Շառլ Բուայե ֆր.՝ Charles Boyer |
|---|
 «Սիրո պատմություն» ֆիլմում (1939) |
| Ծնվել է | օգոստոսի 28,1899(1899-08-28)[1][2][3][…] |
|---|
| Ծննդավայր | Ֆիլաժ,Լո,Ֆրանսիա[4] |
|---|
| Մահացել է | օգոստոսի 26,1978(1978-08-26)[1][4][5][…](78 տարեկան) |
|---|
| Մահվան վայր | Ֆինիքս,Արիզոնա,ԱՄՆ[6] |
|---|
| Գերեզման | Սուրբ խաչի գերեզմանատուն |
|---|
| Կրթություն | Սորբոն |
|---|
| Քաղաքացիություն | Ֆրանսիա և ԱՄՆ |
|---|
| Կրոն | կաթոլիկություն |
|---|
| Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, դերասան, երգիչ և հեռուստատեսային դերասան |
|---|
| Ակտիվ շրջան | 1920-1976 |
|---|
| Ծնողներ | հայր՝Maurice Boyer?[7], մայր՝Augustine Marie Louise Durand?[7] |
|---|
| Ամուսին(ներ) | Pat Paterson? |
|---|
| Պարգևներ և մրցանակներ | |
|---|
|
Շառլ Բուայե (ֆր.՝ Charles Boyer,օգոստոսի 28,1899(1899-08-28)[1][2][3][…],Ֆիլաժ,Լո,Ֆրանսիա[4] -օգոստոսի 26,1978(1978-08-26)[1][4][5][…],Ֆինիքս,Արիզոնա,ԱՄՆ[6])), ֆրանսիական ծագումով ամերիկացի դերասան, ով չորս անգամ առաջադրվել է«Օսկար» մրցանակին։
Երիտասարդության տարիներին Սորբոննայում ուսումնասիրել էփիլիսոփայություն, հետո սովորել է փարիզյանկոնսերվատորիայում, խաղացել էթատրոնում։ Առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում1920 թվականին, Բուայեն հանդես էր գալիս ռոմանտիկ հերոսների դերերում։1929 թվականին նա գնում էՀոլլիվուդ։1932 թվականին դերասանուհի Ջին Հարլոուի հետ խաղում է «Շիկահեր կինը» ֆիլմում, որից հետո ետ է վերադառնումՖրանսիա։ Այստեղ հաջողությամբ նկարահանվում է «Լիլիոն» ֆիլմում։1934 թվականին Բուայեն վերադառնում էԱՄՆ։ԱՄՆ-ում նա խաղում է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են՝ Լորետտա Յանգը (ֆիլմ «Քարավան»),Քեթրին Հեփբորնը («Կոտրված սիրտ»),Մառլեն Դիտրիխը («Ալլահի այգի»)։ Միաժամանակ Բուայեն հասցնում է նկարահանվել նաևՖրանսիայում՝Անատոլ Լիտվակի «Մայերլինգ» ֆիլմում, որտեղ խաղում է թագաժառանգ Ռուդոլֆի դերը, որը դառնում է Բուայեի լավագույն աշխատանքներից մեկը։
Հաջորդ տարիներին նկարահանվում է հիմնականումԱՄՆ-ում։ Արժե թվել հետևյալ ֆիլմերը. «Պատմություն,որ կատարվել է գիշերը»Ջին Արթուր հետ, «Մարիա Վալևսկայա»Գրետա Գարբոյի հետ (այս ֆիլմում Բուայեն խաղացել էՆապոլեոնի դերը), «Այս ամենը և դրախտը նույնպես»Բեթ Դեվիսի հետ, «Սիրային պատմություն» Դանն Այրինի հետ (1939), «Հետաձգե՛ք լուսաբացը»Օլիվիա դե Հևիլլենդի հետ (1941), «Հավատարիմ գեղեցկուհի»Ջոան Ֆոնտեյնի հետ (1943), «Գազային լույս»Ինգրիդ Բերգմանի հետ (1944),կատակերգություն «Նորից միասին» Դանն Այրինի հետ (1944)։1951 թվականին դերասանը դառնում է «Four Star Television» հեռուստաընկերության ստեղծողներից մեկը։1966 թվականին մտնում էՌենե Կլեմանի «Վառվու՞մ է արդյոք Փարիզը» ֆիլմի դերասանական աստղային կազմի մեջ։
Շառլ Բուայեն ինքնասպան է եղել իր կնոջ՝ Պատրիսիա Պատերսոնի (ում հետ ապրել է 44 տարի) մահվանից երկու օր անց (ընդունել է քնաբերի չափից մեծ դոզա)։
- Swindell, Larry. Charles Boyer։ The Reluctant Lover. Doubleday. (1983)
- ↑1,01,11,21,31,4Bibliothèque nationale de Francedata.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑2,02,1Encyclopædia Britannica
- ↑3,03,1Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑4,04,14,24,34,44,5http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=1910
- ↑5,05,15,2http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=08&OTDDay=28&OTDYear=2012
- ↑6,06,16,2http://www.britannica.com/EBchecked/topic/76477/Charles-Boyer
- ↑7,07,17,27,37,4Pas L. v.Genealogics — 2003.
- ↑https://walkoffame.com/charles-boyer/
| |
|---|
| | Թեմատիկ կայքեր | |
|---|
| | Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
| |
|