Մոլդովայի ներկայիս տարածքի մեծ մասը14-րդ դարից մինչև1812 թվականը եղել էՄոլդովական իշխանության մաս` մինչՕսմանյան տերության կողմից վերջինիս հանձնումըՌուսական կայսրությանը։ Կայսերական Ռուսաստանի կազմում Մոլդովան հայտնի է դառնումԲեսարաբիա անվանումով։ 1856 թվականին հարավային Բեսարաբիան վերադարձվում է Մոլդովային, որը երեք տարի անցմիավորվելով Վալախիայի հետ ձևավորում է Ռումինիան։ Այնուամենայնիվ, շատ չանցած՝ 1878 թվականին, ռուսական տիրապետությունը տարածաշրջանի նկատմամբվերականգնվում է։ 1917 թվականիՌուսական հեղափոխության շրջանում Բեսարաբիան կարճ ժամանակով դառնում է ինքնավար հանրապետություն Ռուսաստանի կազմում։ 1918 թվականի փետրվարին Մոլդովան հռչակում է իր անկախությունը և նույն տարում ազգային ժողովի քվեարկությամբ միավորվում Ռումինիայի հետ։ Այդ որոշումը վիճարկվում էԽորհրդային Ռուսաստանի կողմից, որը 1924 թվականինՈւկրաինական ԽՍՀ-ի կազմում ստեղծում է այսպես կոչվածՄոլդովական ինքնավար հանրապետություն Բեսարաբիայից արևելք գտնվող մոլդովաբնակ տարածքներում։
Համաձայն մոլդավական ավանդական ժամանակագիրներԴիմիտրիե Կանտեմիրի և Գրիգորե Ուրեկեի՝ գետն անվանվել է իշխանԴրագոշի կողմից որսի ժամանակ, երբ նրա որսաշուն Մոլդան խորտակվեց գետում, որի պատվին էլ գետը ստացավ իր անվանումը։ Հետագայում, որսաշան պատվին անվանակոչված գետի անունով էլ կոչվում էՄոլդովական իշխանությունը[10]։
2010 թվականին օլդովանյան հատիչ գործիքներ հայտնաբերվեցին Բայրակիում, որոնք 800,000-1.2 միլիոն տարեկան են։ Սա ցույց է տալիս, որ հնագույն մարդիկ են բնակվել Մոլդովայի տարածքումՊալեոլիթի ժամանակաշրջանում[12]։ Նեոլիթյան քարի դարում Մոլդովայի տարածքը խոշորԿուկուտենի-Տրիպիլլական մշակույթի կենտրոնն էր, որը եզերված էր արևելքիցԴնեստր գետովՈւկրաինայում և արևմուտքից՝Կարպատյան լեռներովՌումինիայում։ Այս քաղաքակրթության մարդիկ, որոնք ապրել են մոտավորապես Ք.Ա. 5500 թվականից մինչև Ք.Ա. մոտ 2750 թվականը, զբաղվում էին գյուղատնտեսությամբ, որսորդությամբ, անասնապահությամբ և աչքի էին ընկնում կավե անոթների յուրօրինակ ձևավորմամբ։
Մոլդավիայի իշխանությունը, հիմնված 1359 թվականին, երիզված էր Կարպատներով արևմուտքից, Դնեստր գետով արևելքից ևԴանուբ գետով ուՍև ծովով հարավից։ Այդ տարածքը ներառում էր ներկայիս Մոլդովայի տարածքը, Ռումինիայի 41 երկրներից արևելյան ութը և Ուկրաինայի Չերնիվցի օբլաստն ու Բուդյակի մարզը։ Ինչպես ժամանակակից հանրապետությունն ու Ռումինիայի հյուսիսարևելյան շրջանը՝ տեղացիների կողմից այն կոչվում էրՄոլդովա։ Մոլդավիան գրավվել էթաթարների և,15-րդ դարից սկսած՝թյուրքերի կողմից։ 1538 թվականին իշխանությունը դարձավՕսմանյան կայսրության հարկատու, սակայն պահպանում էր ներքին և, մասամբ, արտաքին անկախություն[13]։
