոնգը տեղակայված է Ասսամյան լեռներում՝ Շիլոնգ սարահարթի կենտրոնական մասում՝ Հնդկական վահանի հյուսիսային մասում գտնվող միակ բարձր լեռնային կառույցի վրա[3]։ Շիլոնգը շրջապատված է սոճու անտառներով։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը 1 496 մ է։ Քաղաքի ամենաբարձր կետը Շիլոնգ գագաթն է՝ 1 966 մ բարձրությամբ։ Շիլոնգից 60 կմ հեռավորության վրա է գտնվում աշխարհի ամենախոնավ վայրերից մեկը՝Չերապունջի քաղաքը, որտեղ տարեկան նկատվում են 12 հազար մմ տեղումներ, չնայած որ հենց Շիլոնգում տարեկան տեղումների քանակը 2400 մմ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը +4 … +16 է, իսկ հուլիսինը՝ +18 … +24։ Լեռնակլիմայական հանգստավայր է։

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կյոպպենի կլիմայի դասակարգման համաձայն՝ Շիլոնգը բնութագրվում է բարձրալեռնային մերձարևադարձային կլիմայով (Cwb)՝ տաք և անձրևոտ ամառներով և զով ու չոր ձմեռներով։ Մուսսոնների սեզոնը տևում է հունիսից մինչև օգոստոսի վերջ։ Շիլոնգ այցելելու լավագույն ժամանակը հոկտեմբեր-նոյեմբեր և մարտ-ապրիլ ամիսներն են։

Շիլոնգ (1971–2000)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)24.9
(76.8)
26.1
(79)
28.1
(82.6)
29.8
(85.6)
29.5
(85.1)
29.5
(85.1)
28.2
(82.8)
28.4
(83.1)
28.0
(82.4)
27.8
(82)
24.5
(76.1)
22.5
(72.5)
29.8
(85.6)
Միջին բարձր °C (°F)14.6
(58.3)
16.8
(62.2)
21.0
(69.8)
23.3
(73.9)
23.3
(73.9)
23.7
(74.7)
23.7
(74.7)
24.2
(75.6)
23.2
(73.8)
21.7
(71.1)
19.1
(66.4)
15.9
(60.6)
20.8
(69.4)
Միջին ցածր °C (°F)5.7
(42.3)
7.2
(45)
11.0
(51.8)
13.9
(57)
15.4
(59.7)
17.4
(63.3)
17.8
(64)
17.6
(63.7)
16.6
(61.9)
14.2
(57.6)
10.7
(51.3)
7.1
(44.8)
12.9
(55.2)
Ռեկորդային ցածր °C (°F)−0.9
(30.4)
−2.4
(27.7)
2.7
(36.9)
6.6
(43.9)
8.5
(47.3)
10.0
(50)
12.3
(54.1)
10.0
(50)
10.7
(51.3)
6.7
(44.1)
−0.5
(31.1)
−3.3
(26.1)
−3.3
(26.1)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ)12.5
(0.492)
20.2
(0.795)
42.4
(1.669)
116.0
(4.567)
266.1
(10.476)
430.0
(16.929)
461.7
(18.177)
296.6
(11.677)
289.6
(11.402)
186.1
(7.327)
30.1
(1.185)
16.2
(0.638)
2167,4
(85,331)
Միջ. անձրևոտ օրեր1.42.23.79.016.317.918.216.115.98.42.41.3112.7
աղբյուր: India Meteorological Department (record high and low up to 2010)[4][5]

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Կրոններ Շիլոնգում
ԿրոնՏոկոս
հինդուիզմ
  
10 %
իսլամ
  
7 %
քրիստոնեություն
  
60 %
այլ†
  
23 %
Կրոնների տարածում
ներառյալսիկհականություն (0.2%),բուդդայականություն (<0.2%) և տեղական կրոններ

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 143 007 մարդ[6]։ Շիլոնգի քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է7005354325000000000♠354 325 բնակիչ (2011)[7], որից 176 591-ը տղամարդիկ են, իսկ 177 734-ը՝ կանայք։ Գրագիտության մակարդակը 86 % է, որից՝ տղամարդկանց շրջանում 85 %, կանանց շրջանում՝ 92,34 %։ Բնակչության 13 %-ը մինչև 6 տարեկան երեխաներ են։

Շիլոնգի բնակչության մեծ մասը կազմում են կհասիները, բայց բնակչության շրջանում նրանց մասնաբաժինը կրճատվում է Հնդկաստանի այլ նահանգներից գաղթականների զգալի քանակի ներհոսքի հետևանքով։ Հավատացյալներից շատերը քրիստոնյաներ են։ Քրիստոնյաներին ներկայացնում են երիցականներն ու այլբողոքականները, ինչպես նաև հռոմեականկաթոլիկները։

Տրանսպորտ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Շիլոնգը մայրուղիներով հյուսիսում միանում է Գուվահաթին, հարավում՝Ագարթալային։ Քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվում է Ամրոյի օդանավակայանը (կոդ ԻԿԱՕ = VEBI, կոդ ԻԱՏԱ = SHL)[8]։ Այն նաև Բարապանիի ավիաբազան է՝ Հնդկական օդուժի Արևելյան հրամանատարության շտաբը։

Մշակույթ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Շիլոնգը համարվում է հնդկականռոք երաժշտության ինքնահռչակ մայրաքաղաքը[9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «Shillong Municipal Board - History». Shillong Municipal Board. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  2. Jugal Kalita (2014 թ․ հունիսի 15).«The Great Assam Earthquake of 1897».
  3. Bilham, R. and P. England, Plateau pop-up during the great 1897 Assam earthquake. Nature(Lond),410, 806—809, 2001
  4. «Shillong Climatological Table Period: 1971–2000».India Meteorological Department. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  5. «Ever recorded Maximum and minimum temperatures up to 2010»(PDF). India Meteorological Department. Արխիվացված էօրիգինալից(PDF) 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  6. Top cities of India by Population census 2011
  7. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above»(PDF) (անգլերեն). Provisional Population Totals, Census of India 2011. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  8. «World Aero Data: BARAPANI — VEBI». Արխիվացված էօրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. Sengupta, Somini (2008 թ․ հունիսի 23).«Town in India Rocks (No Use to Wonder Why, Babe)» (անգլերեն).The New York Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  10. Fremson, Ruth (2008 թ․ հունիսի 23).«An Outpost of Rock»(Audiovisual slide show).Interview with Prabhat Sawyan (անգլերեն).The New York Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Краткая географическая энциклопедия, Том 4/Гл.ред. Григорьев А. А. М.:Советская энциклопедия — 1964, 448 с. с илл., 10 л. карт
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Շիլոնգ» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
GND4329360-8 ·LCCNn81003906 ·VIAF153610627 ·WorldCat VIAF153610627
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Շիլոնգ&oldid=10561983» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp