Հարալդ V-ը՝Գլյուքսբուրգների գերմանադանիական հարստությունից, Նորվեգիայի ներկայիս միապետն է։ 2013 թվականին վարչապետ դարձավԷռնա Սուլբերգը, որը փոխարինեցՅենս Ստոլտենբերգին։Սահմանադրական միապետություն համարվող Նորվեգիայում, 1814 թվականի Սահմանադրության համաձայն, պետական իշխանությունը բաժանված էխորհրդարանի,կառավարության ևԳերագույն դատարանի միջև։ Նորվեգիայի Թագավորությունը ստեղծվել է մի քանիմանր թագավորությունների միաձուլման արդյունքում։ Համաձայն ավանդական ժամանակագրության՝ Թագավորությունը շարունակաբար գոյություն ունի սկսած 872 թվականից, այսինքն՝ արդեն 1144 տարի։ Այս երկիրը հաջորդաբար ղեկավարած միապետների ցուցակն ընդգրկում է ավելի քան 60 թագավոր և կոմս։
Օտտարի հին անգլերեն հիշատակությունը, որը թարգմանվում է այսպես «Օտտարը իր տիրակալին անվանեցÆlfrede թագավոր, որը ապրում է բոլոր նորվեգացիներից հյուսիս․․․»։
Նորվեգիա անվանումը ծագել էհին անգլերենNorðrveg(r) բառից, որը առաջին անգամ հիշատակվել է 880 թվականին և նշանակում է «հյուսիսային ճանապարհ» կամ «դեպի հյուսիս տանող», որովանգլոսաքսերն անվանել են Նորվեգիայի անտլանտյան ափեզերքը[20][21]։ Նույն ձևով են կառուցված նաևsuðrvegar «հարավային ճանապարհ»-ը՝Գերմանիայի ևaustrvegr «արևելյան ճանապարհ»-ը՝Բալթիկ ծովի համար։Բրիտանիայի անգլոսաքսերը Նորվեգիայի թագավարությունը 880 թվականին անվանել են նաևNorðmanna land[20][21]։
Լեզվաբան Միխայել Շուլթեն նշում է, որ հին նորվեգերենNuruiak,Nuriki (Nur- :նեղուց, -riki :թագավորություն) անվանումները և ավելի ուշ՝Noregr (Nore- :նեղուց -gr :ուղի) անվանումը, որը Նորվեգիայի բնակիչների ինքնանվանումն էր, վերաբերում էր ներկղզեխբային հարավարևմտյան Նորվեգիայի նավագնացության ուղուն[20][21]։ Սա Նորվեգիայի առաջին թագավոր՝Հարալդ Շիկահերի կառավարման տարածքն էր, որի պատճառով էլ անվանումը տարածվեց ամբողջ երկրի վրա։ Ավելի նոր մեկնաբանության համաձայն՝Norvegr բառումnor(ve), նշանակում է նեղ (նորվ.՝norve) և-(ve)gr (նորվ.՝veg) նշանակում է նավարկման ուղի[20][21]։ Բառի ամենահին նշանակությունը մեկնաբանվում է «նեղուցով նեղ ուղի»[20][21]։Nore բառը դեռ օգտագործվում է տեղանուններում և ունի նույն նշանակությունը[20][21]։
849 թվականի միլատիներեն ձեռագրում նշված էNorthuagia անվանումը, այն դեպքում, երբ մոտ 900-ականներին թվագրվողֆրանսերեն ժամանակագրության մեջ օգտագործվել ենNorthwegia ևNorwegia անվանումները[22]։Օտտար Հալոգալանցին 9-րդ դարի վերջում Անգլիայում այցելում էԱլֆրեդ Մեծին, երկիրն անվանվում էրNorðwegr ևnorðmanna land[22]։
Հին նորվեգերենnorðmaðr 9-րդ դարում լատինականացվել էNortmannus և նշանակել է ինչպեսնորվեգացի, այնպես էլվիկինգ՝ ծնունդ տալովնորմանների անվանմանը[23]։ Նորվեգիայի քրիստոնեությունն ընդունելուց հետո՝Noregr ևNoregi բառերը դարձան ամենատարածվածները, բայց 15-րդ դարի ընթացքում երկու նոր ձևNoreg(h) ևNorg(h)e տարածվեցին միջնադարյանԻսլանդիայի ձեռագրերում՝ պահպանվելով մինչև մեր օրերը։
Նորվեգիայի և Շվեդիայի քարտեզը՝1662 թվական(քարտեզը՝ Ջոան Բլյուի կողմից)
Առաջին բնակիչները պատկանել են Արենսբուրգյան մշակույթին (մ․թ․ա․ 11-10-րդ հազարամյակ), որը վաղ Դրիասի (Վաքսելյան սառցե շրջանի վերջին փուլ) վերին հին քարեդարյան մշակույթ էր։ Մշակույթն այսպես է կոչվել է Արենսբուրգ գյուղի անունով, որը գտնվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք, որտեղ պեղվել են նետերի փայտե ձողեր և սայրեր[24]։ Նորվեգիայում մարդկության բնակության առաջին հետքերը հայտնաբերվել են ափամերձ շրջաններում, որտեղ մ․թ․ա․ 11000-8000 թվականներին հալվել է վերջին սառցե դարաշրջանի հսկայական ծանծաղուտային սառցադաշտը։ Ամենահին գտածոները թվագրվում են մ․թ․ա․ 9500-6000 թվականներին և հայտնաբերվել են հյուսիսում՝ Ֆինմարկի (Կոմսա մշակույթ) և հարավ-արևմուտքում՝ Ռոգալանդի (Ֆոսնա մշակույթ)։ Երկու տարբեր մշակույթների մասին տեսությունները 1970-ականներին մերժվեցին։
Ափամերձ շրջանում հնագետների հայտնաբերված վերջին գտածոների հիման վրա ենթադրվում է, որ տարբերությունները կարող էին ծագել տարբեր գործիքներ օգտագործելու պատճառով և ոչ թե այն բանր համար, որ դրանք տարբեր մշակույթներ են եղել։ Ծովային կենդանական աշխարհը հնարավոր է դարձրել ձկնորսների և որսորդների բնակությունը, որոնք ենթադրաբար ապրել են դեռ մ․թ․ա․ 10.000 թվականին, երբ ցամաքը դեռ սառույցով էր պատված։
Երկրի հարավային հատվածում հայտնաբերվել են մ․թ․ա․ 5000 թվականին թվագրվող բնակատեղիներ։ Այս բնակատեղիներից հայտնաբերված գտածոները թույլ են տալիս ենթադրել, որ նրանք զբաղվել են որսորդությամբ և ձկնորսությամբ։ Գործիքները տարբերվում են չափերով և սովորաբար պատրաստված են տարբեր տեսակի քարերից։ Ուշ շրջանի գործիքներն ավելի լավ են պատրաստված։ Որսորդության և ձկնորսության շրջաններում հայտնաբերվել են ժայռապատկերներ, որտեղ պատկերված են եղնիկներ, արջեր, թռչուններ, որմզդեղներ, հյուսիսային եղջերուներ, փոկեր, կետեր և ձկներ (հատկապես՝ սաղմոն և վահանձուկ), որոնք բոլորը կարևոր էին այստեղ բնակվող մարդկանց կյանքում։ Ֆինմարկի Ալտայի փորագրությունները, որոնք Սկանդինավյան երկրներում ամենամեծն են, ստեղծվել են ծովի մակարդակի վրա, մ․թ․ա․ 4200-500 թվականներին և ցույց են տալիս ջրի մակարդակի բարձրացումը վերջիին սառցե դարաշրջանի ավարտից հետո։
Մ․թ․ա․ 3000-2500 թվականներին Արևելյան Նորվեգիա թափանցեցին նոր բնակիչներ (ռազմական կացինների մշակույթ)։ Նրանք հնդեվրոպական ֆերմերներ էին, որոնք աճեցնում էին հացահատիկ և պահում կովեր և ոչխարներ։ Արևմտյան ափի ձկնորս-որսորդների պոպուլյացիները նույնպես հետզհետե փոխարինվեցին ֆերմերների պոպուլյացիաներով, չնայած այն բանին, որ որսորդությունն ու ձկնորսությունը մնում էին որպես կյանքի պահպանման երկրորդական միջոցներ։
Մ․թ․ա․ 15000 թվականին հետզհետե հայտնաբերվեց բրոնզը, բայց քարը դեռ շարունակվում էր օգտագործվել։ Նորվեգիայի տարածքից քիչ քանակով բրոնզե իրեր են հայտնաբերվել, գտածոները հիմանականում զենքեր են և ապարանջաններ, որը կարող էր իրեն միայն առաջնորդը թույլ տալ։ Հսկա դամբարաններ են պատրաստվել ծովափին՝ հյուսիսում ձգվելով մինչև Հարստադ, ինչպես նաև հարավում՝ ցամաքի վրա։ Ժայռապատկերները տարբերվում էին քարեդարյան ժայռապատկերներից։ Արևի, կենդանիների, ծառերի, զենքերի, նավերի և մ արդկանց պատկերները հատուկ ոճային էին։
Այս շրջանի հազարավոր ժայռապատկերներ պատկերում են նավեր, հսկա քարե դամբարանային հուշարձանները, որոնք հայտնի են քարե նավեր անվանումով, ցույց են տալիս, որ նավագնացությունն ու նավերը մեծ դեր են խաղացել այս մշակույթում[25]։
Նորվեգիայի և Շվեդիայի քարտեզը՝1847 թվական (քարտեզը՝ Պետեր Անդրեաս Մանչի կողմից)
Նորվեգիայի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել հավանաբար մ․թ․ա․ 6-րդ հազարամյակից։ Հետագայում բնիկները խառնվել են գերմանական ցեղերին, որոնք եկել են Սկանդինավիայի հարավից մոտ մ․ թ․ ա․ 17-րդ դարում։ Բնակիչները զբաղվել են որսորդությամբ ու ձկնորսությամբ, մ․ թ․ սկզբին ապրել են նահապետական-տոհմատիրական կարգով, որը քայքայվել է8-9երում։ Հիմնական սոցիալական խավը կազմել են ազատ համայնականները (բոնդերը) և տոհմացեղային ավագանին (յառլերը), ռազմական առաջնորդները՝կոնունգները, իրենց նշանակությունը մեծապես պահպանել են ժողովրդական ժողովները (թինգի)։9-11-րդ դարերի մեծ չափերի են հասել նորմանների (վիկինգների) առևտրակողոպտչական արշավանքներըԻսլանդիա և այլ երկրներ։9-10-րդ դարերի սահմանագծին սկսվել է Նորվեգիայի քաղաքական միավորումը (կոնունգ Հարալդ Գեղեցկածամը իր իշխանությանն է ենթարկել մի շարք մարզեր և ստեղծել թագավորություն), որն ավարտվել է11-րդ դարում Օլաֆ II (1016-1028) թագավորի օրոք։10-րդ դարի վերջից սկսվել է Նորվեգիայի քրիստոնեացումը։ Ստեղծված վաղ ֆեոդական պետության պայմաններում ուժեղացել է շահագործումը, որի հետևանքն էին գյուղացիական ապստամբությունները և ժողովրդական շարժումները12-րդ դարի 2-րդ կեսին և13-րդ դարում։ Նորվեգիայի գյուղացիներին հաջողվել է մնալ անձնապես ազատ։1262 թվականին Նորվեգիան իրեն է ենթարկել Իսլանդիան։1319 թվականին կնքվել է Նորվեգիայի անձնական ունիանՇվեդիայի հետ,1380 թվականին՝ Դանիայի, որի հետևանքով Նորվեգիան տնտեսապես և քաղաքականապես ենթարկվել է Դանիային, իսկ1397 թվականին կնքվել էԿալմարյան ունիան Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի (Իսլանդիայի հետ) միջև։1536 թվականին Նորվեգիայումում բռնի անցկացվել էՌեֆորմացիա՝ Լյութերականության ձևվ, որը նպաստել է դանիական տիրապետության ամրապնդմանը։ Ուժեղացել է դանիական լուծը և նորվեգացիների ֆեոդական շահագործումը, որը հանգեցրել է գյուղացիական խոշոր ապստամբությունների (15-րդ դարի կես-16-րդ դարի սկիզբ)։17-18-րդ դարերում Նորվեգիան ներքաշվեց Դանիայի մղած ավերիչ պատերազմների մեջ։ Նորվեգական բուրժուազիան, որը սկսել էր ձևավորվել17-րդ դարի վերջին, պայքարում էր Դանիայից Նորվեգիան անջատելու համար։ Դանիան պարտություն կրելով Շվեդիայից,1814 թվականին նրան հանձնեց Նորվեգիան։ Շվեդիան ուժով Նորվեգիային պարտադրեցշվեդա-նորվեգական ունիա (1814-1905)։ Նորվեգական ժողովուրդը պայքար ծավալեց հանուն անկախության։1887 թվականին հիմնադրվեց նորվեգական բանվորական կուսակցությունը (ՆԲԿ)։1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ազդեցությամբ,Եվրոպայում բանվորական շարժման ակտիվացումը մի կողմից, իմպերիալիստական հակասությունների աճը՝ մյուս կողմից, Նորվեգիային հնարավորություն տվեցին1905 թվականին խզել Շվեդիայի հետ ունիան։
