Մոլորակ (անգլ.՝planet,հուն․՝πλανήτης, այլ ձև՝ հին-հունարեն՝ πλάνης - «ճանապարհորդ»), երկնային մարմին է, որը պտտվում էուղեծրովաստղի կամ նրա մնացորդների շուրջ, բավարար զանգվածով, որպեսզի դառնա շրջանաձև սեփականձգողականության ազդեցության տակ, բայց ոչ բավարար, որպեսզի սկսվիջերմամիջուկային ռեակցիա, և որը կարողացել է մաքրել իր շրջակայքըպլանետեզեմալներից։
Սկսած 1992 թվականից, երբ գիտնականները սկսեցին հայտնաբերել հարյուրավոր այլ մոլորակներ այլ աստղերի շուրջ, որոնք անվանվեցինէկզոմոլորակներ, ապացուցվեց, որ գոյություն ունեն ամբողջգալակտիկայում և դրանցից շատերի առանձնահատկությունները նման են Արեգակնային համակարգի մոլորակների առանձնահատկություններին։ 2011 թվականի նոյեմբերի վերջի տվյալներով արդեն հայտնաբերվել է 695 էկզոմոլորակ, ինչպես գազային հսկաներ, այնպես էլ երկրային խմբի մոլորակներ։
Ժամանակակից «մոլորակ» եզրույթի սահմանման համաձայն, որը տրված է ՄԱՄ-ի կողմից, համակարգում կա 8 մոլորակ և 5 թզուկ մոլորակ (փակագծերում տրված է մոլորակների հին հայկական անունները)[1]։