Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Մորիս Ռավել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորիս Ռավել
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Maurice Ravel
Ի ծնե անունֆր.՝ Joseph Maurice Ravel[1]
Ծնվել է1875 մարտի 7Սիբուր
Սիբուր[2][3][1]
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մահացել էդեկտեմբերի 28, 1937(1937-12-28) (տարիքը 62)Փարիզ
Փարիզի 16-րդ շրջան,Փարիզ
ԳերեզմանLevallois-Perret Cemetery[4]
ԺանրերԴասական երաժշտություն
ՄասնագիտությունԿոմպոզիտոր, դիրիժոր
Գործիքներդաշնամուր
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա և Société musicale indépendante?
Պարգևներ
Կայքmaurice-ravel.net
Ստորագրություն
Ստորագրություն
 Maurice Ravel Վիքիպահեստում

Մորիս Ռավել (ֆր.՝ Joseph Maurice Ravel,մարտի 7,1875(1875-03-07)[5][6][7][…],Սիբուր[2][3][1] -դեկտեմբերի 28,1937(1937-12-28)[5][6][7][…],Փարիզի 16-րդ շրջան,Փարիզ), ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր, իմպրեսիոնիստ,20-րդ դարի երաժշտության ռեֆորմատորներից։

Կենսագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Մորիս Ռավելի տունը Մոնֆորտ Լամորիում, որտեղ երաժիշտը ապրել է 1921 թ-ից մինչև մահ

Ֆրանսիացի երգահան-իմպրեսիոնիստ, դիրիժոր Մորիս Ռավելը ծնվել է1875 թ.մարտի 7-ին։ Նա 20-րդ դարի խոշորագույն արվեստագետներից է, դաշնամուրային նոր ոճի սկզբնավորողներից, երաժշտության մեջ զարգացրել է իմպրեսիոնիզմի սկզբունքները։ Մորիս Ռավելի հայրը շվեյցարացի էր, մայրը՝ բասկ։1882 թ. աշակերտել է Անրի Գիզին (դաշնամուր), 1887 թ.՝Շառլ Ռենեին (հարմոնիա)։ 1905 թ. ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դաշնամուրի (դասատու՝ Շառլ Վիլֆրիդ դը Բերիո) և ստեղծագործական (դասատու՝ Գաբրիել Ֆորե) բաժինները։ Նրա վաղ շրջանի գործերը կրել են Էրիկ Սատիի, Կլոդ Դեբյուսիի,Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի,Մոդեստ Մուսորգսկու,Ալեքսանդր Բորոդինի ազդեցությունը[8]։

1900-ական թվականներին ճանաչվել է երաժշտական փոքր ստեղծագործությունների վարպետ։1905-1914 թվականներին՝ ստեղծագործական առավել բեղուն շրջանում, հաստատվել են Ռավելի արվեստի սկզբունքները, բյուրեղացել է նրա ինքնատիպ, վառ ու գունեղ ոճը։1915-1917 թվականներին նա կամավոր մասնակցել էԱռաջին համաշխարհային պատերազմին (1914-1918 թթ.)։1917 թվականին Ռավելը գրել է «Կուպերենի դամբարանը» դաշնամուրային շարքը, որը նվիրել է պատերազմում զոհված իր ընկերների հիշատակին։ Հետպատերազմյան տարիներին կոմպոզիտորն իր ստեղծագործության մեջ առավել կարևորել է դրամատիկական խստաշունչ կերպարների դերը, ավելի զուսպ դարձրել արտահայտման եղանակը։

Իբրև դաշնակահար և դիրիժոր՝ Ռավելը մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել Եվրոպայում,ԱՄՆ-ում ևԿանադայում։ Դաշնամուրային նոր՝ իմպրեսիոնիստական ոճի ստեղծագործություններից են «Ջրի խաղը» երաժշտական պիեսը, «Արտացոլումներ» և «Գիշերային տեսիլներ» շարքերը։ «Իսպանական ժամ», «Մանուկն ու հրաշքը» օպերաներում, «Բնական պատմություններ» վոկալ շարքում դրսևորվել են նրա նվաճումները երաժշտական դեկլամացիայի (արտասանության) ոլորտում։ «Դափնիս և Քլոե», «Վալս», «Բոլերո» բալետներով և նվագախմբային «Իսպանական ռապսոդիայով» Ռավելը ճանաչվել է տաղանդավոր սիմֆոնիստ և գործիքավորման չգերազանցված վարպետ (լավագույններից է նաև Մ. Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» դաշնամուրային սյուիտների շարքի նվագախմբային փոխադրումը)։1925 թ. Ռավելն ավարտել է «Մանուկն ու հրաշքը» նորարարական օպերան, որտեղ առաջին անգամ օգտագործել է իր ստեղծած գործիքը՝ էլիոֆոնը (նմանակել է քամու ձայները)։

