Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Մուսալա

42°10′45″ հս․. լ. 23°35′07″ ավ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսալա
Տեսակգագաթ և լեռ
Երկիր Բուլղարիա
Վարչատարածքային միավորՍամոկով և Սոֆիայի մարզ
ԼեռնաշղթաՌիլա
Մասն էConqueror of the ten mountain peaks?[1] և Բուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ[2]
Բարձրությունը ծովի մակարդակից2925,4 մետր
Հարաբերական
բարձրություն
2473 մետր

Մուսալա (բուլղար․՝ Мусала, արաբերեն, թուրքերեն Մուսալա նշանակում է «Աստծուն մոտ» կամ «աղոթատեղի»[3][4]),Բալկանյան թերակղզու ամենաբարձր գագաթը, բարձրությունը 2,925 մետր է[5]։

Տվյալներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մուսալա գագաթը գտնվում է Ռիլա լեռներում՝ Ռիլայի ազգային զբոսայգու տարածքում։ Աչքի է ընկնում իր հարուստ բնական և բուսական աշխարհով, այդ թվում լեռան լանջերի անտառների մակեդոնյանսոճիներով, բուլղարականփշատերևազգիներով, այստեղ կարելի է հանդիպելկարմրաթև մագլցողներ։ Լեռան գագաթից կարելի է տեսնելՍտարա Պլանինան` հյուսիս-արևմուտքում Վիտոշան, հյուսիս-արևելքում` Սրեդնա Գորան, Վիտոշայի և Սրեդնա Գորայի հետևում՝ հյուսիսային հորիզոնում տեսանելի է Բալկանյան լեռնաշղթան, հարավ-արևելքում՝Ռոդոպյան լեռները, հարավում՝ Պիրինը, արևմուտքում՝ Օսոգովոն և Ռույ լեռները և Ռիլան։

Տարեկան միջին ջերմաստիճանը -2.3 °C: Մուսալան համարվում էԲուլղարիայի և Բալկանյան թերակղզու ամենացուրտ վայրը։ Տարվա 8 ամիսը ջերմաստիճանը մնում է 0 °C ցածր։ Տարվա 6 ամիսը տարածքը ձյունածածկ է։ Մուսալայի մոտից են սկիզբ առնում Բուլղարիայի 3 հիմնական գետերը՝ Իսկարը, Մարիցան ևՄեստան։

Տարածքի մյուս գագաթներն են Փոքր Մուսալան (2,902 մ) և Իրեչեկը (2,852 մ)։

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մուսալային բնորոշ է ալպյան սառը կլիման՝ երկարաշունչ ձմեռներ և կարճ ու զով ամառներ։ Տարվա մեջ 8-9 ամիս ձյունապատ է։ Ամռանը ջերմաստիճանը հազվադեպ հասնում է 14-15 C: Ամռան տևողությունը 2 ամիս է։ 1931-2013 թվականներին ամենաբարձր ռեկորդային ջերմաստիճանը եղել է 20.0 C, ամենացածրը՝ -31.2 C:

Մուսալա (2000-2013)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)7.0
(44.6)
8.0
(46.4)
12.1
(53.8)
13.7
(56.7)
12.6
(54.7)
16.5
(61.7)
20.0
(68)
18.7
(65.7)
16.4
(61.5)
14.2
(57.6)
9.6
(49.3)
6.8
(44.2)
20.0
(68)
Միջին բարձր °C (°F)−8.2
(17.2)
−7.6
(18.3)
−5.6
(21.9)
−1.7
(28.9)
2.7
(36.9)
7.0
(44.6)
10.1
(50.2)
10.2
(50.4)
6.2
(43.2)
2.0
(35.6)
−2.0
(28.4)
−6.1
(21)
0.6
(33.1)
Միջին օրական °C (°F)−11.0
(12.2)
−10.6
(12.9)
−8.6
(16.5)
−4.8
(23.4)
−0.2
(31.6)
4.3
(39.7)
6.9
(44.4)
7.2
(45)
3.3
(37.9)
−0.7
(30.7)
−4.6
(23.7)
−8.6
(16.5)
−2.3
(27.9)
Միջին ցածր °C (°F)−13.8
(7.2)
−13.6
(7.5)
−11.6
(11.1)
−7.9
(17.8)
−3.2
(26.2)
1.5
(34.7)
3.7
(38.7)
4.2
(39.6)
0.4
(32.7)
−3.3
(26.1)
−7.2
(19)
−11.0
(12.2)
−5.2
(22.6)
Ռեկորդային ցածր °C (°F)−30.6
(−23.1)
−29.8
(−21.6)
−26.8
(−16.2)
−20.6
(−5.1)
−15.6
(3.9)
−12
(10)
−8
(18)
−9.8
(14.4)
−14
(7)
−17.5
(0.5)
−27.4
(−17.3)
−31.2
(−24.2)
−31.2
(−24.2)
Տեղումներ մմ (դյույմ)126
(4.96)
110
(4.33)
130
(5.12)
128
(5.04)
119
(4.69)
105
(4.13)
80
(3.15)
56
(2.2)
47
(1.85)
72
(2.83)
88
(3.46)
115
(4.53)
1176
(46,3)
Միջ. անձրևոտ օրեր10004897631039
Միջ. ձնառատ օրեր1314171814521481315124
Միջին ամսականարևային ժամ1141121401271681812502501821691281041925
աղբյուր: Stringmeteo.com

Պատկերասրահ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Լեռնագնացները Մուսալա գագաթի մոտ։ Հետնապլանի բուրգը Էվերեստ ապաստանն է
    Լեռնագնացները Մուսալա գագաթի մոտ։ Հետնապլանի բուրգը Էվերեստ ապաստանն է
  • Մուսալայից կարելի է տեսնել Պիրինեյան լեռները
    Մուսալայից կարելի է տեսնել Պիրինեյան լեռները
  • Մարիցա գետի ակունքը Մուսալայից
    Մարիցա գետի ակունքը Մուսալայից
  • Մուսալան Յաստերեբեցից
    Մուսալան Յաստերեբեցից
  • Լեռնագնացները Մուսալայի գագաթին, լուսանկարը Բուլղարիայի ազգային արխիվի (մինչև 1945)
    Լեռնագնացները Մուսալայի գագաթին, լուսանկարը Բուլղարիայի ազգային արխիվի (մինչև 1945)
  • Մուսալա գագաթը, լուսանկարը Բուլղարիայի ազգային արխիվի (մինչև 1944 թվական)
    Մուսալա գագաթը, լուսանկարը Բուլղարիայի ազգային արխիվի (մինչև 1944 թվական)

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. https://www.btsbg.org/nacionalni-dvizheniya/desette-planinski-prvenci
  2. https://www.btsbg.org/100nto/vr-musala-2925-m-rila
  3. Известия на българското географско дружество, 1964 г. стр. 197.
  4. Bŭlgarski ezik, Volume 19,Institut za bŭlgarski ezik (Bŭlgarska akademii͡a na naukite), 1969, str. 573.
  5. «Europe Ultra-Prominences».Peaklist. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Մուսալա» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Մուսալա&oldid=10554900» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp