Նևեր (ֆր.՝ Nevers,ֆրանսերեն: (
լսել);լատին․՝ Noviodunum, aveli wu\ \85anwum`Nevirnum ևNebirnum) քաղաքՖրանսիայում,Նիևր դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Ընկած է ծովի մակարդակից 201 մետր բարձրության վրա,Լուար գետի աջ ափին, նրաՆիևր վտակի գետաբերանի մերձակայքում։ Նիվերնե պատմական մարզի մայրաքաղաքն է եղել։ Հախճապակու մի տարատեսակի՝ֆայանսի արտադրության ամենամեծ կենտրոնն էր և է Ֆրանսիայում։ Զբաղեցնում է 17,33 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2004 թվականի տվյալներով եղել է 43.082։
Բնակչությունն ըստ թվականների| Տարի | Բնակ. | ±% p.a. |
|---|
| 1793 | 11 846 | — |
|---|
| 1800 | 11 200 | −0.80% |
|---|
| 1806 | 12 077 | +1.26% |
|---|
| 1821 | 12 280 | +0.11% |
|---|
| 1831 | 15 085 | +2.08% |
|---|
| 1836 | 16 967 | +2.38% |
|---|
| 1841 | 15 007 | −2.43% |
|---|
| 1846 | 16 721 | +2.19% |
|---|
| 1851 | 17 045 | +0.38% |
|---|
| 1856 | 18 182 | +1.30% |
|---|
| 1861 | 18 971 | +0.85% |
|---|
| 1866 | 20 700 | +1.76% |
|---|
| 1872 | 22 276 | +1.23% |
|---|
| 1876 | 22 704 | +0.48% |
|---|
| 1881 | 23 846 | +0.99% |
|---|
| 1886 | 25 006 | +0.95% |
|---|
| 1891 | 26 436 | +1.12% |
|---|
| 1896 | 27 108 | +0.50% |
|---|
| | Տարի | Բնակ. | ±% p.a. |
|---|
| 1901 | 27 673 | +0.41% |
|---|
| 1906 | 27 030 | −0.47% |
|---|
| 1911 | 27 706 | +0.50% |
|---|
| 1921 | 29 754 | +0.72% |
|---|
| 1926 | 29 306 | −0.30% |
|---|
| 1931 | 31 879 | +1.70% |
|---|
| 1936 | 33 699 | +1.12% |
|---|
| 1946 | 34 036 | +0.10% |
|---|
| 1954 | 35 183 | +0.42% |
|---|
| 1962 | 39 085 | +1.32% |
|---|
| 1968 | 42 422 | +1.37% |
|---|
| 1975 | 45 480 | +1.00% |
|---|
| 1982 | 43 013 | −0.79% |
|---|
| 1990 | 41 968 | −0.31% |
|---|
| 1999 | 40 932 | −0.28% |
|---|
| 2007 | 38 007 | −0.92% |
|---|
| 2012 | 35 327 | −1.45% |
|---|
| 2017 | 32 990 | −1.36% |
|---|
|
|
| Աղբյուր՝ EHESS[4] and INSEE (1968–2017)[5] |
Հինհռոմեական ժամանակներում Նևերըկելտական ցեղի ներկայացուցիչ հանդիսացող էդույներով բնակեցված քաղաք էր՝Noviodunum/Նովիոդունում կամNivernum/Նիվերնում անվանումով։Կլովիսի օրոք 506 թվականին այստեղ հիմնվել է համանուն եպիսկոպոսություն։ Նևերի (կամ Նիվերնեի) կոմսերն առաջին անգամ հիշատակվում են 9-րդ դարում։ Կոմս Գիլյոմ Նևերցին մասնակցել էԱռաջին խաչակրաց արշավանքին։
Երբ Նևերների տոհմի արական գիծը մարեց (1184 թ.), Նիվերնեի կոմսությունը, ամուսնության միջոցով, անցավ Պիեռ դը Կուրտենեին ՝Կոստանդնուպոլսի նախկինլատինական կայսրին։ Հետագայում այն պատկանել է Ֆլանդրիայի կոմսերին (Դամպիերի տուն) և Բուրգունդիայի դուքսերին ( Ֆիլիպ Խիզախի ժառանգներ)։
Ֆրանցիսկոս I արքան1538 թվականին Նևերի կոմսությունը դարձրեց դքսություն՝ իր անվանակից Ֆրանցիսկոս Կլևսեցու համար։ Վերջինիս հերթով հաջորդեցին որդիները (ծնված Անտուան Վանդոմացու քրոջ հետ ամուսնությունից), որոնցից վերջինի մահից հետո (1564 թվականին) Նևերը ևՌեթելը հանձնվեցին նրանց քրոջը, որ Լոդովիկո Գոնզագայի կինն էր։
Վերջիններիս ծոռը՝ Մանտուայի դուքս Կառլո III Գոնզագան, 1659 թվականին Նևերը վաճառեցկարդինալ Մազարինին, որից հետո այն ժառանգեց կարդինալի եղբորորդին՝Ֆիլիպ-Ժուլիեն Մանչինի-Մազարինին (1641-1707)։ Մանչինիների տոհմի ներկայացուցիչ նրա հետնորդները պահպանեցին Նևերի դուքսի տիտղոսը ընդհուպ մինչև ֆրանսիականհեղափոխությունը (վերջինը գրող Լուի-Ժյուլն էր)։
- XV դարում կառուցված և Վերածննդի ժամանակներում վերակառուցված դքսական պալատ. 1980-ական թվականներին հարմարեցվել ու ծառայել է որպես քաղաքապետարանի շենք:.
- Գոթիկ ոճով կառուցված Սոն Սիր տաճար. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերվել է, այնուհետև վերականգնվել:.
- Ռոմանական ոճով կառուցված Սենտ Էտիեն եկեղեցի (1192). հեղափոխության տարիներին մասամբ վնասվել է, այդուհանդերձ՝ հիմնականում պահպանված է։
| Նևեր (1981–2010 averages)ի կլիմայական տվյալները |
|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
|---|
| Ռեկորդային բարձր °C (°F) | 17.2 (63) | 23.5 (74.3) | 26.7 (80.1) | 30.0 (86) | 31.0 (87.8) | 39.0 (102.2) | 38.7 (101.7) | 39.2 (102.6) | 35.1 (95.2) | 30.2 (86.4) | 23.5 (74.3) | 19.5 (67.1) | 39.2 (102.6) |
|---|
| Միջին բարձր °C (°F) | 6.7 (44.1) | 8.3 (46.9) | 12.4 (54.3) | 15.4 (59.7) | 19.4 (66.9) | 22.8 (73) | 25.5 (77.9) | 25.2 (77.4) | 21.4 (70.5) | 16.7 (62.1) | 10.5 (50.9) | 7.1 (44.8) | 16.0 (60.8) |
|---|
| Միջին ցածր °C (°F) | 0.2 (32.4) | −0.1 (31.8) | 1.8 (35.2) | 3.9 (39) | 7.9 (46.2) | 10.9 (51.6) | 12.8 (55) | 12.3 (54.1) | 9.1 (48.4) | 7.0 (44.6) | 2.8 (37) | 0.8 (33.4) | 5.8 (42.4) |
|---|
| Ռեկորդային ցածր °C (°F) | −25 (−13) | −21.8 (−7.2) | −13.8 (7.2) | −7.5 (18.5) | −4.8 (23.4) | 0.2 (32.4) | 3.4 (38.1) | 0.3 (32.5) | −1.2 (29.8) | −8.9 (16) | −12.3 (9.9) | −16.8 (1.8) | −21.8 (−7.2) |
|---|
| Տեղումներ մմ (դյույմ) | 62.0 (2.441) | 57.8 (2.276) | 54.3 (2.138) | 68.7 (2.705) | 80.1 (3.154) | 70.1 (2.76) | 61.8 (2.433) | 60.9 (2.398) | 67.5 (2.657) | 77.6 (3.055) | 70.1 (2.76) | 73.2 (2.882) | 804.1 (31.657) |
|---|
| Միջ. տեղումների օրեր(≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 12.0 | 10.0 | 10.3 | 10.7 | 11.5 | 8.8 | 8.3 | 8.3 | 8.4 | 11.0 | 11.6 | 11.7 | 122.7 |
|---|
| %խոնավություն | 87 | 82 | 78 | 74 | 77 | 76 | 74 | 77 | 80 | 85 | 87 | 87 | 80.3 |
|---|
| Միջին ամսականարևային ժամ | 65.5 | 85.6 | 147.7 | 170.3 | 197.9 | 223.2 | 235.0 | 227.5 | 180.0 | 121.0 | 65.4 | 54.9 | 1774 |
|---|
| Աղբյուր #1: Météo France[6][7] |
| Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, 1961–1990)[8] |
Նևերի քույր քաղաքներն են[9]՝
Ասմարա,Էրիթրեա
Բուդապեշտի VII շրջան,Հունգարիա
Լունդի կոմունա,Շվեդիա (1967)[10]
Կոբլենց,Գերմանիա (1963)
Կուրտեա դե Արճեշ,Ռումինիա (1990)
Համամեթ,Թունիս (1984)
Մանտովա,Իտալիա (1959)
Մարբելյա,Իսպանիա
Մինսկ,Բելառուս
Նոյբրանդենբուրգ,Գերմանիա (1973)
Շառլվիլլ-Մեզյեր,Ֆրանսիա (1959)
Սեդլցե,Լեհաստան (2002)
Սենթ Օլբանս,Միացյալ Թագավորություն (1974)
Ստավրուպոլի,Հունաստան (2004)
Սրեմսկա-Միտրովիցա,Սերբիա
Տայչժոու,Չինաստան (2006)
Հանրապետության հրապարակը
Նևերի տաճարը
Նևերի տաճարի ներսը
Սենտ Էտիեն եկեղեցին
Սեն Սիր տաճարը
Գոգենի աշտարակը
Միջնադարյան պարսպի պահպանված հատված (12-17 դդ.)
Սենտ Մարի մատուռը
Նևերյան ֆայանսե վազ. 1600 թ.
Ավտոմոբիլային և տրանսպորտային ինստիտուտի շենքը
| |
|---|
| | Ֆոտո, վիդեո և աուդիո | |
|---|
| | Թեմատիկ կայքեր | |
|---|
| | Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
| |
|