| Ենթակատեգորիա | մատ,շախմատային պարտիա,Փղի սկզբնախաղ | |
|---|---|---|
| Մասն է | շախմատային տերմինաբանություն | |
| Մարզաձև | շախմատ | |
| Շախմատային նոտագրություն | e4 e5,Bc4 Nc6,Qh5 Nf6,Qxf7# | |

Մանկական մատ,շախմատային պարտիայումմատ, որը ստացվում է1. e4 2. Փc4 3. Թh5 4. Թ։f7× քայլերից հետո։ Խաղաքարերը կարող են տեղաշարժվել այլ հերթականությամբ, սակայն հիմնական գաղափարն այն է, որթագուհին ևփիղը գրոհում են f7 դաշտը։
Ի տարբերությունհիմար մատի, որը հազվադեպ է հանդիպում, մանկական մատը հաճախ է հանդիպում սկսնակների պարտիաներում։ Դրանից հեշտ է խուսափել, սակայն1. e4 e5 2. Թh5 Աc6 3. Փc4 քայլերից հետո մանկական մատ կարող է ստացվել3. Աf6 4. Թ։f7× քայլերից հետո(տե՛ս տրամագիրը)։3. …g6 քայլը սպիտակ թագուհուն ստիպում է նահանջել (4. Թf3-ից հետո, որը սպառնում է5. Թ։f7×-ով, սևերը խաղում են4. …Աf6)՝ հետագայում փիղը տեղադրելով g7 դաշտում։
Մանկական մատի հիմնական գաղափարը միայն սևարքայի կողմից պաշտպանվող թույլ f7 դաշտը գրոհելն է, ինչը բնորոշ է շախմատային շատսկզբնախաղերի։
1. e4 e5
2. Թh5?! Ռիսկային քայլ է, քանի որ խաղասկզբում խաղադաշտի կենտրոն դուրս բերված թագուհին հեշտ է գրոհել։ Ճիշտ պաշտպանվելու դեպքում սևերը կարող են առաջ անցնել խաղաքարերը զարգացնելիս։
2. …Աc6
3. Փc4 Աf6?? Այս դեպքում ճշգրիտ ենg6! կամԹe7 քայլերը, որոնք պաշտպանում են f7 դաշտը։
4. Թ։f7×
| Սաանավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ուղղելով և լրացնելով այն։ Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխանթեմատիկ նշումով։ |