1812 թվականի Բուխարեստի պայմանագրի համաձայն և անկախ մոլդավական ազնվականության բազմաթիվ բողոքների և անհամաձայնության, Օսմանյան կայսրությունը, որի վասսալն էր Մոլդավիան,Ռուսական կայսրությանը փոխանցեց Մոլդավիայի իշխանության արևելյան հատվածը Խոթինի և հին Բեսարաբիայի հետ միասին, որոնք Ռուսաստանն արդեն գրավել էր ու ավերել։ Ռուսական նոր գովառը կոչվեցՄոլդավիայի և Բեսարաբիայի օբլաստ և նախնական շրջանում վայելում էր մեծ ինքնավարություն։ 1828 թվականից հետո այս ինքնավարությունը զգալիորեն կրճատվեց, իսկ 1871 թվականին օբլաստը փոխակերպվեց Բեսարաբիայի գուբերնիայի, ինչը կազմում էր պետականորեն կարգավորվող ասսիմիլացիայի՝ ռուսիֆիկացիայի մի մասը։ Որպես այս պրոցեսի մաս՝ ցարական կառավարությունը աստիճանաբար հեռացրեցռումիներենը ազգային և եկեղեցական լեզվի ստատուսից[14]։ Մոլդավիայի արևմտյան մասը պահպանեց իր ինքնավար իշխանությունը և 1859 թվականին, միանալովՎալախիայի հետ, հիմնեցՌումինիայի թագավորությունը։ 1856 թվականի Փարիզի համաձայնագիրը Մոլդավիային վերադարձրեց Բեսարաբիայի երեք դքսություններ Քահուլը, Բոլգրադն ու Իսմաիլը, սակայն 1878 թվականի Բեռլինի համաձայնագիրը ստիպեց Ռումինիայի թագավորությանը վերադարձնել այս տարածքները Ռուսական կայսրությանը։ 19-րդ դարի ընթացքում ռուսական իշխանությունները խրախուսում էին ռումինացիների[15], ուկրաինացիների, լիպովանների, կոզակների, բուլղարացիների[16],, գերմանացիների[17], գագաուզների կողմից երկրի հարավի գաղութացումը և առավել ընդլայնեցին բնակության հնարավորությունները հրեաների համար, որպեսզի ճնշեին 1770-80 ական թվականներին՝ Ռուս-թուրքական պատերազմների ժամանակ[18], այստեղ տարածված նոգաի թաթարներին։ Այս շրջանում մոլդովական բնակչությունը մեծացավ և հասավ 86%-ի 1816 թվականին[19]։ 1905 թվականին, իսլամական հոսանքների ազդեցության ներքո մոլդովական բնակչությունը կազմում էր գուբերնիայի 52%-ը[20]։ Այս շրջանում գուբերնիայում տիրական էինհակասեմական տրամադրությունները, որը բերեց հազարավոր հրեաների արտագաղթի դեպի ԱՄՆ[21]։
Առաջին աշխարհամարտը առաջ բերեց քաղաքական և էթնիկ-մշակութային տեղեկացվածության վերելք, մինչ 300.000 բեսարաբցիներ տեղակայվել էին 1917 թվականին կազմավորված ռուսական բանակում։ Այս շրջանում մի շարքՄոլդավացի զինվորների կոմիտեներ ստեղծվեցին։1917 թվականի Ռուսական հեղափոխությունից հետո բեսարաբիական խորհրդարանը՝ Սֆաթուլ Թարիին (ռումիներեն՝ Sfatul Țării, [sfatul tsərij]) կազմավորվեց և բացվեց դեկտեմբերի երեքին։ Սֆաթուլ Թարիին հայտարարեց Մոլդավական Ժողովրդավարական Հանրապետությունը՝ ռուսական դաշնային պետության ներսում, որից հետո ձևավորվեց կառավարությունը։
Բեսարաբիան հայտարարեց իր անկախությունը 1918 թվականի փետրվարի վեցին և խնդրեց Ռումինիայում տեղակայված ֆրանսիական բանակի օժանդակությունը, ինչպես նաև ռումինական բանակի օժանդակությունը։ Ապրիլի իննին Սֆաթուլ Թարիին ձայների ճնշող մեծամասնությամբ որոշում ընդունեցմիավորվել Ռումինիայի հետ։ Միավորումը ենթադրում էր ագրարային հեղափոխության ավարտ, ինքնավարություն և մարդու իրավունքների հանդեպ հարգանք[22]։ Խորհրդարանի անդամների մի մասը համաձայնեց հետաձգել միացումը, մինչև Բուկովինան և Տրանսիլվանիան ևս կմիանան Ռումինիայի թագավորությանը, սակայն պատմաբանները պնդում են, որ նրանք այդ անելու համար չունեին համապատասխան քվորումը[23][24][25][26][27]։ Այս միությունը ճանաչվեցԱնտանտի պետությունների կողմից 1920 թվականի Փարիզի համաձայնագրով, որը, սակայն, չէր վավերացվել բոլոր ստորագրողների կողմից[28][28][29]։
↑"Moldova Library of Congress Country Studies". Lcweb2.loc.gov. Retrieved 2013-10-09.
↑Charles Upson Clark (1911-06-12). "Bessarabia". Depts.washington.edu. Retrieved 2013-10-09. Naturally, this system resulted not in acquisition of Russian by the Moldavians, but in their almost complete illiteracy in any language. Check date values in: |year= / |date= mismatch (help); |chapter= ignored (help)
↑Vasile Baican, "Human settlements in Moldavia represented on "the Russian map" between 1828-1829", Scientific Annals of "Alexandru Ioan Cuza" University of Iasi - Geography series, 54, 2008, p. 65.
↑Charles Upson Clark (1927). "Bessarabia". Depts.washington.edu. Retrieved 2013-10-09. Today, the Bulgarians form one of the most solid elements in Southern Bessarabia, numbering (with the Gagauzes, i.e., Turkish-speaking Christians also from the Dobrudja) nearly 150,000. Colonization brought in numerous Great Russian peasants, and the Russian bureaucracy imported Russian office-holders and professional men; according to the Romanian estimate of 1920, there were about Great Russians were about 75,000 in number (2.9%), and the Lipovans and Cossacks 59,000 (2.2%); the Little Russians (Ukrainians) came to 254,000 (9.6%). That, plus about 10,000 Poles, brings the total number of Slavs to 545,000 in a population of 2,631,000, or about one-fifth |chapter= ignored (help)
↑"The Germans from Bessarabia". Ualberta.ca. Retrieved 9 October 2013.[dead link]
↑(German) Flavius Solomon, Die Republik Moldau und ihre Minderheiten (Länderlexikon), in: Ethnodoc-Datenbank für Minderheitenforschung in Südostosteuropa, p. 52
↑King, Charles (2000). "From Principality to Province". The Moldovans: Romania, Russia, and the politics of culture. Hoover Press. pp. 33–35.ISBN 0-8179-9792-X. Retrieved 2010-10-31.
↑"Sfatul Țării ... proclaimed the Moldavian Democratic Republic" (in Romanian). Prm.md. Archived from the original on 2007-12-04. Retrieved 9 October 2013.
↑Charles Upson Clark (1927). "24:The Decay of Russian Setiment". Bessarabia: Russia and Romania on the Black Sea – View Across Dniester From Hotin Castle. New York: Dodd, Mead & Company. Retrieved 31 October 2013.
↑Cristina Petrescu, "Contrasting/Conflicting Identities:Bessarabians, Romanians, Moldovans" in Nation-Building and Contested Identities, Polirom, 2001, pg. 156
↑28,028,1Malbone W. Graham (October 1944). "The Legal Status of the Bukovina and Bessarabia". The American Journal of International Law (American Society of International Law) 38 (4): 667–673. doi:10.2307/2192802. JSTOR 2192802
↑Mitrasca, Marcel (2002). "Introduction". Moldova: a Romanian province under Russian rule: diplomatic history from the archives of the great powers. Algora Publishing. p. 13.ISBN 1-892941-86-4. Retrieved 2010-10-31.
1 Տարածքի հիմնական մասը գտնվում է Ասիայում,2Ամբողջությամբ կամ հիմնականում գտնվում են Ասիայում, կախված նրանից թե Եվրոպայի և Ասիայի սահմանները ինչպես են անցկացվում։3 Ճանաչված էՄԱԿ-ի4 պետություն-անդամների կողմից։4 Ճանաչված էՄԱԿ-ի 72 պետություն-անդամների կողմից։5 Ճանաչել էԹուրքիան։6 Չճանաչված պետություն