Շարանտ (ֆր.՝ Charente), գավառՖրանսիայի հարավ-արևմուտքում։ Անունն ստացելՇարանտ գետից։
- Շարանտ գավառի կարգային թիվն է՝ 16։
Շարանտը1790 թվականիմարտի 4-ինՖրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված 83 սկզբնական գավառներից մեկն է։ Ստեղծվել է պատմականԱնգումուա, արևմուտքից և հարավից`Սենտոնժ գավառներից։ Ունի երկու մեծ քաղաք՝Անգուլեմ ևԿոնյակ։
Տասնիններորդ դարի երկրորդ կեսում շնորհիվ աղի ևկոնյակի արտադրության, գավառն ունեցավ արագ զարգացող տնտեսություն և 1851 թվականի բնակչության քանակը հասավ իր գագաթնակետին[1]։
Քսաներորդ դարում երկու համաշխարհային պատերազմները գավառի ավանդական արտադրությունների վրա ունեցան բացասական ազդեցություն։ Տնտեսության համեմատաբար դանդաղ վերականգնումը խրախուսեց արտասահմանից կատարվող ներգաղթը։ 2006 թվականի տվյալներով բացահայտվեց, որ բրիտանացի բնակվողների քանակը մի քանի հոգուց հասավ
5 083[2], այս ցուցանիշով գավառը դասելով չորրորդ տեղում՝Փարիզից,Դորդոնից ևԾովափնյա Ալպերից հետո։
Կոնյակը ևպինոն կարագի հետ միասին տարածաշրջանի գյուղատնտեսական կարևոր արտադրանքներն են։Թաղիքից ևբրդից պատրաստած տեղական հողաթափերը նույնպես լավ հայտնի արտադրանք են[3]։
| |
|---|
| | Թեմատիկ կայքեր | |
|---|
| | Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
| |
|