1932 թ. նա անվանի դաշնակահարուհիՄարգերիտ Լոնգի հետ հյուրախաղերով շրջագայել էԵվրոպայում։ Ավտովթարի պատճառով անավարտ է թողել «Ժաննա դ’Արկ» բալետը։ Կոմպոզիտորն իր վերջին՝ «Երեք երգ» ստեղծագործությունը գրել է «Դոն Կիխոտ» ֆիլմի (1933 թ.) գլխավոր դերակատար, ռուս նշանավոր երգիչՖեոդոր Շալյապինի համար։

Ռավելի երկերի մեծ մասը սերտորեն առնչվում է իսպանական թեմատիկային և երաժշտությանը։ Նրա գործերին բնորոշ է պարային ժանրերի և ռիթմերի ուրույն վերաիմաստավորումը։ Ջազային երաժշտության տարրեր կան ձախ ձեռքի համար գրած դաշնամուրի կոնցերտում (նվիրել է պատերազմում աջ ձեռքը կորցրած ավստրիացի դաշնակահար Պաուլ Վիտգենշտայնին) և ջութակի ու դաշնամուրի սոնատում։ Կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդության պատճառով գրեթե չի ստեղծագործել։ Ռավելը եղել էՕքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր (1928 թ.)[9][10]:

Հիմնական ստեղծագործությունները

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • «Պավանա Ինֆանտայի մահվան կապակցությամբ» (1899)
  • «Ջրի խաղը» դաշնամուրի համար (1901)
  • «Արտացոլումները» դաշնամուրի համար (1905)
  • «Իսպանական ռապսոդիա» սիմֆոնիկ նվագախմբի համար (1907)
  • «Իսպանական ժամ», օպերա (1907)
  • «Գիշերային Գասպար», կամ «Գիշերվա ուրվականները» դաշնամուրի համար (1908)
  • «Դաֆնիս և Քլոե», բալետ (1912)
  • «Կուպերենի շիրիմը» (1917)
  • «Մանուկը և կախարդանքը», օպերա (1925)
  • «Բոլերո» սիմֆոնիկ նվագախմբի համար (1928)
  • Կոնցերտ № 1 սոլ մաժոր դաշնամուրի և նվագախմբի համար
  • Կոնցերտ № 2 ռե մաժոր դաշնամուրի (միայն ձախ ձեռքով) և նվագախմբի համար, նվիրված է Պաուլ Վիտգենշթայնին
  • «Գնչուհի», համերգային ռապսոդիա ջութակի և դաշնամուրի (նվագախմբի) համար (1924)

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,11,21,3ծննդական
  2. 2,02,12,2Ravel, Maurice //The Enciclopædia Britannica — 12 —London,NYC: 1922. — Vol. XXXII Pacific Ocean Islands to Zuloaga. — P. 254.
  3. 3,03,13,2Archivio Storico Ricordi — 1808.
  4. Find A Grave — 1996.
  5. 5,05,15,2Internet Broadway Database — 2000.
  6. 6,06,16,2Itaú CulturalEnciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo:Itaú Cultural, 2001. —ISBN 978-85-7979-060-7
  7. 7,07,17,2Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  8. Nichols 2011, էջ. 6 harvnb error: no target: CITEREFNichols2011 (help)
  9. Ravel
  10. Orenstein 1991, էջ. 11 harvnb error: no target: CITEREFOrenstein1991 (help)

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Մորիս Ռավել» հոդվածին։
 ⛭ 
  Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BAVADV10076677 ·BIBSYS90196910 ·BNCa10435517 ·BNEXX908802 ·BNF138988406 ·CiNiiDA04516650 ·CONOR9508707 ·GND118598651 ·GTAA144784 ·ICCULO1V045810 ·ISNI0000000121181144 ·LCCNn79108396 ·LNB000036784 ·NDL00621349 ·NKCjn19990006862 ·NLA35443322 ·NLG71398 ·NLPa0000001182388 ·NSK000008455 ·NTA069360715 ·NUKATn97013857 ·PTBNP142664 ·LIBRIS86250 ·SUDOC029503655 ·VIAF2657495 ·WorldCat VIAF2657495
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 607
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Մորիս_Ռավել&oldid=10335774» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp