Նուակշոտ (արաբ․՝نواكشوط կամ انواكشوط,ֆր.՝ Nouakchott),Մավրիտանիայի մայրաքաղաք,Սահարայի խոշորագույն քաղաքը[2]։ Բնակչությունը՝▲1 315 000 մարդ (2020)[1], մինչդեռ1960-ական թվականների վերջին այն կազմում էր մոտ 20 հազար բնակիչ։
Քաղաքի անվանումըբերբերենից թարգմանաբար նշանակում է «վայր, որտեղ փչում է քամին»[3]։
Քաղաքի շինարարությունը սկսվել է1957 թվականին։ Մավրիտանիայի անկախության հրչակման պահին երիտասարդ պետությունը կանգնեց մայրաքաղաքի ընտրման խնդրի առջև։ Ֆրանսիական գաղութային վարչակազմը գտնվում էր ժամանակակիցՍենեգալի տարածքում։ Պետության տարածքում քաղաքներ չկային։ Այդ պատճառով որպես մայրաքաղաք ընտրվել էր ձկնորսական 200 բնակչից բաղկացած ոչ մեծ Նուակշոտ բնակավայրը (ksar)[4], որն ոչ մի բանով աչքի չէր ընկնում[5]։
Նուակշոտ քաղաքը առանձնանում էերաշտային կլիմայով, որին բնորոշ է շոգ ամառը և տաք ձմեռը։ Չնայած օդի ջերմաստիճանը քաղաքում բարձր է տարվա մեծ մասի ընթացքում, Նուակշոտում այնքան շոգ չէ, ինչքան որոշ այլ քաղաքներում, որտեղ առկա են նույն կլիմայական պայմանները։ Չնայած օդի միջին առավելագույնը համեմատաբար մշտական է՝ մոտ 32 °C, միջին նվազագույնը կարող է տատանվել ամառային ամիսներին 24 °C-ից մինչև 13 °C՝ ձմեռային ամիսներին։ Քաղաքում տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 159 մմ։ Դրանց մեծ մասը սովորաբար թափվում էօգոստոսին։Դեկտեմբերից մինչևհունիս տեղումներ ընդհանրապես չեն լինում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 400)։