12-րդ դարի վերջին գրվել են «Նորվեգական թագավորների պատմություն» (վանական Թեոդրիկ), «Սագա Սվեռիրի մասին» (հինիսլանդերեն),13-րդ դարի սկզբին «Նորվեգիայի պատմություն» աշխատությունները, ավելի ուշ՝Օլաֆ Սուրբ թագավորի մասին առաջին սագաները,13-րդ դար վերջին՝ «Քաղվածքներ նորվեգական թագավորների մասին սագաներից» անանուն ժամանակագրությունը, որը հին նորվեգերենով Նորվեգիայի պատմության առաջին երկն է։ Նորվեգիայի վաղ շրջանի պատմության վերաբերյալ մի շարք գործեր գրվել են Իսլանդիայում կամ Նորվեգիայում՝ իսլանդացիների կողմից։17-18-րդ դարերից Դանիայից Նորվեգիայի քաղաքական կախվածության պայմաններում նորվեգական պատմագիտությունը սերտորեն կապված էր դանիականի հետ։ Նոր ժամանակի նորվեգական առաջին խոշոր պատմաբանը լուսավորականության ներկայացուցիչ Դ․ Շենինգն էր։ Նորվեգական պատմագիտությունը զգալիորեն զարգացել է19-րդ դարում, երբ հետաքրքրության առարկա են դարձել ազգային հարցերը, երկրի ազգային-ազատագրական խնդիրները և այլն։19-րդ դարի 1-ին կեսի խոշոր պատմաբաններն էին լիբերալ-ռոմանտիկ ուղղության ներկայացուցիչներ Ռ․ Կեյսերը և Պ․ Ա․ Մունկը։19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին ձևավորվել է նոր, պոզիտիվիստական, ազգային-դեմոկրատական ուղղությունը, որի առաջացումը կապված է Է․ Սարսի անվան հետ։ Սարսը իդեալիստական հիմքի վրա ստեղծել է Նորվեգիայի պատմության կապակցված մի աշխարհայացք, ընդգծել նորվեգական ժողովրդի պատմական ճակատագրի բացառիկությունը և նրան բնորոշ գյուղացիական դեմոկրատիան, պատմական ընթացքը դիտել իբրև ներդաշնակէվոլյուցիոն երևույթ։ Սարսի ոգով կազմվել է «Նորվեգիայի պատմություն նորվեգական ժողովրդի համար» (1907-1917) 13 հատորանոց աշխատությունը (բացի Է․ Սարսից, հեղինակներ են Ս․ Բուգգեն, է․ Հերցբերգը և ուրիշներ)։ Պատմության հետազոտության մեթոդների կատարելագործումը, նոր նյութերի կուտակումը, հասարակական-տնտեսական խնդիրների առաջին պլան քաշվելը (1905 թվականին շվեդա-նորվեգական ունիայի կազմալուծումից հետո)՝20-րդ դարի10-20-ական թվականներին նպաստեցին Նորվեգիայի պատմության մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ հին տեսակետների վերանայմանը։ Այդ գործում էական դեր խաղացին սոցիալ-դեմոկրատ պատմաբաններ Հ․ Կուտը և Է․ Բուլը, որոնք զգալիորեն կրում էին մարքսիզմի ազդեցությունը։ Նրանք հանդես եկան Նորվեգիայի բացառիկության տեսակետի դեմ և ցույց տվեցին նրա պատմական զարգացման նմանությունը համաևրոպականին, փորձելով շատ հարցեր մեկնաբանել դասակարգային պայքարի սկզբունքից։ Նոր տեսակետների ազդեցությամբ կազմվեց «Նորվեգական ժողովրդի կյանքը և պատմությունը դարերի ընթացքում» (1930-1938) ընդարձակ աշխատությունը (Է․ Բուլ, Ս․ Ստեն և ուրիշներ)։Երկրորդ համաշխարհային պատերազմի և ետպատերազմյան տարիներին նկատվեց ազգայնական միտումների աշխուժացում, թուլացավ հետաքրքրությունը հասարակական-տնտեսական պատմության և դասակարգային պայքարի նկատմամբ։ Մեծ տեղ գրավեց երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության և ժամանակակից արտաքին քաղաքականության ակունքների ուսումնասիրությունը (Մ․ Սկոդվին, Ն․ Էրվիկ և ուրիշներ)։1962 թվականից սկսել է լույս տեսնել նորվեգական պատմաբանների նոր կոլեկտիվ աշխատանքը «Մեր ժողովրդի պատմությունը»։20-րդ դարի նորվեգական պատմաբանները զգալի ավանդ են ներդրել նաև համաշխարհային պատմության մշակման մեջ, մասնավորապես՝ տարբեր ժողովուրդների մշակութային զարգացման համեմատական ուսումնասիրության և ազգագրության, երկրորդ համաշխարհային պատերազմից հետոմիջազգային հարաբերությունների պատմության,Ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանում զանգվածային շարժումների ուսումնասիրության մեջ։ Պատմության հարցերը լուսաբանող հիմնական հրատարակությունն է«Historisk Tidsskrift»-ը (1870 թվականից)։
Լեռնային երկիր է։ Տարածքի մեծ մասն զբաղեցնում են Սկանդինավյան լեռները, հյուսիսում Ֆինմարկեն սարահարթն է։ Ծովամերձ նեղ (40–50 կմ) շերտն զբաղեցնում են դաշտավայրերը։ Հյուսիսային և Նորվեգական ծովերի ափերը մասնատված են ֆիորդներով։
Ընդերքում կան երկաթի, նիկելի, պղնձի, մոլիբդենի, կոբալտի հանքավայրեր։1960–1970-ական թվականներին Հյուսիսային ծովում հայտնաբերվել եննավթի և գազի հարուստ պաշարներ, Շպիցբերգեն կղզեխմբում՝ բարձրորակքարածուխ։
Կլիման չափավոր ծովային է, տարածքի 1/3-ն ընկած է բևեռային շրջագծից հյուսիս։ Հյուսիսատլանտյան տաք հոսանքով պայմանավորված՝ ձմեռը մեղմ է, ծովերը չեն սառչում։ Գետային ցանցը խիտ է։Գետերը (ամենախոշորներն են Գլոմման, Լոգենը) սահանքավոր են, ջրառատ, արագահոս և ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ։ Լճերն զբաղեցնում են տարածքի 4 %-ը։ ԱմենախոշորըՄյոսան է։ Մեծ տարածություններ ծածկված են սոճու և եղևնու անտառներով։ Կենդանիներից կան աղվես, լուսան, կուղբ, կզաքիս, նապաստակ և այլն։
Կենսաբազմազանությունը ներառում է 16000 տեսակիմիջատներ (մոտ 4000-ը դեռ ենթակա է նկարագրման), 20000ջրիմուռներ, 18000քարաքոսներ, 1050մամուռներ, 2800անոթային բույսեր, 7000սնկեր, 450թռչուններ, որոնցից 250-ը բնադրում են Նորվեգիայում, 90կաթնասուններ, 45 քաղցրահամ ջրերիձկներ, 150 ծովային ձկներ, 1000 քաղցրահամ ջրերիանողնաշարավորներ և 3500 ծովային անողնաշարավորներ[27]։ Այս տեսակներից մոտ 40000-ը գիտականորեն նկարագրված են։ 2010 թվականի Կարմիր գիրքը ներառում է 4599 տեսակ[28]։
17 տեսակ համարվում է կրիտիկական վիճակում գտնվող, հիմնականում այն պատճառով, որ նրանք ամբողջ աշխարհում են կրիտիկական վիճակի տակ գտնվող տեսակներ են։ Դրանցից է, օրինակ,կուղբը, որի թվաքանակը Նորվեգիայում կարծես վտանգված չէ։ Վտանգված տեսակների թիվը 3682 է, որը ներառում է 418 տեսակի սնկեր, որոնցից շատերը կապված են հնադարյան անտառների պահպանված փոքրածավալ շրջանների հետ[29], 36 թռչուններ և 16 կաթնասուններ։ 2010 թվականին, վտանգված կամ խոցելի տեսակների թիվը 2398 էր, որոնցից 1250-ը՝ խոցելի էին, իսկ 871-ը՝ վտանգված, 276-ը՝ կրիտիկական վիճակում գտնվող։ Սա ներառում էր մոխրագույն գայլը, արկտիկական աղվեսը[28]։
Նորվեգիայի ջրերում բնակվող ամենամեծ գիշատիչըկաշալոտն է և ամենամեծ ձուկը՝հսկայական շնաձուկը։ Ցամաքային ամենամեծ գիշատիչըբևեռային արջն է, իսկգորշ արջը՝ Նորվեգական շրջանի ամենամեծ գիշատիչն է։ Ցամաքային ամենամեծ կենդանինորմզդեղն է, այն Նորվեգիայում հայտնի է իր մեծության և ուժի պատճառով և անվանվում էskogens konge, «անտառի թագավոր»։
Նորվեգիան լեռնային երկիր է, գտնվում է Ֆենասկանդինավիայում։ Տարածքի գրեթե 2/3-ը գտնվում է ավելի քան500 մ բարձրության վրա։ Դաշտավայրերն զբաղեցնում են ծովամերձ նեղ (40-50 կմ) շերտը։ Հյուսիսային ևՆորվեգական ծովերի ափերը մասնատված ենֆիորդերով։ Ափերին մոտ կան մեծ քանակությամբ խոշոր ու փոքր կղզիներ, շխերներ։ Տարածքի մեծ մսան զբաղեցնում են Սկանդինավյան լեռները (ամենաբարձր կետը՝ 2470 մ՝ Գալհյոպիգեն լեռ)։ Հյուսիսում ցածրադիր (300-500 մ) Ֆինմարկեն սարահարթն է։ Երկրաբանական առումով Նորվեգիայի հարավարևելյան մասը պատկանում է Բալթիական վահանին, իսկ հյուսիսարևմտյան մեծ մասը՝ կալեդոնյան ծալքավոր մարզին։ Նորվեգիայի տարածքը անթրոպոգենում ծածկված է եղել սառույցով։
Պաշտոնական լեզուննորվեգերենն է։ Դասական գրական նորվեգական լեզուն՝ բոքմալը, կամ Riksmol մշակվել է դանիական լեզվի հիման վրա` Նորվեգիայի վրա Դանիայի տիրապետության ժամանակ (1397-1814 թթ.): 19-րդ դարի վերջում, ի տարբերություն Բոկմալի, գյուղական նորվեգական բարբառների հիման վրա միջնադարյան հին սկանդինավյան բարբառների խասռնուրդով, ստեղծվեց նոր գրական լեզու՝ Lannsmol: Լաննսմոլը պաշտոնական ճանաչում ստացավ 19-րդ դարում։ Դրա ստեղծեղը լեզվաբանԻվար Օսենն էր։ Ե´Վ բոկմալը, և´ նյունորսկը համարվում են հավասար գրական լեզուներ, բայց առաջինը ավելի լայն տարածում ունի և հիմանական լեզուն է Նորվեգիայի բնակիչների մոտավորապես 85-90 %-ի համար։ Նյունորսկը առավել տարածված էՎեսթլենդում, որտեղ ապրում է այդ լեզվով խոսողների մոտ 87%-ը, և այն լայնորեն օգտագործվում է գյուղական վայրերում։ 20-րդ դարի առաջին կեսին Նյունորսկի և Բոկմալի միջև պաշտոնապես իրականացվեց «մերձեցման քաղաքականությունը» (նորվեգերեն tilnærmingspolitikken)՝ նպատակ ունենալով ապագայում ստեղծել «ընդհանուր նորվեգական» նորմ (սամնոշք, նորվեգական սամնորսկ), բայց 1966 թվականին որոշվեց հրաժարվել այս քաղաքականությունից։ 2005 թվականին թագավորական հրամանագրով կվեներենին տրվել է ազգային փոքրամասնության լեզվի կարգավիճակ։
