| Միկլոշ Բենսե | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 19,1911(1911-06-19) Բուդապեշտ,Հունգարիա |
| Երկիր | |
| Մահացել է | հունվարի 24,1992(1992-01-24)(80 տարեկան) Դոտան |
| Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց[1] |
| Մասնագիտություն | օպերային երգիչ |
| Երգչաձայն | բաս |
| Գործիքներ | վոկալ |
Միկլոշ Բենսե (հունգ.՝ Bencze Miklós,հունիսի 19,1911(1911-06-19),Բուդապեշտ,Հունգարիա -հունվարի 24,1992(1992-01-24),Դոտան),հունգարացի-ամերիկացի օպերային երգիչ (բաս)։
Միկլոշ Բենսեն ծնվել է1911 թվականինԲուդապեշտում։ 1947 թվականին կրթաթոշակ է ստացել և սովորելտենոր Մանֆրեդո Պոլվերոսիի մոտ։ Բեմելը կայացել է 1946 թվականին Հունգարիայի պետական օպերայում, որտեղՏրուբադուր օպերայում հանդես է եկել Ֆերանդոյի դերում։ Հանդես է եկել նաև Բուդապեշտի քաղաքային օպերային թատրոնի,Վիեննայի ևԻնսբրուքի օպերային ընկերությունների հետ։ Ամուսնացել է Բուդապեշտում ծնված Իլոնա Աննա Սաբարիի հետ։
1957 թվականին, երբ սովետական զորքերը մտան Բուդապեշտ վերջ դնելու1956 թվականի հունգարական հեղափոխությանը, Բենսեն կնոջ հետ հեռացավ Հունգարիայից և արտագաղթեցԱՄՆ, որտեղՌոքֆելեր հիմնադրամից ստանալով դրամաշնորհ՝ հանդես եկավՆյու ՅորքիՔարնեջի Հոլում։ Շարունակելով օպերային կարիերան և հանդես գալով մեծ օպերային թատրոններում Սպարաֆուչիլի, Լեպորելոյի, Դոն Բազիլիոյի և Մեֆիստոյի դերերում, միաժամանակ նա դասավանդել և հանդես է եկել որպես Artist-in-residence Բեյլորի համալսարանում, Տեխաս, Ուեյկո[2], 1964 թվականից՝ Միսսիսիպիի համալսարանում։ Նրա սաներից շատերը դարձել են հայտնի երգիչներ և ուսուցիչներ։ 1977 թվականին հրաժեշտ տալով բեմին՝ Բենսեն երգեցողություն է դասավանդելԱլաբամա նահանգի Դոտան քաղաքի Ուոլեսի համայնքային քոլեջում[3][4][5]։