Սքոթը ծնվել էԼոնդոնի Հաունսլոու կոչվող քաղաքամերձ շրջանում[3]։ Նրա մայրը՝ Ուսա Ջոշին, ծնվել էՈւգանդայում,գուջարաթական ծագում ունի և ներգաղթել էԱնգլիա վաղ հասակում։ Նաոմիի հայրը՝ Քրիստոֆերը, անգլիացի է[3][4][5]։ Սքոթը նաև ունի ավագ եղբայր, ում անունն է Ջոշուա Գրեյ[6][7]։ Նրա երկու ծնողներն էլ քահանա են «Bridge Church» եկեղեցում։ Սքոթը մասնակցել է նաև միսիոներական աշխատանքների[4]։ Հաճախել էԷսսեքսի կոմսության Լոթոն քաղաքի «Davenant Foundation» դպրոցը։
Սքոթը սկսել է իր կարիերան՝ երգելով «Bridge Church» եկեղեցու հիմնած երիտասարդական խմբում։ Նա հաճախել է «Davenant Foundation» դպրոց և հաճախ է ներկայացել դպրոցականմյուզիքլներում և թատերական ներկայացումներում։ Նրան հետագայում նկատել է «Eternal» խմբում հանդես եկողբրիտանացիփոփ երգչուհի Քելլե Բրայնը և վերջինիս հետ պայմանագիր է կնքել։ Սքոթը համագործակցել է բրիտանացի երգահանների և «Xenomania» երգարտադրական ընկերության հետ[4]։ 2014 թվականին «Reload»յություբյան ալիքը թողարկել է երկու հոլովակ նրա ներկայացմամբ[8][9]։
Նրա առաջին մեծ հաջողությունը դերասանական կարիերայում Դիսնեյ հեռուստաալիքով հեռարձակվող «Կյանքը հարվածում է» հեռուստասերիալում ներկայանալն էր։ 2010 թվականին նրան տրվեց Մոհինի Բանջարիի դերը Դիսնեյ հեռուստաալիքով հեռարձակվող «Լիմոնադե բերան» պատանեկական ֆիլմում, որը ամերիկյան ֆիլմարտադրությունում նրա առաջին դերն էր[10]։ Այդ նույն տարի նա ներկայացավ Մեդի Շենոնի կերպարով գիտաֆանտաստիկ ժանրի «Տերա Նովա» ֆիլմում, որը մեծ էկրանին ցուցադրվել է 2011 թվականի սեպտեմբերին[11]։ Հեռուսատասերիալը սահմանափակվեց մեկ եթերաշրջանով[12]։ 2013 թվականին Սքոթը «Լիմոնադե բերանում» հանդես եկող իր գործընկերուհու՝ Բրիջիթ Մենդլերի հետ միասին թողարկեց «Hurricane» երգը, որի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ։ 2014 թվականի օգոստոսին նա թողարկեց իր դեբյուտայինմինի ալբոմը՝« Invisible Division»-ը[13]։ Սքոթը հանդես է ոկոլ Ռիոկոյի դերով Ռիդլի Սքոթի«Մարսեցին» ֆիլմում։ Նա նկարահանվել է ֆիլմում, բայց նրա հատվածը չի ցուցադրվել։ «Screen International» ամսաթերթը Սքոթին ճանաչեց որպես 2015 թվականի աստղերից մեկը։ 2018 թվականի հոկտեմբերին նրան տրվել է գլխավոր դեր«Հզոր ռենջերներ» ֆիլմում. նա հանդես եկավ որպես Քիմբերլի Հարթ կամ Վարդագույն Ռենջեր։ Այս ֆիլմը պաշտոնական ֆիլմի ադապտացված տարբերակն է։ Այն թողարկվել է 2017 թվականի մարտի 24-ին և հնարավորություն է տվել Սքոթին առաջին անգամ նոմինացվելու «Teen Choice Award» մրցանակաբաշխությանը[14]։ Ֆիլմի թողարկումից հետո տարբեր տեսակետներ են հնչել։
2019 թվականին Սքոթը ստացել է արքայադուստր Ջասմինի դերը Դիսնեյի «Ալադին» ֆիլմի ադապտացված տարբերակում, որը հեղինակել էԳայ Ռիչին[15][16]։ Նրա դերը բավականին լավ արձագանք է ստացել քննադատների կողմից։«IGN» տեղեկատվական կայքից Թոմ Ջորգենսենը Ջասմինի կերպարը համարել է 1992 թվականի դերի հղկված տարբերակը և ավելացրել է, որ կերպարը ավելի խորիմաստ է և ավելի նպատակասլաց։ Սքոթը կերպարին տալիս է մեծ արժանիքներ և շարժառիթ, որով կարելի է հպարտանալ իր հաջողություններով ավելի շատ, քանի նախկին խղճուկ Ալիի[17]։ «New York Post»-ի խմբագիրներից Ջոնի Օլեկսինսկին գտնում է, որ Ջասմինի կեպարը սիրալիր է և օժտված է ավելի շատ էներգիայով, քան պաշտոնական տարբերակի կերպարը[18]։ «San Francisco Chronicle» թերթի քննադատ Միք Լասալլեի կարծիքով Սքոթը ֆիլմի իրական աստղն է, և նա ծաղկում է, բարգավաճում և ներդնում իր ողջ ուժը օրհներգի մեջ, որը գրված էր ֆիլմի համար[19]։«Վաշինգտոն Փոստ» օրաթերթի խմբագիր Միքայել Օսուլիվանը իր գոհունակությունն է հայտնել Սքոթի կերպարի նկատմամբ՝ ասելով, որ նա այն մեկն է, որ չի երազում ազատվել իր հոր խիստ օրենքներից, թե ում հետ պիտի ամուսնանա[20]։ «Chicago Sun-Times» թերթի խմբագիր Ռիչարդ Ռոուփերը Սքոթի կերպարը համարել է հաջողակ և իր հոդվածում նաև նշել է, որ նա ուղղակի փայլել է «Speechless» անվամբ իր նոր երգով[21]։ Իր ներկայացման համար Սքոթը արժանացել է «Teen Choice Award» մրցանակին՝ լավագույն դերասանուհւ համար. նա նաև նոմինացվել է «Սատուրն» մրցանակում՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար[22][23]։ Ալադինը բավականին շահութաբեր էր՝ ստանալով 1 միլիարդ դոլար «box office» ընկերության կողմից։
2014 թվականի հունիսին Սքոթը ամուսնացել է ֆուտբոլիստ Ջորդան Սփենսի հետ 4 տարի նրա հետ հանդիպելուց հետո։ Նրանք առաջին անգամ հանդիպել են եկեղեցում[25][26]։
↑Lachonis, Jon (2011 թ․ հունվարի 11).«FOX Unleashes Terra Nova Promo Pics». Արխիվացված էօրիգինալից 2011 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.{{cite web}}:More than one of|archivedate= and|archive-date= specified (օգնություն);More than one of|archiveurl= and|archive-url= specified (օգնություն)