Միզանդրիա, ատելություն, արհամարհանք կամ կանխակալ կարծիք էտղամարդկանց կամ տղաների նկատմամբ[1][2][3]։ «Միզանդրիստ» բառի ձևը կարող է օգտագործվել որպես ածական[4]։
Միզանդրիան բաղկացած է հունարենmisos (μῖσος, «ատելություն») ևanēr, andros (ἀνήρ, ἀνδρός; «տղամարդ») բառերից[5]։ Բառը կիրառվել է դեռևս 19-րդ դարում, իսկ 1871 թվականին օգտագործվել է The Spectator ամսագրում[6][7]։ Ի հայտ է եկել Webster's Third New միջազգային բառարանում՝ 1952 թվականին։ Ֆրանսերենից (misandrie), գերմաներեն (Männerhass) թարգմանությունը (տղամարդկանց նկատմամբ ատելություն)[8] գրանցվել է 1803 թվականին[9]։Միզոգենիան (ատելություն կանանց կամ աղջիկների նկատմամբ) հակադիր է միզանդրիային։ Տերմինները նման են, բայց ակնհայտ նշանակությունըանդրոֆոբիան է, որը վախն է տղամարդկանց նկատմամբ[10]։ Գրող Հելեն Փլուքրոսը պնդում էր, որ անդրոֆոբիան ավելի հաջող տերմին է այն իրավիճակներում, երբ տղամարդկանց հանդեպ խորշանքն առաջանում է վախից[11]։
Մանկավարժ և ակտիվիստ Վարեն Ֆարելը գրել է իր հայացքների մասին, թե ինչպես են տղամարդիկ յուրահատուկ ձևով մարգինալացվել և ինչպես են նրանք դա անվանում «փոխարինելիություն»․ եղանակ ըստ որի բավականին վտանգավոր զբաղմունքներ, հատկապես զինվորական գործն ու հանքագործությունը պատմականորեն կատարվել տղամարդկանց կողմից և մնացել են այդպիսին առ այսօր։ Իր «Միֆ տղամարդկանց իշխանության մասին» (The Myth of Male Power) գրքում Ֆարելը պնդում էր, որ նահապետական հասարակությունը չի ստեղծում կանոններ որոնք կնպաստեն կականց հաշվին տղամարդկանց գնահատմանը[12]։
Ինչ վերաբերվում է տղամարդկանց փոխարինելիությանը, սոցիալական հեոգեբան պրոֆեսոր Ռոյ բաումեստերը գրել է․
Երբ լրտվական դաշտը հաղորդում է որևէ պատահարի մասին, նրանք հաճախ օգտագործում են հետևյալ արտահայտությունը․ «անգամ կանայք և երեխաներ», եթե այդպիսիք կան զոհերի ցուցակում․․․ Արտահայտությունը ցույց է տալիս այն տեսակետը, որ տղամարդկանց կյանքն անվելի քիչ է գնահատվում, քան ինչ-որ այլ մեկի կյանքը․․․ Դա ավելին է քան պարզապես անհարգալիր վերաբերմունքը։ Դա օգնում է հիշեցնելու ցանկացած տղամարդու, որ ցանկացած հուսահատ իրավիճակում ենթադրվում է, որ նա արագորեն կհրաժարվի իր կյանքից, եթե դա կփրկի կնոջ կամ երեխայի կյանքը․․․ 20-րդ դարի ամենահայտնի աղետներից մեկըՏիտանիկի խորտակումն է․․․ Փրկարար նավակները հատկացվեցին կանանց, մինչ տղամարդիկ մնում էին խորտակվող նավում․․․ Հարուստ տղամարդկանց կյանքի տևողությունն ավելի ցածր է (34%) քան աղքատ կանանց(46%)։ Այս փաստը պետք է լրջորեն կանգնեցնի յուրաքանչյուրին, ովքեր հետևում են այն պայմանական իմաստությանը (կամ ֆեմենիստական քննադատությանը), որ հասարակությունը բարեհաճ է տրամադրված հարուստ և ուժեղ տղամարդկանց նկատմամբ՝ մնացած մարդկանց հաշվին․․․«Հայրիշխանության» գաղափարը, չնայած անտեսում է հասարակությունում տղամարդկանց սխալ լինելը, հանգեցնում է նրան, որ այդ արտոնյալ անդամները ավելի գնահատելի են, քան որևէ այլ մեկը․․․ Սակայն նրանց կյանքն այդքան էլ չի արժեվորվում, քան ցածր դասակարգի կանանց կյանքը․․․ Այդ կանայք հազիվ թե ունեին փող, ուժ կամ կարգավիճակ, բայց ի շնորհիվ նրա, որ կին են փրկարար նավակներում տեղերի արժանանցան, մինչ լավ հագնված ջենթլմենները կանգնած էին տախտակամածին և լուռ հետևում էին, թե ինչպես են նրանք հեռանում[13]
