Մինսկ (բելառուս․՝ Мінск, մինչև1939 թվականը՝Մենսկ[3]),Բելառուսի մայրաքաղաքը,Մինսկի մարզի ևՄինսկի շրջանի վարչկենտրոն, սակայն չի մտնում դրանց կազմի մեջ, քանի որ համարվում է ինքնավար տարածք։ Ունի«Հերոս քաղաք» կոչում։ Խոշորագույն տրանսպորտային հանգույց, երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոն է։
Մինսկում գտնվում էԱՊՀ-ի գլխավոր գրասենյակը։ Քաղաքը գտնվում է երկրի աշխարհագրական կենտրոնի մոտ և գտնվում էՍվիսլոչ գետի ափին։ Մինսկի մակերեսը 348,84 կմ²։
Առաջին անգամ Մինսկը հիշատակվում է1067 թ.-ին, որպես ամրոց։12-րդ դարից եղել է Մինսկի իշխանության կենտրոնը,14-րդ դարից՝ Լիտվական մեծ իշխանության կազմում։1499 թ.-ին քաղաքին տրվել է մագդեբուրգյան իրավունք, 14-րդ դարից դարձել է Մինսկի վոյեվոդության կենտրոնը։1793 թ.-ից, Ռեչ Պոսպոլիտայի 2-րդ բաժանումից հետո, մտել էՌուսական կայսրության մեջ,1796 թ.-ից Մինսկի նահանգի կենտրոնն էր։
1898 թ.-ի մարտի 1-3-ը Մինսկում կայացել է ՌՍԴԲԿ 1-ին համագումարը։
Հավանական է, որ քաղաքի անվանումը եկել էՄինյա գետի անվանումից, որը եղել է Պտիչ գետի վտակ։Մինյա գետի անվանումը եկել է հնդեվրոպական *men բառից։ Անվան հին ռուսական տարբերակներն ենМѣньскъ,Мѣнескъ,Мѣнск-ը[4]։ Ավելի հին ժամանակներում քաղաքի անվանումը գրվում էր առանց ятяМеньск,Менеск,Менск[5]:
Տասնվեցերորդ դարի վերջին Մինսկը որպես քաղաքի անվանում քչերն էին օգտագործում[6], հետագայում ավելի շատ օգտագործվում էր «Миньск—Минск» անվանումը (տասնյոթերորդ դարի երկրորդ կեսերից), բայց չէր մոռացվել նաևМенск: «Менск» անվանումը անհետացել է միայն տասնութերորդ դարում[6]։
1502 թվականից սկսածMinsk տեսքը օգտագործվում է միայնլատինականլեհական փաստաթղթերում («Minsk», «Mińsk»): Քաղաքի անվան ձևափոխումը տեղի է ունեցել ուկրաինական բարբառների ազդեցությամբ[7]։ Տասնութերորդ դարի վերջում՝ Լեհաստանի բաժանումից հետո, ռուսական փաստաթղթերում կայուն մնաց «Минскъ» անունը[8]։
Բելառուսերենում ուղղագրությունը ձևավորվել տասնիններորդ դարի վերջում[9][10][11], որն ազդեց նաև քաղաքի անվան ձևակերպման մեջ։Ազգագիր Պավել Շպիլևսկին հրապարակել է Մինսկ քաղաքի անվան ծագման լեգենդը։ Համաձայն այդ լեգենդի՝ Մինսկի հիմնադիրը եղել էՄենեսկը։
ԲԽՍՀ-ի ժամանակՄենսկ անվանումը կրկին դարձավ նորմատիվ և միաժամանակ[6] օգտագործվում էր Բելոռուսիայի պաշտոնական փաստաթղթերում մինչև1939 թվականի հուլիսի 29-ը, մինչև ԲԽՍՀ-ի Գերագույն Խորհուրդը փոխեց քաղաքի անունը «Мінск»-ի[12]։
1991 թվականին Մինսկի նախարարներից կազմված խորհուրդը դիմում է Գերագույն խորհրդին մի խնդրանքով՝ վերանվանել քաղաքի անունըМенск-ի, բայց խնդրանքը մերժվում է[13]։ ՔաղաքըМенск վերանվանելու համար քվեարկել է 142 պատգամավոր, բայց հարկավոր էր 173-ը[14]։
Լեհերենում հնուց օգտագործվում էրլեհ.՝Mińsk Litewski (Լիտվականան Մինսկ, որի անվանումը եկելԼիտվական մեծ իշխանությունից) անվանումը, իսկ ավելի ուշլեհ.՝Mińsk Białoruski (Բելառուսական Մինսկ), որպեսզի չխառնեն Լեհաստանի Մինսկոմ-Մազովեցկի քաղաքի հետ։ Հիմա լեհական «Mińsk» բառը մեծամասնությամբ նշանակում է Բելառուսի մայրաքաղաքը։
Չափավոր ցամաքային կլիմա ունի Մինսկը՝ ատլանտյան ծովային օդի հետ մեկտեղ։ Միջին տարեկան նստվածքը մոտ 700 մմ է։ Մինսկում ամառը տաք է, բայց շոգ չէ։ Հուլիսին միջին ջերմաստիճանը +18,5 °C է։ Ձմեռը Մինսկում շատ ցուրտ չէ, միջին ջերմաստիճանը հունվարին −4.5 °C է։
2012 թվականի դրությամբ քաղաքի մակերեսը կազմում է 34 884,43 հեկտար (348,84 կմ²)։ Իսկ 2006 թվականի դրությամբ՝ 306,68 կմ²։ Հետագայում փոխում են Մինսկ քաղաքի և Մինսկի շրջանի սահմանները Բելառուսիայի նախագահի հրամանով 2007 թվականի նոյեմբերի 22-ին № 592 «Քաղաք Մինսկի և Մինսկի շրջանի սահմանների փոփոխման մասին»[17] քաղաքի սահմանի մեջ են վերցնում Մինսկի շրջանից 5,2715 հեկտար (0,05 կմ²)։ Նաև 116,95 հեկտար (1,17 կմ²) տարածք Սմոլևիչյան շրջանից, Մինսկի շրջանից Բելառուսիայի նախագահի հրամանով 2008 թվականի հուլիսի 21-ին № 397 «Քաղաք Մինսկի և Սմոլևիչյան շրջանի սահմանների փոփոխման մասին»[18]։
Քաղաքի միջով անցնում էԲալթյան ևՍև ծովյան ջրավազանների բաժանման գիծը։ Մինսկի միջով հոսում էՍվիսլոչ գետը, որի մեջ թափվում են վեց գետ։ Բոլոր այդ գետերը պատկանում ենՍև ծովյան ջրավազանին։
2010 թվականի մայիսի կեսերից մինչև հուլիսը աղբ է թափվել մոտ 28 տոննա ջրիմուռ[19]։ 2011 թվականի գարուն-աշուն շրջանումՍլիվոչի գետից հանել են մոտ 400 տոննա աղբ[20]։
Խմելու ջուր քաղաք մատակարարվում է երկու աղբյուրներից՝ ստորգետնյա և վերգետնյա։ Արտեզյան խմելու ջուրը օգտագործվում է հետևյալ շրջաններում՝ Լենինյան, Պերվոմայան, Կենտրոնական, Պարտիզանական մասամբ նաև Կաստիրչյան։ Ֆրանսիական Մոսկովյան շրջանները սնվում են վերջրյա աղբյուրից[21]։
Մինսկի Վարչական բաժանումը նախաձեռնվել է 1938 թվականին քաղաքի բնակչության մեծ աճի պատճառով (մինչև 218 հազար մարդ)։ 1938 թվականի մարտի 17-ից ստեծվեցին Ստալինյան (1961 թվականի նոյեմբերի 2-ից՝ Զավոդսկոյ), Վորոշիլովկի (1961 նոյեմբերի 2-ից՝ Սովետական) և Կագանովիչեյսկի (1957 թվականի հուլիսի 20-ից՝ Կաստիրչյան շրջան) շրջանները։
Ներկա պահին Մինսկը բաժանվում է 9 վարչական տարածքների։
Ըստ 2009 թվականի Բելառուսիայի մարդահամարի Մինսկի բնակչությունը 1 836 808 մարդ էր։ 2011 թվականի սկզբինԱլեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մինսկի բնակչությունը պետք է սահմանափակել 1,8 միլիոն մարդկանցով[26]։
2005-2012 թվականներին ծնելության գործակիցը բարձրացել է 9,4-ից 12 1000 մարդու նկատմամբ (1990 թվականին՝ 14,4), մահացության գործակիցը իջել է 9,6-ից մինչև 9,2 1000 մարդու նկատմամբ (1990 թվականին՝ 6,6), իսկ ընդհանուր բնական աճի գործակիցը բարձրացել է −0,2-ից մինչև +2,8 1000 մարդու նկատմամբ (+7,8 1990 թվականին)[22][27]։ Բնակչության միջին կյանքի երկարությունը բարձրացել է 72,3-ից (67 տղամարդկանց, 77,2 աղջիկների մոտ) մինչև 74,9 տարի (69,6 տղամարդկանց, 79,4 աղջիկների մոտ)[22]։
Մինսկում 2012 թվականին գրանցվել է 15 514 ամուսնություն (8,2՝ 1000 մարդու նկատմամբ) և 8121 ամուսնալուծություն (4,3՝ 1000 մարդու նկատմամբ)[27]։
16-րդ դարի վերջերին Մինսկում ապրում էր մոտ 4-5 հազար բնակչություն[28]։ 1654-1667 թվականների պատերազմի ավարտին Մինսկի բնակչությունը կրճատվեց 2 հազարով[29][30]։ 1797 թվականին մինսկի բնակչությունը կազմում էր 5794 մարդ[31], իսկ 1811 թվականին կազմում էր 11 200 մարդ[32]։ Հերթական պատերազմի պատճառով 1812 թվականին բնակչությունը կրճատվեց մինչև 3480 մարդ[32], բայց կրկին նրանք վերականգնվում էին, և արդեն 1827 թվականին բնակչությունը հասել էր 14591-ի։ Պատերազմի պատճառով 1812 թվականին Մինսկը իր մեծությամբ երկրորդ քաղաքն էր Բելառուսում, նա զիջում էրՎիտեբսկին[33]։ Քաղաքը սկսեց զարգանալ այն բանից հետո, երբ 1970-ական թվականներին կառուցեցին երկու երկաթուղային ճանապարհները՝ Մոսկվա-Բրետյան և Լիբավո-Ռոմենսկային։ Եթե 1860 թվականին մինսկի բնակչությունը կազմում էր 26 760 մարդ[33], ապա արդեն 1897 թվականին կազմում էր 90 912 մարդ[34]։
Քաղաքի բնակչությունը XI—XIX դարերում, հազար բնակիչներ
Քաղաքի բնակչությունը XX—XXI դաարերում, հազար բնակիչներ
Շրջաններում բնակչության բելառուսների բաժինը տատանվում է 73,59 %-ից Պերվոմայսկի շրջանում մինչև 84,73 %-ը Զավոդսկոյի շրջանում,իսկ ռուսների մոտ 7,81 %-ից Պեռվոմայսկի շրջանում մինչև 13,51 % Զավոդսկոյի շրջանում։
2010 թվականների սկզբին երկրի քաղաքական ուժերը որոշեցին փոխել մայրաքաղաքի և մոտակա շենքերի տեսքը։ Դրա փոխարեն քաղաք-արբանյակների կառուցման միտքը առաջ քաշվեց։ Միաժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն արգելեց շինարարությանը գյուղատնտեսական հողերի վրա, որոնք գտնվում են Մինսկի շրջանաձև ավտոճանապարհի կողքին[39]։
Ի սկզբանե Մինսկը պետք է ունենար ինը քաղաք-արբանյակներ՝ Զասլավլ, Ֆանիպոլ, Ձերժինսկ, Ստոլբցի, Ուզդա, Ռուդինսկ, Սմոլովիչի, Ժոդինո, Լոգոյսկ[40] (բոլոր քաղաքները բացի Լոդոյսկից և Ուզդիից մայրաքաղաքի հետ կապված են երկաթուղիով), բայց ավելի ուշ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանով նրանք կրճատվեցին մինչև վեցը (Զասլավլ, Ֆանիպոլ, Ձերժինսկ, Ռուդինսկ, Սմոլովիչի, Լոգոյսկ)[41]։ «БелНИИП градостроительства»-ն սպասում էր, որ մարդկանց քանակը քաղաք-արբանյակներում կշատանա Մինսկից տեղափոխվող ժողովրդի հաշվին[42]։ Մի քանի փորձնական շինարարական նախագծերից հետո Սմելվիչում վերջապես 2014 թվականի ամռանը կառուցվեց բարձրահարկ բնակելի շենք, բայց առանց հարմարությունների[43]։ Այդ նույն տարվա աշնանը Մինսկ քաղաքի գլխավոր քաղաք-արբանյակ դարձավ Ռուդենսկը։ Նախարարները հայտարարում են, որ քաղաք արբանյակներում հարկավոր է կառուցել հինգ հարկից ոչ ավելի շինություններ[44]։ Որպեսզի ակտիվացնել շինարարական աշխատանքները արբանյակ-քաղաքներում «Мингорисполком»-ը որոշում է 2017 թվականին երկու անգամ քչացնել շինարարական տարածքները[45].
↑Н. В. Бирилло, Ю. Ф. Мацкевич, А. Е. Михневич, Н. В. Рогова. Белорусский язык // Языки мира. Славянские языки. М.: Academia, Институт языкознания РАН, 2005. — С. 548—594.
↑Баравы Р. Менск // Вялікае Княства Літоўскае. Энцыклапедыя у 3 т. — Мінск: Белорусская энциклопедия имени Петруся Бровки, 2005. — Т. 2: Кадэцкі корпус — Яцкевіч. — С. 287. — 788 с. —ISBN 985-11-0378-0(բելառուս.)
↑Баравы Р. Менск // Вялікае Княства Літоўскае. Энцыклапедыя у 3 т. — Мінск: Белорусская энциклопедия имени Петруся Бровки, 2005. — Т. 2: Кадэцкі корпус — Яцкевіч. — С. 288. — 788 с. —ISBN 985-11-0378-0(բելառուս.)
↑Гісторыя Мінска. —Մինսկ: Наука и техника, 1967. — С. 52.
↑Гісторыя Мінска. —Մինսկ: Наука и техника, 1967. — С. 53.
↑32,032,1Гісторыя Мінска. —Մինսկ: Наука и техника, 1967. — С. 81.
↑33,033,1Гісторыя Мінска. —Մինսկ: Наука и техника, 1967. — С. 89-90.
↑Гісторыя Мінска. —Մինսկ: Наука и техника, 1967. — С. 105.