Յալուցզյան (չինարեն,պինյին տառադարձութամբ՝Yalu jiang՝«Յալու գետ»,կորեերեն՝Ամնոկկան), գետՄանջուրիայում,Կորեական թերակղզուց հյուսիս, հանդիսանում էՉինաստանի ևՀյուսիսային Կորեայի պետական սահմանագիծը։Յալու անունը ծագում էմանջուրերեն բառից, որը նշանակում է «երկու երկրների սահման»։ Որպես բնական և պատմական սահման, Յալուցզյանը միշտ ունեցել է կարևոր քաղաքական, ռազմավարական, տնտեսական նշանակություն։
Գետը սկիզբ է առնում Չանբայշան սարահարթում (ՉինաստանիԳիրին նահանգ) և, հոսելով հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, թափվում էԱրևմտա-Կորեական ծոց։ Երկարությունն է 813 կմ, ավազանի տարածքը՝ 63 000 կմ²։
Յալուցզյան գետը հատկապես հայտնի է պատմության մեջ երկու ականավոր ռազմական իրադարձությունների կապակցությամբ.
Յալուցզյանի վրա կառուցված են մի շարքհիդրոէլեկտրակայաններ, որոնք էլեկտրական էներգիա են մատակարարում երկու հարևան երկրների քաղաքները։ Այդ էլեկտրակայաններից առանձնապես նշանավոր էՍուփհունի ՀԷԿ-ը, որը հանդիսանում է Ասիայի հզորագույն հիդրոէլեկտրակայաններից մեկը։ Գետը նավարկելի է մինչևՀեսան քաղաքը, իսկ ծովային նավերի համար՝ միայն մինչև գետաբերանից ոչ հեռու գտնվող չինականԴանդուն քաղաքը։ Ձմռանը գետը սառցակալում է։ Յալուցզյանն օգտագործվում է նաև տրանսպորտի և ձկնորսության նպատակներով՝ տեղացի բնակչության կողմից։ Կառույցներից ամենանշանավորը թերևսՉինա-կորեական բարեկամության կամուրջն է, որը միացնում է գետաբերանի մոտ գտնվող չինական Դանդուն և կորեականՍինիյջու քաղաքները (կառուցված՝1943 թվականին)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 105)։ |
- ↑Ялу (ռուս.) //Малая советская энциклопедия / под ред.Н. Л. Мещеряков — 2 —Советская энциклопедия, 1936.