Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Մարիբոր

46°33′ հս․ լ. 15°38′ ավ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մարիբոր
սլովեն.՝Maribor
ԵրկիրՍլովենիա Սլովենիա
ՀամայնքՄարիբոր քաղաքային համայնք
Առաջին հիշատակում1164
Այլ անվանումներՄարբուրգ ան դեր Դրաու
Մակերես42,1կմ²
ԲԾՄ275[1]մ
Բնակչություն96 302 մարդ (2022)[2]
Ժամային գոտիUTC+1,ամառըUTC+2
Հեռախոսային կոդ02
Փոստային դասիչ2000
Ավտոմոբիլային կոդMB
Պաշտոնական կայքmaribor.si

Մարիբոր (սլովեն.՝Maribor,գերմ.՝Marburg an der Drau), մեծությամբՍլովենիայի երկրորդ քաղաքը (քաղաքի բնակչությունը2013 թվականի տվյալներով կազմում է 94,9 հազար մարդ)[3]։ Մարիբորը գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում, Պոդրավսկա տարածաշրջանում,Դրավա գետի վրա, Պոգորե լեռան ստորոտում։ Քաղաքը համարվում է Ստորին Շտիրիյապատմական շրջանի կենտրոնը։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Միջնադարյան Մարիբորը

Մարկբուրխ ամրոցի առաջին հիշատակումը վերաբերում է1164 թվականին։1254 թվականին Մարիբորը ստացել է քաղաքային իրավունքներ։Հաբսբուրգների դինաստիայի հաստատումից հետո (1278) քաղաքը սկսեց արագ զարգանալ և դարձավ տարածաշրջանի կարևորագույն կենտրոններից մեկը։1532 և1683 թվականներին Մարիբորը հաջողությամբ դիմացել էթուրքերի պաշարմանը։

Ի սկզբանե քաղաքը ենթարկվել է Շեկաուն եպիսկոպոսությանը, սակայն, 1859 թվականին սկսել է ենթարկվել Լավանտ եպիսկոպոսությանը, որն էլ 1962 թվականին ստացել է իր Մարիբորսկ եպիսկոպոսություն անվանումը։2006 թվականինՀռոմիԲենեդիկտոս XVI պապը քաղաքին շնորհեց արքեպիսկոպոսական կարգավիճակ։

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ քաղաքի բնակչության 80 %-ը եղել ենգերմանացիներ, 20 %-ը՝սլովենացիներ։ Միևնույն ժամանակ տարածաշրջանի գյուղական բնակչությունը սլովենացիներ էին։ Պատերազմի ժամանակ Շտիրիյան և Կարինտիյան մեծ թվով սլովենացիների հայտարարել ենԱվստրիական պետության թշնամիներ և զրկել պետական պաշտոններից։ Դա ուժեղացրել է քաղաքի սլովենացի և գերմանացի բնակչությանանտագոնիզմը։Ավստրո-Հունգարական կայսրության փլուզումից հետո Մարիբորը պահանջ է ներկայացրել Ավստրիական Հանրապետությանը ևՀարավսլավիայի թագավորությանը։ 1919 թվականի հունվարի 27-ին Մարիբոր քաղաքը գերմանացիների կողմից սլովենացի Ռուդոլֆ Մայստերի ջոկատները գրոհի են ենթարկվել։ Արդյունքնում սպանվել է 13 մարդ և ավելի քան 60 հոգի վիրավորվել է։

Մարիբոր քաղաքըՀարավսլավիային միանալուց հետո բազմաթիվ գերմանացիներ լքել են՝ ներգաղթելովԱվստրիա։ Փակվել են գերմանական դպրոցները և կազմակերպությունները։ Այնուամենայնիվ, 1930-ական թվականներին Մարիբոր քաղաքի գերմանական բնակչության մասնաբաժինը կազմել է 25 %։

1941 թվականին Մարիբորը Շտիրիայի հետ միասին բռնակցվել է նացիստականԳերմանիային։ Նույն տարվա ապրիլին Մարիբոր է այցելԱդոլֆ Հիտլերը։ Քաղաքային ամրոցում նրա համար կազմակերպվել է ճոխ հյուրասիրություն։ Պատերազմի տարիներին քաղաքում գործում էին խոշոր ռազմական գործարաններ։ Քաղաքը բազմիցս ենթարկվել է դաշնակիցների ավիացիոն ռմբակոծությունների։ Պատերազմի ավարտից հետո գերմանացի բնակչության մնացած մասը արտաքսվել է երկրից։

Մարիբորի ազատագրումից հետո քաղաքը սկսել է արագ զարգանալ։ Արդյունքում քաղաքը դարձել է Սլովենիայի տրանսպորտային, արդյունաբերական և մշակութային կենտրոնը։1991 թվականին քաղաքը ճգնաժամ է ապրել, որի արդյունքում քաղաքի գործազրկության մակարդակը հասել է 25 %-ի։ Ներկայումս տնտեսական վիճակը զգալիորեն բարելավվել է՝ շնորհիվ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման։

2012 թվականին ՄարիբորըՊորտուգալիայիԳիմարայնշ քաղաքի հետ մեկտեղ ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։

Մարիբորը ճանաչվել է «Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաք 2013» մրցույթի հաղթող[4]։

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի դինամիկան[5]

Բնակչության1948-2022 թվականների վիճակագրություն
ՏարիԲնակչություն
194862 677 մարդ[2]
195370 815 մարդ[2]
196182 560 մարդ[2]
197196 895 մարդ[2]
1981106 113 մարդ[2]
1991103 961 մարդ[2]
1996116 147 մարդ
200293 847 մարդ[2]
200893 584 մարդ[2]
200996 408 մարդ[2]
201095 787 մարդ[2]
201195 171 մարդ[2]
201294 984 մարդ[2]
201394 809 մարդ[2]
201495 586 մարդ[2]
201595 881 մարդ[2]
201695 589 մարդ[2]
201794 876 մարդ[2]
201894 642 մարդ[2]
201995 767 մարդ[2]
202096 211 մարդ[6]
202197 019 մարդ[2]
202296 302 մարդ[2]


Տեսարժան վայրեր

[խմբագրել |խմբագրել կոդը]
Գլխավոր հրապարակը

Գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերն են՝ Մարիբորի Սուրբ Հովհաննես Մկրտչի գոթական տաճարը (12-րդ դար), քաղաքապետարանի շենքը, որը կառուցվել է Վերածննդի ոճով և Մարիբորի 15-րդ դարի ամրոցը։ Քաղաքում գտնվում է Մարիբոր համալսարանը, որը կառուցվել է1961 թվականին։ Գլխավոր հրապարակում կան շենքեր, որոնք կառուցված ենբարոկկո ոճով՝ Սուրբ Ալոիզիա եկեղեցին, քաղաքապետարանը և Կույս Մարիամի արձանը[7]։

Պագորե լեռան վրա ձմռանը զբաղվում են դահուկային սպորտով, որտեղ կառուցվել է դահուկամրցության ուղի։

Քաղաքում գտնվում է Սլովենիայի երկրորդ օդանավակայանը։

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մարիբոր քաղաքի
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
բացարձակ առավելագույնը (°C)−21,0−20,2−15,2−5,1−1,13,66,35,5−1,0−5,9−12,7−17,6−21,0
միջին առավելագույնը (°C)3,66,411,215,420,623,625,725,421,215,58,64,515,1
միջին ջերմաստիճանը (°C)−0,31,75,810,115,118,220,119,615,410,14,40,810,1
միջին նվազագույնը (°C)−3,6−2,11,35,29,813,014,914,710,96,21,1−2,25,8
բացարձակ նվազագույնը (°C)17,421,526,028,030,934,735,836,831,427,221,520,736,8
տեղումների քանակը (մմ)424764739111911512210310091661034
Աղբյուր՝1

Եղբայր քաղաքներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պատկերասրահ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Մարիբորի ամրոց
    Մարիբորի ամրոց
  • Ֆրանցիսկյան եկեղեցի
    Ֆրանցիսկյան եկեղեցի
  • Բետնավա ամրոց
    Բետնավա ամրոց
  • Քաղաքապետարան
    Քաղաքապետարան

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «Nadmorska višina naselij, kjer so sedeži občin» [Height above sea level of seats of municipalities] (Slovene and English). Statistical Office of the Republic of Slovenia. 2002.Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,002,012,022,032,042,052,062,072,082,092,102,112,122,132,142,152,162,172,182,192,202,21http://pop-stat.mashke.org/slovenia-cities.htm
  3. «:: Statistical Office of the Republic of Slovenia — How frequent are the same names of settlements and streets? ::». Արխիվացված էօրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}:no-break space character in|title= at position 50 (օգնություն)
  4. Молодёжную столицу Европы-2015 выберут из четырёх претендентов // РИА Новости, 24 ноября 2012
  5. Tabela: Podatki s področja demografije (projekt Urban Audit) za občini Ljubljana in Maribor
  6. Prebivalstvo - izbrani kazalniki, naselja, Slovenija, letnoStatistical Office of the Republic of Slovenia.
  7. Город Марибор
  8. «Pobratena mesta». Արխիվացված էօրիգինալից 2013-03-27-ին. Վերցված է2017-08-24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Մարիբոր» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNF12223385z ·GND4114985-3 ·LCCNn82116993 ·NKCge203118 ·NSK000675674 ·SUDOC030913012 ·VIAF123180183 ·WorldCat VIAF123180183
Մայրաքաղաք՝Լյուբլյանա
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Մարիբոր&oldid=10549713» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp