Իր վաղ կարիերայի տարիներին հասել է մեծ հաջողությունների ի շնորհիվ իրR&B կոմպոզիցիայի,1990֊ական թվականներին աստիճանաբար փոխեց իր երաժշտական ուղղվածությունը դեպիփոփ-երաժշտություն ևջազ։ Քոուլը իր կարիերայի տարիների ընթացքում 19 անգամ առաջադրվել է հեղինակավոր երաժշտական«Գրեմմի » մրցանակաբաշխությանը և ինը անգամ դարձել է դրա սեփականատերը։ Բացի երաժշտական կարիերայից Նատալի Քոուլը մի շարք դերեր կատարեց հեռուստատեսությունում և կինոյում։
Նա մահացել է 2015 թվականի դեկտեմբերի 31֊ին[8] Լոս֊ Անջելեսում 65 տարեկան հասակում[9]. Հայտնի է, որ Քոուլը երկար ժամանակ պայքարել է թմրամոլության դեմ։ Մահվան պատճառը խրոնիկական սրտային անբավարարվածությունն էր[10]։