Ակադեմիկոս Ալիս Էչոլսը իր «Խիզախիր լինել վատը․ արմատական ֆեմինիզմն Ամերիկայում» (Daring To Be Bad: Radical Feminism in America) գրքում պնդում էր, որ արմատական ֆեմինիստՎալերի Սոլանասն, առավել հայտնի 1968 թվականինԷնդի Ուորհոլի վրա կատարած մահափորձով, ցուցադրեց միզանդիրայի ծայրահեղ մակարդակ։ Նա դա համեմատում էր այդ ժամանակի այլ արմատական ֆեմինիստների հետ՝ իր SCUM Manifesto տրակտատում։ Էչոլը սահմանեց․
Սոլանսի անշփոթելի միզանդրիան․ հատկապես նրա հավատը տղամարտկանց կենսաբանական ստորադասության նկատմամբ, «անկախ կանանց» միջև հարաբերությունների նրա հաստատումը և սեքսից նրա հրաժարումը հակասում էին արմատական ֆեմինիզմի տեսակետին, որը երկրի տարածքում ուներ բավականին շատ կանանց ակումբներ[14]
Տղամարդկանց իրավունքների ակտիվիստները և այլ տղամարդկանց աջակցող խմբեր քննադատեցին ժամանակակից օրենքները՝ կապված ամուսնալուծությունների,ընտանեկան բռնությունների և բռնաբարությունների հետ, որպես ինստիտուցիոնալ միզանդրիայի օրինակ[15][16]։
Տղամարդկանց նկատմամբամբիվալենտ սեքսիզմի վերաբերյալ ուսումանսիրելով քոլեջի 488 ուսանողների, հետազոտողները հայտնաբերեցին, որ իրենց ֆեմինիստ չհամարող կանայք ավելի մեծ հավանականությամբ կթշնամանան տղամարդկանց նկատմամբ քան ֆեմինիստները, բայց նաև մեծ հավանականությամբ կունենան բարյացակամ վերաբերմունք տղամարդկանց նկատմամբ[17][18]։
503 հետերոսեքսուալ կանանց ուսումնասիրության արդյունքում սոցիալական հոգեբանները հայտնաբերեցին զուգորդություններ կապվածության ձևերի և տղամարդկանց նկատմամբ կանանց թշնամական սեքսիզմի միջև[19][20]։
↑"Misandry" at Oxford English Dictionary Online (ODO), Third Edition, June 2002. Accessed through library subscription on 25 July 2014. Earliest recorded use: 1885.Blackwood's Edinb. Mag, Sept. 289/1 No man whom she cared for had ever proposed to marry her. She could not account for it, and it was a growing source of bitterness, of misogyny as well as misandry.
↑Review of novel "Blanche Seymour",The Spectator, London, 1 Apr. 1871, p. 389.“We cannot, indeed, term her an absolute misandrist, as she fully admits the possibility, in most cases at least, of the reclamation of men from their naturally vicious and selfish state, though at the cost of so much trouble and vexation of spirit to women, that it is not quite clear whether she does not regard their existence as at best a mitigated evil.”
↑Joshua Hart, Peter Glick and Rachel E. Dinero, (2013), "She Loves Him, She Loves Him Not: Attachment Style as a Predictor of Women's Ambivalent Sexism Towards Men", Psychology of Women Quarterly, Vol. 37: 507-517
MacNamara, J.R. (2006),Media and Male Identity: The Making and Remaking of Men, Palgrave Macmillan; New York.
McElroy, Wendy (2001).Sexual Correctness: The Gender-Feminist Attack on Women. Harper Paperbacks. New York: McFarland & Company.ISBN978-0-7864-1144-3.
Synnott, Anthony (2009),Re-Thinking Men: Heroes, Villains and Victims, Ashgate Publishing.1409491951.
Smith, William A., Yosso, Tara J., Solorzano, Daniel G. (2007), "Racial Primes and Black Misandry on Historically White Campuses: Toward Critical Race Accountability in Educational Administration",Educational Administration Quarterly, vol. 43 no. 5, pp. 559–585.