Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Շառլ Գարնիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Գարնիե
ֆր.՝ Charles Garnier
Ի ծնեֆր.՝ Jean Louis Charles Garnier
Ծնվել էնոյեմբերի 6,1825(1825-11-06)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[4]
Մահացել էօգոստոսի 3,1898(1898-08-03)[1][2][5][…](72 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[4]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1848)
Ուշագրավ աշխատանքներԳրանդ-Օպերա և Նիցայի աստղադիտարան[6]
Պարգևներ
ԱնդամությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
 Charles GarnierՎիքիպահեստում

Շառլ Գարնիե (ֆր.՝ Jean-Louis-Charles Garnier,նոյեմբերի 6,1825(1825-11-06)[1][2][3][…],Փարիզ[4] -օգոստոսի 3,1898(1898-08-03)[1][2][5][…],Փարիզ[4]), էկլեկտիկայի դարաշրջանի ֆրանսիացի ճարտարապետ, արվեստի պատմաբան, բոզ-ար ոճի գաղափարախոս։

Կյանքը

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել էՓարիզում` Մուֆտար փողոցում (ֆր.՝ rue Mouffetard): Նրա հայրը եղել է դարբին Սեն Կալեից (Saint-Calais), ունեցել է սեփական ձեռնարկություն, ուր վարձով ձիակառքեր է տրամադրել։ 1824 թվականին ամուսնացել է կայսրական բանակի սպայի դուստր Ֆելիպսի Կոլլի հետ (Félicie Colle):

1838 թվականին Գարնիեն սովորել է Ռասինի փողոցում գտնվող նկարչության դպրոցում։ 1840 թվականից աշխատել է Լավեյլի վարպետանոցում, որը պարտքերի պատճառով շուտով փակվում է։ Ավելի ուշ Գարնիեն ուսանում էԷժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի արվեստանոցում, իսկ 1842 թվականին ընդունվում էԳեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, ուր 1848 թվականին արժանանում է Հռոմեական մրցանակի գրան պրիի։ Դիպլոմային աշխատանքի թեման եղել է «Արվեստների և արհեստների համադրման նախագիծը պատկերասրահային-ցուցահանդեսային նախագծերում»։ Հունվարի 17-ից մինչև 1849 թվականի դեկտեմբերի 31-ը սովորել է Հռոմի ֆրանսիական ակադեմիայում, այնուհետև երկար ժամանակ ճամփորդել էՀունաստանում։

Փարիզ վերադառնալուց հետո Գարնիեն նախագծել է մի քանի ոչ մեծ ծրագրեր, որոնք կառուցվել են կարճ ժամանակում։ 1854 թվականին նշանակվել էՍեն Ժակ աշտարակի վերականգնողական աշխատանքների հսկիչ։ 1860 թվականին ստացել է փարիզյան երկու շրջանների ճարտարապետի պաշտոն։ Գարնիեն քիչ հայտնի է եղել մինչև 1861 թվականը, երբ հաղթել էՓարիզի օպերայի նոր շենքի նախագծի համար հայտարարված մրցույթում։ Գարնիեի` Երկրորդ կայսրության ոճով և հին հռոմեական ճարտարապետության տարրերի միաձուլումով արված նախագիծը 171 աշխատանքների մեջ զբաղեցրել է հինգերորդ տեղը` հնարավորություն ստանալով մասնակցելու մրցույթի երկրորդ փուլին։ Գարնիեի նախագիծը հաղթել է երկրորդ փուլում. 1861 թվականի մայիսին 35-ամյա ճարտարապետը ձեռնամուխ է եղել Գրանդ օպերայի կառուցմանը։ Շենքի կառուցմանը տրամադրված հսկայական միջոցների շնորհիվ` Գարնիեն հնարավորություն է ստացել շենքի առանձին մասերի համար օգտագործել հազվագյուտ և թանկարժեք նյութեր։

1864 թվականին պարգևատրվել էՊատվո լեգեոնի շքանշանով։ 1867 թվականին Գարնիեն ընտրվել է Անգլիական ճարտարապետների թագավորական ինստիտուտի թղթակից-անդամ։ Գրանդ օպերայի կառուցման ավարտից հետո Շառլ Գարնիեն դարձել է ճարտարապետության ականավոր դասախոս, պետական հանձնաժողովների անդամ։ 1874 թվականին ընտրվել է Փարիզի գեղարվեստի ակադեմիայի անդամ։

Մահացել է 1898 թվականին, թաղված է Մոնպարնաս գերեզմանոցում։

Աշխատանքներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Գարնիեն ճարտարապետության ու հնագիտության թեմաներով բազմաթիվ հոդվածներ է գրել, որոնք տպագրվել են տարբեր ամսագրերում։ «Էգինա կղզու տաճարի մասին բացատրական թերթիկ» հոդվածը, ինչպես նաև «Տրակտատ թատրոնի մասին» գիրքը ամբողջությամբ նվիրված են թատրոնների կառուցմանը։ «Փարիզյան նոր օպերան» ներկայացնում է ճարտարապետի գլխավոր նախագծի ստեղծման ու կառուցման պատմությունը։

Իրականցված հիմնական նախագծեր

[խմբագրել |խմբագրել կոդը]
Գրանդ օպերա
Կազինո Մոնթե Կառլոյում

Փարիզում

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Գարնիե օպերա կամԳրանդ օպերա
  • Մարինյի թատրոն (Marigny)
  • Գրահրատարակիչների ակումբ, Սեն Ժերմեն բուլվար 117
  • Մասնավոր առանձնատուն Դոկտոր Լանսելոյի փողոցում (Docteur-Lancereaux): Ստացել է «Օպերա-տուն» անվանումը։
  • ԿոմպոզիտորԺորժ Բիզեի տապանաքարըՊեր Լաշեզ գերեզմանոցում
  • Ժակ Օֆենբախի տապանաքարը Մոնմարտրի գերեզմանոցում (1880)
  • «Բերտիե» ատելիե համանուն փողոցում։ Այդտեղ են ստեղծվել դեկորացիաներ օպերայի համար, պահվում են թատերական կոստյումներ։ Ճարտարապետի իրականացրած վերջին նախագիծն է եղել։

Գավառներում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մոնակոյում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Իտալիայում, Բորդիգերա քաղաքում

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Տարասանտա եկեղեցի
  • Կոմունալ դպրոց, հետագայում` քաղաքապետարան
  • Վիլլա Bischoffsheim
  • Վիլլա Գարնիե (1872)
  • Վիլլա Studio

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,11,21,31,4Bibliothèque nationale de Francedata.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,02,12,22,32,4Charles Garnier (նիդերլ.)
  3. 3,03,1Jean Louis Charles Garnier (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,04,14,24,34,44,5Union List of Artist Names — 2021.
  5. 5,05,15,2Encyclopædia Britannica
  6. https://intranet.pogmacva.com/es/obras/51441
  7. http://www2.culture.gouv.fr/LH/LH078/PG/FRDAFAN83_OL1077065v001.htm
  8. https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k6568083t.image.r=GARNIER.f60.hl
  9. http://www2.culture.gouv.fr/LH/LH078/PG/FRDAFAN83_OL1077065v016.htm
  10. 10,010,1http://www2.culture.gouv.fr/LH/LH078/PG/FRDAFAN83_OL1077065v009.htm

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Շառլ Գարնիե» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BAVADV10176913 ·BNCa10091142 ·BNEXX1281141 ·BNF11904172z ·CONOR52866147 ·GND118630903 ·ICCUCUBV071481 ·ISNI0000000121008528 ·LCCNn87148328 ·LNB000238981 ·NKCxx0013222 ·NLA35482170 ·NLG152458 ·NLPa0000001790697 ·NTA071768564 ·NUKATn2006123850 ·PTBNP34613 ·SUDOC026882272 ·VIAF41840486 ·ULAN500017182 ·WorldCat VIAF41840486
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Շառլ_Գարնիե&oldid=9482376» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp