Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Նավի Մումբաի

19°02′ հս․. լ. 73°01′ ավ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք-արբանյակ
Նավի Մումբաի
մարաթհի՝नवी मुंबई
հինդի՝हिन्दी
անգլ.՝Navi Mumbai, New Bombay
Զինանշան

ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՆահանգՄահարաշտրաՄահարաշտրա
ՇրջանՄումբաի
ՀամայնքThane district? և Raigad district?
Հիմնադրված է1972 թ.
Այլ անվանումներ108, 63
Մակերես108, 63կմ²
ԲԾՄ10մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1 119 477 մարդ(2011)
Խտություն4332 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ+022
Ավտոմոբիլային կոդՄՆ-43
Պաշտոնական կայքnmmconline.com

Նավի Մումբաի (մարաթհի՝नवी मुंबई,IAST:Navi Muṃbaī IAST), քաղաքՀնդկաստանի Մահարաշտրա նահանգի արևմտյան ափին։ Հիմնադրվել է 1972 թվականին որպես քաղաք-արբանյակ ։ Այս քաղաքը աշխարհի ամենամեծ «արհեստական» քաղան է, այն ընդգրկում է 344 կիլոմետր քառակուսի տարածք։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Նավի Մումբաի քաղաք-արբանյակի շինարարությունը «մեծ երկրի» վրա անհրաժեշտ էր կառուցել քաղաքի բնակչությունը նոսրացնելու համար։ Դրա հնարավորությունները սահմանափակում է այն կղզին, որի վրա այն գտնվում է։ Նավի Մումբայի քաղաքի նախագիծը սկսվել է գծագրվել դեռևս 1971 թվականին Չալզա Կորրեայի և Ր.Կ. Ջհի (գլխավոր ճարտարապետ) գլխավորությամբ։ Քաղաքի շինարարության համար օգտագործվել է Մահարաշտրա նահանգի Կոնկասյան ափի երկայնքով ձգվող 150 կմ երկարությամբ տարածք։ Մահարաշտրայի կառավարության կողմից գնվել է տարածքներ որոնք գտնվել են մասնավոր սեփականության տակ, 85 բնակավայրեր, ընդհանուր տարածքը կազմել է 15 954 հեկտար կիլոմետր քառակուսի։1972 թվականին սկսվեց նոր քաղաքի շինարարությունը։ 1973 թվականին կառուցվել է Վաշիի կամուրջը որը իրար է միացնում Մումբայը և Նավի Մումբային։ Սակայն բնակչության աճը և տնտեսության բուռն զարգացումը սկսվեց1990 թվականի շուկայի հիմնումից և1992 թվականին երկաթուղու կառուցումից հետո։ 1992 թվականին,հունվարի 1-ին ստեղծվեց Նավի Մումբաի քաղաքի գերագույն համայնքային կորպորացիան։ Քաղաքի բնակչությունը 1991 թվականից մինչև 2001 թվականը ընկած ժամանակաշրջանում 318 հազար մարդուց աճեց մինչև 704 հազար մարդ։

Ֆիզիկա-աշխարհագրական դիրք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Նավի Մումաի քաղաքը տեղակայված է Արաբական ծովի ափին։ Այն արևմուտքից սահմանափակված է ծովով հիսկ արևելքից շրջապատված է Արևմտյան Հատեր լեռների լեռնալանջերով։ Քաղաքի տարածքում են գտնվում քսաներեք լճեր։ Քաղաքի ջրային ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է 333 023 կմ քառակուսի։

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Նավի Մումբաի քաղաքի կլիման արևադարձային մուսոնային է։ Այստեղ օդի միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 22 °C-ից մինչև 36 °C: Ձմռանը այստեղ օդի ջերմաստիճանը իջնում է 17 °C-ից մինչև 20 °C, իսկ ամռանը այն տաքանում է 36 °C-ից մինչև 41 °C: Տարեկան տեղումների 80 %-ը թափվում է հուլիսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը։ Օդի 61-86 % խոնավության պայմաններում քաղաքի տարեկան թափվող տեղումների քանակը կազմում է 2842 մմ:

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Նավի Մումբաի քաղաքի
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
միջին առավելագույնը (°C)28,929,631,633,133,832,329,829,730,032,332,030,631,14
միջին ջերմաստիճանը (°C)23,524,126,628,730,129,227,427,127,128,126,724,827,0
միջին նվազագույնը (°C)18,118,721,724,326,526,125,124,624,323,921,419,022,8
տեղումների քանակը (մմ)000112569106871236886712842
Աղբյուր՝[1]

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի համաձայն քաղաքի բնակչությունը կազմում է 1 119 477, որից 611 501-ը տղամարդիկ են, իսկ 507 976-ը կանայք։ Այստեղ գրագիտության մակարդակը կազմում է 91, 57 %։ Սեռերի հարաբերությունը կազմու է 800:1000, որից 800-ը կանայք են իսկ 1000-ը տղամարդիկ։ Աղջիկների և տղաների թվաքանակի հարաբերությունը կազմու է 901:1000, որից 901-ը աղջիկների թիվն է իսկ 1000-ը տղաների։

Տրանսպորտ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մումբայ քաղաքի ծայրամասային երկաթուղային ցանցը զբաղեցնում է այս քաղաքի մեծ մասը։ Համեմատաբար ավելի կարևոր երկաթուղային կայարաններից են Վաշի, Ներուլ, Բելապուր և Պանվել կայարանները։Պանվել շրջանում կառուցվել է Նավի մումբաի քաղաքի համաշխարհային օդանավակայնը։ Օդանավակայանի շինարարությունը սկսվել է 2007 թվականից։ Այն մոտակա գործող օդանավակայանից ՝Չատրապատի Շիվաջիից հեռու է մոտ երեսուն կիլոմետր։Նավի մումբաի քաղաքի Ուրան շրջանում է գտնվում Հնդկաստանի ամենամեծ բեռնափոխադրման նավահանգիստներից մեկը, որին անվանում են Ջավահարլալա Ներու անունով։ Այս նավահանգստին են պատկանում Հնդկաստանի բեռնափոխադրումների մեծ մասը ՝ 65 %-ը։

Լուսանկարներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Աղբյուրներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Նավի_Մումբաի&oldid=10556982» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp