Մկնդեղ կամարսեն (լատին․՝ Arsenicum,հունարեն՝ άρσην - ուժեղ, առնական),, տարրերիպարբերական համակարգի IV պարբերության V խմբիքիմիական տարր, կարգահամարը՝ 33, ատոմական զանգվածը՝ 74,9216։ Արսենը տարր է, նրա ատոմի արտաքինէլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է՝,,, թաղանթները լրացված են։
Բնական արսենը բաղկացած է մեկ կայունիզոտոպից՝։ Արհեստականորեն ստացվել են 69-81 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից կարևոր են՝(t1/2=76 օր),(t1/2=17,5 օր),(t1/2=26,4 ժ) և(t1/2 =38,7 ժ)։
Արսեն տարրի հայտնաբերումը վերագրում ենԱլբերտ Մեծին։ Արսենի միացությունները, սակայն, հայտնի են վաղուց ի վեր։ Բուժական նպատակների համար արսենի միացություններ է կիրառելՊարացելսը։ Որպես քիմիական տարր ճանաչվեց1789 թվականին (Ա.Լ․Լավուազիե)։
Երկրակեղևը պարունակում է 0,0005 զանգվածային % արսեն։ Փոքր քանակությամբ արսեն են պարունակում բոլորօրգանիզմները։ Ազատ արսեն հազվադեպ է հանդիպում։ Հայտնի են արսենի 120միներալներ, որոնցից տարածված ենարսենապիրիտը,լելինգիտը,աուրիպիգմենտը ևռեալգարը։ Արսենն ունի ալոտրոպային մի քանի ձևափոխություններ։ Սովորական պայմաններում առավել կայուն է մետաղական կամ մոխրագույն արսենը ( ձև), որը փխրուն, թարմ կտրվածքում՝մետաղական փայլով, բյուրեղային նյութ է, խտությունը՝ 5720 կգ/մ3, սուբլիմվում է 615oC-ում, հալվում՝ 817oC-ում (36 մթն ճնշման տակ)։
Բնության մեջ հանդիպում էարսենոլիտ ևկլոդետիտ միներալների ձևով։ Լուծվում է ջրում (16 գ/լ, 15oC-ում)՝ առաջացնելով արսենային հիդրօքսիդ՝, որը հայտնի է միայն լուծույթներում, ամֆոտեր է՝ ավելի արտահայտված թթվային հատկություններով։
Ջրում և օրգանական լուծիչներում չի լուծվում։ Արսենի անգույն գոլորշիների արագ սառեցումից առաջանում են դեղին արսենի թափանցիկ բյուրեղներ,խտությունը՝ 1970 կգ/մ3, հատկություններով նման է սպիտակֆոսֆորին, սակայն նրանից անկայուն է։ Լուծվում էծծմբածխածնում։ Հայտնի են ամորֆ արսենի ձևերը (խտությունները համապատասխանաբար՝ 4730կգ/մ3, 4970 կգ/մ3, 5100 կգ/մ3), որոնք անկայուն են և տաքացնելիս փոխարկվում են ձևի։ Արսենը քիմիապես միջին ակտիվության տարր է։ Քիմիական միացություններում ունի +3, +5 և -3օքսիդացման աստիճաններ։ Սովորականջերմաստիճաններումօդում օքսիդանում է, տաքացնելիս այրվում կապույտ բոցով՝ առաջացնելով արսենային անհիդրիդ՝, որը սպիտակ, սուբլիմվող պինդ նյութ է։
Արսենային թթուն՝, չափազանց թույլ թթու է, աղերը կոչվում են արսենիտներ (օրինակ,,)։Ազոտական թթուն ևարքայաջուրը օքսիդացնում են արսենը՝ առաջացնելովարսենական թթու՝, որը անգույն, ջրում լավ լուծվող բյուրեղական նյութ է։ Նրա ջրային լուծույթը միջին ուժի թթու է (ֆոսֆորական թթվից թույլ) և օքսիդիչ։ Աղերը կոչվում են արսենատներ (օրինակ,)։ Արսենի (V) օքսիդը՝, ստացվում է արսենական թթվի ջրազրկումից։ Անգույն, ջուր կլանող ամորֆ զանգված է։ Լավ լուծվում է ջրում՝ առաջացնելով արսենական թթու։
Բարձր ջերմաստիճաններում քայքայվում է և ստացվում են թթվածին և։ Արսենը միանում էհալոգենների հետ։ Փոշին բոցավառվում էքլորիմթնոլորտում․ ստացվում էարսենի քլորիդ՝, որը ցածր ջերմաստիճաններում (-78oC) միանում է քլորի հետ՝ առաջացնելով։ Հնգարժեք արսենի միացություններըբրոմի ևյոդի հետ չեն ստացվել։ Միահալելիս արսենը միանում էծծմբի և մետաղների հետ, առաջացնելով համապատասխանաբար՝սուլֆիդներ ևարսենիդներ։ Արսենիդների և թթուների փոխազդմամբ սաացվում էարսենաջրածին՝։ Արսենն առաջացնում է բազմաթիվ օրգանական միացություններ (տեսՀետերոօրգանական միացություններ)։
Նոսրթթուների առկայությամբ արսենի միացությունները վերականգնվում ենցինկով և առաջացնում արսենաջրածին, որը տաքացնելիս քայքայվում է՝ անջատելով արսեն։ Վերջինը նստում է փորձանոթի պատերին որպես սև մոխրագույնհայելի և հեշտ լուծվումնատրիումի հիպոքլորիտի լուծույթում։ Արսենի հայտնաբերման այս եղանակը (Ջ․Մարշ,1836) լայնորեն կիրառվում է դատականբժշկության մեջ։
Արսեն ստանում են սուլֆիդային հանքանյութերի ջերմային քայքայմամբ, երբեմն նաև հանքը բովում են և ստացված արսենային անհիդրիդը վերականգնումփայտածխով կամկոքսով։
Արսենի՝ ջրում կամստամոքսահյութում լուծվող բոլոր միացությունները չափազանց թունավոր են։ Թունավորման նշաններն են՝ սուր ցավերորովայնում, սրտխառնոց, փսխում, լույծ, արյան ճնշման անկում, կենտրոնական նյարդային համակարգի արգելակում։ Թունավորվածին օգնելու միջոցներն են՝ ստամոքսի լվացում, նատրիումի կամ մագնեզիումի սուլֆիդների ջրային լուծույթ խմեցնելը և դիթիոպրոպանոլի ներմաշկային ներարկումը։ Արսենի թույլատրելի պարունակությունն օդում 0,0003 մգ/լ է։
↑Редкол.: Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1992. — Т. 3. — С. 157. — 639 с. —50 000 экз. — ISBN 5—85270—039—8
Erwin Riedel:Anorganische Chemie. de Gruyter, Berlin 2002,ISBN 3-11-017439-1.
Dietmar Ritter:Charakterisierung und Einsatz alternativer Arsen- und Phosphor-Quellen für die Metallorganische Molekularstrahlepitaxie von InP und GaInAs. Shaker, Aachen 1998,ISBN 3-8265-4489-7.
Giulio Morteani, Lorenz Eichinger:Arsen im Trinkwasser und Dearsenierung. Gesetzliche Vorschriften, Toxikologie, Hydrochemie. in:Wasser, Luft, Boden. Vereinigte Fachverl., Mainz 48. 2004, 6, S. 24–26.
Nicholas C. Norman:Chemistry of Arsenic, Antimony and Bismuth. Blackie, London 1998,ISBN 0-7514-0389-X.
Andrew A Meharg:Venomous Earth: How arsenic caused the world's worst mass poisoning. Macmillan Science.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 113)։