Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Նավթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝Նավթ (այլ կիրառումներ)
Նավթ
Խտություն1000 ± 300 կգ/մ³ գ/սմ³
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար8002-05-9
EINECS համար232-298-5
ЕС232-298-5
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված ենստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Նավթ, բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառ հեղուկ։ Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդածխաջրածիններից, ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից։ Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ միասին, 1,2-2 կմ-ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում։ Երկրի մակերևույթի մոտ այն փոխարկվում է բարձր մալթայի (մածուցիկ նավթ), կիսակարծրասֆալտի։

Կառուցվածք

[խմբագրել |խմբագրել կոդը]
Աշխարհի նավթի մեծ ավելին ոչ-սովորական է

Ածխաջրածինների համաչափությունը խառնուրդի մեջ հույժ փոփոխական է, և սկսվում է կշռով 97 % թեթև նավթերից մինչև նույնիսկ 50 % ավելի ծանր նավթերում ևբիտումներում։

Նավթահումքի ածխաջրածինները առավելապեսալկաններ են,ցիկլոալկաններ և զանազան հոտավետ հիդրոկարբոններ, քանի որ նրա մյուս օրգանական խառնուրդներն բաղադրված ենազոտից,թթվածնից, ևծծումբից, և մետաղների փոքր հետքերից որոնցից եներկաթը,նիկելը,պղինձը ևվանադիումը։ Ճշգրիտ մոլեկուլային բաղադրությունը տարբերվում է կազմավորումից կազմավորում, բայց քիմիական տարրերի համաչափությունը բավականին նեղ սահմաններում է տարբերվում՝ ըստ հետևյալը.[1]

Նավթ արտադրող երկրների քարտեզ
Նավթ սպառող երկրների քարտեզ։ Մուգ գույնով ներկված են այն երկները, որոնք ամենից շատն են նավթ սպառում[2][3][4]:
Կազմ կշռով
ՏարրՏոկոսի շարք
Ածխածին83-ից մինչև 87 %
Ջրածին10-ից մինչև 14 %
Ազոտ0.1-ից մինչև 2 %
Թթվածին0.1-ից մինչև 1.5 %
Ծծումբ0.5-ից մինչև 6 %
ՄետաղներՊակաս, քան 1000 ppm (մասեր միլիոնում)

Նավթի պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Աշխարհիէներգիայի օգտագործման դիագրամը՝ 1970 թվականի քանակներից մինչ 2025-ի կանխագուշակումը

Առաջին հիշատակություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Նավթի մասին առաջին հիշատակությունը հանդիպում էԱնանիա Շիրակացու (7–րդ դար) «Աշխարհացույցում», որտեղ գրված է, որՄեծ Հայքի օգտակար հանածոները և բնական հարստություններն էիներկաթը,ածուխը, նավթը, սալակը, ձիղկը, զառիկը,քարախունկը, «ակն բյուրեղը», աղերը, «ջերմուկքը» և այլն[5]։

Նավթի մասին հիշատակել ենՄերձավոր ևՄիջին Արևելքում 15-րդ և 17-րդ դարերի ձեռագրերում, որպես բուժիչ միջոց մաշկային և բորբոքային հիվանդությունների դեպքում։Ֆրանսիայում ապրողհույն գիտնական Էյրինի դե Էյրինսի աշխատությունը1721 թվականին նավթի և ասֆալտի մասին առաջին գիտական հետազոտությունն է։1763 թվականինՄ. Լոմոնոսովը առաջինն է ենթադրել, որ նավթը առաջացել է բուսական նյութերից։Դ. Մենդելեևը առաջ է քաշել անօրգանական ծագման վարկածը։

Կիրառման պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Նավթը մարդուն հայտնի է վաղ ժամանակներից, նրա կիրառության սկիզբը վերագրվում է մ.թ.ա VI հազարամյակին։ Այն տարբեր նպատակներով (լուսավորություն, դեղանյութեր, ներկանյութեր, շինարարականշաղախ, դիազմոսյան նյութ պատրաստելու համար և այլն) օգտագործել ենՉինաստանում (մ.թ.ա. 220 թվականից),Բաբելոնում,Եգիպտոսում,Հյուսիսային Ամերիկայում և այլն։Միջագետքում ևԵգիպտոսում մ.թ.ա III հազարամյակում շենքերի, ջրապատնեշների, նավամատույցների և ճանապարհային շինարարության համար որպես ջրանթափանց և կապակցող նյութ օգտագործում էին ասֆալտից, ավազից և կրից շաղախ։ Նավթը այրում էին կանթեղներում, օգտագործում որպես դեղ, ռազմական գործում՝բորի,ծծմբի ևպղնձի հետ՝ «հրե նետեր» և «հրե կճուճներ» պատրաստելու համար։

Արդյունահանման պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Նավթաշտարակ Օքեմա,Օկլահոմայում՝ 1922-ին

Սկզբնական շրջանում նավթը հայթայթել են բաց եղանակով։ Հետախուզական մեխանիկական հորատմամբ նավթի արդյունահանման գաղափարը պատկանում է ամերիկացիՋ. Բիսսելին (George Bissell ), իսկ գործնականում այն իրականացրել էԷ. Դրեյքը (Edwin Drake) 1859 թվականի օգոստոսին՝ Թիթուսվիլում,Պենսիլվանիա նահանգում (ԱՄՆ)։ Նրա սկզբնական շուկան լուսավորության համար էր, իբրևկերոսին։

Համենայն դեպս, մինչև 1861 թվական տևեց մինչ դա սկսեց արտահանվելԵվրոպա, նավաստիների վախից՝կերոսինից առաջացած կրակների և պայթյունների շնորհիվ։ Առաջին անգամ մի Ֆիլադելֆիացի բեռնառաքիչ էր, որ մի խումբ աշխատողների համոզեց մի նավթի նավ նստեն դեպի Եվրոպա՝ նրանց խմացնելով և խաբելով մի նավ նստեցնելով որԼոնդոն հասավ։ Ամերիկական նավթը առաջին անգամՌուսաստան հասավ 1862 թվականին և այնտեղ մեծ ընդունելություն գտավ՝ հատկապեսՍանկտ Պետերբուրգում[6]։

Ռուսաստանում առաջին հանքահորերը բացվել են1864 թվականինԿուբանում,1890 թվականին շահագործվել ենԳրոզնիում,1900 թվականինՖերգանայում։1870 թվականների սկզբից շահագործվելԲաքվի նավթը։ Մ.թ.ա. I դարում նավթը հոտազրկելու և մաքրելու համար թորում էին։ Նավթի առաջին թորման գործարանը կառուցվել է1823 Մոզդոկի մոտ (Ռուսաստան),1848 թվականին գործարկվել էԱնգլիայում,1849- ինՖրանսիայում։ Ս. Կիրի գործարանում (ԱՄՆ)1854 թվականին կիրառվեց նավթանյութերիթթվահիմնային մաքրումը։Էլզասում (Ֆրանսիա)1854 թվականին նավթից և ասֆալտից ստացան քսայուղեր։ Առաջարկվեց ծանր նավթի ճնշման տակ թորման եղանակը (կրեկինգ), որի շնորհիվ կերոսինի ելքը 2,5-20 %-ից հասավ 28-60 %-ի (1866 թ. Ջ. Յունգ)։1875 թվականին ռուս Ա. Լետնինը մշակեց ներկանյութերի համար անհրաժեշտ արոմատիկ ածխաջրածինների ստացման արոմատիկ պիրոլիզային եղանակը։ Վ. Շուխովը և Մ. Գավրիլովը1891 թվականին ստեղծեցին կրեկինգի ապարատ, որի սկզբունքները օգտագործվեցինԱՄՆ- ում արդյունաբերական կրեկինգի սարքի կառուման ժամանակ (1915-1918 թ.թ.)։ Աշխարհում առաջին նավթամուղը կառուցվել էԱՄՆ-ում1865 թվականին և ուներ 6 կմ երկարություն։ Առաջինը Ռուսաստանում կառուցվել է1978 թվականին։ Իսկ1897-1907 թվականներին կառուցվածԲաքու-Բաթում նավթամուղը 835 կմ երկարություն ուներ (16 հղման կայաններով) և ամենաերկարն էր այդ ժամանակ։

Նավթի և այլ հեղուկ վառելիքի արտադրությունը ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Սաուդյան Արաբիայում[7]
Սաուդյան Արաբիայի նավթի արտադրության և սպառման ցուցանիշները[7]


Նավթի արժեք և պատերազմներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է նավթի մեկական տակառի արժեքը ամեն տարվա սկզբում, որը համեմատելի դառնալու համար վերացված է 2008 թվականի արժույթովԱՄՆ դոլարի՝ հաշվի առնելովգնաճը[8]։

Նավթի արժեքը տարիների ընթացքում (ԱՄՆ դոլար 2008-ի արժույթով/տակառ)
ՏարիՄիջազգային արժեքԱՄՆ արժեքՊատերազմ
197210
197310Յոմ Քիփուր
19744325
19754225
19764325
19774325
19784225
19794032
198069Իրան-Իրաք
198176
198275
198372
198459
198557
198653
198730
198831
198922
199030Քուվեյթ
199137
199224
199324
199418
199523
199624
199730
199820
199913
200030
200124
200221
200331Իրաք
200429
200536
200658
200757
200891

Աղբյուրներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Speight, James G. (1999).The Chemistry and Technology of Petroleum (անգլերեն). Marcel Dekker. էջեր 215–216.ISBN 0824702174.
  2. U.S. Energy Information Administration.Excel file fromthisԱրխիվացված 2008-11-10Wayback Machine web page. Table Posted: March 1, 2010
  3. From DSW-Datareport 2008 ("Deutsche Stiftung Weltbevölkerung")
  4. One cubic metre of oil is equivalent to 6.28981077 barrels of oil
  5. «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, «Հայերը և Բաքուն (1850-ական թվականներ - 1920 թվական)», Երևան 2006 թվական։
  6. Yergin, Daniel (1991).The Prize(անգլերեն). Simon & Schuster.ISBN 0671502484.
  7. 7,07,1«International - U.S. Energy Information Administration (EIA)».www.eia.gov. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
  8. Քլիֆորդ Սինգեր (2008).Էներգիա և միջազգային պատերազմ՝ Բաբելոինց Բաղդադ և անդր (անգլերեն՝ Energy and International War: From Babylon to Baghdad and Beyond)(PDF). Սինգապուր: World Scientific Publishing Company. էջ 6.ISBN 9789812791580. Արխիվացված էօրիգինալից(PDF) 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
✯
Այս հոդվածն ընտրվել էՀայերեն Վիքիպեդիայիօրվա հոդված:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 191
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Նավթ&oldid=10289674» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp