Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Միգել Բրիտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միգել Բրիտոս
իսպ.՝Miguel Britos
Քաղաքացիությունը Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվհուլիսի 17,1985(1985-07-17)[1][2][3](40 տարեկան)
ԾննդավայրՄոնտեվիդեո,Ուրուգվայ
Հասակ188 սանտիմետր
Քաշ82 կիլոգրամ
Դիրքպաշտպան

Միգել Անխել Բրիտոս Կաբրերա (իսպ.՝Miguel Ángel Britos Cabrera,հուլիսի 17,1985(1985-07-17)[1][2][3],Մոնտեվիդեո,Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ,պաշտպան:

Կարիերա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Միգել Բրիտոսը կարիերան սկսել է 2005 թվականին Մոնտեվիդեոյի «Ֆենիքս» ակումբում։ Այս թիմի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով 37 հանդիպման և դառնալով 5 գոլի հեղինակ։ 2006 թվականին տեղափոխվել է «Խուվենտուդ Լաս Պիեդրաս», որտեղ խաղացել է նաև երկու մրցաշրջան։ 2007 թվականի հուլիսին «Մոնտեվիդեո Ուոնդերերս» ակումբը գնել է ֆուտբոլիստին[4], որի կազմում նա անցկացրել է 14 խաղ և խփել 1 գնդակ։

2008 թվականին 4 միլիոն եվրոյով գնվել է իտալական «Բոլոնիայի» կողմից[5]։ Սեպտեմբերի 21-ին«Ֆիորենտինայի» հետ խաղում նորամուտն է նշել թիմի կազմում: Առաջին մրցաշրջանում ուրուգվայցի պաշտպանը թիմում անցկացրել է 16 խաղ և խփել 1 գնդակ: Հաջորդ մրցաշրջանում աստիճանաբար դարձել է Բոլոնիայի հիմնական կազմի խաղացող՝ մրցաշրջանի ընթացքում անցկացնելով 24 հանդիպում: 2010/11 մրցաշրջանում տեղ է գրավել ակումբի հիմնական կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: Հաջող մրցաշրջանից հետո ֆուտբոլիստին ցանկացել են ձեռք բերել«Յուվենտուս» ու«Նապոլի»[6],«Էսպանյոլ»[7] և«Մանչեսթեր Սիթի» ակումբները[8]։

2011 թվականի հուլիսի 12-ին տեղափոխվել է «Նապոլի»[9], նրա համար վճարել է 8 մլն եվրո, գումարած Լուիջի Վիտալեի վարձակալությունը[10]։ Պայմանագիրը կնքվել է 4 տարով[11], 1,4 միլիոն եվրո աշխատավարձով[12]։ Մինչմրցաշրջանային մրցաշարի՝ Ժոան Գամպերի Գավաթի խաղարկության ժամանակ «[[Բարսելոնա ՖԱ|Բարսելոնայի» հետ խաղում ստացել է աջ ոտքի 5-րդ նախագարշապարի ոսկրի կոտրվածք, ինչի պատճառով 4 ամսով դուրս է մնացել ֆուտբոլից[13]։ 2012 թվականի հունվարի 12-ին վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Իտալիայի գավաթի«Չեզենայի» հետ խաղում։

2015 թվականի հուլիսի 22-ին տեղափոխվել է«Ուոթֆորդ»։ Պայմանագիրը կնքվել է 3 տարի ժամկետով:

Նվաճումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Իտալիայի գավաթի գավաթակիր՝ 2012, 2014
  • Իտալիայի Սուպերգավաթի գավաթակիր՝ 2014

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,02,1Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,03,1As (իսպ.)Madrid:PRISA, 1967. — ISSN1888-6671
  4. ««Наполи» приобрёл у «Болоньи» защитника Бритоса».Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  5. «UFFICIALE: Miguel Britos al Bologna».Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  6. «Мигель Бритос на прицеле итальянских грандов».Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  7. «Эспаньол претендует на Бритоса». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2025 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  8. «Бритос и Рамирес — новые цели Мансити». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2025 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  9. «Мигель Бритос перешел в Наполи».Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  10. «Britos è del Napoli: il difensore uruguaiano è stato presentato ufficialmente».Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  11. «Britos: Ho sempre sognato Napoli, qui farò il salto di qualità De Laurentiis: Ci siamo rinforzati a difesa ed a centrocampo».Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  12. «Официально: Мигель Бритос в Наполи». Արխիվացված էօրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  13. Tegola Britos, infrazione quinto metatarso: sarà operato nelle prossime 48 ore, stop di 2 mesi
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Միգել Բրիտոս» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Միգել_Բրիտոս&oldid=10611265» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp