Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Նավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավի մասեր՝1Ծխնելույզ;2Նավախել;3Պտուտակ ևԱվտողեկ;4Նավակող;5Խարիսխ;6Բուլբ;7Ցռուկ;8Տախտակամած;9Վերնաշինվածք

Նավ, լողացող կառուցվածք, լողամիջոց, նախատեսված բեռների կամ ուղևորների տեղափոխման համար բավարար խորություն ունեցող ջրային զանգվածներով, կամ նախատեսված այլ մասնագիտացված գործողություններ կատարելու համար, օրինակ՝մարտական գործողություններ, գիտական հետազոտություններ, ձկնորսություն և այլն։

Նավ եզրը վերաբերվում է ցանկացած ճարտարագիտական կառուցվածքի, որը ունի անջրաթափանց իրան, կարող է լողալ ջրի մակերևույթին կամ սուզվել ջրի մեջ (սուզանավ), ծառայելով որոշակի նպատակների։

Նավը մեծ է քաննավակը, և նախատեսվում է ավելի երկար նավարկման համար և չափերով ավելի մեծ են։

Նավերը մեծ դեր են ունեցել մարդկության միգրացիաների և առևտրի զարգացման մեջ։ Նավերի օգտագործման միջոցով մեծ զարգացում են ստացել գաղութատիրությունն ու ստրուկների առևտուրը։ 15-րդ դարից սկսածնոր սննդատեսակները տեղափոխվեցին Ամերիկաներ և Եվրոպա, որը զարկ տվեց բնակչության շեշտակի աճին[1]։ Նավերով է տեղափոխվում աշխարհի ապրանքաշրջանառության մեծ մասը։

2016 թվականի դրությամբ, աշխարհում կան 49 000առևտրային նավեր, որոնց հավաքական տարողությունը կազմում է համարյա 1,8 միլիարդ տոննա։ Այս ծավալի մեջ 28% կազմում եննավթակիր տանկերները, 43% բեռնատար նավերը, և 13%կոնտեյներակիր նավերը[2]։

Համաձայն սովորույթի նավերին ջուր իջեցման պահին տրվում են անհատական անվանումներ։

Իրավական սահմանում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծովային օրենքում նավը սահմանվում է, որպես ինքնագնաց կամ ոչ-ինքնագնաց լողացող կառուցվածք, այսինքն մարդու կողմից արհեստական ստեղծված օբյեկտ, որը նախատեսված էծովում մշտական լողալու համար։ Այս կամ այն կառուցվածքի նավ ճանաչելու համար հաշվի չի առնվում նրա վրաշարժիչի առկայությունը կամ անձնակազմի առկայությունը։Հնդկաստանի նախատիպերի վրա հիմնված օրենսդրությամբ նավ է համարվում այն փոխադրամիջոցը, որը տեղափոխում է ապրանքներ ծովով[3]։

Նավերի տեսակներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Oasis of the Seas, 2010 թվական
«Թիքոնդենրոգա» տիպի «Փորթ Ռոյալ» (CG-73) հրթիռայինհածանավը

Նավերը դասակարգվում են տարբեր առանձնահատկություններով, ըստ նշանակության, կառուցվածքի, տարողության և այլն։

Ըստ շարժման միջոցի

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ըստ շարժման միջոցի նավերը բաժանվում են՝

Ըստ նշանակության

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ըստ նշանակության նավերը դասակարգվում են հիմնական երկու դասերի՝

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. "The Columbian ExchangeԱրխիվացված 2011-07-26 Wikiwix" The University of North Carolina.
  2. Hoffmann, Jan; Asariotis, Regina; Benamara, Hassiba; Premti, Anila; Valentine, Vincent; Yousse, Frida (2016),Review of Maritime Transport 2016(PDF), United Nations, էջ 104,ISBN 978-92-1-112904-5,ISSN 0566-7682
  3. «Ship».Wharton's concise dictionary. Universal Law Publishing. 2009. էջ 1168.ISBN 978-81-7534-783-0.«Կաղապար:-'Ship' means any vessel used for the carriage of goods by sea.»

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 184
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Նավ&oldid=10469405» էջից
Կատեգորիա:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp