Մավրերը առանձին ազգություն չեն[4] և 1911 թվականինԲրիտանիկա հանրագիտարանը գտավ, որ «Մավր» տերմինը չի պատկանում որևէ ազգագրական նշանակության[5]։Միջնադարյան և վաղ ժամանակակից եվրոպացիները հաճախ այսպես էին կոչում արաբներին, Հյուսիսային Աֆրիկայի բերբերներին և մուսուլման եվրոպացիներին[6]։
Տերմինը նաև օգտագործվում է Եվրոպայում ավելի լայն իմաստով, այն այսպես հաճախ կոչում էին հիմնականում մուսուլմաններին[7], հատկապես նրանց, ովքեր ունեին արաբական կամ բերբերական ծագում և ապրում էին Իսպանիայում կամ Հյուսիսային Աֆրիկայում[8]։ Գաղութատիրական ժամանակաշրջանումպորտուգալերենում ներմուծվեց նոր տերմին`«Ցեյլոնի մավրեր» և «Հնդկական մավրեր»Շրի Լանկայում,Բենգալյան մուսուլմաններին նույնպես կոչում էին մավրեր[9]։
827 թվականին մավրերը նվաճեցինՄաձարա դել ՎալոնՍիցիլիայում` զարգացնելով այն որպես նավահանգիստ[10]։ Դրանից հետո նրանք նվաճեցին կղզու մնացած մասը և հարավային Իտալիայի որոշ հատված։ Մշակութային և կրոնական տարբերությունները բերեցին երկարամյա հակամարտությունների եվրոպական քրիստոնեական թագավորությունների հետ, որոնք փորձեցին վերադարձնել մուսուլմաններին անցած տարածքները, այս հակամարտությունները հայտնի էինՌեկոնկիստա անվամբ։ 1224 թվականներին մուսուլմանները դուրս մղվեցին ՍիցիլիայիցԼուչերա, որը ավերվեց քրիստոնյաների կողմից 1300 թվականին։
1492 թվականին Գրանադայի անկմամբ վերջ դրվեց մուսուլմանական տիրապետությանը Պիրենեյան թերակղզում[11]։
Դասական շրջանումհռոմեացիները նվաճեցինՄավրիտանիաի մի մասը, որը գտնվում էր ժամանակակիցՄարոկկոյի հյուսիսում,Ալժիրի արևմուտքում և իսպանական քաղաքներՍեուտա ուՄելիլյա քաղաքներում[12]։ Տեղաբնիկբերբեր ցեղերինԱնտիկ գրականության մեջ անվանում էին «Մաուրի», որի առաջացել է հայերենով «Մավր» տերմինը[13]։Մաուրի (Μαῦροι) տերմինը գրվել էՍտրաբոնի կողմից 1-ին դարում։ Անվանումը նաև թարգմանվել է լատիներենով, որով ցեղերին կոչել ենՄաուրուսիի (Μαυρούσιοι).[14]: Մավրերը հիշատակվել են նաևՏակիտոսի կողմից որպես Հռոմեական կայսրության դեմ ապստամբած ցեղեր մեր թվարկության 24 թվականին[15] :
Լատինական ՄիջնադարումՄաուրի կոչել են Հյուսիսարևմտյան Աֆրիկայի արաբներին և բերբերներին[16]։ 16-րդ դարում գիտնականԼեո Աֆրիկանուսը (1494–1554) բնորոշել է մավրերին (Մաուրի), որպես նախկին Հռոմեական կայսրության Աֆրիկա պրովինցիայի բնիկ բերբերներ։ Նա մավրերին դասեց հինգ հինական ազգերի դասինեգիպտացիների,աբբասյանների,արաբների ևկաֆրիների հետ միասին[1]։
Տերմինը նաև օգտագործվում է արմատական միավորումների կողմից մուգ մաշկով կամ սևամորթներին անվանելու համար, այն օգտագործվել է Անգլիայում տասնչորսերորդ դարից[16]։
↑1,01,1Africanus, Leo (1526).The History and Description of Africa. Hakluyt Society. էջեր 20 & 108. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին. «the Mauri -- or Moors -- were the Berbers»
↑The Arabs called the latterMuwalladun orMuladi.Menocal (2002).Ornament of the World, p. 16
↑Richard A Fletcher,Moorish Spain (University of California Press, 2006), pp.1,19.
↑Ross Brann, "The Moors?",Andalusia, New York University. Quote: "Andalusi Arabic sources, as opposed to laterMudéjar andMorisco sources in Aljamiado and medieval Spanish texts, neither refer to individuals as Moors nor recognize any such group, community or culture."
↑Menocal, María Rosa (2002).Ornament of the World: How Muslims, Jews and Christians Created a Culture of Tolerance in Medieval Spain. Little, Brown, & Co.0-316-16871-8, p. 241
↑John Randall Baker.«Race».Oxford University Press: 226. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին. «In one sense the word 'Moor' means Mohammedan Berbers and Arabs of North-western Africa, with some Syrians, who conquered most of Spain in the 8th century and dominated the country for hundreds of years.»{{cite journal}}:Cite journal requires|journal= (օգնություն)
↑οἰκοῦσι δ᾽ ἐνταῦθα Μαυρούσιοι μὲν ὑπὸ τῶν Ἑλλήνων λεγόμενοι, Μαῦροι δ᾽ ὑπὸ τῶν Ῥωμαίων καὶ τῶν ἐπιχωρίων "Here dwell a people called by the Greeks Maurusii, and by the Romans and the natives Mauri" Strabo,Geographica 17.3.2.Lewis and Short,Latin Dictionary, 1879s.v. "Mauri"
↑Cornelius Tacitus, Arthur Murphy, The Historical Annals of Cornelius Tacitus: With Supplements, Volume 1 (D. Neall, 1829 )p114.