Շատրվան, ճարտարապետության մեջ՝ կառույց, որըավազանի համալիրում հիմք է ցայտող կամ հոսողջրի շիթերի համակարգերի համար։ Ջրի շիթի զուգակցումը ճարտարապետական, քանդակագործական տարրերի և կանաչապատման հետ լայնորեն օգտագործվել է պարտեզա-պուրակային արվեստում և քաղաքային անսամբլներում։ Շատրվաններ կառուցվել են անտիկ, միջնադարյան, արևմտաեվրոպականքաղաքներում,Արևելքի երկրներում։ Շատրվանի համալիրներ կանՖրանսիայում (Վերսալ),Իտալիայում (Հռոմ,Ֆլորենցիա),Ռուսաստանում (Պետերգոֆ)։ Հին և միջնադարյանՀայաստանում արքունական և իշխանական պալատներին կից կառուցվել են ջրավազաններ՝ շատրվաններով, որոնց մասին պահպանվել են միայն գրավոր տեղեկություններ։ Շատրվաններ կային նաև Հայաստանի օտար կառավարիչների պալատներում։ Խորհրդային շրջանում շատրվանի կառուցումն ընդունել է քաղաքաշինությանը համապատասխան ընթացք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 459)։