Իր գրեթե ողջ պատմության ընթացքում նորվեգական հասարակությունը էթնիկապես միատար է եղել։ Մինչ 1980-ական թվականները, բնակչության ժողովրդագրական ծերացման բացասական տնտեսական հետևանքները դանդաղացնելու նպատակով, Նորվեգիայում ընդունվեց լիբերալ ներգաղթի քաղաքականություն։ 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին Աֆրիկայի, Ասիայի,Եվրոպայի և Լատինական Ամերիկայի տնտեսապես հետամնաց երկրներից փախստականներն ու ներգաղթյալները սկսեցին ակտիվորեն տեղափոխվել Նորվեգիա։ Այսպիսով, 2021թվականի դրությամբ Նորվեգիան բազմազգ պետություն է՝ էթնոմշակույթային, կրոնական,ռասսայական և ազգային լայն բազմազանությամբ։ Նորվեգիայի բնակչության 74,7% էթնիկ նորվեգիացիներ էին, իսկ 1,360,175 մարդ (25,23%)՝ ներգաղթյալներ նրանց հետնորդները։ Միգրանտների մեծ հոսք է նկատվում հյուսիսային նահանգներում, ինչը կապված է կլիմայական առումով անբարենպաստ այս շրջաններ աշխատույժ ներգրավելու կառավարության քաղաքականության հետ։ Միգրացիայի մնացորդը դրական է, չնայած այն հանգանանքին, որ տարեցտարի արտագաղթողների թիվը ավելանում է և արդեն 2010 թվականին հասել է 31506 մարդու։ Նորվոգիայում արտաքին միգրացիայից բացի, կա նաև ներքին միգրացիա ինչպես քաղաքների, այնպես էլ շրջանների միջև որոնցից առաջինը երկու անգամ ավելի զարգացած է, քան երկրորդը։ 2010 թվականին մեկ այլ քաղաքների տեղափոխվածների թիվը հասել է ռեկորդային՝ 214,685 մարդ։ Պակիստանցի նորվեգացիները Նորվեգիայի ամենամեծ ոչ եվրոպական փոքրամասնությունն են։ Պակիստանցի 32700 նորվեգացիների մեծ մասն ապրում էՕսլոյում և շրջակայքում։ Վերջին տարիներին զգալիորեն աճել էԻրանից ևՍոմալիից ներգաղթյալների թիվը։ 2004 թվականին ԵՄ-ի ընդլայնումից հետո ներգաղթյալների մեծ ալիք եկավ Կենտրոնական և Հուսիսային Եվրոպայից, հատկապես Լեհաստանից,Շվեդիայից ևԼիտվիայից։ 2011 թվականին ներգաղթյալների ամենաարագ աճող խմբերը եղել են Լեհաստանից,Շվեդիայից և Լիտվիայից։
Կլիման չափավոր ծովային է։ Ծովերը չեն սառցակալում։ Ձմեռը մեղմ է, որը պայմանավորված է Սկանդինավյան թերակղզու ափերի մոտով անցնող հյուսիս-ատլանտյան տաք հոսանքով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 2-ից մինչև -12°С է, հուլիսինը՝ 10-19°С[13]: Տարեկան տեղումները արևմտյան լանջերին 2000-3000 մմ են, արևելյան լանջերին և Ֆինմարկենում՝300-600 մմ։ Կան սառցադաշտեր (շուրջ5 հազար կմ2)։
Խիտ է, գետերը լեռնային են, սահանքավոր, բազմաթիվ բարձր (մինչև600 մ) ջրվեժներով, հարուստհիդրոռեսուրսներով (առաջին տեղըԱրևմտյան Եվրոպայում)։ Ամենախոշոր գետերն ենԳլոմման,Լոգենը)։ Լճերն զբաղեցնում են տարածքի մոտ 4%ը։ Խոշոր լճերից էՄյոսան։ Նորվեգիայի տարածքում լավ արտահայտված են տունդրայի և անտառների զոնաները։ Անտառները գրավում են տարածքի ավելի քան 1/4-ը։
Նորվեգիան ունի զարգացած արդյունաբերություն։ Երկրում էլեկտրաէներգիայի ավելի քան 99 %-ը արտադրվում է ջրէկներում (բնակչության 1 շնչին ընկնող էլեկտրաէներգիայի արտադրությամբ Նորվեգիան աշխարհում գրավում է առաջին տեղը)։
Առավել զարգացած է գունավոր մետաղաձուլությունը (հատկապես՝մագնեզիումի,ալյումինի,նիկելի,պղնձի արտադրությունը), նավթաքիմիան, փայտամշակումը, թաղանթանյութ-թղթի, թեթև և սննդի ճյուղերը։ Մեքենաշինության մեջ առանձնանում են նավաշինությունը, էլեկտրատեխնիկան և ռադիոէլեկտրոնիկան։
Բուսաբուծության նպատակներով օգտագործվում է երկրի տարածքի միայն 3 %-ը։ Այդ պատճառով էլ գյուղատնտեսության հիմնական ճյուղն անասնապահությունն է։ Մշակում են հացահատիկային և կերային մշակաբույսեր,կարտոֆիլ, բանջարեղեն։ Զարգացած են նաև մուշտակագործությունը (գլխավորապես՝ ջրաքիսի) և ձկնորսությունը (փրփրուկի և տառեխի)։
Նորվեգիան համարվում է աշխարհում ամենազարգացած ժողովրդավարություն և իրավական համակարգ ունեցող պետություններից մեկը։ 1814 թվականից 25 տարեկան և բարձր տղամարդկանց 45%-ը քվեարկելու իրավունք ուներ, մինչդեռ Միացյալ Թագավորությունում նրանց տոկոսը կազմում էր 20 (1832), Շվեդիայում՝ 5 (1866) և Բելգիայում՝ 1.15 (1840)։ 2010 թվականից Նորվեգիան Ժողովրդավարական գործակցով դասկարգվում է որպես աշխարհի ամենաժողովրդավարական պետությունը։
Նորվեգիայի գործող սահմանադրությունն ընդունվել է 1814 թվականի մայիսի 17-ին՝ ոգեշնչված 1776 թվականի ԱՄՆ անկախության հռչակագրից և 1789 թվականի Ֆրանսիական մեծ հեղափոխությունից։ Ըստ սահմանադրության՝ Նորվեգիան ունիտար սահմանադրական միապետություն է՝ կառավարման խորհրդարական ձևով, որտեղ պետության գլուխը թագավորն է, որը ձևականորեն ունի ընդարձակ լիազորություններ, իսկ կառավարությունը գլխավորում է վարչապետը։ Իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների միջոցով, ինչպես որ սահմանված է պետության գերագույն իրավական փաստաթղթով՝ սահմանադրությամբ։
Գործադիր իշխանությունը պաշտոնապես միապետի ձեռքում է։ Այնուամենայնիվ, կառավարման խորհրդարանական համակարգի ներդրումով միապետի պարտականությունները կրում են զուտ ներկայացուցչական և արարողակարգային բնույթ, ինչպիսիք են վարչապետի և մյուս նախարարների պաշտոնական նշանակումը և լիազորությունները դադարեցնելը։ Միապետը նաև Զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, գլխավոր դիվանագիտական պաշտոնյան է արտաքին հարաբերություններում և համարվում է միասնության խորհրդանիշը։Գլյուքսբուրգների գահատոհմից Հարալդ V-ը 1991 թվականին թագադրվեց որպես Նորվեգիայի թագավոր․ 14-րդ դարից առ այսօր առաջինն է, որը ծնվել է Նորվեգիայում։ Հոկոնը՝ Նորվեգիայի գահաժառանգը կամ թագաժառանգը (կրոնպրինցը), գահի և թագավորության իրավական և օրինական ժառանգն է։
Գործնականում գործադիր իշխանությունը վարչապետի ձեռքում է։ Սահմանադրորեն օրենսդիր իշխանությունն իրականացվում է կառավարության և խորհրդարանի միջոցով, սակայն վերջինս գերագույն օրենսդիր և միապալատ մարմինն է։ Նորվեգիան ներկայացուցչական ժողովրդավարական պետություն է։ Խորհրդարանը կարող է օրենք ընդունել 169 ներկայացուցիչների պարզ մեծամասնականով, որոնք ընտրվում են 19 ընտրատարածքներից 4 տարի ժամկետով համամասնական ընտրահամակարգի հիման վրա։
150 ներկայացուցիչներն ընտրվում են անմիջապես 19 ընտրատարածքներից, ևս 19 տեղ («հավասարեցնող տեղեր») հատկացում է համազգային ընտրության հիման վրա, որպեսզի խորհրդարանում ներկայացուցչությունը համապատասխանեցվի քաղաքական կուսակցությունների համընդհանուր քվեարկությանը։ Կուսակցությանը 4% ձայն է հարկավոր, որպեսզի խորհրդարանում «հավասարեցնող տեղ» ստանա։ Ընդհանուր առմամբ խորհրդարանը 169 անդամ ունի։
Նորվեգիան սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է1814 թվականին (էական լրացումներ և փոփոխություններ են կատարվել1905 թվականին,1946 թվականին)։ Պետության գլուխը թագավորն է, որը ձևականորեն ունի ընդարձակ լիազորություններ․ նշանակում և ազատում էվարչապետին, նախարարներին և այլ պաշտոնյաների, հաստատում է օրենքներ, հայտարարում պատերազմ, կնքում հաշտություն և այլն։ Նա նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և պետականեկեղեցու գլուխը։ Օրենսդրական բարձրագույն մարմինըստորտինգն է (պառլամենտը), որի որոշումներն օրենքի ուժ են ստանումթագավորի ստորագրելուց հետո։ Ընտրական իրավունքից օգտնվում են 20 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է՝ վարչապետի գլխավորությամբ։ Բոլոր նախարարները թագավորի գլխավորությամբ կազմում են պետական խորհուրդ, որը քննարկում է կարևորագույն օրինագծերն ու կառավարման հարցերը։ Ֆյուլկեում կառավարում է ֆյուլկեսմանը, որին կից գործում է գյուղական և քաղաքային կոմունաների խորհուրդների նախագահներից կազմված ֆյուլկեստինգը (մարզային խորհուրդ)։ Կոմունաներում գործում են տեղական ինքնավարության ընտրովի մարմիններ։ Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, առաջին և երկրորդ ատյանիդատարանները։ Պատգամավորների, նախարարների և գերագույն դատարանի անդամների հանցավոր արարքների համար կարող է կազմվել հատուկ դատարան (պետական դատարան)։ Նորվեգիան պետություն է, որը հիմնված էսահմանադրական միապետության և պառլամենտական դեմոկրատիայի սկզբունքների վրա։ Երկրի սահմանադրությունը գործում է1841 թվականից։ Թագավորը հանդիսանում է պետության և գործադիր իշխանության ղեկավարը։1991 թվականից Նորվեգիայի թագավորը Հարալդ V-ն է։ Երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը պառլամենտն է՝ Սթորտինգը, որը բաղկացած է 169 պատգամավորներից։ Սթորտինգի ղեկավարը վարչապետն է։ Երկրի տարածքը բաժանվում է 19 մարզերի՝ ֆյուլքեների։
Նորվեգիայի արքայատոհմը ծագում է գերմանա-դանիականԳլյուքսբուրգների գահատոհմից։ Նրա լրիվ անունն էՇլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգների գահատոհմ (House of Schleswig-Holstein-Sonderburg-Glücksburg):Նորվեգիական ներկայիս իշխող արքայատոհմի պատմությունը սկսվում է 1905 թվականից, երբ Նորվեգիայի խորհրդարանի որոշմամբ նորվեգիական գահին բազմեց Դանիայի թագավորության Ֆրեդերիկ VIII արքայի երկրորդ որդին՝ Կարլը (Քրիստիան Ֆրեդերիկ Կարլ Գեորգ Վալդեմար Աքսել), որը վերանվանվեց վաղեմի նորվեգական Հոքոն անվամբ, այսպիսով դառնալով Հոքոն VII Գլյուքսբերգ (ծնվել է 1872 թվականին վախճանվել 1957 թվականին), Նորվեգիայի արքա՝ 1905 թվականից մինչև 1957 թվականը)։Հոքոն VII-ին իր որդին՝ Ալեքսանդր Գլյուքսբերգը, որը նույնպես վերանվանվեց վաղեմի նորվեգիական անվամբ, դառնալով Ուլաֆ V (ծնվ. 1903թ. վախճ. 1991 թ.), Նորվեգիայի արքա՝ 1957—91թթ.:Ուլաֆ V-ին էլ հաջորդեց իր որդին՝ Հարալդ V-ը (ծնվ. 1937թ.), որը Նորվեգիայի արքան է 1991 թվականից առ այսօր։Հարալդ V-ի օրինական հաջորդը՝ գահաժառանգն ու թագաժառանգն էՀաաքոնը (Haakon Magnus, Haakon, Crown Prince of Norway):
Նորվեգիայի Ներքին գվարդիա (Ներքին պահակազոր) կամ տարածքային (տեղական) պաշտպանության զորքեր (երկրապահ ուժեր) նորվեգերեն՝նորվ.՝Luftforsvaret, անգլերեն՝անգլ.՝Home Guard, ստեղծվել են 1946-ի դեկտեմբերի 6-ին։
Սառը պատերազմի ժամանակ Նորվեգիայի ԶՈՒ-ի ընդհանուր թիվը 39 հազար մարդ էր, այդ թվում, 25 հազար մարդ՝ ժամկետային ծառայության (1977)։ Վերջին տասնամյակներում զինված ուժերի թիվը նվազել է, իջնելով մինչև 25 հազար մարդու, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողները։ 2009 թվականի զորահավաքային պլանի համաձայն՝ լրիվ զորահավաքի դեպքում զենքի տակ կդրվի մոտավորապես 83 հազար մարտական անձնակազմ։ Նորվեգիայում գործում է պարտադիր զինակոչի մասին օրենսդրական դրույթը։ Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ ներառվում է 6–12 ամսվա ուսուցումը[33]։
2013 թվականին Նորվեգիան դարձավ Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի առաջին և աշխարհի չորրորդ երկիրը, որն օրենսդրորեն զինակոչի ենթարկեց կանանց՝ տղամարդկանց հետ հավասարապես։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ ԽՍՀՄ փլուզմանը հաջորդածՍառը պատերազմից հետո ժամկետային պարտադիր զինծառայության զինակոչիկների կարիքը զգալիորեն նվազել էր, քիչ քանակությամբ մարդիկ են պարտավոր զինծառայություն կատարել, եթե նրանք ցանկություն չունեն[34]։
Նորվեգիայի Զինված Ուժերը ենթակա ենՆորվեգիայի պաշտպանության նախարարությանը։ Նորվեգիայի ԶՈՒ-իԳերագույն գլխավոր հրամանատարը երկրի միապետն է, տվյալ դեպքում՝ ներկայումս թագավորողՀարալդ V արքան։ Գերագույն գլխավոր հրամանատարը զինված ուժերի ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է զորատեսակների և տեղական պաշտպանության զորքերի գլխավոր տեսուչների միացյալ շտաբի և Հյուսիսային ու Հարավային Նորվեգիայի հրամանատարությունների միջոցով։Բանակը համալրվում է համընդհանուր պարտադիր զինծառայության օրենքի հիման վրա (զինակոչային տարիքը՝ 20)․ ծառայությունը ցամաքային զորքերում 12, ռազմաօդային և ռազմածովային ուժերում 15 ամիս է։ Ցամաքային զորքերը (20 հազար մարդ) կազմված են մեկ բրիգադային խմբից, առանձին տանկայինէսկադրոններից, հետևակային գումարտակներից և հրետանայինզորագնդերից (պահեստայիններ՝ 120 հազար մարդ)։ Ռազմաօդային ուժերում (սառը պատերազմի ժամանակ՝ 10 հազար մարդ) հաշվվում է 145 մարտական ինքնաթիռ են (պահեստայիններ՝ 18 հազար մարդ)։ Ռազմածովային ուժերը (սառը պատերազմի ժամանակ՝ 10 հազար մարդ) կազմված են նավատորմից (15 սուզանավ, 7 պահակային նավ, 26 հրթիռային և 20 տորպեդային կատերներ և այլն) և առափնյա հրետանուց (պահեստայիններ՝ 22 հազար մարդ)։ Գլխավոր ռազմածովային բազաներն են՝Աննեյան,Բարդուֆոսը,Բուդյոն,Օռլավսվենը,Ռամսունդը և այլն։
Հաշվի առնելով 1940 թվականին տեղի ունեցած Նորվեգիայի զավթումը Գերմանիայի կողմից, 1949 թվականի ապրիլի 4-ին Նորվեգիան դարձավՀյուսիսատլանտյան Դաշինքի (ՆԱՏՕ) հիմնադիր պետություններից մեկը։ Ներկայումս Նորվեգիան մասնակցում էՄիջազգային անվտանգությանն աջակցող զորքերին՝ (International Security Assistance Force, ISAF), որոնք ռազմական գործողություններ են վարում Աֆղանստանում 2001 թվականից մինչև այժմ (Պատերազմ Աֆղանստանում (2001–ից մինչև այժմ)[35]։ Դրանից զատ, Նորվեգիան մասնակցում է մի շարք առաքելությունների, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև՝ ԵվրամիությանԸնդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (Common Security and Defence Policy) շրջանակներում։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Նորվեգական բանվորական կուսակցություն
Հիմնադրվել է1887 թվականին։ Մտնում է Սոցինտերնի մեջ։ Ունի ավելի քան160 հազար անդամ (1980)։ Միավորում էբանվորներին և ծառայողներին, ինչպես նաև մանրֆերմերների, գյուղատնտեսական աշխատողների, քաղաքային մանրբուրժուազիայի և մտավորականության մի մասը։
Խեյրե կուսակցություն
Հիմնադրվել է1885 թվականին։ Արտահայտում է խոշոր բուրժուազիայի շահերը։ Ունի մոտ150 հազար անդամ։
Քրիստոնեական ժողովրդական կուսակցություն
Հիմնադրվել է1933 թվականին։ Միավորում է բուրժուազիայի կղերական խավերին։ Ունի ավելի քան45 հազար անդամ։
Կենտրոնի կուսակցություն
Հիմնադրվել է1920 թվականին։ Արտահայտում է գլխավորապես խոշոր և միջին հողատերերի ուանտառատերերի շահերը։ Ունի ավելի քան65 հազար անդամ։
Վենստրե կուսակցություն
Հիմնադրվել է1884 թվականին։ Արտահայտում է միջին և մանր բուրժուազիայի, ինչպես նաև ծառայողների ու մտավորականության մի մասի շահերը։ Ունի մոտ11 հազար անդամ։
2013 թվականի հոկտեմբերի դրությամբ Նորվեգիայի բնակչությունը կազմում էր 5,096,300 մարդ։ Նորվեգացիները բնիկ հյուսիս-գերմանական ժողովուրդներ են։ Ուշ 20-րդ դարից սկսած Նորվեգիան որպես ներգաղթի երկիր հետաքրքիր է Հարավային և Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրների համար։ Բոլոր այս խմբերը խոսում են տարբեր լեզուներով, ունեն տարբեր մշակույթ և կրոն։
2012 թվականին իրականացված պաշտոնական հետազոտությունը ցույց է տալիս, որ ընդհանուր բնակչության 86%-ը[38] ունի նվազագույնը մեկ ծնող, որը ծնվել է Նորվեգիայում։ Ավելի քան 710,000 (14%)[39] մարդու նախնիներում կան ներգաղթյալներ, 117,000 ներգաղթյալների երեխաներ, որոնք ծնվել են Նորվեգիայում։
505,000 (61%), ը[39] ծագումով ոչ արևմտյան երկրից են (հիմնականում Մարոկկո, Իրաք, Սոմալի, Պակիստան, Իրան)։
2013 թվականին Նորվեգիայի կառավարությունը զեկուցեց, որ Նորվեգիայի բնակչության 14%-ը ներգաղթյալներ են կամ ներգաղթյալների երեխաներ, որոնց 6%-ը Նորվեգիա է եկել ԵՄ-ից, Հյուսիսային Ամերիկային և Ավստրալիայից, 8.1%-ը՝ Ասիայից, Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից[40]։
2012 թվականին 660,000 ներգաղթյալներից 407,262-ը ստացել են Նորվեգիայի քաղաքացիությունժ (62.2%)[41]։
Ներգաղթյալները բնակվում են Նորվեգիայի մունիցիպալիտետներում։ 2012 թվականին ամենաշատ ներգաղթյալներ ունեցող քաղաքները կամ մունիցիպալիտետներն ենՕսլոն (32%) ևԴրամենը (27%).[42] The share in Stavanger was 16%.[42]։ Ռոյտերզի համաձայն՝ Օսլոն Եվրոպայի ամենաարագ աճող քաղաքն է ներգաղթյալների թվի պատճառով[43]։ Վերջին տարիներին, Նորվեգիայի բնակչության աճը հիմնականում պայմանավորված է ներգաղթով։ 2011 թվականին նորածինների 16%-ը ուներ ներգաղթյալ ընտանիք։
Նորվեգիայի ազգային փոքրամասնություններից են սամիները, որոնք Նորվեգիայի հյուսիսի բնիկ ժողովուրդներից են և բնակվում են Նորվեգիայի և Շվեդիայի կենտրոնական և հարավային հատվածներում, ինչպես նաև Ֆինլանդիայի հարավում և Ռուսաստանում՝ Կոլայի թերակղզում։ Մյուս ազգային փոքրամասնությունը քվեններն են, որոնք ծագումով ֆիննախոս ժողովուրդներ են, որոնք 18-20-րդ դարերում ներգաղթել են Նորվեգիայի հյուսիս։ 19-րդ դարից մինչև 1970-ականները, Նորվեգիայի կառավարությունը փորձել է ձուլել սամիներին և քվեններին՝ ստիպելով նրանց ընդունել մեծամասնության լեզուն, մշակույթը և կրոնը[44]։ Այս նորվեգականացման գործընթացի պատճառով շատ սամիներ և քվեններ իրենց նույնականացնում են ինչպես բնիկ նորվեգացիներ[45]։
Բնակչությունը 2014 թվականի դրությամբ կազմում է 5,109,059 մարդ[7]։ Բնակիչների 98%-ը նորվեգացիներ են։ Ազգային փոքրամասնություններից են սաամները և կվենները (նորվեգացիֆիններ), բնակվում են նաև շվեդներ, դանիացիներ և այլք։ Պաշտոնական լեզուն նորվեգերենն է, կրոնը՝ լութերականությունը, տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 12,8 մարդ է։ Խիտ է բնակեցված Օսլո-Ֆիորդին հարող դաշտավայրը (1 կմ2 վրա50 մարդ)։ Քաղաքային բնակչությունը 50% է։ Խոշոր քաղաքներն են Օսլոն,Բերգենը,Տրոնհեյմը,Ստավանգերը, Քրիստիանսանը, Դրամմենը։
Հայերը առաջին ալիքը Նորվեգիա եկել է1970, երկրորդ ալիքը՝1990-ական թվականներից։ Ներկայումս հայերի թիվը հասնում է 2.000-ի, որոնք կենտրոնացած ենՕսլոյում։ Առավելապես արհեստավորներ են, սպասարկման ոլորտի աշխատողներ։
Գործում է Հայ-նորվեգական միությունը, որը համայնքը ներկայացնում է երկրի իշխանությունների առջև, և բացել է հայկական կիրակնօրյա մեկ դպրոց[46]։
Ծովային առևտրական նավատորմի տոննաժը 20,9 միլիոն բրուտտո ռեգիստրային տ է (1980, հինգերորդ տեղը աշխարհում, գերակշռում են տանկերները)։ Օգտագործվում է գլխավորապես ուրիշ երկրների բեռները փոխադրելու համար։ Գլխավոր նավահանգիստները՝ Օսլո, Բերգեն, Ստավանգեր,Նարվիկ։ Երկաթուղիների երկարությունը 4,3 հազար կմ է[47], ավտոճանապարհներինը՝79 հազար կմ[48]։ Գլխավոր օդանավակայաններն ենՖոռնեբուն (Օսլո),Սուլան (Ստավանգեր) ևԲուդյոն[49]։ Կա 97 օդանավակայան։
1978 թվականի տվյալներով ծնունդը կազմել է1000 բնակչին 12,8, մահացությունը՝10, մանկական մահացությունը՝1000, ողջ ծնվածին 8,6։ Կյանքի միջին տևողությունը 72,6 տարի է։ Մահացության հիմնական պատճառներն ենսրտի իշեմիկ հիվանդությունը, չարորակ նորագոյացությունները,գլխուղեղի անոթային ախտահարումները,թոքաբորբերը, դժբախտ պատահարները և այլն։ Տարածված են մանկական վարակիչ հիվանդությունները,տուբերկուլոզը,վեներական հիվանդությունները։1975 թվականին կար866 հիվանդանոց՝ 56,6 հազար մահճակալով (1000 բնակչին՝ 14,1 մահճակալ),78 տեղական և գյուղական հիվանդանոց՝ 2,0 հազար մահճակալով։ Գոյություն ունի մոր և մանկան առողջության պահպանման 1,4 հազար կենտրոն։1977 թվականին աշխատում էին 7,5 հազար բժիշկ (1000 բնակչին 1,8 բժիշկ), 4,0 հազար ատամնաբույժ, 1,4 հազար դեղագործ և մոտ 23,7 հազար միջին բուժաշխատող։ Բժիշկներ է պատրաստում համալսարանների բժշկական2 ֆակուլտետ։ Նորվեգիաում գործում են Սանկտ Օլաֆս Քիլլե, Սաննեֆիորդ, Լարվիկ բալնեոլոգիական առողջարանները, արևմտյան ափին՝ Բերգեն մերձծովյան կլիմայական կայանը, Օսլոյի մոտակայքում՝Խանկե կլիմայացեխաբուժական առողջարանը։
Լուսավորությունը ժամանակակից կրթական համակարգի մեջ մտնում են նախադպրոցական հիմնարկները (5-6 տարեկանները), ութամյա ժողովրդական և մեկամյա լրացուցիչ դպրոցները (դպրոցական ռեֆորմի մասին1959 և1969 օրենքների համաձայն իրականացվում է9-ամյա պարտադիր ուսուցում), միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատությունները (4-5-ամյագիմնազիաները), պրոֆեսիոնալ ուսումնարաններն ու միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունները։ Բարձրագույն կրթության համակարգում կա4 համալսարան․ Օսլոյի (հիմնականում1811 թվականին), Բերգենի (1948), Տրոնհեյմի և Նորվեգիայի բարձրագույն մանկավարժական դպրոցները (1922) և Տրոմսյոյի (1972), ինչպես և ճարտարապետության, առևտրի, գյուղատնտեսական, անասնաբուծական բարձրագույն դպրոցները և այլ ուսումնական հաստատություններ։ Խոշոր գրադարաններն են՝ համալսարանների, քաղաքային (Օսլոյում)։ Թանգարաններն են՝ Նորվեգիայի ժողովրդական (հիմնականում1894 թվականին), Ազգային հնությունների համալսարանական (1828), Ազգային պատկերասրահը (1837), Կիրառական արվեստի (1876), Կենդանաբանական (1820) և այլն։
Նորվեգիայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները պայմանավորել են նավաշինության և նավագնացության վաղ զարգացումը։ Նորվեգացիների նախնիներն արդենVIII դարի վերջին կառուցել են սրահատակ նավեր և կատարել երկարատև նավարկություններ, որոնք հանգեցրել են Իսլանդիայի (IX դարի վերջ),Գրենլանդիայի (X դար վերջ),Հյուսիսային Ամերիկայի (մոտ1000) հայտնադործմանը։ Նորվեգիայի միացումը (1380) Դանիային երկար ժամանակ երկիրը վերածել է խուլ գավառի։ Գիտության զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել միայնXVII-XVIII դարերում, երբ Նորվեգիայում սկզբնավորվել են կապիտալիստական հարաբերությունները, և ուժեղացել են կապերն այլ պետությունների հետ։XVII դարի սկզբին են վերաբերում Յո․ Մունկի բևեռային ճանապարհորդությունները։XVIII դարում երևան են եկել Է․ Պոնտոպիդանի «Նորվեգիայի բնական պատմության նկարագրության փորձեր» (1752-1753) և Յու․ Է․ Գուններուսի «Նորվեգիայի ֆլորան» (1766-1772) աշխատությունները, հիմնադրվել է առաջին մասնագիտական ուսումնական հաստատությունը՝ Կոնգսբերգի հանքային գործի ուսումնարանը (1758), կազմակերպվել է Թագավորական գիտական ընկերությունը թանգարանով (1760, Տրոնհեյմ)։1811 թվականին Քրիստիանիայում (Օսլո) հիմնվել է համալսարան, որտեղXIX դարի20-ական թվականներին երկրի մագնիսականության բնագավառում աշխատող ֆիզիկոս Կ․ Հանստենի շուրջը ձևավորվել է օժտված երիտասարդների մի խմբակ, որի անդամներից էին մաթեմատիկոսՆիլս Հենրիկ Աբելը, երկրաբան Բ․ Մ․ Կեյլհաուն (1830-1850 թվականներին կազմել է Նորվեգիայի առաջին երկրաբանական քարտեզը) և ուրիշներ։ Բնական գիտությունների զարգացումը զգալիորեն արագացել է Նորվեգիայում արդիական հեղաբեկմանը զուգընթաց (XIX դարի40-ական թվականներ)։ Աշխատանքներ են ծավալվել Նորվեգիայի բնության (Պ․ Կ․ Ասբյեռնսեն), բուսական աշխարհի (Մ․ Ն․ Բլյուտ), ծովային կենդանական աշխարհի (Մ․ Սարս և Գ․ Ու․ Սարս) ուսումնասիրման ուղղությամբ, արագորեն զարգացել էերկրաբանությունը (Տ․ Հիերուլֆ)։ Նշանակալի են եղել մաթեմատիկոսների (Ս․ Լի, Լ․ Սիլով, Կ․ Բյերկնես) հաջողությունները։ Քիմիկոսներ Կ․ Մ․ Գուլդբերգը և Պ․ Վաագեն1864-1867 թվականներին սահմանել են գործողզանգվածների օրենքը։ Բժիշկ Գ․ Հանսենը նկարագրել է (1871)բորի ցուպիկը։ Կատարվել են օդերևութաբանական կարևոր հետազոտություններ (Հ․ Մոն, Վ․ Կ․ Բյերկնես)։1857 թվականին հիմնադրվել է Գիտությունների և գրականության նորվեգական ակադեմիան,1858 թվականին Երկրաբանության,1866 թվականին՝ Օդերևութաբանության համալսարանները,1872 թվականին՝Տրոմսյոյի թանգարանը,1874 թվականին՝ ինժեներական,1889 թվականին՝ Երկրաբանության ընկերությունները։XIX դարի վերջից սկսվել է նորվեգական արդյունաբերության բուռն աճը։ Զարգացել են կիրառական հետազոտությունները, շարունակվել են բժշկագիտական ուսումնասիրությունները (Ց․ Բեկ, Ռ․ Եսինգ)։ Մաթեմատիկոսներն աշխատանքներ են կատարել թվերի տեսության (Ա․ Տուե, Ա․ Սելբերգ, Վ․ Բրուն),տոպոլոգիայի (Պ․ Հեգոր), մաթեմատիկական տրամաբանության (Տ․ Սկոլեմ) և այլ բնագավառներում։ Սկսել են զարգանալ գիտական նոր ուղղություններ՝քվանտային մեխանիկա,միջուկային ֆիզիկա,ռադիոքիմիա,բջջաբանություն,գենետիկա և այլն։ Կարևոր հետազոտություններ են կատարվել շերտագրության, հնէաբանության, հանքագոյացման ևպետրոգրաֆիայի ուղղությամբ։Երկրաքիմիայի վերաբերյալ հիմնարար աշխատանքներ է կատարել Վ․ Մ․ Գոլդշմիտը՝ այդ գիտության հիմնադիրներից մեկը։ Զգալի են եղել օդերևութաբանների հաջողությունները՝ կապված «բերգենյան դպրոցի» հետ։
Ճանաչում են ստացել երկրաֆիզիկոսներ Կ․ Ստերմերի և Լ․ Վեգարդի աշխատանքները բևեռափայլերի ուսումնասիրման վերաբերյալ, աստղաֆիզիկոս Ս․ Ռոսսելանի աշխատությունները։XX դարում կազմակերպվել են բազմաթիվ գիտական հիմնարկներ։ Տրոնհեյմի բարձրագույն տեխնիկական դպրոցին (հիմնադրվել է1900 թվականին) և մի քանի խոշոր ֆիրմաներին կից ստեղծվել են արդիական առաջին լաբորատորիաները։ Ստեղծվել են երկրաֆիզիկայի,ֆիզիկայի,քիմիայի,մաթեմատիկայի,միներալոգիայի, հնէաբանության և այլ համալսարաններ ու լաբորատորիաներ Բերգենում և Օսլոյում, աստղադիտարան Տրոմսյոյում, կենսաբանության կայաններ Բերգենում և Տրոնհեյմում,1917 թվականին հիմնադրվել է Նորվեգիայի եղանակի ծառայություն։ Նորվեգացի գիտնականները մեծ ավանդ ունեն Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտման գործում։1886 թվականին Ֆրիդրիխ Նանսենը, Օ․ Սվերդրուպը և ուրիշներ դահուկներով առաջին անգամ կտրեցին անցան Գրենլանդիան,1893-1896 թվականներին Նանսենը գլխավորեց «Ֆրամ» նավի արշավախումբը։ «Յոա» (1903-1906) և «Մոդ» (1918-1920) նավերով ու «Նորվեգիա» դիրիժաբլով (1926) դեպիԱրկտիկա և «Ֆրամ» նավով (1910-1912) դեպիԱնտարկտիկա հայտնի արշավախմբեր է ղեկավարել Ռուալ Ամունդսենը․ նա առաջինն է հասել (1911) Հարավային բևեռ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո արագորեն զարգանում են կիրառական հետազոտությունները առողջապահության, գյուղատնտեսության և անտառատնտեսության, ձկնագործության,մետալուրգիայի, նավաշինության և այլ բնագավառներում։ Օսլոյի մոտ ստեղծվել է Բլինեռն գիտական համալիրը, ուր զետեղված են համալսարանը, ինչպես նաև պետական և արդիական գիտահետազոտական հիմնարկները։1960-ական թվականներից Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի և9 այլ երկրների մասնակցությամբ տարվում են Նորվեգիայում (Հալլեն) միջուկային ռեակտոր կառուցելու և շահագործելու, իսկ Շվեդիայի և Դանիայի հետ համատեղ՝ ատոմային ուժային կայանքներով բեռնատար նավերի շինարարության աշխատանքներ։ Նորվեգիան մասնակցում է մաթեմատիկայի,երկրաֆիզիկայի, օվկիանոսագիտության, աստղագիտության և այլ բնագավառներին վերաբերող միջսկանդինավյան ծրագրերին։ Համաշխարհային ճանաչման են արժանացել Օ․ Հասսելի հետազոտությունները օրգանական մոլեկուլների կառուցվածքի վերաբերյալ (նոբելյան մրցանակ,1969), Թ․ Հեյերդալի նավարկությունները«Կոն-Տիկի» լաստանավով (1947),«Ռա» պապիրուսե նավակով (1969,1970) և«Տիգրիս» նավով (1977)։ Զարգանում են ագրոքիմիան, հողագիտությունը, զոոտեխնիկան (կաթնատու անասնապահություն, մսաբրդատու ոչխարաբուծություն)։
Արդիական հեղաշրջումը ևկապիտալիզմի բուռն զարգացումը, որը Նորվեգիայում սկսվեցXIX դարի40-ական թվականներին, տեղի էին ունենում տնտեսականլիբերալիզմի ուժեղ ազդեցության ներքո։ Ըստ դրա նորվեգական տարբերակի, որը մշակել էին Ա․ Շվեյգորը, Տ․ Աշեհոուգը և ուրիշներ, պետությունը պետք է աջակցեր միայն երկրի տնտեսական զարգացման գործում առավել մեծ ներդրման հնարավորություն ունեցող մասնավոր արտադրողներին, և այնպիսի ձեռնարկությունների կազմակերպմանը (մասնավոր-կապիտալիստական ձևով), որոնք շատ կարևոր են ամբողջէկոնոմիկայի հաջող զարգացման համար։ Արտաքին տնտեսական քաղաքականության բնագավառում տնտեսական լիբերալիզմի կողմնակիցները հանդես էին գալիս երկրների միջև առևտրի ազատության ու մաքսային բոլոր արգելքների վերացման օգտին։ Տնտեսական լիբերալիզմի հետ Նորվեգիայում տարածում է ստացել փոխադարձ կապերի կամ միությունների տեսությունը։ Դրա հիմքում այն դրույթն էր, որ տնտեսական առաջնթացը հնարավոր է միայն ձեռնարկատերերի ջանքերի ու կապիտալների միավորման շնորհիվ։ Այս տեսության կողմնակիցները (Ու․ Բրոկ, Ա․ Ստաբել և ուրիշներ) ոչ միայն զարգացնում, այլև կենսագործում էին տեսության դրույթները՝ հիմնելով մասնավորբանկեր ու արդիական ընկերություններ։XIX դարի վերջին-XX դարի սկզբին Նորվեգիայի վարում էրպրոտեկցիոնիզմի քաղաքականություն։1929-1933 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամից և, հատկապես, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տնտեսագիտության մեջ իշխող դիրքեր գրավեցինքեյնսականության ունեոքեյնսականության կողմնակիցները (Է․ Բրուֆոս, Ռ․ Ֆրիշ, Յու․ Ֆոգտ և ուրիշներ), սակայն որոշակի ազդեցություն ունեին նաև տնտեսականնեոլիբերալիզմի տեսաբանները (Բ․ Կեյլհաու, Է․ Պետերսեն)։ Վերջիններս ձգտում էին հիմնավորել ազատ մրցակցության սկզբունքների իրականացման հետ էկոնոմիկայի պետական մոնոպոլիստական կարգավորման զուգակցման անհրաժեշտությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էապես զարգացավէկոնոմետրիան, որի ներկայացուցիչները (Ռ․ Ֆրիշ, Լ․ Յուհանսեն, Տ․ Հովելմո) զբաղվում են արտադրականֆունկցիաների, ինչպես նաև բարեկեցության տեսությունների զարգացման ու կիրառման խնդիրներով։ Ռ․ Ֆրիշի ու Լ․ Յուհանսենի գլխավորությամբ մի խումբ տնտեսագետներ էկոնոմետրիկական մոդելներն օգտագործում են տնտեսական երկարաժամկետ (մինչևXX դարի վերջը) կանխատեսումների ու ծրագրավորման (տնտեսական զարգացման քառամյա ծրագրերի ստեղծման) համար։
Նորվեգիայում կա ավելի քան300 գիտահետազոտական հիմնարկ, արդիական և առևտրական ֆիրմաների300լաբորատորիա և մոտ40 գիտական ընկերություն։ Գիտահետազոտական հիմնարկները ստորաբաժանվում են պետական, բուհական, մասնավոր և անկախ հիմնարկներիների։ Ամենամեծ հետազոտական հիմք ունեն Օսլոյի (90 գիտահետազոտական ինստիտուտ և լաբորատորիա) և Տրոնհեյմի (50 գիտահետազոտական ինստիտուտ և լաբորատորիա) համալսարանները։ Պետական գիտահետազոտական հիմնարկները գտնվում են նախարարությունների տնօրինության տակ։ Խոշորագույններն են՝ Ատոմայինէներգիայի (հիմնականում1948 թվականին), Բևեռային (1948), Արդիական հետազոտությունների կենտրոնական (1950) ինստիտուտները, պաշտպանության նախարարության գիտահետազոտական ինստիտուտ, նորվեգական հաշվողական կենտրոնը և այլն։ Մասնավորներից են՝ «Նորատոմ», «Նորսկ հիդրո» կոնցեռնների գիտահետազոտական ինստիտուտները և լաբորատորիաները,սննդի գիտահետազոտական ինստիտուտ։ Գիտահետազոտական ինստիտուտների ֆինանսավորումը կատարվում է պետության (60%), մասնավոր բաժանմունքի (30%), արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների (7%) կողմից։ Նորվեգիան գիտական կապեր ունի աշխարհի բազմաթիվ երկրների հետ և ավելի քան50 միջազգային գիտական կազմակերպությունների անդամ է։
Նորվեգիայում փիլիսոփայության ինքնուրույն զարգացումն սկսվել էXVIII դարի 2-րդ կեսին։XIX դարի 1-ին կեսին, նորվեգական փիլիսոփայությանը գերազանցապես հետաքրքրել են պատմության, անհատի և ազատության խնդիրները։ Առաջին նշանավոր նորվեգական պրոֆեսիոնալ փիլիսոփան Ն․ Տրեսկաուն է,Ջոն Լոկիէմպիրիզմի հետևորդը, որը պաշտպանել է պատմության և բնության անընդհատ զարգացման ըմբռնումը։XIX դարի 2-րդ կեսին պոզիտիվիստական և էվոլյուցիոնիստական գաղափարների դեմ պայքարում տիրապետող դիրք են գրավել աջ հեգելականները (Մ․ Յա․ Մոնրադ, Գ․ Վ․ Լյունգ և այլն)։XIX դարի վերջին-XX դարի սկզբին սպեկուլյատիվ-իդեալիստական փիլիսոփայությունը իր տեղը զիջել է պոզիտիվիզմին, որը ձգտել է հենվել փորձարարականհոգեբանության վրա (հիմնադիրներն են Ա․ Օլը և Կ․ Օրշը)։ Պոզիտիվիզմի գաղափարները թափանցել են նաևիրավունքի,պատմագիտության,գրականության բնագավառները։XX դարի սկզբին աճել է հետաքրքրությունը սոցիոլոգիայի և մշակույթի խնդիրների նկատմամբ, տարածվել են կրոնական երանգավորում ունեցող հումանիզմի գաղափարները (Կ․ Կոլլին)։XX դարի կեսին Է․ Շյոթի աշխատանքները սկզբնավորել են Նորվեգիայում տրամաբանական պոզիտիվիզմի տարածումը։ «Էմպիրիկական իմաստաբանության» հիմնադիր Ա․ Նեսսի գաղափարները ընկած են Օսլոյի լեզվաբանական վերլուծության դպրոցի հիմքում։ Մեծ թափով զարգացել են էմպիրիկ սոցիոլոգիան և սոցիալական հոգեբանությունը (Ա․ Նեսս, Ի․ Գուլվոգ)։Մարքսիզմի տարածումը Նորվեգիայում սկսվել էXIX դարի 80-ական թվականներին և արագացել Նորվեգիայի Կոմունիստական Կուսակցության կազմավորումից հետո (1923)։ Ժամանակակիցմարքսիստների (Հ․ Ւ․ Կլեվեն, Ա․ Պետերսեն) հետազոտություններում շեշտվում են դասակարգային պայքարի, նորվեգական հասարակության սոցիալական կառուցվածքի փոփոխության,սոցիալիզմին անցման խնդրրները։
Նորվեգական գրականության շատ գծեր վերականգնվել են հին իսլանդական գրականության տվյալներով։ Այդ գրականությունն ստեղծել են Նորվեգիայից գաղթածները, որոնք զարգացրել են բանավորժողովրդական ստեղծագործության՝ Իսլանդիա բերած ավանդույթները։ Հնադարյան սկալդական պոեզիան ստեղծողները՝ սկալդերը, եղել են նորվեգացիները։ Պահպանված զուտ նորվեգական ծագում ունեցող հուշարձանները կապված են ֆեոդորական հասարակարգի ևքրիստոնեության հետ։XIV-XV դարերից առաջացել էբալլադը։ Այդ շրջանում գրականության ընդհանուր զարգացումը խաթարվել է, որովհետև երկիրն անկում է ապրել և ենթարկվել Դանիային։ Նորվեգիայի գրական լեզուն երկար ժամանակ դարձել էդանիերենը։ Նորվեգական նոր գրականությանսաղմերը գոյացել ենXVI դարից։ Աչքի ընկնող ստեղծագործությունները երևան են եկել միայնXVII դարում (Պ․ Դասսի (1647-1707), «Ձայն Նուռլանի» (1678-1692) պոեմը)։XVIII դարում նորվեգական գրականության վերելքը կապված է ազգային-հայրենասիրական տրամադրությունների ուժեղացման հետ։ Նորվեգացի գրողներ Լ․ Հոլբերգը (1684-1754), Յո․ Ն․ Բրունը (1745-1816), Յո․ Գ․ Վեսսելը (1742-1785) հիմնավոր ավանդ են ներդրել դանիական գրականության զարգացման գործում։XVIII դարի վերջի ևXIX դարի սկզբի գրականության մեջ գերիշխում ենդրամատուրգիան ևքնարերգությունը։ Նորվեգիան Դանիայից անջատելու համար մղվող պայքարի շրջանը և ունիան Շվեդիայի հետ (1814) նախ արտացոլվեցին հրապարակախոսության ու քնարերգության մեջ։1830-ական թվականներին գրական կյանքի կենտրոնում բանաստեղծ և դրամատուրգ Հ․ Ա․ Վերգելանն էր (1808-1845)՝ արմատական-ազատագրական ուղղության ղեկավարը։XIX դարի40-ական թվականներին գրականության շարժումն իր արտահայտությունը գտավ ազգային ոոմանտիկայում։ Այն գլխավորեց Յո․ Ս․ Վելհավենը (1807-1873)։1850-ական թվականների սահմանագլխին ազգային ռոմանտիկայի դեմ հանդես եկան Պ․ Բոտտեն-Հանսենը (1824-1869), Օ․ Վինյեն (1818-1870), Հ․ Իբսենը (1828-1906)։ Սոցիալական խնդիրներն առավել սուր են Ա․ Հիելլանի (1849-1906) և Ք․ Էլստեր Ավագի (1841-1881) գործերում։80-ական թվականներին շատ գրողներ զգալի տեղ են հատկացրել այսպես կոչվածբիոլոգիզմին, որը զուգակցվել է ծայրահեղինդիվիդուալիմի հետ։80-ական թվականների վերջերին և90-ական թվականների սկզբներին գրականություն մտած գրողների երկերում առաջնային է դառնում իռացիոնալ սկզբունքը (Կ․ Համսուն,1859-1952)։1890-ական թվականների սկզբներին տարածվեց իմպրեսիոնիստական բնույթի քնարերգությունը։ Սակայն արդեն90-ական թվականների վերջերին և1900-ական թվականներ սկզբներին գերիշխում էր ռեալիզմը։XX դարի ռեալիստական գրականությունը ներառավսիմվոլիզմի,իմպրեսիոնիզմի,նատուրալիզմի տարրեր։Սիգրիդ Ունսետի (1882-1949) գլխավոր թեմաներից մեկը կանանց ազատագրության հարցն է։ Տ․ Էրյասետերը (1886-1968) հրատարակեց «Գուդբրանդ Լանգլեյտե» (1913-1927) եռերգությունը, որը երիտասարդ մարդու բնավորության ձևավորման պատմությունն է։ Ա․ Հաուկլանը (1873-1933), Կ․ Ուպդալը (1878-1961, «Պար ստվերների թագավորությունում»,1911-1924), Յո․ Ֆալկբերգետը (1879-1967), Օ․ Բրոտենը (1881-1939) պատկերել են բանվորական միջավայրի սոցիալական ընդհարումները։1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները,Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունըՌուսաստանում և սոցիալիզմի կառուցումը ԽՍՀՄ-ում արձագանք գտան Նորվեգիայի հասարակական կյանքում։1929-1933 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը և բանվորական շարժման ուժեղացումը,ֆաշիզմի սպառնալիքը ուշադրություն հրավիրեցինմարքսիզմի վրա։ Միևնույն ժամանակ հետաքրքրություն առաջացրեցմիստիցիզմը Ա․ Բերգսոնի, Զ․ Ֆրեյդի փիլիսոփայությունը։Ինտուիտիվիզմի,ինդիվիդուալիզմի կողմնակիցները խմբվեցին դրամատուրգ էքսպրեսիոնիստ Ռ․ Ֆանգենի (1895-1946) շուրջը։ Նրանց հակադրվում էր Մարքսի գաղափարները պրոպագանդող «Mot Dag» հանդեսը, որը ղեկավարում էր Է․ Ֆալկը (1887-1940)։1936-1937 թվականներին Նորվեգիայի առաջադիմական ուժերի գլուխ էր կանգնած «Veienfrom» հանդեսը, որ հրատարակում էր նորվեգական գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի հիմնադիր, բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր Ն․ Գրիգը (1902-1943)։ Հեղափոխական մոտիվներ են հնչում Ռ․ Նիլսենի (1901-1929) և Ա․ Պոշե Օսենի (ծնված1901) պոեզիայում։ Ս․ Հուլի (1890-1960), Հ․ Կրոգի (1889-1962) ստեղծագործության մեջ բուրժուական իրականության քննադատությունը զուգորդվում է հոգեբանական խոր վերլուծության հետ։ Տ․ Վեսոսը (1897-1970) և Ա․ Սաննեմոսեն (1899-1965), որ հակված էին սիմվոլիստական ընդհանրացումների, ստեղծեցին անհատի դաստիարակության վերաբերյալ վեպեր։Ունսետը,Դուունը,Ֆալկբերգետը,Ուպդալը դիմեցին պատմավեպի ժանրին։ Ա․ Էվեռլանը (1889-1968) և Դ․ Ռեյս-Անդերսենը (ծնված1896) ռեալիստական բանաստեղծություններում ցույց տվեցին ֆաշիզմի ու պատերազմի սպառնալիքը։ Գերմանաֆաշիստական զորքերի կողմից Նորվեգիայի օկուպացման տարիներին (1940-1945) գրողները մասնակցեցին հակաֆաշիստական պայքարին։ Դիմադրության շարժմանն են նվիրված հետպատերազմյան գրականության շատ ստեղծագործություններ։ Այդ թեման եղել էՏուրբորգ Նեդրեոսի (ծնված1906) «Պահարանի ետևում կացին կա» (1945), «Վերջին պոլկան» (1964) պատմվածքների ժողովածուների, Էվենսմուի «Փախստականներ» (1945) ինքնակենսագրական վեպի, Բորգենի «Սիրո արահետ» (1946) և «Երկնագույն կատար» (1964), Ի․ Սվինսոսի (ծնված1912) «Հինգ տարի» (1951) և «Մարտերից հետո» (1954), Է․ Բոլստադի (ծնված1905) «Սպեկուլյանտը» (1947) վեպերի, Ս․ Հելմեբակի (ծնված1922) «Սարսափելի ձմեռ» (1964) վեպի և «Վաճառվում է հերոսի մահ» (1968) պիեսի կենտրոնում։ Գերիշխում է ռեալիստական վեպը։ Ֆ․ Ալնեսի (ծնված1932) «Գեմինի» (1969) վեպը ինչ-որ «տիեզերական» աշխարընկալման անհրաժեշտության մասին է։ Ա․ Մյուկլեն (ծնված1915) «Երգ կարմիր սուտակի մասին» (1956) վեպում, Բյոռնեբուն «Ընչազուրկը» վեպում (1966) հանդես են եկել բուրժուական կեղծ բարեպաշտության դեմ։ Բարձր քաղաքացիականությամբ են աչքի ընկնում բանաստեղծուհիՀագերուպի ժողովածուները։60-ական թվականներին դրամատուրգիայի համար բնորոշ է արդիական թեմատիկան։ Սոցիալական գնահատականների հստակությամբ աչքի է ընկնում Ա․ Հիելանի (1907-1963) «Նա ասաց՝ ոչ» հակապատերազմական պիեսը։ «Թռչնասերները» (1966) պիեսում Բյոռնեբուն նախազգուշացնում է ֆաշիզմի վերածնվելը։ Հ․ Հագերուպի (ծնված1933) «Անցյալից եկած մարդը» (1962) պիեսը և «Կատուների ամրոցը» (1967)պիեսների ժողովածուն ունեն էքսպրեսիոնիստական գրելաձև։ Հետաքրքրական են բանվորների կյանքը նկարագրող պիեսները ձեռնարկություններում և բանվորական ավաններում բեմադրելու՝ որոշ դրամատուրգների փորձերը (Կ․ Հագերուպ, «Այստեղ իմ տեղն է»,1972)։ Նորվեգիայի գրողների միությունը ստեղծվել է1893 թվականին։
Նորվեգիայի տարածքում հայտնաբերվել եննեոլիթի ևբրոնզի դարաշրջանների ժայռապատկերներ։ Մ․ թ․ I հազարամյակի կեսերին տարածվել է «կենդանապատկերների ոճը»։VIII դարի վերջին ևIX դարի սկզբին (այսպես կոչված՝ վիկինգների դարաշրջան) ձևավորվել է միջնադարյան արվեստը, շարունակվել «կենդանապատկերների ոճի» զարգացումը (ընդգրկելով երկրաչափական նախշազարդեր և մարդկային կազմվածքներ, հետագայում՝ նաև բուսական նախշազարդեր և կենցաղային տեսարաններ), կառուցվել են հիմնակմախքով փայտե շինություններ։ Նորվեգիայի միջնադարյան ճարտարապետության բարձրագույն նվաճումըXI դարում ձևավորված ինքնատիպ փայտե «ստավկիրկա» եկեղեցիներն են (եկեղեցիներ Ուրնեսում,1060-1130,Բորգուննում, մոտ1150 և այլն)։ Քարի ճարտարապետությունն սկզբնավորվել էXII-XIV դարերում, անգլիական ռոմանական (Ստավանգերի տաճարը,1130-1300) և գոթական (Տրոնհեյմի տաճարը, մոտ1140-1320) ճարտարապետության ազդեցությամբ։XIII-XIV դարերում զարգացել է նորվեգական գոթականկերպարվեստը (եկեղեցիներիորմնանկարներ,քանդակագործություն,մանրանկարչություն)։ Անկախությունը կորցնելուց և տնտեսական անկումից հետո արգելակվել է Նորվեգիայի գեղագիտական մշակույթի զարգացումը։XVI դարի 2-րդ կեսից Նորվեգիայի շինարարները կրկին անդրադարձել են համաևրոպական գեղագիտական ոճերին․ Վերածննդի ճարտարապետության տարրերը կիրառվել ենXVI դարի 2-րդ կեսի-XVII դարի շինություններում,XVIII դարում գերիշխել ենբարոկկոյին և ռոկոկոյին բնորոշ գծերը,XVIII դարի վերջին-XIX դարի սկզբին երևան են եկել վաղկլասիցիզմի ոճով կառույցներ։ Սակայն դաստակերտների և քաղաքային տների ճարտարապետության մեջ պահպանված կղմինդրե թեք տանիքները, փայտե թեթև սրահներն ու լոջիաները կապված են նորվեգական փայտի ճարտարապետության ավանդույթներին։XVII դարից-XIX դարի սկզբի կերպարվեստում եվրոպական ոճերի ազդեցությունը (բարոկկո և ռոկոկո) առանձնապես նկատելի կերպով է դրսևորվել ինտերիերների հարդարանքում (վարպետները մեծ մասամբ արտասահմանից էին)։XIX դարի սկզբին Դանիայի իշխանությունից Նորվեգիայի ազատագրվելը և որոշ ինքնավարություն ձեռք բերելը նպաստեցին նորվեգական ազգային մշակույթի զարգացմանը։19-րդ դարի 1-ին կեսի որոշ չափով չոր ակադեմիական կլասիցիզմինXIX դարի 2-րդ կեսին փոխարինել ենէկլեկտիկան (կեղծ ռոմանական ձևեր, անգլիական նեոգոթիկա) և հայրենական փայտի ճարտարապետության դեկորատիվ տարրերի ընդօրինակումը (ճարտարապետ Հ․ Մունթե)։XIX դարում ազգային առաջին խոշոր նկարիչը Յու․ Ք․ Կ․ Դալն էր (Օսլոյի Ազգային պատկերասրահի, հնությունների պահպանության ընկերության կազմակերպման նախաձեռնողներից, ստեղծել է բնանկարներ)։XIX դարի կեսին մեծացել է հետաքրքրությունը դեպի ժողովրդի կյանքը արտացոլող թեմաները (Ա․ Տիդեման), ազգային բնապատկերը (Հ․ Դուդե, Ֆ․ Կոլլետ)։1870-1880-ական թվականներին, ծանոթանալով ֆրանսիական արվեստին, Նորվեգիայի նկարիչները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել գեղանկարչական յուրահատուկ խնդիրների նկատմամբ (Հ․ Բակկեր, Է․ Պետերսեն, Հ․ Հեյերդալ, Ֆ․ Թաուլով և ուրիշներ)։XIX դարի քանդակագործները, որպես կանոն, սովորել ենԿոպենհագենում և այս կամ այն կերպ ընդօրինակել կլասիցիստ Բ․ Տորվալդսենին (Հ․ Սիքելսեն, Ս․ Շեյբրոկ և ուրիշներ)։XIX դարի վերջի մի շարք գեղանկարիչների (Ք․ Կրոգ, Դ․ Սունթե) դեմոկրատական և հայրենասիրական գաղափարներով տոգորված նկարները վկայում են կազմավորված ռեալիստական ազգային դպրոցի մասին։ Ռեալիստական ավանդույթների հետ են կապված նաև քանդակագործ Դ․ Վիգլանի աշխատանքները։ Այդ շրջանում է ձևավորվել նաև Է․ Մունքի արվեստը։
Նորվեգական եկեղեցի
XX դարի 1-ին երկու տասնամյակում ճարտարապետության մեջ շարունակել է գերիշխելէկլեկտիկան,1920-ական թվականների վերջին1930-ական թվականների սկզբին զարգացել է ֆունկցիոնալիզմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հիմնականում ուշադրություն է դարձվել քաղաքների մեծացման և վերակառուցման խնդիրներին («Մեծ Օսլոյի» նախագիծը,1948-1950), բնակարանների մասսայական շինարարությանը։ Ճարտարապետները կրկին անդրադարձել են ժողովրդական ճարտարապետությանը։1960-ական թվականներին զարգացել էբրուտալիզմը (կոպիտ, ընդգծված ծանր ձևեր, մերկ կոնստրուկցիա, ռատուշա Ակսերում, Օսլոյի մոտ,1963, ճարտարապետներ՝ Հ․ Լունդ, Ն․ Սլետտու)։ Գյուղական վայրերում տարածված են ագարակատիպ բնակավայրերը, կառույցները փայտից են, քարե հիմքի վրա, շրջապատված սրահներով և փորագրազարդված։XX դարի 1-ին կեսին կերպարվեստում մեծ դեր է խաղացել մոնումենտալ-դեկորատիվ արվեստը (Ա․ Ռևոլ, Պ․ Կրոգ և ուրիշներ)։XX դարի 2-րդ կեսին գոյակցում են բազմազան ուղղություններ։ Դեմոկրատական ռեալիստական ավանդույթները պահպանում են մի շարք գեղանկարիչներ (Հ․ Ֆիննե), գրաֆիկներ (Վ․ Տվետերոս, Պ, Գոգեն)։XX դարի քանդակագործությունում զարգացել է նեոկլասիցիստական ուղղությունը (Վ․ Ռասմուսսեն, Է․ Բաստ և ուրիշներ)։ Դեկորատիվ-կիրառական արվեստին (կահույք, խեցեղեն, մանածագործվածք, մետաղյա կերտվածքներ) հատկանշական են ռացիոնալ պարզ ձևերը, հարդարանքում հաճախ օգտագործվում են ազգային բանահյուսության վերամշակված տարրեր։ Կիրառական արվեստը (ձուլածո և կռածո մետաղե իրեր, փայտե ձևավոր անոթներ,ջուլհակություն, ասեղնագործություն, ժանյակագործություն և այլն) հնուց մեծ դեր է խաղացել գյուղական կենցաղում․ ավանդական շատ տեսակներ ներկայումս պահպանվում են միայն երկրի հեռավոր շրջաններում։
Նորվեգական խոհանոցն առաջին հերթին պայմանավորված է սկանդինավյան սառը կլիմայով։ Նորվեգական խոհանոցի հիմնական բաղադրիչներն են ձուկը, միսը, ձավարեղենը, հացը և կաթնամթերքը։Պաշարները ձմռանը պահպանելու համար լայնորեն կիրառվում է սննդի պահպանումը, ինչպիսիք են՝ չորացումը, թթվայնեցումը, խմորումը։ Ամենատիպիկ կերակրատեսակներից են լյուտեֆիսկը (ալկալային լուծույթով թրջված, այնուհետև ջրի մեջ թաթախված չոր ձուկ), ֆորիկոլը (գառան միս կաղամբով և կարտոֆիլով), ռակֆիսկ (ֆերմենտացված իշխան), բաց սենդվիչներ։
Նորվեգիայի երաժշտության վաղեմությունը վկայում են պեղումներով հայտնաբերվածհուշարձանները (մ․ թ․ ա․ II դար), նվագարանների պատկերները քարի վրա (մ․ թ․ II դար) և փայտե զարդամոտիվներում, սկալդերի երաժշտական գործիքները (գիգ և ֆելջութակներ, լուր եղջերափող, կրոգարպ, լանգարպ կամ լանգելեգտավիղներ) հիշատակող սագաները։ Պահպանվել են հին ժողովրդական նվագարաններ՝ բուկկեհոռն (այծեղջյուր), պրիլլար (ցուլեղջյուր), տրիլլեհոռն (եղջերափողակ), սելյե (սրինգի տեսակ)։ Հայտնի են ֆել նվագող Ս․ Ֆենեսբանե և Հ․ Ռունգե ժողովրդական շրջիկ բանաստեղծ-երգիչների անունները։ Նորվեգիան հնուց հռչակված է ժողովրդական վիրտուոզ ջութակահարներով (Կ․ Լուրոսեն, Ն․ Ռեկվե), որոնց ավանդույթըXIX դարում շարունակել է Թ․ Աուդունեսենը։ Ժողովրդական եղանակներն (սլոտներ) ու գործիքային մեղեդիները (լյուարսլոտներ, լանգելեյկսլոտներ) պահպանել են ինքնատիպությունը։ Յուրօրինակ են լեռնային ոգիների (տրոլներ և գնոմներ), անտառի կույսերի (գուլդրաներ) և հսկաների մասին երգերը։ Ժողովրդականերգերի ժանրերից են՝ օրորոցային, սիրային, կատակային, մրցույթային (հանպատրաստից), ձկնորսական, առանձնապես ինքնատիպ են հովվական (հաուկինգ, լիլյինգ) երգերը, որոնք ավարտվում են փոխկանչերի ու եղջերափողակների ձայնանմանությամբ։ Պահպանվել են վիկինգների, սկալդերի, ասպետների, առաջին արքաների մասին քնարապատմողական երգեր (XII-XVI դարեր), ժողովրդական տղամարդկանց պարերին հատուկ են հախուռնտեմպը և սուրռիթմերը (սպրինգգար, հալլինգ և այլն)։Միջնադարյան եկեղեցական երաժշտությունը կրել է եվրոպական ազդեցություններ։XVI դարում տարածվել է ժողովրդական երգիչների՝ զինգմայստերների արվեստը։XIV-XVI դարերում Դանիայի իշխանության տակ գտնվող Նորվեգիայի ազգային պրոֆեսիոնալ արվեստը համարյա չի զարգացել։ Նորվեգիայի առաջին ականավոր երաժիշտներն են՝երգեհոնահար և դիրիժոր Ֆ․ Դրոտը, կոմպոզիտոր Ա․ Ֆլինտենբերգը, երգեհոնահար Ֆ․ Ֆոգելը (XVIII դարի 2-րդ կես-XIX դարի սկիգբ)XVIII դարի վերջին հանդես է եկել երգեհոնահար-կոմպոզիտորներ Լիննեմանների ընտանիքը («Նորվեգական Բախեր»), որոնցից առավել հայտնին՝ նորվեգական երաժշտական բանահյուսության առաջին հավաքող, մանկավարժ և տեսաբան Լ․ Մ․ Լիննեմանն է։ Ժողովրդական մեղեդիներն առաջինը օգտագործել է Վ․ Տրանեն։1850-1860-ական թվականներին սկսել է ձևավորվել ազգային երաժշտական դպրոցը, հիմնադիրներն են՝ նորվեգականռոմանսի ստեղծող Հ․ Հիերուլֆը,կոմպոզիտոր, ջութակահար Ու․ Բուլը, ազգային հիմնի հեղինակ Ո․ Նուրդրոկը։ Նրանց գործունեությունը հող է նախապատրաստել Է․ Գրիգի ստեղծագործության ծաղկման համար։ Գրիգի հետևորդներից են՝ նորվեգական առաջին սիմֆոնիաո և դիրիժոր Յու․ Սվենսենը, ռոմանտիկներ Յու․ Հալվորսենը, Կ․ Սինդինգը, Ռ․ Վագների ոճով երաժշտականդրամաների հեղինակ Դ․ Սկյելլերուպը։ Ազգային հիմքի և գերմանացի ուշ ռոմանտիկների ազդեցության զուգակցումը բնորոշ է Յա․ Բորգստրյոմի, Պ․ Լասսոնի, Ս․ Լիի, Հ․ Կլեվեի, Յու․ Բակկեր-Լուննեի երկերին։ Կ․ Դեբյուսիի ազդեցությունը զգալի է Ա․ Հուրումի, Տ․ Տուրյուսսենի, Դ․ Մ․ Յուհանսենի գործերում։XX դարի սկզբի ազգային ուղղվածություն ունեցող կոմպոզիտորներից են՝ Ա․ Էգգենը, Ու․ Հիելլանը, Լ․ Ի․ Յենսենը, Հ․ Լին, Մ․ Մ․ Ուլֆեստադը, երգչուհիներից՝ Ս․ Առնոլդսոնը և Գ․ Գրորուդը։ ժամանակակից նորվեգական երաժշտական հիմնադիրն է Ֆ․ Ու․ Վալենը (Ա․ Շյոնբերգի աշակերտը), որը նորվեգական երաժշտություն է ներմուծել դոդեկաֆոնիա և ազդել բազմաթիվ սկանդինավյան կոմպոզիտորների վրա։ Առանձնանում է Հ․ Սեվերուդի ստեղծագործությունը (նրա 7-րդ սիմֆոնիան երգչախմբի հետ նվիրված է ֆաշիստական զավթիչների դեմ ԽՍՀՄ հաղթանակներին,1944)։
Երաժշտական պրոդյուսեր՝ Դեյահ Խան
XX դարի կեսի առավել հայտնի կոմպոզիտորներից են՝ Կ․ Էգգեն, Բ․ Բրուստադը, Շ․ Հալը, Ք․ Անդերսենը, Կ․ Կոլբերգը, Կ․ Նյուստեդը։ Նորվեգիայում բարձր զարգացման է հասել եկեղեցական երաժշտությունն ու երգեհոնահարությունը (Լ․ Նիլսեն, Ա․ Սանվոլ և ուրիշներ)։1940-ական թվականների վերջերից Նորվեգիայի երաժշտություն է ներթափանցել Ի․ Ֆ․ Ստրավինսկու, Պ․ Հինդեմիթի, Բ․ Բարտոկի ազդեցությունը։ Երաժիշտներից են՝ կոմպոզիտորներ Լ․ Յենսենը, Ու․ Հիելլանը, Ու․ Ֆալենը, Ս․ Յուրդանը, դիրիժորներից՝ Է․ Ֆյելստադը, Օ․ Գրյուներ-Հեգգեն, Կ․ Դարագուլյուն, երգչուհիներից՝ Կ․ Ֆլագստադը։1950-ական թվականներին ստեղծվել է նորվեգական ավանգարդիստ-կոմպոզիտորների խումբ՝ Բ․ Ֆոնգար, Ֆ․ Ու․ Առնեստադ, Ա․ Նուրհեյմ, Ա․ Յանսոն։ Նորվեգիայում գործում է 8 երաժշտական միավորում, այդ թվում՝ Նորվեգիայի կոմպոզիտորների միությունը, Երաժշտության հարցերով զբաղվող կոմիտե (1946 թվականից), Նորվեգական օպերա Օսլոյում (1958 թվականից), 2 կոնսերվատորիա՝ Օսլոյում (1883 թվականից) և Բերգենում (1905 թվականից), սիմֆոնիկ նվագախումբ, ֆիլհարմոնիկ ընկերությանը կից լարային կվարտետ, Օսլոյի համալսարանին կից երաժշտագիտության բաժանմունք (1954 թվականից)․ Բերգենում «Հարմոնիա» ընկերությանը կից գործում է նվագախումբ, կազմակերպվում են ամենամյա Մայիսյան ազգային երաժշտական փառատոներ (1953 թվականից)[50]։
↑«The World Factbook».Central Intelligence Agency Library. Central Intelligence Agency. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
↑13,013,1«Human development indices 2008»(PDF).Human Development Report. hdr.undp.org. 2008 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2009 թ․ մայիսի 12-ին.Քաղվածելու սխալ՝ Սխալ<ref> թեգ. «autogenerated1» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
↑Passarino, G; Cavalleri, G. L.; Lin, A. A.; Cavalli-Sforza, L. L.; Børresen-Dale, A. L.; Underhill, P. A. (2002). «Different genetic components in the Norwegian population revealed by the analysis of mtDNA and Y chromosome polymorphisms».European Journal of Human Genetics.10 (9): 521–9.doi:10.1038/sj.ejhg.5200834.ISSN1018-4813.PMID12173029.
↑Ling 2008.Elevated Rock Art. GOTARC Serie B. Gothenburg Archaeological Thesis 49. Department of Archaeology and Ancient History, University of Gothenburg, Goumlteborg, 2008.ISBN 978-91-85245-34-5.
1 Տարածքի հիմնական մասը գտնվում է Ասիայում,2Ամբողջությամբ կամ հիմնականում գտնվում են Ասիայում, կախված նրանից թե Եվրոպայի և Ասիայի սահմանները ինչպես են անցկացվում։3 Ճանաչված էՄԱԿ-ի4 պետություն-անդամների կողմից։4 Ճանաչված էՄԱԿ-ի 72 պետություն-անդամների կողմից։5 Ճանաչել էԹուրքիան։6 Չճանաչված պետություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 385)։